> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAN-X-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAN-X-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց VahanX-ից - Barev hargeli Nikol. Erkar zhamanak e ancel inch sksvel e sharzhum@. Bolors poxvel enq karcum em naev du. Poxvel en mer motecumner, mer patkeracumner, inchpes naev srbagrvel en nranc baroyakan ev iravakan koxmer@. Ays gorcntac himnakanum avartvac e. Hajord pul@ karcum em da arden uxxordvac martavarakan ev erkarazhamket cragreri irakanacumn e, parzapes es shat zhamanak chem tesnum iravakan ev tntesakan lurj verlucutyunner. Inchu em ays amen@ asum. Vorovhetev es ankexcoren uzum em qez tesnel azatutyan mej isk sharzhman@ haxtanakac. Dra hamar dzez pakasum e nerqin tntesakan qaxaqakan xmbavorumneri ajakcutyun@. Dzer xndirn e naev hamozel nranc kam el arajarkel aynpisi gaxaparaxosutyun vor knerari shat volortner ev kkazmaqandi gorcox hamakarg. Inch karciqi eq?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահան. անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, թե դուք ում կամ ավելի ճիշտ ինչ փոփոխությունների մասին եք խոսում: Դուք փոփոխություններ եք վերագրում նաեւ ինձ, բայց անկեղծ ասած, չեմ համարում, թե ես ինչ-որ կերպ փոխվել եմ: Իմ մոտեցումները, սկզբունքները, գաղափարները չեն փոխվել: Չեն փոխվել նաեւ մեր Շարժման խնդիրները: Ինչ վերաբերում է ծրագրերին, կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսի գաղափարաբանությունը պատասխանում է երկրի ապագային վերաբերող բոլոր, բացարձակապես բոլոր հարցերին: Մեր խնդիրն է, այո, մեր ասելիքը հասանելի ու հասկանալի դարձնել հանրության հնարավորինս լայն շերտերի: Այնպես անել, որ այդ ասելիքը, գաղափարները «միս ու արյուն» ստանան նրանց համար: Իսկ ձեր դիտարկումը, թե մենք ինչ-որ խմբավորումների աջակցության կարիքն ունենք, չեմ կիսում: Խմբավորման աջակցության կարիք ունի գործող իշխանությունը, եւ այդ իշխանությունը հենված է հենց քրեաօլիգարխիկ խմբավորումների վրա: Եւ ցանկացած քաղաքական ուժ, ով իշխանության հասնելու համար կապավինի այդ խմբավորումներին, չի կարող ավելին լինել, քան գործող իշխանությունը: Թե երեկ, թե այսօր, թե վաղը մենք ունենալու ենք միայն մեկ սուբյեկտի աջակցության կարիքը, եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է` ՀՀ իշխանության բարձրագույն կրողը: Այս իմաստով` հանրային ավելի ու ավելի լայն աջակցություն ստանալը պետք է ամենօրյա խնդիր, ամենօրյա աշխատանք դառնա մեզ համար: Եւ կարծում եմ` այդ աշխատանքը կատարվում է: Կարելի է ասել, որ ավելի արդյունավետ է պետք գործել այս դաշտում: Բայց ցանկացած աշխատանք միշտ էլ կատարելագործվելու տեղ ունի, եւ սա գիտակցում են Հայ ազգային կոնգրեսի թե´ ակտիվիստները եւ թե´ լիդերները: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վահան:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen M.
    Փետրվար 13th, 2010 at 18:43 | #1

    Կեցցես Նիկոլ…+1:

  2. MM
    Փետրվար 13th, 2010 at 23:32 | #2

    +1

  3. Marianna
    Փետրվար 14th, 2010 at 21:59 | #3

    +1

  4. LEVON
    Ապրիլ 30th, 2010 at 23:53 | #4

    ES YZYMEM XNDREL VOR BOLORS ASHXATENK VOR ERB EREXANER@ DPROC@ AVARTYMEN ANKAX NRANIC BUH @NDYNVYMEN TE CHE AMPAYMAN KARDAN NIKOLI CANKACAC HODVAC, KARCIK,MEKNABANYUTYUN EV HAMOZVACEM VOR AYD EREXAYI APAGAN KLINI LYSAVOR….EV AVELIN KIMANA KAN CANKACAC AYSORVA MER BYHERYM.

  1. No trackbacks yet.