> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ

Մահաթմա ԳանդիԱրթուրի հարցը - Հարգարժան Նիկոլ, ողջունում եմ Քեզ: Ես վաղուց չեմ գրել ու այս ընթացքում նոր մտորումներ կան իմ մոտ` կապված մեր վաղվա օրվա հետ: Դու երևի ծանոթ ես Հնդկական Ազգային Կոնգրեսի` Հնդկաստանի անկախության համար մղված պայքարին, որը բավական երկար տևեց, և այն մեթոդի մասին, որը կոչվում էր ոչբռնության մեթոդ: Այն ունեցավ շոշոփելի արդյունքներ, բայց ցավոք առանց բռնության գործը գլուխ չեկավ:
Երևի չես ժխտի, որ Շարժումը կրկնում է որոշ բաներ, որոնք օգտագործել են տարիներ առաջ այլ ժողովուրդների կողմից տարբեր ժամանակներում: Մտահոգությունս, ինչպես հասկացար, վերաբերում է ոչբռնության մեթոդի վերջնական հաջողությանը:

Երկրորդ, ինձ թվում է, որ ՀԱԿ-ը ավելի ակտիվ պետք է լինի այլընտրանքային կառավարության գործունեության մեջ և հասնի այն բանին, որ հասարակությունը ՀԱԿ-ը դիտարկի որպես իրական կառավարություն, դրա համար կարծում եմ անհրաժեշտ է ավելի լայն շրջանականեր ընդունել ՀԱԿ-ի աշխատանքների մեջ և ռեգուլյար նիստեր անցկացնել` հասարակությանը թույլ տալով զգալ իր կարևորությունը ընթացող գործընթացների մեջ:
Ցանկանում եմ Քեզ անկոտրում կամք այս պայքարը ավարտին հասցնելու գործում:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր, Հայ ազգային կոնգրեսի մղած պայքարը իսկապես շատ նման է Հնդկական ազգային կոնգրեսի մղած պայքարին: Իհարկե, Մահաթմա Գանդիի ղեկավարած պայքարի ընթացքում նույնպես խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ էին գործադրվում, բայց դա չէր ազդում պայքարի հետեւողականության եւ շարունակականության վրա: Եւ Մահաթմա Գանդին «հակաբռնությունը» համարում էր իրենց պայքարի հիմնական սկզբունքը: Այո, այդ պայքարը երկար տեւեց, բայց եկեք դատենք արդյունքներով: Հնդկաստանը ոչ միայն անկախություն ստացավ, այլեւ այսօր այդ երկրի մասին արտահայտվում են այսպես` «Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը»: Նկատի է առնվում, որ Հնդկաստանը աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող ժողովրդավարական երկիրն է, որի տնտեսությունը տարեցտարի հզորանում է, որի միջազգային հեղինակությունն աճում է անշեղորեն: Սա` այն բանի արդյունքում, որ Հնդկական ազգային կոնգրեսի պայքարի հիմքում հսկայական բարոյական, հոգեւոր պոտենցիալ կար:

Նելսոն Մանդելայի ղեկավարած Աֆրիկյան ազգային կոնգրեսն էլ` ճիշտ է, նաեւ բռնի մեթոդների էր դիմում, բայց Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որի իշխանության ղեկին կանգնած է Աֆրիկյան ազգային կոնգրեսը, այսօր Աֆրիկյաի ամենահեղինակավոր պետությունն է, Աֆրիկայի ամենաժողովրդավարական երկիրը: Սա` այն բանի արդյունքում, որ այդ քաղաքական շարժման հիմքում նույնպես հսկայական բարոյական, հոգեւոր պոտենցիալ կար դրված: Ես համոզված եմ` նույն արդյունքին նաեւ մենք ենք հանգելու, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսի հենքը նույնպես հոգեւոր է: Հայ ազգային կոնգրեսն էլ քաղաքական վարդապետություն է վերը հիշատակված կոնգրեսների նման: Համաձայն եմ, Կոնգրեսը պետք է ավելի ու ավելի ակտիվ աշխատի: Բայց ակտիվ լինել, չի նշանակում այդ ակտիվությունը կամ ակտիվության պոտենցիալը պարպել մի քանի ամսում, կամ տարում: Ի վերջո, մեր պայքարը դեռ երկար է տեւելու, որովհետեւ Կոնգրեսի` իշխանության գալով այդ պայքարը չի ավարտվելու, այլ ավելի սկզբունքային ու կարեւոր է դառնալու, որովհետեւ Կոնգրեսի խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ Հայաստանին այնպիսի ծառայություններ մատուցելը, ինչպիսի ծառայություններ Հնդկաստանին ու Հարավաֆրիկյան Հանրապետությանը մատուցեցին Հնդկաստանի եւ Աֆրիկյան ազգային կոնգրեսները: Եւ ի դեպ, այս հարցում մեր ելակետային դիրքերը, Հայաստանի քաղաքական պոտենցիալը ավելի բարձր եմ գնահատում: Մենք ուղղակի պետք է մեր ինտելեկտուալ պոտենցիալն արդյունավետ օգտագործելու իմաստություն ունենանք: Իսկ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես գիտեք, առաջիկայում իր տնտեսական-քաղաքական քայլերի ծրագիրն է առաջարկելու: Դա ինչ-որ առումով այլընտրանքային կառավարության գործունեության արդյունք է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արթուր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.