ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսում իր պատկերացումներն է ներկայացրել ընդդիմության եւ քաղաքական պայքարի «սահմանադրական» ձեւերի մասին: Մինասյանը, ըստ այդմ, հետեւյալ արձանագրումն է արել. Հայ ազգային կոնգրեսը, պահանջելով Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից, միեւնույն ժամանակ պայքարի սահմանադրական ճանապարհ է որդեգրել: Ըստ Մինասյանի, ուրեմն, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու սահմանադրական միակ եղանակը իմպիչմենտն է, ու քանի որ Կոնգրեսը ներկայացված չէ խորհրդարանում, նշանակում է չի կարող սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում է իրագործվում: Այդ ասուլիսում Մինասյանը մի քանի տաղանդավոր մտքեր է արտահայտել: Տվյալ դեպքում, սակայն, կարեւոր ենք համարում անդրադարձը այն հարցին, թե արդյոք սահմանադրական իշխանափոխության միակ ձեւը իմպիչմենտն է: Կարծում եմ պարոն Մինասյանը, եւ ԱԺ էլի մի քանի պատգամավորներ պետք է տեղյակ լինեն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս խաղաղ, առանց զենքի անցկացնել հանրահավաքներ, երթեր, ցույցեր: Քաղաքացիները ունեն նաեւ գործադուլների, հացադուլների, եւ այլ ակցիաների իրավունք: Ու եթե պատկերացնենք մի վիճակ, որ Հայաստանի մեկ միլիոն քաղաքացիներ հանրահավաք են անում եւ գործադուլ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, կարծում եմ պիտի ընդունենք, որ իմպիչմենտը սահմանադրական իշխանափոխության միակ ճանապարհը չէ: Գոնե թե, ըստ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը եւ ցանկացած բռնապետ ու իշխանագող ինքնակամ հրաժարական տալու իրավունք ունի: Եւ հրաժարականի պարագայում ոչ ոք, անգամ քաջ սահմանադրագետ Արծվիկ Մինասյանը նրան չեն կարողանա մեղադրել Սահմանադրությունը խախտելու մեջ: Իսկ հրաժարականից հետո, ինչպես ենթադրում եմ` տեղյակ է պարոն Մինասյանը, կայանում են արտահերթ ընտրություններ: Այս ամենը գրում եմ, որովհետեւ խիստ ցավալի է, որ ԱԺ քաջ պատգամավորը պրիմիտիվ գիտելիքների չի տիրապետում: Սահմանադրական իշխանափոխության մոդելավորումը կարելի է շարունակել, բայց դրա կարիքը կարծում եմ չկա: Հարկ եմ համարում, սակայն, եւս մեկ անգամ ընդգծել, որ եթե իրենց օրինական իրավունքները իրացնող քաղաքացիները ենթարկվում են ապօրինի ոտնձգությունների, ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նրանց ինքնապաշտպանության իրավունք են տալիս: Սա` այն սահմանադրական մեխանիզմների մասին, որոնցից տեղյակ չէ Արծվիկ Մինասյանը: Պակաս կարեւոր չէ, սակայն, որ այդ նույն ասուլիսում պարոն Մինասյանը Հայ ազգային կոնգրեսին անվանել է ընդդիմախոս, համարելով, որ կոնգրեսը ընդդիմադիր չէ, այն պարզ հիմնավորմամբ, որ խորհրդարանում ներկայացված չէ: Նույն տրամաբանությամբ, ուրեմն, ընդդիմադիր չեն ՀՅԴ-ի շուրջ համախմբված 12 քաղաքական կուսակցությունները. միակ բացառությունը «Ժառանգությունն» է: Մնացածը դաշնակցական ֆորմատի գործունեությանը, փաստորեն, մասնակցում են մասովկայի համար, որովհետեւ ընդդիմություն չեն, եւ ուրեմն, ոչ մի լծակ չունեն` քաղաքական պրոցեսների վրա ազդելու: Դրա համար դաշնակցության ոտքերն են ընկել, որ նրանց մեծաքանակ խորհրդարանական ներկայության միջոցով ազդեն քաղաքական պրոցեսների վրա եւ ՀՅԴ-ի միջոցով դառնան ընդդիմություն: Իր վերը նշված ասուլիսում, կարծում եմ, պարոն Մինասյանը մի շատ կարեւոր միտք է բաց թողել: Նա պարտավոր էր հանրությանը տեղյակ պահել, որ ընդդիմադիր դառնում են ոչ թե ավել-պակաս խոսելով, այլ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Համենայնդեպս, Դաշնակցության փորձն է դա ցույց տալիս: Եւ ուրեմն, ընդդիմախոս է նա, ով ընդդիմադիր խոսում է: Իսկ ընդդիմադիր է նա, ով աշխատում է ընդդիմություն` աշխատավարձով-բանով: Նույնիսկ հատուկ աշխատանքային գրքույկներ են թողարկվել ընդդիմություն աշխատողների համար. ասում են` նրանք ԱԱԾ կադրավիկի դրույքաչափով են թոշակավորվելու:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Փետրվարի 11, 2010














DE LAVN ES ELI NIKOL JAN!!!!!! URISH ES!!!!!!!!
միթե դրանք չեն հասկանում,որ չլիներ ՀԱԿ-ը,իրենց բարևող էլ չէր լինելու….եթե իրենց ձեռք է տալիս օգտագործվել- դա արդեն բարոյականության ոլորտի թեմա է,որը և իրենք ժամանակի հետ մսխել են :
aragarkum em hashvi hamar bacel haykakan zamanakin yev Nikoli @ntanikin finansakan agakcutyan hamar! yev xndrum em texardel ayd hashvi hamarin gumar poxancelu hamar (cankali e artasahmanic nayev hnaravor lini) anhrazesht informacian HZh.am yev nikoli kayqerum!
inc tvume shat @ntercoxner cankutyun kunenan mianal ays akciayin! hatkapes hashvi arnelov ayn hangamanK@ vor haykakn zamnakin stipel mianvag vcharel mot 10 000 dollar.
shnorhakalutyun