> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LEVON-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LEVON-Ի ՀԱՐՑԻՆ

Ազատության հրապարակLevon-ի հարցը - Sireli Nikol. Kardaci Sasuni yev Manveli masin hodvacd. Nshem vor masnakcel yev masnakcelu em Arajin Naxagahi yev Hay Azgayin Kongresi koxmic kazmakerpvac bolor hraparakayin mijocarumnerin sksac 2007 tvakanic. Yexel em Ter-Petrosyani vstahvac andz naxagahakan @ntruyan jamanak. Kuzei lsel qo meknabanutyun@ hetevyali veraberyal. 2008-i petrvarin yerb Arajin Naxagah@ mer hraparakum vankarkum er manvel-manvel, ed jamanak el che haytni ein en bolor paster@ manveli masin, voronc masin nshel eir veroshnyal qo hodvacum. Vorqanov er ardaracvac mer anaxart, luysi pes maqur u anbic hraparakum (yernek ed orer@ Nikol) vankarkel noxkanq arajacnox ed kendanu (ir xosqn em krknum ira isk masin) anun@…?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Լեւոն. իմ քաղաքական գործունեության առանցքում դրված է մի գաղափար, որը ես անվանում եմ «Քաղաքացիական Զատիկ»: Գաղափարի հիմքում գիտակցումն է, որ եթե մեր հայրենիքը այսպիսի վիճակում է, այսպիսի խորը ճգնաժամի, փոսի մեջ` դա չէր կարող եւ չի կարող մի քանի մարդու ձեռքի գործ լինել: Դա նշանակում է` մեզնից շատերը, շա~տ շատերն են այդ գործում «ներդրում» ունեցել` յուրաքանչյուրն իր չափով: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, այսինքն` բոլորս, մեզնից յուրաքանչյուրը առնվազն այն հողն ենք, որի վրա աճել է երկիրը կրախի առաջ կանգնեցրած մոլախոտը` ում տեսքով էլ այն արտահայտված լինի: Եւ ուրեմն, եթե մենք փորձենք երկիրը, մեր հայրենիքը այս փոսից հանելու գործի համար այսպես կոչված «անբիծ» մարդիկ փնտրել, կկանգնենք շատ մեծ խնդրի առաջ, որովհետեւ անբիծ մարդիկ չկան: Ուրեմն, ինչպե՞ս լուծել այս թնջուկը, ինչպես փոխել այս վիճակը: Չէ՞ որ դրսից «անբիծ մարդիկ» չենք ներմուծելու, մանավանդ, որ անբիծ մարդիկ չկան նաեւ դրսում: Մեր քաղաքական շարժումը խնդրի լուծումը այլ կերպ է պատկերացնում, եւ նրա նպատակը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնամաքրման, սեփական քաղաքացիական ու քաղաքական մեղքերից զատվելու, տարանջատվելու, քաղաքացիական վերածննդի հնարավորություն տալն է, ինչի արդյունքում էլ կունենանք նոր հանրություն, եւ մեզնից յուրաքանչյուրը այս ճանապարհն անցնելով` բնակչից, հպատակից կդառնա Քաղաքացի: Այս գաղափարը նոր չէ, մանավանդ` աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած մեր ժողովրդի համար: Այդ վարդապետությունը բխում է Մատթեոսի Ավետարանից. երբ Հիսուսը մաքսավոր Մատթեոսի կանչով` նրա տանը սեղան էր նստել, «ահա բազմաթիվ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչու՞ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»: Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ` հիվանդներին» (Մատթեոս 9: 10-13): Մանվելին վերաբերող իմ հոդվածում ես ընդամենը «հիվանդի» ախտորոշումն եմ արձանագրել, եւ ուրիշ ոչինչ: Այնպես որ, մեր անաղարտ, լույսի պես մաքուր ու անբիծ Շարժմանը, քաղաքացիական Շարժմանը ոչինչ չի պատահել, այն առաջվա պես անաղարտ է եւ լույսի պես մաքուր: Ի վերջո, Յուդան չի ստվերել քրիստոնեությունը, այլ միայն նոր ուժ եւ իմաստ է հաղորդել նրան: Քրիստոնեությունը չի ստվերել նաեւ Մատթեոսը, որը կանչվելու պահին մաքսավոր էր, մեղավոր: Լավագույն մաղթանքներս, սիրելի Լեւոն: Հույս ունեմ` իմ պատասխանը ձեզ բավարարեց:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Մարտ 12th, 2010 at 12:14 | #1

    To miayn Levonin bavararec? Qo amengrvac tox@ kardum enq u achqnerics ni nor shxarsh e maqrvum, luysn aveli motenum…

  2. Anna
    Ապրիլ 8th, 2010 at 13:33 | #2

    Սիրելի Նիկոլ
    Թույլ կտամ ինձ ձեզ Քրիստոնեության որոշ դասեր տալու համարձակություն:
    Հիսուսն ի տարբերություն ձեզ, հետմահու չմատնանշեց Հուդային, և չասաց, ահա նա դավաճան է, ինչպես արեցիք դուք Մանվելի պարագայում, այլ ներեց նրան: Ավելին, Հուդան ինքը զղջաց, քանի որ տեսավ որ անմեղ էր Քրիստոս: Իհարկե չեմ հավակնում պնդել, որ Մանվելը չզղջաց, որովհետև տեսավ, որ Լևոն ոչ եղեր անմեղ: Բայց դե համաձայնեք, առնվազն Մանվելը նման արդարացման տեղ ունի: Սա ի միջի այլոց: Քրիստոնեությունը չստվերվեց ոչ Հուդայով ոչ էլ Մատթեոսով, քանի որ Հիսուսի ճանապարհը պսակվեց անաղարտ հաղթանակով` խաչելությամբ, ինքնազոհողությամբ` հանուն ուրիշների, և ոչ 10 հոգու մահով հանուն “Հիսուսի” մեղա, մեղա, որը գերադասեց փակվել իր ամրոցում և ռուլիտ անել դրսից, հետագա հաղթանակի պարագայում փառքի պսակը կրելու հեռանկարով: Այ եթե ասեք, որ “Հիսուսը”, մեղա մեղա, տվյալ պարագայում ոչ թե Լևոնն այլ դուք եք, ինչ որ տեղ էլի ձեր դիպուկ, բայց ոչ համոզիչ համեմատությունը տեղին կլինի:

  1. No trackbacks yet.