> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

Աշոտի հարցը - ՆԻԿՈԼ ՋԱՆ ՄԻԹԵ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ ԴԻՄԵԼ ԿՈՇՏ ՊԱՅՔԱՐԻ????????

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ, անկեղծ ասած, չեմ կարծում, թե մեր պայքարը «ոչ կոշտ» է կամ փափուկ: Սա մի պայքար է, որի նվիրյալները հայտնվում են զնդաններում, ենթարկվում են հետապնդումների եւ հալածանքների, ունեզրկվում են, ենթարկվում զանազան ճնշումների: Չնայած այս ամենին, պայքարը շարունակվում է, եւ շարունակվելու է մինչեւ վերջ: Ինձ համար պայքարի կոշտությունը նրա ճշմարտացիության մեջ մեր ներքին համոզվածության մեջ է, հաղթանակի հասնելու մեր կամքի: Մեր պայքարի կոշտության չափանիշը մեր դեմ կիրառվող քայլերի կոշտության մեջ է: Մեզ սպանել են, մեզ վրա կրակել են, մեր դեմ դուրս են բերել կանոնավոր բանակի զորամիավորումներ, հանցավոր տարրերից ձեւավորված բանդիտական խմբեր, մեր ընթացքը կասեցնելու համար արտակարգ դրություն են մտցրել, քաղաքակը առել են տանկերի տակ, մեզ հարյուրներով լցրել են զնդանները: Ի հեճուկս այս ամենի մենք կանք, մենք պայքարի մեջ ենք, եւ այն ուժն ենք, որը սերժանտական իշխանությանը զրկել է հանգիստ քնից, մենք այն ուժն ենք, որ կերտելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Սիրելի Աշոտ, կարծում եմ, որ մենք չպետք է տրվենք «բազմոց քշող» «պալիտիկանների» շուտասելուկներին, որովհետեւ կոշտ պայքարը այն է, երբ պայքարողը կոշտ է լինում առաջին հերթին ինքն իր նկատմամբ, փակում է ինքն իր նահանջի ճամփաները, ինքն իր համար բացառելով նահանջը: Եւ ուրեմն, կոշտությունը ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեւոր եւ բարոյական չափանիշ է: Կներեք, բայց ինքս համարում եմ, որ այս պահին գտնվում եմ պայքարի հնարավոր ամենակոշտ վիճակում: Ու քանի որ պայքարում ինձ համարում եմ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը, կնշանակի` պայքարի ամենակոշտ վիճակում է նաեւ Հայ ազգային կոնգրեսը` ի դեմս բանտում գտնվող ավելի քան մեկ տասնյակ քաբանտարկյալների: Եւ ի դեպ, այն քաղաքական ուժերը, խմբերը, ովքեր Հայ ազգային կոնգրեսին մեղադրում են բավարար չափով կոշտ չլինելու մեջ, նման բան ասելու իրավունք ունենալու համար պետք է իրենց շարքերից առնվազն մի քանի քաղբանտարկյալ գործուղեն բանտեր: Սիրելի Աշոտ, ես իսկապես կարծում եմ, որ մենք շատ կոշտ պայքարի մեջ ենք: Մնացածը արդեն մարտավարության հարց է: Դուք կարող եք հարցնել, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունը կհանգեցնի հաղթանակի: Ես դրանում համոզված եմ, իսկ թե ինչու` ներկայացրել եմ բազմաթիվ հոդվածներում: Մեծ հաշվով մարտավարությունն էլ կապ չունի. մեր մարտավարությունը մեկն է` պայքար մինչեւ վերջնական եւ անշրջելի հաղթանակ: Ով սկզբունքային եւ արդար է, համոզված եմ այս պայքարի շարքում կկանգնի մինչեւ վերջ: Ով մինչեւ վերջ չի կանգնի, նրա ընկերակցությունը, ըստ այդմ, թյուրիմացություն է եղել մեզ համար: Սիրելի Աշոտ, ես համոզված եմ, մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ինձ համար չկա պայքարի ավելի զորեղ գործիք, քան այս ներքին համոզմունքը, կամքը, որը նույնիսկ հեռավոր մի բանտախցում, կամ հեռավոր մի բնակարանում գոյություն ունենալով քայքայում է ավազակապետությունը, որովհետեւ դուրս է վերջինիս տիրապետության տիրույթից, անկառավարելի է նրա համար, եւ անսակարկելի: Լավագույն մաղթանքներս, սիրելի Աշոտ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. yervand
    Փետրվար 10th, 2010 at 18:48 | #1

    Qez kamq u uz em cankanum Nikol jan!!!

  2. osan
    Փետրվար 10th, 2010 at 19:45 | #2

    Inchqan yerkarum e payqar@, aynqan mejtex en durs galis nor caxvacner, isk vejum kangnac kmnan miayn arjani hayordiner@.(hisheq qani davajan lqec kongres@).

  3. Հայկ-PL
    Փետրվար 10th, 2010 at 19:50 | #3

    Նիկոլի խոսքն իրոք ազդեցիկ է և հավատ ներշնչող։
    Հետևաբար, այն պետք է տարածել–տարածել–տարածել …

  4. MM
    Փետրվար 11th, 2010 at 01:09 | #4

    @Հայկ-PL
    +1!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. Marianna
    Փետրվար 11th, 2010 at 12:36 | #5
  6. Սուրեն
    Փետրվար 11th, 2010 at 13:35 | #6

    +1

  7. yervand
    Փետրվար 11th, 2010 at 18:38 | #7

    aragarkum em hashvi hamar bacel haykakan zamanakin yev Nikoli @ntanikin finansakan agakcutyan hamar! yev xndrum em texardel ayd hashvi hamarin gumar poxancelu hamar (cankali e artasahmanic nayev hnaravor lini) anhrazesht informacian HZh.am yev nikoli kayqerum!

    inc tvume shat @ntercoxner cankutyun kunenan mianal ays akciayin! hatkapes hashvi arnelov ayn hangamanK@ vor haykakn zamnakin stipel mianvag vcharel mot 10 000 dollar.

    shnorhakalutyun

  8. MM
    Փետրվար 12th, 2010 at 22:26 | #8
  1. No trackbacks yet.