> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԺՈՐԺԸ, ՋՈՆԸ, ՋՈՒՆԳԼԻ ԱՆՈՆ

ԺՈՐԺԸ, ՋՈՆԸ, ՋՈՒՆԳԼԻ ԱՆՈՆ

prescott-colombierԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջին հայտարարությունը եվրոչինովնիկների խոպանչիության հերթական դրսեւորումն է: Երբ ուզում ես լրջորեն հասկանալ, թե այդ հայտարարությամբ ինչ են ասում համազեկուցողները, ստիպված ես լինում արձանագրել, որ ընդամենը «ֆուֆլո են տալկատ» անում, այսինքն` զբաղված են դատարկաբանությամբ: Ըստ այդմ` Կոլոմբիե-Պրեսկոտ զույգը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել Սամվել Նիկոյանի խորհրդարանական հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Եւ ահա, ով սարսափ, համազեկուցողները ՀՀ իշխանություններից պահանջում են, որ նրանք բարեփոխումների հստակ ժամանակացույց ներկայացնեն: Բայց էն, որ որպես բովանդակային հիմք ընդունվում է Սամվել Նիկոյանի դատարկամիտ հանձնաժողովի առաջարկները, արդեն իսկ խոսուն հանգամանք է: Հայաստանի իշխանությունները «բարեփոխումների ձիժուրնի» փաթեթ ունեն, որ աշխարհ են հանում ամեն անգամ, երբ եվրոպաներից ռեվիզոր է երեւում էս կողմերում: Էդ «ձիժուրինի փաթեթը» հերթական անգամ մեյդան է հանել Նիկոյանի-խամաճիկային հանձնաժողովը: Ու հիմա «նյու խլեստակովները» այնքան են ոգեւորված, որ այդ «ձիժուրնի փաթեթի» իրագործման հստակ ժամանակացույց են պահանջում, եւ ակնկալում են ժամանակացույցը ստանալ մինչեւ մարտի 17-ը: Ինչու մինչեւ մարտի 17-ը, թանկագին Ժորժիկ եւ սիրելի Ջոնիկ, հիմա էլ կարող ենք ներկայացնել ժամանակացույցը եւ ճանապարհային քարտեզը: Խնդրեմ ժամանակացույցի առաջին կետը. մինչեւ 2011 թվականի հունվարի 24-ի ժամը 16.30-ը Հայաստանի ոստիկանությունը դարձնել աշխարհի ամենաչկոռումպացված, օրինապաշտ եւ մարդասեր ոստիկանությունը: Կետ թիվ 2. մինչեւ էս տարվա վերջերը, ավելի կոնկրետ դեկտեմբերի 18-ի իրիգվա կողմերը, Հայաստանի հեռուստատեսային եթերը կլինի ամենաազատամիտը, բազմակարծության փարոս կդառնա ողջ տարածաշրջանի եւ անգամ աշխարհի մի հսկայական մասի համար: 2011-ի հունվարի 25-ին էլ հայոց ընտրական համակարգը ամենաբարեփոխվածը կլինի աշխարհում, այնպես որ համազեկուցողների աչքերը զարմանքից դուրս կպրծնեն: Էս էլ ձեզ ժամանակացույցը: Էլ ի՞նչ է հարկավոր բարեփոխել. դատական համակա՞րգը. դա ռաձի բոգա’ սեպտեմբերի 30-ին, ուրբաթ օրը համեցեք տար: Ու քանի որ Պրեսկոտն ու Կոլոմբիան մինչեւ սեպտեմբերի 30-ը համբերելու ժամանակ չունեն, գարնանը գալու են Հայաստան` կանխավճարը ստանալու: Համ էլ խաշի սեզոնի գագաթնակետին Հայաստանն իսկապես մի այնպիսի տեղանք է, ուր կարելի է այցելել: Համազեկուցողները անհամբեր են սպասում Ջունգլի Անոյի հետ հերթական հանդիպմանը:

Հ.Գ. Համազեկուցողները իրենց հայտարարության մեջ նաեւ իմ դատավարության հետ կապված են ինչ-որ բան ասել: Էդ` նրա համար, որ մարդիկ չասեն, թե ինչու են համազեկուցողները լռում: Իսկ նրանց հայաստանյան զուգընկերների արձագանքը խիստ կանխատեսելի է: Հիմա ասում են` առաջին ատյանի վճիռը բողոքարկվում է վերաքննիչ դատարան: Սպասենք’ տեսնենք: Վերաքննիչից հետո կասեն` վճռաբեկում է բողոքարկվում: Սպասենք` տեսնենք:Վճռաբեկից հետո էլ ասելու են` վա~ա~յ’ էլ բողոքարկելու տեղ չկա: Իսկ Հայաստանը, Միշիկի արեւ, իրավական երկիր է: Օրենքը մնում է օրենք: Սրանից հետո ահա, համազեկուցողները Հայաստանից կպահանջեն անհաղապ եւ կրկին իրականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Համ էլ Ջունգլի Անոյի հետ հանդիպման նոր առիթ կստեղծվի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 5, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Armen M.
    Փետրվար 5th, 2010 at 18:47 | #1

    աշխարհն այսօր փորձում է պայքարել տեռորիզմի դեմ….եթե իսլամի աղանդավորական թևերը մի կողմ թողնենք,մնացած տեռորիստներին լրիվ կարելի է հասկանալ:Նրանք հաստատ իրենց հաճույքի համար չէ,որ գնում են նման ծայրահեղ քայլի,պարզապես իրենց ազգին հուզող պրոբլեմները լսելի դարձնելու ուրիշ ճանապարհ չեն տեսնում` պրոբլեմի ցավը մոտեցնում են “լսողի”մաշկին:Հիմա նայենք էս դուետին,գալիս են թափանները լցնում,ոչինչ չասող հայտարարություններ անում `գնում:Սրանց թվում է մենք աբորիգեն ենք `բան չենք հասկանում:Եթե մի շիշ կոնյակը կարողանում է նման “հեղինակավոր” կառույցի դիրքորոշում կոռռեկցիա անել `էլ որն է դրա հեղինակությունը:Էդ մարդիկ էդ տարիքում իրենց հանգիստ ծերության հարցն են լուծում,շտապելու տեղ չունեն,ֆռֆռում են աշխարհով մեկ,ոչ լեգիտիմ դեմքերի կողմից շռայլ ընդունելությունների արժանանում…իսկ ժողովուրդը…թող սպասի:

  2. yervand
    Փետրվար 5th, 2010 at 20:06 | #2

    ay axper jan duq giteq ov en es urodner@??

    George-@ haytnia angliayum vorpes ir @ntroxi demqin bruncqov harvacox deputat. na da arela i patasxan nran vor dimacin@ dzua shprtel ira vra…….

  3. parz
    Փետրվար 5th, 2010 at 23:49 | #3

    Նիկոլ յան շատ ճիշտ ես մեկնաբանւմ, դու բանախցից օգնւմ ես մեզ, դու թթվածին էս տալիս դրսում անազատության մեճ մնացած քաղաքացիներին…

  4. Ghukas
    Փետրվար 8th, 2010 at 23:31 | #4

    +1

  1. No trackbacks yet.