ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻՑ
Եթե եվրոյոնջայավարի TV մոնիտորինգ իրականացնենք, տպավորիչ արդյունքներ կարձանագրենք: Կպարզվի ահա, որ Հայաստանի եթերում լրատվական այնքան շատ թողարկումներ կան, որքան հատուկ է բացառապես առաջավոր ժողովրդավարությամբ աչքի ընկնող երկրներին: Գրեթե ամեն ժամի հայկական հեռուստատեսային եթերում լրատվության ժամեր կան, որոնք սկսվում են տագնապահունչ երաժշտություններով, եւ էկրանին էլ հայտնվում են չռված աչքերով հաղորդավար-հաղորդավարուհիները` կարեւոր տեղեկատվություն հաղորդելու համար հարմարեցված դիրքով: Հայկական եթերի այդ աստղերը, սակայն, ոչ այնքան հաղորդավար-լրագրողի, որքան աշխարհագրության դասատուի են նման: Կարծես նրանց խնդիրը ոչ թե հայ հանրությանը հետաքրքիր լուրեր հաղորդելն է, այլ վերջինիս աշխարհագրական գիտելիքներով հարստացնելը: Եւ ուրեմն, ինչ էկզոտիկ երկրի գոյության մասին ասես` կարելի է տեղեկանալ հայոց լրատվական թողարկումներից: Կիրիբատի, Կաբո-Վերդե, Պապուա-Նոր Գվինեա, Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ, Բարբադոս եւ այլն եւ այսպես շարունակ: Եւ այդ երկրներում բացառիկ կարեւորության իրադարձություններ են տեղի ունենում. կատուն ծառ է բարձրանում եւ չի կարողանում իջնել, ինչի կապակցությամբ տվյալ երկրի 15 հոգանոց բանակում տագնապ է հայտարարվում: Եւ սեփական ամենաժամանակակից զինատեսակով` փիլաքյանով զինված զորքը գրոհով վերցնում է ծառը եւ փրկում կատվին: Ընդ որում, մեր հաղորդավար-հաղորդավարուհիները այսօրինակ լուրերը հաղորդում են դեմքի մի այնպիսի արտահայտությամբ եւ ձայնի այնպիսի շեշտադրմամբ, որ սկսում ես կասկածել նրանց հոգեկան առողջության վրա. Նաուրուի բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, որովհետեւ 1000 կլիոմետր շառավղով ուրիշ պետություն չկա, չկա նաեւ ցամաք, առավելեւս` բանակ:
Շատ հաճախ հայկական եթերի` հատկապես ցերեկային թողարկումներին հետեւելիս չես կարող հարց չտալ` իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Երեկոյան եթերից էլ իմանում ես, որ Հայաստանում կատարվում է այն, ինչ կատարվել էր նախորդ օրը եւ դրանից առաջ. «Սինյոր Ռոբինզոնի» հեռուստացույցի նման մեր հեռուստատեսությունն էլ է ամեն օր «ծովի մասին» հաղորդում տալիս: ԱԺ նախագահ Մկի ծով խելքի, Բաղրամյան 26-ը գրաված անձի ծով իմաստության մասին, մեկ էլ Մածյ Թերեզայի տեսքն ու առոգանությունն ունեցող W Աղվանին են ցույց տալիս, որը մի մեշոկ բլղուր էր տարել հեռավոր մի տարածաշրջանում գործող մի ծերանոցի բնակիչների համար: Բլղուրի գնի եռապատիկի չափով էլ մի ցուցանակ են պատից կպցրել, որ սերունդները իմանան սույն քրեական սրբի կյանքի եւ գործունեության մասին: Դե սիֆտակ կաստըմ-շըլվարով գանձագողի մասին` էլ չենք խոսում: Նախորդ օրը, ի դեպ, ԱԺ նախագահը մի խումբ աշակերտների էր ընդունել եւ կյանք էր բացատրում: Ես այդ հանդիպման մասին պատմող ռեպորտաժը, ճիշտն ասած, մեծ լարումով դիտեցի: Վախենում էի, թե հանդիպման եկած աշակերտներից մեկը Հովիկ Աբրահամյանին հարցրած լիներ, թե ինչպես է գրվում «խորըրտարան» բառը: «Խորըրտարա՞~ն», թե «խորուրդդարան»: Կարող ա՞ «խորըրթարան»: Ինչ լա~վ է, որ քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ: Իսկ ԱԺ նախագահ լինելու համար կարելի է նույնիսկ Մեսրոպի սարքած տառերի կեսը չիմանալ: Ոչ թե կարելի է, այլ պարտադիր է չիմանալը: Կեսը: Մեսրոպի սարքած տառերի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ,
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Փետրվարի 3, 2010














spanum es!
Նիկոլ ջան քո գաղափարներն ու քո մտածելակերպը, քո արտահայտած յուրաքանչյուր միտք հարազատ է։ Դու ՄԱՐԴ ես ու ՔԱՂԱՔԱՑԻ։
Mi karevor detal, chgitem inchu, vripel eshateri achqic; h. abrahamyann asum e ir txayin, te diplom karox enq dzer berel(papayi hamar problem chi, karni!), bayc sovorel e petq. To , asox @lni, ay debil, mek du es graget, mek el qo yerexan piti graget lini!? isk iren hamar diplom dzer berel@ sovorakan ban e! Voxormeli takanq! Asa Vazgen@ kedani liner, eli choqac koshiki shnoroknern eir kapelu, ay gexci…
mernum em qo gracneri hamar, kardum em u uzum em tsitsaxic mernem, mek el NUBARASHEN@ QKH-ic@ amen inch texna dnum, u es haskanum em vor menq inchqan enq mexavor, menq bolors!!!!
Nikol jan iharke ays angraget mardaspannerin anpayman piti xangarer qo drsum mnal@, bayc du aydtexic el irenc vaxecac es pahum, yes patkeracnum em sranc vijak@,yerb du drsum klines. Hargeli MM shutov yes vstah em, vor Nikoli koshiki shnorokner@ kapelu hamar irar hert chen talu ayd stahakner@.Sranq soxalov yev irenc @nkernerin davachanelov en hasel aydtex(angragetneri havaqacu).
Anita jan , bolori masin chgitem bajc es inks andzamb , amen or amen ereko qnelcu arag inc ahavor emxavor em zgum Nikoli anazatutyan meg gtnvelu hamar!
Nikol jan du AMENAAZAT QAXAQACIN ES AIS ERKRUM
Es miayn verji mitqn ei uzum mejberum anel ANITAIC –VOR MENQ INCHQAN ENQ MEXAVOR, MENQ` BOLORS–. Ays pasti het hamamit em
“Նաուրուի բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, որովհետեւ 1000 կլիոմետր շառավղով ուրիշ պետություն չկա, չկա նաեւ ցամաք, առավելեւս` բանակ:”
:DDDDDD Nikol jan, inchpes misht, spanecir.
Lav mna, qez pind pahir.
+1
Առարկաներն իսկ ճիշտ իրենց անուներով .