> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՐԻՇԱ ԱԹԱՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՐԻՇԱ ԱԹԱՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Grisha atayan-ի հարցը - chgitem inchi amen @ntrutyunic heto erp partvumeq, asumeq vor kexcvela. baic eli u eli masnakcumeq, vonc haskananq? xostovaneq vor dzer shanser@ havasaren zroyi, xorurtem talis spasel AJ @ntrutyunnerin… p.s. ays @ntrutyunnerum es cavumeyi Nikoli hamar, bayc…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գրիշա, անկեղծ ասած` Ձեր հարցի մեջ մի քանի տրամաբանական սխալներ տեսա: Դուք հարցնում եք` ինչու ենք մասնակցում ընտրություններին, եթե դրանք կեղծվում են, ապա խորհուրդ եք տալիս սպասել մինչեւ ԱԺ հերթական ընտրությունները: Դուք ի՞նչ է, տեղեկություններ ունեք, որ այդ ընտրությունները չե՞ն կեղծվելու: Բայց, այսուհանդերձ, փորձեմ պատասխանել ձեր հարցին, չնայած դա արել եմ դեռեւս նախորդ ամիս լույս տեսած հոդվածներով, ընտրություններին հաջորդած իմ հայտարարությամբ, որ տեղադրված են այս կայքում: Եթե թույլ կտաք, Ձեր հարցին պատասխանելիս կօգտվեմ դրանցից: Հիմա մի հատված կմեջբերեմ հունվարի 10-ի ընտրություններց հետո ինձ ուղղված հարցերից մեկին իմ տված պատասխանից. «Բռնապետության դեմ պայքարում երկու վիճակ կա. կամ պայքար գոյություն ունի, կամ պայքար գոյություն չունի: Եթե պայքար կա, պայքարի օջախ կա, դա մարտավարական հաջողություն է, եթե չկա նման պայքար, դա մարտավարական անհաջողություն է: Մեր դեպքում` պայքարը կա, պայքարը շարունակվում է, եւ սա իսկապես ամենամեծ հաջողությունն է: Եւ հունվարի 10-ի ընտրություններին մասնակցելով ես հենց պայքարի, թիմի գոյությունը ընդգծելու նպատակ եմ ունեցել, գաղափարների տարածման նպատակ: Այս ընտրությունները նաեւ թեսթ էին դիտարկելու համար, թե ինչ արժեք ունեն իշխանական սուբյեկտների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, կամ որ երկիրը առաջ է գնացել այդ ճգնաժամը հաղթահարելու գործում: Այս ընտրություններում մենք գործուն կերպով ապացուցեցինք, որ իշխանական այդ պնդումները գրոշի արժեք չունեն, որ երկիրը շարունակ գտնվում է այն խորը անդունդում, որում հայտնվեց 2008 թվականի մարտի 1-ին: Եթե հակառակն ապացուցվեր, շատ ավելի լավ կլիներ բոլորի համար, եւ մենք իշխանությանը հակառակն ապացուցելու շանս տվեցինք: Իշխանությունը այդ շանսից չօգտվեց, եւ ցուցադրեց, որ ամեն ինչ երկրում նույքան վատ է, որքան չհասկացվածության պատը քանդելու մասին հայտնի խոսակցությունների նախորդող շրջանում: Չհասկացածության պատը կա, եւ այն ավելի է հաստացել», մեջբերման ավարտը: Սիրելի Գրիշա, ահա այն մոտիվացիաները, որ ինձ ստիպել են մասնակցել ընտրություններին: Եւ եթե դուք կպնդեք, որ ընտրությունները չեն կեղծվում եւ կոնկրետ հունվարի 10-ին էլ չեն կեղծվել, ես կարող եմ ձեզ միայն շնորհավորել, որովհետեւ դուք ունեք այնպիսի Հայաստան, որի մասին երազել եք: Եւ ընդհանրապես, մի քիչ լավ չեմ հասկանում, երբ դուք մեզ դիմելով ասում եք «ձեր շանսերը զրո են»: Նույնիսկ եթե այսպես լիներ, դա մեզ կստիպեր ավելի հետեւողական եւ անկոտրում լինել պայքարի մեջ, որովհետեւ մենք պայքարում ենք ոչ թե հանուն մեր անձնական, այլ Հայաստանի ու նրա քաղաքացու հնարավորությունների: Եւ հավատացեք, այդ պայքարը մենք մինչեւ վերջ ենք տանելու: Եւ այդ պայքարը ընտրություններով չի սահմանափակվում. կարող ենք մասնակցել, կարող ենք եւ չմասնակցել: Դրանից մեր պայքարի բովանդակությունը չի փոխվում: Ընտրությունները նպատակ չեն, այլ միայն միջոց: Եւ եթե որեւէ ընտրություն որեւէ նպատակ իրագործելու շանս է տալիս, մենք այդ շանսից անպայման կօգտվենք: Հունվարի 10-ի ընտրություններում մենք մի քանի խնդիրներ լուծել ենք, այդ մասին ես հպանցիկ խոսեցի իմ նախորդ պատասխանից վերը բերված մեջբերման մեջ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Գրիշա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Սուրեն
    Փետրվար 11th, 2010 at 12:49 | #1

    Ապրես, Նիկոլ ջան:

  2. Փետրվար 14th, 2010 at 01:54 | #2

    jishtn asac es qo patasxani mej hegnanq tesa im nkatmamb,baic asem avelin,es kongresi haxtanakin aydqanel chem havatum,baic shat kuzeyi vor haxter,es qez shatem hargum,ankexcem asum,qez u mi qani krvac txerqi,es iranc cav@ tanem,kxntreyi qo karciq@ haytneyir general Manveli masin…

  1. No trackbacks yet.