> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ (01.03.2010)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ (01.03.2010)

Սիրելի ժողովուրդ.

Մարտի 1, 2008Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների երկու տարին:

Պատմական դարձած այս օրը մեզ համակում են բազմակի զգացողություններ: Մենք նախեւառաջ հարգանքի տուրք ենք մատուցում իշխանության դավադիր գործողությունների զոհ դարձած Հայաստանի Հանրապետության տասն անմեղ քաղաքացիների` Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Դավիթ Պետրոսյանի, Համլետ Թադեւոսյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Գրիգոր Գեւորգյանի, Արմեն Ֆարմանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի անմար հիշատակին, աղոթում նրանց հոգիների համար եւ ապրում նրանց զավակների ու սգավոր մայրերի առաջ ունեցած անսահման պարտքի գիտակցությամբ:

Մարտի 1-ի խորհրդանիշը, սակայն, ոչ այնքան հրեշավոր հանցագործություն թույլ տված ապօրինի իշխանությունն է, որքան սեփական Ազատության, Արժանապատվության, Իրավունքների համար պայքարի ելած Քաղաքացին: 2008 թվականի Մարտի 1-ին նոր հանգրվանի հասած այդ պայքարը վերջին երկու տարիների ընթացքում չի դադարել ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի րոպե, ինչը առաջին հերթին Քաղաքացու, Ապագայի հաղթանակն է:

Այդ պայքարի շարունակականությունը, հետեւողականությունն ու սկզբունքայնությունը գալիս են ապացուցելու, որ սին են բոլոր նրանց հույսերը, ովքեր ցանկանում են Հայաստանը վերածել սեփական կալվածքի, Քաղաքացուն դարձնել անդեմ հպատակ: Հենց այս նպատակին են ծառայում Համաժողովրդական մեր պայքարը բուն անելիքից շեղելու, ինտրիգների եւ բանսարկության մեջ ներքաշելու, Մարտի 1-ի էջը փակելու իշխանության ջանքերը: Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պարտավոր ենք գիտակցել, որ 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործության էջը շրջված կարող է համարվել միայն մի պարագայում. երբ բոլոր մարդասպան-ոճրագործները, նրանց հրաման տվողները կանգնեն ժողովրդի դատի առաջ, երբ Հայաստանում տապալվի օլիգարխիան, ապօրինի իշխանությունը, հաստատվի Սահմանադրական, օրինական իշխանություն, եւ մենք` որպես ժողովուրդ, որպես հանրություն բացառենք նոր օլիգարխների եւ օլիգարխիաների, նոր բեսպրեդելի, նոր ավազակապետության հաստատումը Հայաստանում: Նման արդյունքի հասնելու համար, սակայն, մենք պետք է ընդունենք, որ մեզնից յուրաքանչյուրի անսկզբունքայնության, վախի, հարմարվողականության ու երկչոտության հետեւանքով է Հայաստանը հայտնվել սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյական անդունդում, եւ մեր հետագա պայքարի հետեւողականությունն է կանխորոշելու այն հայրենիքի կերպարը, որում ապրելու են մեր սերունդները, մեր զավակները:

Սիրելի ժողովուրդ.

Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժումը պատմության աղետաբեր ցիկլից դուրս գալու բացառիկ հնարավորություն է: Այս հնարավորությունը իրացնելու համար մենք պարտավոր ենք ամուր կանգնել մեր դիրքերում, ամուր կանգնել կողք կողքի: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հետեւողական լինել` հանուն Հայաստանի մղվող այս պայքարում, իրենից կախվածն անել հանուն հաղթանակի. հակառակը դավաճանություն է ապագայի հանդեպ:

Եւ ուրեմն`

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Ազատությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
քաղբանտարկյալ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
01.03.2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Varuj
    Մարտ 3rd, 2010 at 20:27 | #1

    1+

  2. MM
    Մարտ 4th, 2010 at 00:55 | #2

    Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
    Կեցցե Ազատությունը
    Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
    Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ:

  3. SAMVEL
    Մարտ 4th, 2010 at 06:09 | #3

    Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
    Կեցցե Ազատությունը
    Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
    Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ:

  1. No trackbacks yet.