> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Կալանավորի հացը գողացող, եւ այդ գողոնի իրացմամբ սեփական վզերը հաստացնող Քրեակատարողական վարչության չինովնիկները նախօրեին մի հայտարարություն էին տարածել, որում շոշափել էին նաեւ իմ անունը, փորձ անելով լսեցնել, թե ես` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանս, ինքնահաստատման խնդիր ունեմ: Հայտարարության հեղինակները, ըստ այդմ, սեփական պրոբլեմները քողարկելու անհաջող փորձ են արել, որովհետեւ իմ բանտում գտնվելու ընթացքում ինքնահաստատման ահագնացող պրոբլեմի առաջ պարբերաբար հենց իրենք են կանգնում: Կալանքի տակ գտնվելու այս ընթացքը ինձ համար ակնհայտ է դարձրել քրեակատարողական համակարգի չինովնիկների մեծամասնության կատարյալ անգրագիտությունը, սեփական գործունեությունը կարգավորող օրենքների չիմացությունը: Համակարգի մի քանի առանցքային բոսեր քրեակատարողական ծառայությունը վեր են ածել իրենց անձնական բիզնեսի, եւ փորձում են այն կառավարել սեփական քմահաճույքների շրջանակներում: Այս պայմաններում ես` քաղբանտարկյալս, ստիպված եմ իրավական ամենօրյա լիկբեզներ կազմակերպել որոշ ՔԿՀ-ականների համար, որի արդյունքում դժվար, բայց անհերքելի առաջընթաց է արձանագրվում: Այս է պատճառը, որ քրեակատարողական ծառայության որոշ պաշտոնյաներ ինքնահաստատման ահագնացող խնդրի առաջ են կանգնում, եւ այդ խնդիրը լուծելու հուսահատ ջանքեր են գործադրում` օգնության կանչելով տարաբնույթ բաբակեխյանների: Ինքնահաստատման խնդիր ունի նաեւ այն համակարգը, որի ներկայացուցիչն է տխրահռչակ Բաբակեխյանը: Հիշեցնեմ, որ հենց ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ օպերատիվ հետախուզական ծառայությունները իմ ընդհատակում գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան որեւէ շոշափելի արդյունք գրանցել ինձ հայտնաբերելուն ուղղված աշխատանքներում, չնայած` այդ նպատակի համար պետական բյուջեից տրամադրվող միլիոնավոր դրամներ են ծախսել: Ինչ վերաբերում է քրեակատարողական վարչության տարածած հայտարարության այն հատվածին, ըստ որի ես գերագնահատում եմ իմ անձը, պետք է նկատեմ, որ իմ անձը գերագնահատում է սերժանտական իշխանությունը, որի կամակատարները թղթի վրա գրել եւ ստորագրել են, թե ես բազմահազարանոց զանգվածներին տրանսի մեջ գցելու եւ նրանց կառավարելու այնպիսի ընդունակություն ունեմ, ինչպիսին ունենում են համակարգչային խաղ խաղացողները` խաղի հերոսների նկատմամբ: Այնպես որ, իշխանության ներկայացուցիչներին հորդորում եմ` իրենց պրոբլեմները ուրիշներին վերագրելու փոխարեն զբաղվեն օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացմամբ: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես ազատության մեջ, այնպես էլ բանտում իմ գործունեությունը նվիրված է լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում օրինականության եւ Սահմանադրական կարգի հաստատմանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղբանտարկյալ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
19.02.2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Փետրվար 22nd, 2010 at 17:50 | #1

    Nikol jan es inqn@ntir ishxanutyunner@ Qezanic uxxaki sarsapum en.!!!!

  2. Սամվել
    Փետրվար 23rd, 2010 at 15:10 | #2

    ԱԱԾ-ն ես “ռասշիֆրովկա”-եմ անում այսպես ալամ աշխարհի ծ……

  1. No trackbacks yet.