> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԻՐ ԶՔԵԶ

ՀԱՅԻՐ ԶՔԵԶ

human rights watchՀայաստանցի պաշտոնյաների, իշխանական եւ մերձիշխանական անձանց տրամաբանությունը, փաստորեն, նորմալ աշխատում է բոլոր այն դեպքերում, երբ նրանք պետք է գնահատականներ տան Ադրբեջանում տեղ գտած իրողություններին: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի սրությամբ եւ օբյեկտիվությամբ են հայաստանյան հեռուստաընկերությունները լուսաբանում Ադրբեջանում տեղ գտած ապօրինությունները, մարդու իրավունքների սահմանափակումները: Ընդդիմադիր գործի՞չ է հետապնդվել Ադրբեջանում` հայկական եթերում կարելի է ամեն ինչ իմանալ այդ մասին, եւ որ կարեւոր է` տեղի ունեցածի գնահատականը լսել: Օբյեկտիվ գնահատականը: Ադրբեջանում լրագրողի՞ են ապօրինաբար բանտարկել, թեման վարում-ցանում են հայ հեռուստալրագրողներն ու իշխանական քարոզիչները: Եւ այս գործելակերպը փաստորեն, գնալով ավելի ու ավելի տարածված է դառնում, եւ բարձրանում է դեպի իշխանական վերնախավեր: Սերժ Սարգսյանն, օրինակ, լոնդոնյան իր ելույթում մի այնպիսի բան ասաց, որ քիչ էր մնում «շկոնկայի» վրայից ընկնեի. «Անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են»,- սա է նրա ասած նախադասությունը: Բայց չմտածեք, թե նա այսպես խոսում էր Հայաստանի եւ Հայաստանում տեղի ունեցող անարդար որոշումների մասին: Խոսքը էլի Ադրբեջանի, կամ ավելի ճիշտ Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու որոշման մասին է, որ կայացրել է Խորհրդային Միությունը: Հիմա ոչ Խորհրդային Միությունը կա, եւ ոչ էլ Ադրբեջանն է առաջվանը: Մի ժամանակ նրանք իրենց անարդար որոշումները կայացնելով մտածում էին, թե իրենք հավերժ են: Հիմա նույն կերպ ավազակապետությունն է մտածում, Քոչարյան-Սարգսյան տանդեմը, օլիգարխիան. նրանք չեն էլ մտածում, որ իրենց արած մեղմ ասած անարդարություններով հիմք են դրել եւ շարունակում են դնել այն անկայունության, որ լափելու է իրենց: Չեն մտածում, Սովետ Միությունն էլ չէր մտածում: Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթի մեջ, սակայն, մեկ այլ ուշագրավ կետ էլ կար. նա հղում էր անում միջազգային իրավապաշտպանական «Human rights watch» կազմակերպության զեկույցին, որի գնահատմամբ Ադրբեջանը անազատ, ոչ ժողովրդավարական երկիր է: Փաստորեն, Հայաստանը պաշտոնական մակարդակով հղում է անում այն կազմակերպությունների տված գնահատականների վրա, որոնց Հայաստանին վերաբերող զեկույցները լավագույն դեպքում արհամարհանքի է արժանացնում, իսկ Ադրբեջանի պարագայում, փաստորեն, կարելի է հնչեցնել ամենաբարձր ամբիոններից: Բայց եթե եվրոպական լսարանում միամիտներ չեն հավաքվել, նրանք անպայման ծանոթ են այդ նույն կազմակերպության` Հայաստանին վերաբերող գնահատականներին, եւ գիտեն, որ Հայաստանը անազատության չափերով հասել է Ադրբեջանին եւ շուտով աբգոն կանի: Երբեմն շշկռվում ես, երբ հայ իշխանավորների բերանից Ադրբեջանին վերաբերող գնահատականներ ես լսում: Վահան Հովհաննիսյանն օրինակ` դաշնակցական-«ընդդիմադիր», խոսում էր Ադրբեջանի բանակի մասին, եւ ճիշտ-ճիշտ բաներ էր ասում: Ասում էր, որ ադրբեջանական բանակի վերնախավը շատ արագ հարստանում է. նկատի ուներ` թալանում է բանակին տրված բյուջետային փողերը: Ասում էր, որ ադրբեջանցի երիտասարդները ամեն անգամ պատերազմի հնարավորության մասին լսելիս Ադրբեջանից հեռանալու ակտիվություն են ցուցաբերում, որովհետեւ չեն ուզում` մանավանդ պատերազմական վիճակում, ծառայել մի բանակում, որտեղ զինվորները սպանում են սպաներին, իսկ սպաները զինվորներին: Ճիշտ է ասում, իսկապես ճիշտ են ասում, բայց երբ ճշմարտությունը օգտագործում ես որպես պահպանակ, եւ քո տանը անում ես այն, ինչը վկայակոչում ես որպես հակառակորդի բարոյալքվածության եւ հետադիմության նշան, քո իսկ ժողովրդի գիտակցության մեջ խութեր են գոյանում, որոնք ցուցադրվեն, թե ոչ` քայքայում են, շարունակաբար քայքայում են այն երկիրը, որն իբր պահպանողի կամ պաշտպանողի առաքյալի դերն ես ստանձնել: Չմոռանանք` ի վերջո նույն Սերժ Սարգսյանը, Վահան Հովհաննիսյանն ու նրանց իրենց ուսերին պահող գեներալներն են Հայաստանը հավասարեցրել Ադրբեջանին: Այս մասին վկայում են միջազգային այն կազմակերպությունների զեկույցները, որոնց հղում անելու փորձ էր անում Սերժ Սարգսյանը` խոսելով Ադրբեջանի մասին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 12, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Marianna
    Փետրվար 12th, 2010 at 16:07 | #1

    +1

  2. Armen M.
    Փետրվար 12th, 2010 at 17:10 | #2

    Էդ Վահաններին բանին տեղին է ժողովրդի ասած` ականջտ դիր քամակիդ` հետո նոր ուրիշի թերություններից կխոսես:Իրենց TV-ներով բուծած զոմբիների համար լավ թեմա են նետում շրջանառության,իսկ մյուսները` վաղուց արդեն իրենցը չեն` խորթ են:Զարուհու ոսկորներն էին կրծում` դրսից “տղա բերելու”փորձի համար—երեկ ինչ-որ ֆինանսիստ էր `ինչ էր, բերել `հարց են տալիս,թե ՀՆԱ-ի քանի տոկոսի չափով կարելի է պարտք վերցնել:Նա էլ ասաց,որ կարելի է և չի կարելի հիսուն տոկոսի չափով,ու սրանք ` թե բա որ ասում էինք ….ոչ մի վտանգ էլ չկա:Ես ավելի կվստահեի հայրենի կառավարությանը,եթե ողջ կազմով հայտարարեին,որ իրենք պատրաստ են իրենց ընտանիքների գույքով ու կարողությամբ պատասխանատվություն կրել կարճաժամկետ և հեռահար ծրագրերի ձախողման համար…

  3. osan
    Փետրվար 12th, 2010 at 19:28 | #3

    Dasnak Vahan@ nuyn harstaharoxneri dasin e patkanum, hima serjic heto irenc bajin@ pakacel e, @ndimutyun zevanalov porcum en Robikin het berel, bayc chpetq e moranan, vor Marti 1-i hamar irenq el en patasxan talu.

  1. No trackbacks yet.