> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՋՓԱՎՈՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍԻՄՈՒՍԸ

ՋՓԱՎՈՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍԻՄՈՒՍԸ

arm_06_S_mikaelyanԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ինչ-որ բան ասաց, որից պետք էր եզրակացնել, որ նա ուզում է ասել, որ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատության գործը Սասուն Միքայելյանի գործն է։ Գեներալ Մանվելը հասցեն էլ ցույց տվեց, թե իբր Սասուն Միքայելյանը թող Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնի։ Բան անի` բան ըլնի, էլի։ Այս դիրքորոշումը խիստ հասկանալի է, որովհետեւ Սասուն Միքայելյանը բանտում է ոչ այն պատճառով, որ պակաս ներդրում ունի Ղարաբաղյան պատերազմում, իսկ գեներալ Մանվելը բանտում չէ ոչ այն պատճառով, որ նրա մոտ հնարավոր չէ ապօրինի զենք-զինամթերք գտնել։ Պարզապես իշխանական միջանցքներում ձեռք բերած պրակտիկան Մանվելին սովորեցրել է անհրաժեշտ պահերին հիվանդանոցում պառկել եւ անբուժելի հիվանդության էպիկրիզ գնել, երբեմն բան անել, որ բան լինի, եւ ի վերջո երբ անհրաժեշտ է` ժողովրդի կողքին լինելու ձեւ բռնել, իսկ երբ անհրաժեշտ է` ճողոպրել։ Եւ ահա, հերթական շրջափուլը հաղթահարած գեներալ Մանվելը հեռվից իր ինտելեկտուալ աջակցությունն է հղում քաղբանտարկյալին, թե իբր` ախպեր չես կարո՞ւմ բան անես, բան ըլնի։ Ինչ կլինի, ինչ չի լինի` այս պահին դժվար է ասել։ Բայց գոնե ինձ համար Մանվել Գրիգորյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ մի քանի անհաղթահարելի տարբերություններ կան, եւ հենց այդ տարբերություններն են, որ առաջինին ստիպում են «բան անել, որ բան լինի», իսկ երկրորդին` անմռունչ կրել քաղբանտարկյալի տառապանքները։ Վերջին երկու տարիներին իմ գիտակցությունը Հայաստանում մի գերլուսավոր կետ է գտել` ի դեմս Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր գյուղի, որը կյանք ու հոգի է դնում իր Սասունի ազատության համար մղվող պայքարում։ Մինչդեռ ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանի հնարավոր ձերբակալության օրը տոն կլինի նրա հայրենի Արշալույս գյուղում, եւ Էջմիածին քաղաքում, եւ այդ քաղաքներում կլինեն բազմաթիվ մարդիկ, ովքեր ինքնաբուխ ցույցեր կանեն գեներալ Մանվելին ազատ չարձակելու պահանջով։ Այս է պատճառը, որ գեներալ Մանվելը մշտական ռեժիմով բան է անում, որ բան լինի, որովհետեւ նրա ձերբակալությունը կբարձրացնի ուզածդ իշխանության վարկանիշը։ Լավ է սա, թե վատ` ուրիշ հարց է, բայց որ այսպես է` ցավոք սրտի հնարավոր չէ հերքել։ Եւ այս ֆոնին ամբարտավան այն ինքնավստահությունը, որով գեներալ Մանվելը խոսում է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին, մեղմ ասած ծիծաղելի է, քանզի նույնիսկ սեփական գյուղում ապրելու համար գեներալ Մանվելին իշխանության աջակցությունն է հարկավոր, որովհետեւ ինչպես հայտնի ժամանակները ցույց տվեցին, նրան պատրաստ է ուրանալ նույնիսկ իր ծնած եւ սնած հանրահայտ եղբորորդին։ Այս պայմաններում չի կարելի մեղադրել գեներալ Մանվելին, որ շուստրիությունն ու անսահմանափակ կոմբինացիաներով ճկվելու ընդունակությունը համարում է մարդկային ամենամեծ առաքինությունը։ Մարդը պարտավոր է հաշվի նստել իր ապրած կյանքի հետ։

ՀԳ. Մանվել Գրիգորյանը լավ կանի իր էշ մտքերը պահի իր շրջապատի ներքին օգտագործման համար եւ լրագրողների հետ շփվելու ձեւ սովորի։ Այլապես գտածո է դառնում նույն ադրբեջանական քարոզչության համար, որը Մանվելին միջազգային հանրությանը ցուցանելով կարող է իր փաստարկները հասկանալի դարձնել շատերի համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. osan
    Փետրվար 18th, 2010 at 03:48 | #1

    Yerekvanic zzvanqs chem karoxanum pahel, yerb nayeci Manveli anmakardak harcazruyc@.Dranc nmanneri yeresic e, vor aysor ays orn enq @nkel..Tesnes yerb enq staphvelu.

  2. nunu
    Փետրվար 18th, 2010 at 05:58 | #2

    Նիկոլ ջան շատ մեղմ ես արտահայտվում էդ ԱՅԼԱՆԴԱԿԻ՝ ՄԱՆՎԵԼԻ համար: Դրա մոր արգանդը պիտի չորանար, որպեսզի այդ ՎԻԺՎԱԾՔԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ՉԳԱՐ:

  3. Armen M.
    Փետրվար 18th, 2010 at 08:51 | #3

    կռազի շոֆեր կար այդպես էլ մնաց,քանի որ չհասկացավ,որ եթե Սերժը վաղը Մանվելի վիզն օլորի` այսօր միաձայն քվեարկող նախիրից մեկը չի գտնվի,որ բողոքի շշուկ անի:Ժողովրդի վրա հոխորտալ պետք չէ,նա փորձում է իր իրավունքները պաշտպանել,կարում ես քեզ “սուչիտ”անողի դեմը խոսա:

  4. Սամվել
    Փետրվար 18th, 2010 at 12:07 | #4

    Սրանց տեսակը արդեն զարգացելա,էլ օճառ չեն օգտագործում,անցել են “շամպուն”-ի,որովհետև օճառի դեպքում ջուրը անհրաժեշտ է:

  5. Հայկ-PL
    Փետրվար 18th, 2010 at 19:01 | #5

    Նիկոլ Փաշինյան :
    Վերջին երկու տարիներին իմ գիտակցությունը Հայաստանում մի գերլուսավոր կետ է գտել` ի դեմս Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր գյուղի, որը կյանք ու հոգի է դնում իր Սասունի ազատության համար մղվող պայքարում։ Մինչդեռ ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանի հնարավոր ձերբակալության օրը տոն կլինի նրա հայրենի Արշալույս գյուղում, եւ Էջմիածին քաղաքում, եւ այդ քաղաքներում կլինեն բազմաթիվ մարդիկ, ովքեր ինքնաբուխ ցույցեր կանեն գեներալ Մանվելին ազատ չարձակելու պահանջով։

    Նիկոլ ջան սենց դիպուկ մենակ դու կարաս գրես։
    Փառք ու պատիվ քեզ։

  6. Ghukas
    Փետրվար 18th, 2010 at 21:42 | #6

    +1

  7. Լևոն
    Փետրվար 19th, 2010 at 00:35 | #7

    Փառք Աստծո, որ կարողանում ես նույնիսկ բանտից գրես ու շփվես մեզ հետ, Նիկոլ: Քեզ հետ ենք:

  8. Աշոտ
    Փետրվար 19th, 2010 at 03:29 | #8

    Ափսոս են բոլոր տղերքը, որ իրենց կյանքը զոհեցին հանուն Հայի գոյատևմանը և Մանվելի նման սրիկաները՝ սեփականաշնորհելով նրանց բոլորի վաստակը և արյունը,էսօր աջուձախ անրագետ-անգրագետ հաչում են և ստվեր են փորձում գցել այդ ամենի վրա։ Ես կարծում եմ սկզբունքային մարդու, ինչպիսին է հերոսացած ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱԵԼՅԱՆԸ, և ստոր, անգրագետ ու մոռթապաշտ, բարոյազուրկ ու գեղացի Մանվելի համեմատությունը նման է Մ.Գորկու կերտած ազատություն սիրող թռչնի(буревестник) և սողունի համեմատությանը։ Ախ, Վազգեն ջան, Վազգեն, էս ինչ արեցիր դու չիմանալով՝ սարքեցիր թե քո և թե ամբողջ ժողովրդի գլխին։ Բաից ոչինչ, ՀԱՅ ժողովրդի ցասումը մի օր պորթկալու յա, ու սրանց բոլորին, ինչպես ԼՏՊ էր ասում, գցելու պատմության աղբանոցը։

  9. Աշոտ
    Փետրվար 19th, 2010 at 03:37 | #9

    Հա, մոռացա նաև ասեմ, որ էտ տգետ եզին իր «հանրահայտ եղբորորդիները» հայհայա շան պես սատկացնելու էին, ուղղակի՝ ինչես սողունների բախտը շատ հաճախ բերումա, դա չպատահեց այս անգամ։ Չնայած, կարողա դրան նախատեսված աստծո պատիժն ել հենց ետ էր, որ ապռեր ու իրա դաժան վաստակած պատիժը տեսներ։

  10. Gevo
    Փետրվար 19th, 2010 at 09:35 | #10

    Nikol jan, isk inchu eiq operayi bakum vankarkum Manveli anun@?
    Yev inch kaseq, inchu na chekav ayd hraparak?

  11. Armen M.
    Փետրվար 19th, 2010 at 19:03 | #11

    պայմանագրային զինվորների /վարձկաններ/ հետ խոսելիս նրանք առանց տրամաբանական բացատրության ասում են,որ անդամագրվելու են Երկրապահին,ասում են ,որ առաջարկել են իրենց` խոստանալով,որ լավ է լինելու:Երբ մտածում էս,թե ինչ տղաներ են դարձել վարձկաններ`ճարահատյալ`հացի փողի համար,մոտավորապես պարզ է դառնում համագումարի նպատակը:Օեկ-մօեկ`կոալիցիոն “գործնկերները” իրենց օգտագործման ռեսուրսը սպառել են մսխել,ու հիմա իրենց պատկառելի գլխաքանակ է հարկավոր,հետն էլ Մանվելի հավաքածների նման անդեմք կամ էլ կոմպրոմատների ճահիճում զոմբիացված:

  12. MM
    Փետրվար 20th, 2010 at 11:15 | #12

    asum i, indz viravorox@(manvelin)-petutyann e viravorum, Xarabaxin e viravorum… e chilini Xarabaxi poxaren manvelin tanq adrbejancinerin , prcnenq!

  13. COLAK
    Փետրվար 20th, 2010 at 20:34 | #13

    MANVEL@ ANGRAGET MARDA!!!!MI BAN CHEM HASKANUM VACHENUM E PAYQAREL TE KUYROREN HAVATUM E SERJIKIN???????

  14. Marianna
    Փետրվար 21st, 2010 at 18:55 | #14

    @MM
    +1

  15. Edgar
    Փետրվար 21st, 2010 at 21:48 | #15

    @Gevo
    Gevo vankarkum ein anuny vor gar, baic ed duxy uner vor gar? eni spasum er amen inch verjanar nor gar. Ho Sasooni duxy chuner kam txamardkutyuny henc skzbic ira xosqy aser? Dra hamar el Sasoony bantum a inqy azat frfrum u estex entex ira mtqi goharnery taracum, general Manveln ur~~~~, mamuli asulisn ur~~~~….

  16. Marianna
    Փետրվար 24th, 2010 at 20:03 | #16

    @Edgar
    mejberum` “ira mtqi goharnery”….shat lav aseciq, uxxaki erevi te inq@ et artahaytutyun@ voch mi dzev chi haskana, @ndunak chi parzapes haskanalu.:)

  17. Փետրվար 27th, 2010 at 22:32 | #17

    +1

  1. No trackbacks yet.