> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ

peace_park_memorial_turkeyԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ որոշակի փոփոխություններ է կրել։ Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացում քննարկվում էր բացառապես Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը։ Ֆորմալ առումով հիմա էլ ոչ մի բան չի փոխվել, բայց խորքային բովանդակության առումով էական փոփոխություն է տեղի ունեցել։ Ըստ այդմ, հիմա քննարկվում է ԼՂ հարցում մի այնպիսի առաջընթաց գրանցելու հնարավորությունը, որ կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հարցի այս ընկալման մեջ շահագրգիռ է նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա կուզենա Ղարաբաղի հարցում մի ոչինչ չնշանակող քայլ անել, եւ ստանալ հայ-թուրքական սահմանի բացում։ Այսինքն, չնչին գնով խոշոր ապրանք ստանալ` սահմանի բացում։ Բայց քանի որ սահմանը բացողը Թուրքիան է, նշանակում է ԼՂ հարցում տեղի ունեցած որեւէ առաջընթաց պետք է ընդունելի լինի նրա համար, այլապես առաջադրված խնդիրը չի լուծվի։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ցանկացած առաջընթացի շուրջ վերջնական պայմանավորվածության գալուց առաջ ԼՂ հարցի բանակցային կողմերը պետք է Թուրքիային հարցնեն` եթե այսպիսի առաջընթաց լինի, դու սահմանը կբացե՞ս։ Ահա այսպես, Թուրքիան դառնում է բանակցային գործընթացի գրեթե լիարժեք անդամ, չնայած դրանց անմիջապես չի մասնակցում։ Նման մեխանիզմի գոյությանը կողմ է նաեւ ԱՄՆ-ն, որը մեծապես շահագրգիռ է հայ-թուրքական սահմանի բացմամբ, իսկ Թուրքիան խոստացել է սահմանը բացել յոթ «գրավյալ» շրջաններից հինգը Ադրբեջանին վերադարձնելու պարագայում։ Այս է պատճառը, որ հիմա ավելի ու ավելի շատ է խոսվում ԼՂ հարցի ինչ-որ միջանկյալ լուծման մասին։ Սա էլ ավելի է ընդգծում թուրքական ազդեցությունը ԼՂ հարցի կարգավորման նկատմամբ։ Միջանկյալ լուծման տրամաբանությունը հետեւյալն է. հինգ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, բացվում է հայ-թուրքական սահմանը, Ղարաբաղը ունենում է անորոշ կարգավիճակ, եւ բանակցությունները շարունակվում են` ԼՂ կարգավիճակը, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի հարցը կոնկրետացնելու համար։ Այս մեխանիզմի ամենամեծ թերությունն այն է, սակայն, որ դիրքորոշումը կոշտացնելու մեծ հնարավորություն է տալիս թուրք-ադրբեջանական կողմին եւ անընդհատ թուլացնում է հայկական կողմի դիրքերը։ Պատճառն այն է, որ որեւէ տարբերակի փաստացի պետք է համաձայնություն տա թուրքական երկու կողմ, ինչը նշանակում է, որ եթե Ադրբեջանը որեւէ բան մերժելու ուժ չունենա, օգնության կհասնի Թուրքիան, եթե Թուրքիան չցանկանա որեւէ բան մերժել, օգնության կհասնի Ադրբեջանը։ Փաստացի` հիմա այս բանակցային գործընթացում թուրքական կողմը ունի բոլոր այն առավելությունները, որ մինչեւ 1998 թվականը ուներ հայկական կողմը, երբ բանակցային գործընթացի լիարժեք անդամներ Հայաստանն ու Ղարաբաղը իրար «պաս» տալով պրոցեսը պահում էին վերահսկողության ներքո։ Հա, ի դեպ, վերջերս հայկական դիվանագիտությունը մի «հզոր» հաջողություն գրանցեց. խոսք բացվեց Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին։ Պարզից էլ պարզ է, սակայն, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ կվերադառնա միայն այն բանից հետո, երբ բոլոր հարցերը բանակցված կլինեն, բոլոր թղթերը` ստորագրված։ Բակո Սահակյանը կարող է հասցնել նույնիսկ վերջնական փաստաթղթերի ստորագրման արարողությանը։ Չնայած, եթե անգամ ուշանա էլ, շատ չի ուշանա. մի 30 վայրկյան։ Մաքսիմում` մեկ րոպե։

ՀԳ. Վերը նշվածի ֆոնին կարեւոր է չմոռանալ, որ Ղարաբաղին բանակցային սեղանի մոտից հեռացրել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի բանակցային գործընթաց է բերել Թուրքիային։ Եթե հիշում եք` 2008 թվականի սեպտեմբերին Երեւան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը իրեն խնդրել է աջակցություն ցուցաբերել ԼՂ հարցի կարգավորման գործին։ Ու 2008-ից ի վեր Գյուլը այլ բան չի անում, քան Սերժ Սարգսյանի խնդրանքը ի կատար ածելը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 19, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Փետրվար 19th, 2010 at 12:18 | #1

    verjin mas@` H.G.-yum tex gtac mitq@, petq e MECATAREROV GREL U CUYC TAL IRENC VOCHNCHIC ANTEXYAK DZEVACNOX JOXOVRDI MI MASIN. u mi hat iranc shat canot harc tal` te konkret OVA INCH CAXEL U OVA inch CAXUM.(XARABAXI VERBERYAL).

  2. Vardan
    Փետրվար 19th, 2010 at 15:57 | #2

    Nikol jan inch asum es chishte,kasem nuynisk haytni e joxovrdi himnakan masin.haytni e naev,vor or araj ishxanapoxutyune gerxndire.bayc HAK-i @ntrac chanaparhov ishxanapoxutyne aynqan ush klini,vor bane banic ancac klini.sranq minchev verj kangnelu en,ayl@ntranq chunen-aryunov ekel en ishxanutyan ev ayn pahel en aryunov.asa,inchqan spasel?kam inchin spasel?chem uzum mtacel,vor Hayastanum @ndimutyun chka ev exace ishxanakan xaxi mi masne.

  3. Փետրվար 19th, 2010 at 16:43 | #3

    Nikol jan mer huys@ du es!!!

  4. Marianna
    Փետրվար 19th, 2010 at 20:13 | #4

    verjin` H.G.-um artahaytac mitq@ petq e MECATAREROV GREL EV CUYC TAL IRENC VOCHNCHIC ANTEXYAK DZEVACNOX JOXOVRDI MI MASIN, uu mi hat iranc shat canot harc tal` ov inch er caxum u ov incha hima caxum (Xarabaxi vereberyal).

  1. No trackbacks yet.