> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Haik-ի հարցը - Բարև Նիկոլ ջան։ Նախապես ասեմ, որ չնայած ծանոթ չենք, բայց քո հոդվածները կարդալով հարազատ մարդ ես դարձել։ Հարգելի ավագ եղբայր, քո մտքերը, քո ոճը, քո խոսքը լուսավոր են ու ազդեցիկ։ Շնորհակալություն քեզ ու շնորհակալություն քո ընտանիքին։ Գիտեմ, քո ոգին ամուր է, անսասան, ուստի կասեմ. թող Աստված քեզ հետ լինի։ Հարցս. Ի՞նչ ես կարծում, գործող ռեժիմի ու ուղեղալվացման պայմաններում ինչպե՞ս պետք է մարդկանց մեջ սպանել ստրուկի հոգեբանությունը, որ հասարակ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ի՛նքն է երկրի տերը, այլ ոչ թե փողատեր դոդիկ լյովիկները կամ պազիկի շոֆեռներն ու մկները։ Որ մեր պապենական խոսքը. «գեղ կանգնի գերան կկոտրի» հենց էնպես չի ասված:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է պետք մարդկանց մեջ սպանել ստրուկի հոգեբանությունը, իմ կարծիքով առաջին քայլը, որ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն այդ հոգեբանությունից ձերբազատելն է: Եւ եթե հանրության մեջ մի քանի հոգի կան, ովքեր իսկապես սպանել են իրենց ներսի ստրուկին, նրանք կգտնեն իրար, կկանգնեն իրար կողքի, եւ այդպիսով կդառնան հավաքականություն: Իսկ հավաքականությունը ձգողական ուժ ունի, այդ հավաքականությունը կարող է դառնալ միջուկ, որն իր շուրջ բոլորովին նոր իրականություն կստեղծի: Իհարկե` մի քանի պայման ապահովելու դեպքում. այդ հավաքականությունը նախ պետք է ապացուցի իր հոգեւոր, գաղափարական բնույթը, կարողանա քավության եւ ինքնամաքրման ճանապարհ անցնել, պետք է կարողանա ինքն իրեն պատվաստել այլասերումից: Եւ որ կարեւոր է, պետք է կարողանա ամուր կանգնել իր դիրքերում: Այս պարագայում, համոզված եղեք, այդ հավաքականությունը, այդ փոքր կորիզը ի վիճակի է գլոբալ փոփոխություններ հարուցել հանրության շրջանում: Հիմա հարց կհնչի. Հայաստանում կա՞ նրամ կորիզ, նման հավաքականությունը: Իմ պատասխանը դրական է, այո կա: Եւ այդ կորիզը, այդ հավաքականությունը հիմա վճռորոշ փուլում է, եւ եթե հեքիաթի ժանրով արտահայտվենք, եթե նա կարողանա հաղթահարել բոլոր փորձությունները, ի վերջո կկարողանա հաղթել նաեւ աղբյուրի ակունքին նստած վիշապին: Եւ հիմա մեզնից յուրաքանչյուրի, բոլորիս, այդ թվում ձեր եւ ձեր ընկերների խնդիրը ինչով հնարավոր է օգնելն է, որ մենք միասին կարողանանք հաղթահարել բոլոր փորձությունները, եւ թույլ չտալ, որ դժվարությունները պարարտ հող ստեղծեն մեր ներսի ստրուկի վերակենդանացման համար: Եւ ուրեմն, առաջին պայմանը, մեզնից յուրաքանչյուրը նախ ինքն իրեն պետք է զերծ պահի ստրուկի հոգեբանությունից, անկախ նրանից, թե կողքինները որքանով են փութաջան այս հարցում: Երկրորդը, մեզնից յուրաքանչյուրը այս գլոբալ մարտահրավերը հաղթահարելու գործում պետք է փնտրի եւ գտնի իր եւ ոչ թե ուրիշների անելիքը: Այս պարագայում, սիրելի Հայկ, համոզված եղեք, արդյունքը, հաղթանակը անխուսափելի է եւ անշրջելի: Համոզված եմ, որ դուք կունենաք ձեր ներդրումը այդ հաղթանակի կերտման գործում: Ուշադիր եղեք ինքներդ ձեր եւ ձեզ շրջապատող իրականության նկատմամբ եւ դուք կգտնեք ձեր անելիքը: Հաստատ կգտնեք: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. tikin pajqar
    Մարտ 7th, 2010 at 18:43 | #1

    hajk jan amen or curt te qami andzrev te vostikan azat qaxaqaciner@ havaqvum en sarjani ardzani mot miacir mez

  1. No trackbacks yet.