ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HASMIK-Ի ՀԱՐՑԻՆ
Hasmik-i հարցը - Hargeli Nikol, arajin angam em nerkin aninknavstahutyuns haghtaharum u harts uxxum kez…. jamanakis sxutyan patcharov bolor harts u patasxannerin chem tsanotatsel, sakayn husov em, vor hartss chi krknvum… inchpes kmeknabanes Marine Petrosyani varqagits@ kam dirqoroshum@… inchu @st qez aylevs “HJ”-um chi grum… u ardyoq teghyak es ko ” yerkatya dzveri” veraberyal hodvatsi ardzaganqnerin????? Qez sirogh u havatatsog Hasmik.
Նիկոլի պատասխանը - Թանկագին Հասմիկ, ճիշտն ասած ինձ համար մի փոքր տարօրինակ է ձեր հարցի մեջ տեղ գտած «Մարինե Պետրոսյանի վարքագիծ» արտահայտությունը, որովհետեւ չեմ կարծում, թե Մարինեն մի այնպիսի բան է արել, որ մենք պետք է քննարկենք նրա «վարքագիծը»: Մարինե Պետրոսյանը ինձ համար վերջին տարիների ամենասիրելի եւ գնահատելի հեղինակներից մեկն է, որի խոսքը, միտքը թարմություն է բերել ոչ միայն «Հայկական ժամանակ» օրաթերթին, այլեւ ներքաղաքական կյանքին: Ես էլ եմ ափսոսում, որ հիմա մեր թերթում նրա հոդվածները չեն տպագրվում, բայց եւ գիտեմ, որ ստեղծագործական համագործակցությունը որոշակի փուլեր է ունենում, երբ դադար առնելու, անցածը վերլուծելու եւ ապագան պլանավորելու անհրաժեշտություն է առաջանում: Լինում են դեպքեր, երբ հեղինակները ուղղակի դադարում են գրել, ինչպես եղավ Ավետիս Հարությունյանի դեպքում: Նրա հետ համագործակցությունը «ՀԺ»-ի ամենալուսավոր շրջաններից է, բայց մի ինչ-որ պահի Ավետիս Հարությունյանը դադարեց գրել` ի ցավ «ՀԺ»-ի ընթերցողների եւ խմբագրության: Հիմա` իսկապես, Մարինեն «ՀԺ»-ում չի տպագրվում, եւ ես հուսով եմ, որ որոշակի դադարից հետո «ՀԺ»-ի համագործակցությունը Մարինե Պետրոսյանի հետ դեռ կշարունակվի: Ինչ վերաբերում է ձեր նշած հոդվածին, դրա արձագանքներին, այո, ծանոթ եմ, եւ այդ արձագանքները ընդամենը ամրապնդեցին իմ այն համոզմունքները, որոնք դրված էին այդ հոդվածի հիմքում: Եւ ի դեպ, «ՀԺ»-ում այդ օրերին Տիգրան Պասկեւիչյանը մի հոդված էր գրել անհասցե քննադատության օգուտների մասին: Այդ հոդվածը ինձ հետաքրքրեց հատկապես այն պատճառով, որ մի շարք մարդիկ իրենց ներշնչել են, թե հենց իրենք են իմ գրած «Թազա հավերի եւ նրանց ածած երկաթե ձվերի մասին» հոդվածի տիպաժները: Բազմաթիվ դեպքերում սա ինձ համար անհասկանալի է, բայց եթե մարդիկ այդպես են արձագանքում, ուրեմն` մի բան գիտեն: Լավագույն մաղթանքներս, թանկագին Հասմիկ:












Giteq inch, verjapes petq e haskanal vor Nikol@ tarbervum e meznic, nra aznvutyan chapanish@ anhamemateli e meri het, baic ev ainpes na zarmanali hamberatarutyamb manramasn bacatrum e amen inch ev nuinisk dzvar e @mbrnel te inch thache ir hamar ais kam ain temaov bacatrutyunner tal… Es apshac em Nikoli HZOR KAMQI U AZNVUTYAN VRA
NIKOL@ 21 DARI SKZBI HAY IRAKANUTYAN PATMAKAN DEMQN E!!!!!!
@parz
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
@parz
+1
Marinen Vashingtonum a, dra hamar el chi grum