> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵԾ ԶԲՈՍԱՆՔ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵԾ ԶԲՈՍԱՆՔ

բանտԱյս պատմությունը սկսվեց, երբ ես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղի «հնաբնակների» հետ քննարկում էի «Նուբարաշենում» առկա բանտային պայմանները։ Խոսքուզրույցի ընթացքում, ահա, պարզվեց մի զարմանալի հանգամանք. շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին, կալանավորներին զբոսանքի հնարավորություն չեն տալիս։ Ավելին` ամանորի ոչ աշխատանքային 11 օրվա ընթացքում այս ՔԿՀ կալանավորները մաքուր օդի երես չեն տեսել։ Սկզբում, ճիշտն ասած, չհավատացի։ Բայց դառը ճշմարտությունը հաստատվեց շաբաթ օրվա առավոտյան ստուգայցի ժամանակ։ Երբ ստուգման եկած հսկիչներից հետաքրքրվեցի, թե «այսօր ո՞ր ժամին ենք զբոսանքի ելնելու», նրանք խստագույնս զարմացան եւ հանգիստ ինձ տեղյակ պահեցին, որ ոչ աշխատանքային օրերին զբոսանք չի լինում։ Նույնպիսի հանգստությամբ ես էլ նրանցից հետաքրքրվեցի, թե արդյոք այս քրեակատարողական հիմնարկում որեւէ մեկը տեղյա՞կ է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի գոյության մասին։ Ստուգայցի եկած սպաները մի թեթեւ ցնցվեցին, ապա կրկին ինձ տեղյակ պահեցին, որ շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին զբոսանք չկա, եւ մանրից սկսեցին հեռանալ։ Ես էլ նրանց հորդորեցի իրենց ղեկավարությանը տեղյակ պահել, որ այս ոչ աշխատանքային շաբաթ օրով ես անպայման զբոսանքի եմ դուրս գալու։ Հսկիչները խնդմնդալով հեռացան։ Ու մինչ հետագա իրադարձությունների նկարագրությանը վերադառնալը` ընթերցողի համար մեջբերեմ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը, որտեղ ասվում է. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքի տեւողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից»։ Խցակիցներս ուշի-ուշով հետեւում էին իրադարձությունների զարգացմանը, նրանց ահավոր հետաքրքիր էր, թե ինչով է այս պատմությունն ավարտվելու։ Իսկ ես սպասելով մեկ ժամ, ձայն տվեցի հսկիչին եւ հետաքրքրվեցի, թե ինչ եղավ իմ զբոսանքի հարցը։ Նա կրկին տեղյակ պահեց, որ շաբաթ եւ կիրակի օրերին զբոսանք չի լինում։ Ես էլ նրան հորդորեցի իր ղեկավարությանը տեղյակ պահել, որ ուզում եմ դուրս գալ զբոսանքի։ Հսկիչը գնաց. սպասեցի եւս կես ժամ, ապա նորից հրավիրեցի նրան։ Նա ինձ կրկին տեղյակ պահեց, որ շաբաթ եւ կիրակի օրերին զբոսանք չի լինում։ Հետաքրքրվեցի, թե արդյո՞ք ինքը իր ղեկավարությանը տեղյակ պահել է, որ ուզում եմ զբոսանքի դուրս գալ։ Հսկիչը դրական պատասխան տվեց։ «Եւ ձեր ղեկավարությունն ասաց, որ այսօր զբոսանք չկա՞»,- հետաքրքրվեցի ես։ Նա ոչինչ չպատասխանեց եւ «մի րոպե» ասելով` հեռացավ։ Մոտ տասը րոպեից խցի դուռը բացվեց, եւ ինձ տեղյակ պահեցին, որ վարչակազմի ներկայացուցիչը ուզում է ինձ հետ հանդիպել։ Հաճույքով գնացի վարչական սենյակ։ Այստեղ ինձ էր սպասում «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ի զարմանս ինձ, նա չժխտեց, որ ամենօրյա զբոսանքի իրավունք ունեմ, եւ փորձեց շաբաթ եւ կիրակի օրերին կալանավորված անձանց զբոսանքի չտանելը բացատրել ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներով։ Բանակցությունները անցան սառը, բայց քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ի վերջո, վարչակազմի ներկայացուցիչը համաձայնեց իմ ամենօրյա զբոսանքի իրավունքի անառարկելիության հետ։ Խուց վերադառնալով, ես սկսեցի հագնել սպորտային կոշիկներս, բաճկոնս։ «Էս ո՞ւր ես գնում»,- տարակուսած հարցրին խցակիցներս։ «Զբոսանքի»,- պատասխանեցի ես։ «Մենք էլ ենք գալիս»,- որպես համերաշխության նշան ասացին նրանք։ Եւ հիմա ոչ աշխատանքային օրերին հսկիչները զգուշությամբ են մեզ տանում զբոսանքի, որպեսզի կողքի խցերում գլխի չընկնեն, որ շաբաթ-կիրակի էլ զբոսանք կա։ Թե չէ կարող են ասել. «Մենք էլ ենք գալիս»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Փետրվար 9th, 2010 at 00:49 | #1

    Nikol jan, mec araqelutyun es vercrel qez vra, ayn e: orenqi kirarum@ sksel qreakataroxakan himnarkneric! aysinqn nerqevic verev! Vat che!!!! Angam hrashali e!

  2. Martin
    Փետրվար 9th, 2010 at 01:25 | #2

    Այդ դեպքում Նիկոլ, բնակվելով իմ բնակարանւմ, ասում եմ քեզ «ԵՍ ԵԼ ԵՄ ԳԱԼԻՍ ԶԲՈՍԱՆՔԻ».
    ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՁ…

  3. osan
    Փետրվար 9th, 2010 at 04:02 | #3

    Nikol jan du hay zhoxovrdi azatutyan simvoln es.

  4. yervand
    Փետրվար 9th, 2010 at 08:05 | #4

    AZATUTYAN U HANUN AZATUTYAN PAYQARI ANMAR U VAR PAROS!!!!!!!!!

    NIKOL VOXCH HAY ZOXOVURD@ KARIK UNI IMANALU VOR HANGSTYAN ORERIN EL ZBOSANK KA!!!!

    ETE AMEN MI MARD EDPES IMANA IR IRAVUNKNER@ YEV PAYQARI DRANC HAMAR, VERCHIVERCHO TEXI KTA XCANKACAC APORINI ISHXANUTYUN.

    QEZ AROXCHUTYUN! ASTVAC QEZ PAHAPAN NIKOL JAN!

  5. yervand
    Փետրվար 9th, 2010 at 08:09 | #5

    Patkeracnum ek inch erganik mardik en Nikoli xcakicner@!!! Amen or u gisher linel Nikoli shrgapatum u shpvel nra het. Chishtn asac naxandzum em nranc. Nikoli het linel mektex tekuz bantum, amenamec ergankutyunn e cankacac mardu hamar!

  6. Marianna
    Փետրվար 9th, 2010 at 11:13 | #6
  7. yervand
    Փետրվար 10th, 2010 at 00:01 | #7

    Megberum serzi uxrcic gyulin. Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը՚:

    senc uxerc emk el erevi hay ishxaniknern anum ein en zamanak erb hayer@ gtnvum ein turkeri liaktar tirapetutyan zamnak……

  8. mard, eli mard
    Փետրվար 12th, 2010 at 02:09 | #8

    Nikol jan APRES vor du kas! du orinakeli HAY mard es! Hay` baris lavaguyn imastov, ayl voch te ayn inch unenk aysor……….

  1. No trackbacks yet.