ԹԱԶԱ ՀԱՎԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԾԱԾ ԵՐԿԱԹԵ ՁՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Պարզվում է` մարդիկ կան, որ չափահաս են, տառաճանաչ, նույնիսկ ակնարկում են, որ իրենք քաղաքականությունից ու պետությունից բան են հասկանում, բայց նրանց Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը չհիմնավորված է թվում: Խնդիր չկա, ցանկացած մարդ կարող է ցանկացած բանի վրա կասկածել եւ չհասկանալ: Բայց բացատրում ես, մանրամասն ես բացատրում, ծամում, բերանն ես դնում, օրինակ ես ծառայում, գրողը տանի, բայց մարտավարությունը, միեւնույն է, անհասկանալի է նրանց համար: Պրոբլեմը այն է, որ այդ մարդիկ ոչ թե քո բացատրածին են առարկում, այլ, անկախ քո բացատրելուց եւ օրինակ ծառայելուց, մնում են էն իրենց սկզբնական դիրքորոշմանը. նրանց չհիմնավորված է թվում եւ վերջ: Որքան ուզում ես հիմնավորիր, միեւնույն է, նրանց հաստ գլուխների մեջ չեն տեղավորվում քո հիմնավորումները: Ու էսքանից հետո նրանք զարմանում են, որ իրենց գործունեության վերաբերյալ կասկածներ են արտահայտվում, կասկածներ են հնչում, որ իրենք ծառայում են ավազակապետությանը: Ընդհանրապես, այսօրինակ կասկածների վրա զարմացողներին ասեմ. եթե հրապարակային մակարդակում ընդամենը կասկածներ են արտահայտվում, ուրեմն իրականում դրանք կասկածներ չեն, այլ համոզմունք: Ընդ որում, ապացուցելի համոզմունք: Նկատի ունեմ, ոչ միայն կասկածում ենք, այլեւ երբ անհրաժեշտ լինի, նաեւ «դակազատ» կանենք: Բայց սա թողնենք հետագային: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ են առաջարկում Հայ ազգային կոնգրեսին կողքից, «պապուծի» քննադատողները: Անկեղծորեն ցանկացել եմ հասկանալ նրանց ասածը ու պարզել եմ հետեւյալը: Նրանք, ուրեմն, ասում են, որ պետք է ստեղծվի նոր ընդդիմություն: Էս հասկացանք, բայց հարց է ծագում. ի՞նչ պիտի անի այդ նոր ընդդիմությունը, որ չի անում Հայ ազգային կոնգրեսը: Այս հարցի պատասխանը չկա: Այսինքն, էս կետի վրա կանգնել են: Ու շարունակ կրկնում են` նոր ընդդիմություն, նոր ընդդիմություն, եւ այդպես էլ չեն կարողանում ստեղծել: Չեն էլ ստեղծի, որովհետեւ այդօրինակ ընդդիմությունով չափարատակերը լցված են, այդօրինակ ընդդիմություն ու ընդդիմադիրներ էնքան կան, որ Երեւանի փողոցներից կարելի է կովշով հավաքել: Հիասթափեցնեմ. տեսանելի ապագայում Հայաստանում չի լինելու այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը իր կշռով, հեղինակությամբ, վստահելիությամբ որեւէ, թեկուզ հեռավոր կերպով համեմատելի լինի Հայ ազգային կոնգրեսի հետ: Եւ Կոնգրեսը կազմաքանդելու մասին խոսակցությունների կիզակետում հայտնված մարդիկ չեն էլ նկատել, որ այդօրինակ դերակատարման համար չունեն ոչ ինտելեկտուալ, ոչ քաղաքական եւ առավելեւս բարոյական ռեսուրս: Նրանց համար ծայրահեղ հաջողություն է ամիսը երկու անգամ տելեւիզրով երեւալը, եւ այդ հաջողությանը նրանք միշտ չէ, որ կարողանում են հասնել: Զգալի է, չափազանց զգալի, որ ոմանց ցավեցրել է Աշոտ Սարգսյանի վերջին հոդվածում տեղ գտած այն միտքը, թե լուրջ է պետք վերաբերվել այն մարդկանց քննադատություններին, ովքեր մասնակցում են ակցիաների, գործուն ներդրում ունեն պայքարի մեջ, պայքարում են ապօրինությունների եւ ընտրակեղծիքների դեմ: Աշոտ Սարգսյանի այս միտքը, ահա, դուր չի եկել ոմանց: Բա ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը ձեզ համար փխրուն օրիորդների կլո՞ւբ է: Իհարկե, լուրջ պետք է վերաբերվել այն մարդկանց ասածին, ովքեր իրենց կյանքով ու ապրածով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը (ի դեպ, այսօրինակ մարդիկ, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում, բարեբախտաբար քիչ չեն): Թե չէ ջահելներ կան, մի հատ «փը՛խկ»-ից էնքան են վախեցել, որ մինչեւ կյանքների վերջը վատ հոտով են բուրելու, երկու տարի իշխանության դեմ կես ծպտուն չեն հանել, հիմա ելել ինչ-որ վերլուծություններ են անում, մտքեր արտահայտում, դուխ են սովորեցնում: Մարդիկ կան` համապատասխան տեղերում հավի կարգավիճակ են ունեցել, հիմա դրսերում երկաթե ձվեր են ածում: Ջահելներ, դուք պետք է ձեր տեղը իմանաք, այլապես կստիպեք, որ մենք ձեզ ցույց տանք այդ տեղը: Հասկացանք չէ՞ իրար:
ՀԳ. Կռահում եմ, որ ոմանք հեռակա հարց կհնչեցնեն` ի՞նչ է, Կոնգրեսը անթերի՞ է: Իհարկե, անթերի չէ, ոչ էլ` անսխալական: Բայց դա նաեւ չի նշանակում, թե սխալ կյանքով ապրածներն ու թերության մարմնացումները պետք է չիմանան իրենց տեղը հայոց պատմության մեջ: Իհարկե, նրանք ազատ են արտահայտել ցանկացած կարծիք ու տեսակետ: Բայց մենք էլ մեր կարծիքներն ու տեսակետներն արտահայտելու իրավունք ունենք, չէ՞:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Փետրվարի 6, 2010












Նիկոլ ջան, ապրես…
Հայ ժողովրդի թերություններից է, որ նման հավերը, իրենց քիչ չի աքլորի տեղ են դնւմ, հետն էլ ուզում են ձու ածեն, հա մեկ-մեկ էլ հաչում են… Հասարակության բանական շերտը լավ էլ ճանաչում է դրանց:
Մարդիկ կան` համապատասխան տեղերում հավի կարգավիճակ են ունեցել, հիմա դրսերում երկաթե ձվեր են ածում:- u et tesak mardik kich chen…
էդ տեսակին թվում է,որ քաղաքական դաշտում այդ ասպարեզն է ,որ դեռ կարելի է դիվիդենտներ ձեռք բերել,ընդ որում իշխանությանը քննադատելիս “ապտակը”չի ուշանա,իսկ այ ընդդիմության հասցեին ուղղված ամենաանհեթեթ բան անմիջապես “պատասխանատու” թերթերի կողմից գովեստի կարժանանա:Իշխանության թևերի բաժանում ու բալանս գոյություն չունի,բոլորը զգաստ սպասում են գագաթի հրամանին,նախաձեռնություն միայն հաճոյանալու և ստորաքարշելու բնագավառում են:Թևերի միջև ստեպ-ստեպ հրահրվող գզվռտվոցը նույնպես նպատակային է` երբևե չմիավորվելու միտումով:այստեղ արդեն յուրաքանչյուրը հանուն իր աթոռի`դիզած կարողության անձեռնամխելիության նույնիսկ ամենամտերիմին չի հանդուրժի թեկուզ անվնաս մտքեր արտահայտել:Դրա համար էլ իմ կարծիքով ունենք այդ տեսակը:
sireli @ntercox es dzer nor @nkernem,xndrumem indz asek w axvann ova, ichkanel anun@ grel@ thach lini dzez.kanxav shnorhakal em.es sirum em bolor nranc,ovqer dem en sranc,xekavarnerin
w -n hanrapetutyan dadaxazna(!?) isk inchu W? www internetayin harcasharic (Who?Where?When?) Yete mut ankyunner mnacin, harcreq kporcem patasxanel. Iharke yes W-n chem!
Ժիրայր Դադասյանը Նիկոլին անվանել է հանցագործ….:
Ես էդ սողունին չեմ ճանաչում ու չգիտեմ ով է,բայց արտահայտած “մտքից”կարող եմ եզրակացնել,որ նա կերակրատաշտին մոտիկ մնալու հարց է լուծում: Թող ոչ ոք չմոռանա,որ իր ասած կամ արած ամեն ինչի համար պատասխան է տալու…ամեն ինչի:
AYOOO!!! SHAT &ISHT E!!!
Hasmik jan, Aghvan Hovsepyanin “W” tarov Nikoln a knqel, qani vor na handisanum e Volkswagen beroxneri krishy, isk Volkswagen-i logon “W” tarn e@HASMIK
@Armen M.
et soxun@ der en achqi 2ngnox soxunneric chi, dra hamar erevi chgitenq..(es el chem chanachum)bayc chisht eq,erevi kamac kamac chanaparha ira hamar bacum.
@Քաղաքացի
Ինքը WolksVagen-ի ներկրման մոնոպոլիստն է:
@TATEVIK NIKOLAKAN
Հեչ էլ ճիշտ չի, Տաթեւիկ ջան: Նիկոլն էլ անսխալական չէ. սա էլ ի´ր սխալն էր` նման հոդված գրելը:
@Քաղաքացի
Iharke , vochvoq ansxal che! bayc Nikol@, vorpes azatatench hay qaxaqaci, ir qaylov orinak e carayum mer nman bantarkvacnerin. Inchqan enq aselu mi ban, bayc mtacelu lriv hakarak@? ov e mezanic bantarkvac@? Nikol@, vor fizikapaes e bantarkvac, te menq, vor hogov u uxexov enq bantarkvac?
@Քաղաքացի
kareli e imanal nman hodvac grelov` vorn er Nikol@ sxal@?
Ասեմ, հարգելի Մարիաննա.
Նիկոլը այս հոդվածով մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ իր եւ Կոնգրեսի միջեւ որեւէ հակասություն գտնելու, որեւէ կոնֆլիկտ հրահրելու դեպքերը դատապարտված են անհաջողության, բայց նման հոդված գրելու կարիք չկար, քանի որ այդ ջանքերը` ձեռնարկված իշխանությունների կողմից, առանց այդ էլ խղճուկ ու դատապարտված էին: իսկ հոդվածի անհասցե լինելը բավականին տարակուսանքներ է առաջացրել հենց յուրայինների շրջանում: Կարծում եմ, որ օգտագործված միջոցը չարժեր այն նպատակին, որին ձգտում է հասնել Նիկոլը:
Պարզ ե՞մ արտահայտվում:
@Քաղաքացի
shnorhakalutyun, indz arden parza Dzer karciq@.
@Քաղաքացի
իմ կարծիքով,ով հոգու մղումով է դուրս եկել պայքարի և միշտ անկեղծ է`Նիկոլի հոդվածում իրեն “կպչող” ոչինչ էլ չի գտնի…