> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Chatham HouseՊատմական: Շրջադարձային: Աննախադեպ: Մեծադըղըրդ: Հայբուդուր: Այսպիսի եւ այսօրինակ գնահատականներ են տալիս հին եւ նոր հանրապետականները անգլիական «Չեթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Էնքան են ասում, որ սկսում ես մտածել, թե իսկականից աչքիդ առաջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, իսկ դու` ուղտի ականջում քնած, չես էլ նկատել, թե ինչպես խամրեց Ռուզվելտի, Քենեդու, Չերչիլի աստղը, եւ նոր աստղ սկսեց վառվել համաշխարհային քաղաքականության երկնակամարում` Սերժ Սարգսյան անունով: Բայց երբ մի բաժակ սառը ջուր ես խմում եւ հանգստանում, ուզում ես հասկանալ, թե այդ ելույթում էդ ի՞նչ ասաց, որ չէր ասվել, էդ ի՞նչ հայտնագործեց, որ չէր հայտնագործվել, էդ ի՞նչ առաջարկեց, որ չէր առաջարկվել: Կարճ ասած, ուզում ես գտնել այդ ելույթի հայբուդուրը ու չես գտնում` դրա բացակայության պատճառով: Բացառությունը, թերեւս, այն էր, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները «իր» աշխատակիցներն են, իսկ տարածքային ամբողջականության դեմ նրա ունեցած հակափաստարկն այն է, որ չի ընկալում: Հիրավի պատմական մի շեշտադրում: Իսկ այս ողջ աղմուկ-հայբուդուրը ընդամենը Սերժ Սարգսյանի բրիտանական այցի խայտառակությունը սքողելն է: Մարդ Բրիտանիա, այսինքն BBC-ի հայրենիք հասնի, որ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրո՞ւյց տա: Էդ մոտավորապես նույնն է, թե Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց տաս մոնղոլական «Ուլան Բատոր» հեռուստաընկերությանը, այն պատճառով, որ «Ուլան Բատոր»-ի թղթակիցը զայլա չի անում Հայաստան այցելել` այս երկրի առաջին դեմք հռչակվածից ինտերվյու վերցնելու: Դե իսկ այս այցի «պաշտոնական» մասը ամենաուժեղն էր: Էդպես էլ չհասկացվեց, թե սա ինչ բնույթի այց էր` աշխատանքայի՞ն, թե՞ մասնավոր: Եթե աշխատանքային էր, ու ոչ մի բրիտանացի հարկ չհամարեց Սերժ Սարգսյանին դիմավորել Լոնդոնի օդակայանում, դա արդեն խոսուն փաստ է: Եթե մասնավոր էր այցը, բայց ՀՀ իշխանությունը փորձում էր այն որպես աշխատանքային ներկայացնել, սա նույնպես խոսուն փաստ է: Երկու տարբերակն էլ խոսուն են, իսկ երրորդը գոյություն չունի ուղղակի: Ինչ վերաբերում է Անգլիայի թագուհու հետ ճաշին, անշուշտ սա խոշոր հաջողություն է, բայց ամենեւին ոչ պետական կամ դիվանագիտական, այլ միայն մարդկային առումով: Պետական առումով դա նույնն է, թե ինչ-որ օտարերկրացի ղեկավար Հայաստան այցելի, կաթողիկոսի հետ ճաշի նստի, ու հեռանա Հայաստանից: Բայց նման այցի համար հարկավոր է առնվազն «այցի սով» ունենալ: Հենց այսպիսի սովի նշան էր Սերժ Սարգսյանի բրիտանական այցը:

ՀԳ. Այս հետգրությունը կապ չունի վերը շարադրված նյութի հետ, այլ վերաբերում է «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված «Բանտային օրագրին»: Ուզում եմ հայ հանրությանը ավետել, որ երեկվա «Բանտային օրագրում» շարադրված պատմությունից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ն արդեն իսկ «9-րդ ձեւ» ունի: Թափ-թազա, նոփ-նոր: Յուղը վրեն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Փետրվարի 17, 2010

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. TATEVIK
    Փետրվար 17th, 2010 at 02:19 | #1

    VAAAAAY NIKOL DU URISH E!!!! HEGHAPOXUTYUN@ BANTUM E SKSUM???

  2. HAYK
    Փետրվար 17th, 2010 at 03:14 | #2

    SHnorhavor Nubarasheni 9 rd Zev@..
    Nikol jan du azatazrkavcneri parosn es, qo anunov piti erdven!!!

  3. yervand
    Փետրվար 17th, 2010 at 05:03 | #3

    halala qez nikol jan! du ed qreakataroxakan himnak@ darznelu es amenaorinakelin aph tarcashrganum!!)))

  4. yervand
    Փետրվար 17th, 2010 at 05:04 | #4

    verch@ darnalu es qreakan “ashxarhi” hexinakutyun baris bun imastov!

  5. Armen M.
    Փետրվար 17th, 2010 at 09:53 | #5

    մի ժամանակ խոսվում էր,թե իբր Վազգենը Արմեն Սարգսյանին ծեծել` լարել ա:…Հիմա էդ Արմենը Սերժի համար այս կարգի հանդիպում կպցրեց….մի օրինաչափություն կա `նախկին իշխանությունից դժգոհողները,աբիժնիկները,ՆԳ համակարգից հեռացվածները մեծ պահանջարկ են վայելում…Մի հատ ֆուտլյար ունենք` թրաշվում,կուսակցական կողմնորոշում հստակեցնում`մտքով չի էլ անցել –ավազակապետով բանով գնացել էին Արմենի ոտը,որը լավ վարչապետացու է:Եթե հիշում ենք,որ բոլոր “աղմկոտ” գործերում ինչ մենթեր են անցնում—բոլորը համակարգից հեռացված են եղել`սրանք վերականգնել են ու հիմա օգտագործում են նպատակային….Հետո,վարչապետ փոխելը դասախոս բռնել չէ` ժողովրդի ուշադրությունը ահագին ժամանակ կշեղվի:Իսկ Սերժի անիմաստ բառախմբերին տրամաբանություն ձթողները թող խորհուրդ տան նրան բանակցություններում ունեցած ելույթները եթեր ուղարկի,այ այդ ժամանակ կտեսնենք թե ինչ ողբերգական վիճակում ենք:

  6. MM
    Փետրվար 17th, 2010 at 12:42 | #6

    estex mi gaxtniq ka, vor chgiteq… minchev hoktemberi 27@ robn el er angliakan taguhi(es bolord giteq) u serjik@ es yeluyt@ enjamanakic grel er, bayc hoktemberi 27 i pat&arov chhascrec kardal robi hamar(es er gaxtniq@). hima, gtela hasceatiroch@ u asel. asum en, es arachin yeluytna, vor na varj kardacela, ba 10 taruc avel es mard@ parapela dra vra, varj cher karda? dra hamar el asum en PATMAKAN yeluyta unecel… ba?!

  1. No trackbacks yet.