> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LILKA-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LILKA-Ի ՀԱՐՑԻՆ

Նիկոլ Փաշինյան. մարտի 1, 2008. Մյասնիկյանի արձանի դիմացLilka-ի հարցը - Պարոն Փաշինյան, մի հարց է ինձ անընդհատ հուզում, թե մարտի մեկի ելույթի ժամանակ ինչպե՞ս էիք բարձրաձայն ձեր հիացական խոսքն արտահայտում, մասնավորապես շեշտեմ հետևյալ բառակապակցությունը ‘” Հոգիս փառավորվում է” , երբ ծեծի էին ենթարկում ազգությամբ հայ ոստիկանի: Թե՞ ոստիկանը հայ չէր, ո՞նց կարող էիք ազգի համախմբվածություն քարոզելով հանդերձ այդպիսի “ոգեշունչ” խոսքեր ասեիք: Սպասում եմ պատասխանի

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլկա. ցանկալի կլիներ, որ իմ ասածը ամբողջությամբ մեջբերեիք: Այս դեպքում կտեսնեիք, որ ձեր նշած արտահայտությունը ունի նաեւ շարունակություն: Ես ասել եմ. «Տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց փառավորվեց, երբ իմացա, որ ոստիկաններից վահաններ եւ մահակներ եք խլել»: Հիմա տեսեք, թե դուք ձեր հարցի մեջ ինչպես եք վերաշարադրել իմ այդ միտքը: Եթե ձեզ թվում է, թե տարբերությունը մեծ չէ, խնդրում եմ անպայման ընթերցել «Անունը Մարիշ, ազգանունը` Բոզիկյան» հոդվածը, որ նվիրված է նույն թեմային, եւ տեղադրված է այս կայքում: Կարծում եմ համոզվեցիք, որ իմ խոսքը ոստիկաններին ծեծելու մասին չէ, այլ ծեծող ոստիկաններից պաշտպանվելու: Եւ զարմանալի է, որ դուք հիշել եք ծեծողի հայ լինելու մասին, իսկ ծեծվող ցուցարարների, վստահված անձանց, լրագրողների, ահաբեկված ու նվաստացած ընտրողի, քաղաքացու հայ լինելը մի տեսակ շրջանցել եք: Հույս ունեմ` ոչ միտումնավոր: Ազգային համաձայնությունը շատ կարեւոր է, չափազանց կարեւոր: Բայց, թանկագին Լիլկա, մի՞թե դուք ազգային համաձայնությունը պատկերացնում եք գետնին տապալված քաղաքացու եւ նրան քացու տակ տվող ոստիկանի տեսքով: Ես Ազգային համաձայնությունը պատկերացնում եմ բոլորովին ուրիշ կերպ. միմիայն օրենքով առաջնորդվող ոստիկանի եւ միմիայն օրենքով առաջնորդվող քաղաքացու տեսքով: Չի կարող համաձայնություն լինել կեղեքողի եւ կեղեքվողի միջեւ: Տեսեք, նույնիսկ տասը բառ իմացող օլիգարխների բառապաշարի կեսը ազգային համաձայնության մասին է: Նրանք իրենց իրավունք են վերապահում թալանել ազգային հարստությունը, մի փշրանք գցել նվաստացած ժողովրդին` թալանված թոշակառուին, հաշմանդամին, ուսանողին, անապահովին, ու ճամարտակել Ազգային համաձայնության մասին: Այդպես չի լինում: Եթե Ազգային համաձայնություն են ուզում, թող վճարեն օրենքով սահմանված հարկերը, սոցիալական վճարները, եւ այդ ժամանակ թոշակառուն նրանց «դիշովի» բարեգործության կարիքը չի ունենա: Թող օլիգարխները վճարեն բոլոր հարկերը, եւ եթե դրանից հետո «բարեգործություն» անելու տրամադրություն կունենան, փառք իրենց: Եթե այդ ժամանակ սափրագլուխների բանդաներ պահելու միջոցներ կունենան, թող ունենան: Ազգային համաձայնությունը իմ պատկերացմամբ` օրենքն է եւ Սահմանադրությունը: Ավելի կոնկրետ, ՀՀ Սահմանադրության հոդված 14.1-ն է, որտեղ ասվում է. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»: Բոլոր մարդիկ` օլիգարխը, ոստիկանը, շարքային քաղաքացին, նախարարը, դատախազը: Իսկ երբ չի գործում այս սահմանադրական նորմը, Ազգային համաձայնության մասին բոլոր խոսակցությունները դատարկամտություն են հիշեցնում, միամիտներին ճոռոմ բառերով հիմարացնելու են նման: Հիմա դուք կհարցնեք, թե որքանո՞վ էր օրինական իմ «հոգու փառավորումը» 2008 թ. մարտի 1-ի վերը հիշատակված դրվագում: Այս հարցին կպատասխանեմ` օրենքից մեջբերում անելով: ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 42: Հոդվածը կոչվում է «Անհրաժեշտ պաշտպանություն»: Մեջբերում եմ. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Խնդրում եմ ուշադիր կարդացեք այս մեջբերումը: Եւ ուրեմն, ապօրինի բռնություն իրագործող ոստիկանի ձեռքից մահակ եւ վահան խլելը ոչ միայն օրինական է, այլեւ` անհրաժեշտ պաշտպանություն: Լավագույն մաղթանքներս, թանկագին Լիլկա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Փետրվար 15th, 2010 at 14:47 | #1

    Nikol jan, mi xndranq unem. Ari, gone or@ mech, andradarc katari Sahmanadrutyan u HH orensgrqeri ayn hodvacnerin, vor ognum en hay qaxaqacun QAXAQACI darnal u karoxanal pashtpanel ir iravunqner@, miajamanak kogtven orenqi nerkayacucichner@, guce ed mardik texyak chen irenc iravunqneri u partakanutyunneri masin! Aroxch exir!

  2. Armen M.
    Փետրվար 15th, 2010 at 17:33 | #2

    Լիլկան ասում է այն,ինչը հաստատ ուրիշից է լասել,ուրիշն էլ բնականաբար իրեն հարմար ձևով է շարադրել: Ասեմ ինչու—եթե Լիլկան լիներ Մյասնիկյանի արձանի մոտ `կլսեր Նիկոլի ճիշտ խոսքը,և երկրորդ-Լիլկան կզգար,թե ինչ մթնոլորտ է այնտեղ ու եթե Նիկոլը ՆՈՒՅՆԻՍԿ Լիլկայի լսած ձևով ասած լիներ` հաստատ այդպիսի” նստվածք “չէր տա իր մոտ:Լիլկա ջան,Ձեր լսածը բոզիկյանական իմպրովիզներ են ,”պատասխանատու” լրատվամիջոցների համար լավ թեմա:

  3. Արամ
    Փետրվար 15th, 2010 at 22:14 | #3

    Ահա թե ինչ հետևանքներ է ունենում Հ1 դիտելը: Կեցցե 1984 թիվը:

  4. Marianna
    Փետրվար 16th, 2010 at 12:35 | #4

    Lilkayin->: chgitem Duq andzamb ayntex exel eq, te Dzez nman ban asel en, bayc mi rope mtaceq, vor taracelov ays kargi irakanutyan@ chhamapatasxanox informaciya, Duq varkabekum eq Andzin!

  5. MM
    Փետրվար 17th, 2010 at 12:48 | #5

    Mi harc el yes Lilkayin tam; ed sirtd cavuma hay vostikani hamar, vorin @ndamen@ cecel en, isk nranc, um ayd hay vostikan@ spanel e, hay chen?

  6. GRISHA ATAYAN
    Փետրվար 19th, 2010 at 04:32 | #6

    sharjman mech 2 mart ka um es @ndunumem da nikolna u sasun@,kneres mnacac@ ankap xosacoxneren…

  7. Marianna
    Փետրվար 19th, 2010 at 12:22 | #7

    @GRISHA ATAYAN
    isk mnacac aselov aysinqn nkati uneq bolorin? isk karox eq gone inch vor kerp bacatrel inchu? nkati unem orinak bereyiq et mnacacic konkret mekin u aseiq inchu? (yndamen@ uzum em Dzer tesaketin canotanal).

  8. HH
    Փետրվար 24th, 2010 at 22:29 | #8

    Lilka qez lik@ lik@ baner…..

  9. LEVON
    Մայիս 1st, 2010 at 00:27 | #9

    LIKA….ETE HARCER YNES TYR…..ETE CHYNES NAYI HAYLYR…..NIKOLINEL MI CANRABERNI KO ROBOTASERJANTAKAN HARCEROB…..ISK ETE YZYMES PATASXANER KARDA HAYKAKAN JAMANAK Y KYANKT POXI NAYELOV DEPI PAYCAR APAGA…ES KEZ MER BOLORI KOXMIC MEC HYSHYM…..NAYEV KISVIR @NKERNERIT HET MER TVAC XORHRDOV……BARI GORC ARAC KLINES……KEZ Y KO SHRJAPATI HAMAR

  1. No trackbacks yet.