> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓՈԽՀԱՏՈՒՑԵՄ ՎՆԱՍԴ ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՓՈԽՀԱՏՈՒՑԵՄ ՎՆԱՍԴ ԲԱՐՈՅԱԿԱՆ

մամուլԻնչպես ԱԺ հայտնի պատգամավորներից մեկը կասեր` հայոց իշխանության վերնախավը հղի է եւ երկունքի ցավերի մեջ փորձում է ծննդաբերել մի օրենք` բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման մասին: Ծիծաղելին այն է, որ ոմանք սկսել են քննարկել, թե ինչի համար է այս օրենքը ընդունվում, մինչդեռ քննարկելու բան չկա. օրենքի նպատակը մեկն է` մի քանի հարյուր իշխանավորի, օլիգարխի, կոռուպցիոների եւ նրանց շիստյորկաներին ապահովագրել իրենց մասին ճշմարտության բարձրաձայնումից: Եկեք մի պահ ենթադրենք, թե այդ օրենքը ուժի մեջ է, եւ պատկերացնենք, թե ով ում դեմ է գործնականում բարոյական փոխհատուցման մասին հայց ներկայացնելու: Հասկանալի է, որ հայցվոր լինելու են նախագահականում բազմածները, նախարար-պատգամավոր-օլիգարխները, ինչպես նաեւ բազմակի օգտագործման ընդդիմության ներկայացուցիչները` մի քանի հարյուր հոգի: Պատասխանողի դերն էլ իշխանությունը վերապահում է մի քանի լրատվամիջոցների` «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ», «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Հայք», «Ժամանակ», «Առավոտ» թերթեր, “Ա1+”, “Լրագիր” եւ մի քանի այլ ինտերնետային կայքեր, «Գալա-TV»: Այսինքն, օրենսդրական այդ փոփոխությունը հենց այսքանով է իրագործվելու եւ վերը նշված սահմաններից դուրս չի գալու` չնչին բացառություններով: Եւ ուրեմն, իշխանությունը հույս ունի մի այնպիսի վիճակ ստեղծել, որ վերը նշված լրատվամիջոցները Մկին Մուկ չասեն, Դոդին Դոդ չասեն, Չոռնիին Չոռնի չասեն, Սերժին իշխանագող չասեն, Աղվանին կաշառակեր չասեն, Սաշիկին Սաշիկ չասեն: Չգրեն նաեւ, որ Ալրաղացի Լյովիկն անձամբ է մարդ սպանել «Օդնոկլասնիկի» սրճարանում, չգրեն, որ Ռոբը թալանած փողերը Հայաստանից հանում է` արտասահմանում կապիտալ առնում, չգրեն, որ Սերժի փեսա դառնալը Միշիկին ավտոմատ միլիոնատեր դարձրեց, եւ եթե Սերժը նրան զրկի այդ կարգավիճակից` Միշիկը ավտոմատ կդառնա բոմժ, եւ պապայի հիվանդանոցից էլ ֆուտլյարը կմնա: Չգրեն, որ էս իշխանությունը Հայաստանը վերածել է բոզանոցի, որ բազմաթիվ անապահով-ուսանող աղջիկները իրենց ուսման վարձերը վճարում են նախարար-օլիգարխներին իրենց կուսությունը վաճառելով, եւ, որոշ դեպքերում, այս թրաֆիքինգը կազմակերպվում է հանրապետական ուսխորհուրդների միջոցով, չգրեն, թե մի քանի մաքսավոր-նախարարներ իրար հետ մրցում են կպնում, թե ով է ավելի շատ կուսություն առել: Էս ա սրանց օրենքը, էս օրենքը նաեւ այսօրինակ բոզի տղեքին բարոյական պաշտպանության տակ առնելու համար է, եւ եթե հայոց մամուլը թույլ է տալու, որ նախագիծն ընդունվի, ուրեմն բիրիքով ինքնահրկիզվելու բազար է բացվում: Չէ, խնդիր չկա, ասելիք ունեցողն իր ասելիքը կրկին կասի, ասելու ձեւը կգտնի: Բայց տարբեր առիթներով ընդդիմությանը անկարողության մեղադրանքներ ներկայացնող մամուլի ներկայացուցիչները թող մի հատ թափ տան իրենց եւ ցուցադրեն, թե ինչի են ընդունակ:

ՀԳ. ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ, որ վերջին 15 տարիներին այլ բանով զբաղված չի եղել, քան եթիմի նման այս կամ այն լրագրողի հետեւից ընկնելն ու նրան խնդրելը, որ իր հետ հարցազրույց անեն ու թերթում իր սֆաթը տպագրեն, հիմա լրագրողների իրավունքներ եւ պարտականություններ է որոշել սահմանել: Դու ավելի լավ է սերժանտական հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները սահմանիր, որ քո ապրածն, ի վերջո, որեւէ կոնկրետ իմաստ ստանա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Փետրվարի 2, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Edgar
    Փետրվար 2nd, 2010 at 06:24 | #1

    mortum es ho zorov chi!!!!!!!!!!11:))))))))))))))))))))

  2. Varsham
    Փետրվար 2nd, 2010 at 10:17 | #2

    Axr shat lav es e grel Nikol jan !!!! 1+1+1+1++++++……………!!!

  3. Marianna
    Փետրվար 2nd, 2010 at 11:58 | #3

    +1+1….

  4. Փետրվար 2nd, 2010 at 12:55 | #4

    NIKOL JAN HALAL A DUXT HANKARC CHGCES GO HET ENG!

  5. Հայկ-PL
    Փետրվար 2nd, 2010 at 13:58 | #5

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ :
    ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ, որ վերջին 15 տարիներին այլ բանով զբաղված չի եղել, քան եթիմի նման այս կամ այն լրագրողի հետեւից ընկնելն ու նրան խնդրելը, որ իր հետ հարցազրույց անեն ու թերթում իր սֆաթը տպագրեն, հիմա լրագրողների իրավունքներ եւ պարտականություններ է որոշել սահմանել: Դու ավելի լավ է սերժանտական հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները սահմանիր, որ քո ապրածն, ի վերջո, որեւէ կոնկրետ իմաստ ստանա:

    ԲՌԱՎՈ ՆԻԿՈԼ ՋԱՆ։

  6. osan
    Փետրվար 2nd, 2010 at 17:18 | #6

    Cavalin ayn e, vor bolor@ giten ays amen@, bayc chgites inchu der handurjum en ayc takanqnerin.

  7. Փետրվար 2nd, 2010 at 17:41 | #7

    1+1+1+++++1

  8. Սուրեն
    Փետրվար 2nd, 2010 at 18:02 | #8

    1+1+1+1+1+1

  9. Armen M.
    Փետրվար 2nd, 2010 at 19:01 | #9

    Դալլաքյանը լավ կաներ,եթե ակնոց կրեր ու գուցե այդ ժամանակ մի երկու մետր հեռուն տեսներ…:Ինչ գործ ունի նա ազգային ժողովում, եթե չի կարողացել հասկանալ,որ հետևանքների պարտակումով հարցը չի լուծվում:Մարտի 1-ից և դրանից առաջ սկսվածի մասին համարեցին էջը փակված,հիմա էլ ուզում են մամուլին շանտաժի ենթարկել`որ լռեն-չգրեն :Եթե չեն ուզում մամուլը “հիշի” իրենց` թող իրենց նորմալ պահեն`աշխատեն միայն օրենքով,թե չէ էլ ինչու համար է մամուլը: Վերջին հաշվով թող ընթերցողը ինքը որոշի որ թերթը գնի…եթե մեկ-երկու անգամ մարդը տեսնի,որ թերթը իրոք հերյուրանք կամ անհիմն խայտառակել է մեկին` էլ չի գնի….Կարճ` թող օրենք հնարեն էդ չինովնիկների “սանձքը” ձիգ պահելու մասին իսկ մամուլին հանգիստ թողնեն:

  10. Ghukas
    Փետրվար 2nd, 2010 at 21:04 | #10

    +1

  11. Armen M.
    Փետրվար 2nd, 2010 at 23:15 | #11

    տեղ հասանք…Շարմազանով Էդոն այսօր աժ քառօրյաում հայտարարել է “հոգու հիվանդ են այն մարդիկ,ովքեր դժգոհում են հայրենիքից” Հանրապետականները Շարմազանովի բերանով հասկացնում են մեզ,որ Հայրենիքը դա իրենք են`այօրվա իշխանությունը:Սրանց որ լսես` կթվա,որ թուրքերը մեզ հետ բարեկամանալու գործը տանուլ են տվել ու հիմա “մանթոյից”վեշերը կապում են,որ գնան կորչեն…ու իրենց ասածին էլ հավատում են:Բա կարողա Օբաման կամ Դիման կակոյ նի բուդ թուրքի խաթեր նժդեհականներին նեղացնի ??Որ ԴՐՍԻ տղեքը ՍՐԱՆՑ կանչում են ԻՐԵՆՑ մոտ թշերը քշելով թղթեր ստորագրել պարտադրում“ դա կարելի է դա կոչվում է “նախաձեռնողական” քաղաքականություն,իսկ որ Զարուհին ԵԽԽՎ-ում մեր պրոբլեմների մասին բարձրաձայնում է` դա ,ըստ Մարիշի,կոչվում է դրսից տղա բերել…….օճառը ձեռքիցդ չգցես :

  12. Փետրվար 3rd, 2010 at 06:57 | #12

    Ays Apush Sharmanazov@ petq e haskana,vor zoxhovurd@ shat e sirum ir hayreniq@ ev dzgohum e miayn “hogu hivand”sharmazanovneric;

  13. Anonymous
    Փետրվար 3rd, 2010 at 17:04 | #13

    hayastani bolor rekavarnerin petka kaxel

  14. Անիտա
    Փետրվար 3rd, 2010 at 17:25 | #14

    Gites bayc es hodvacy kardaci, u amboxch gisheri chei qnum, patkeracnum ei et takanqnerin, HHk Akana usxorhurdnerin…., u iranc araqinutyunneri masin lsacners pastore jisht ein, shoki mej ei…

  15. Անիտա
    Փետրվար 3rd, 2010 at 17:28 | #15

    Hasmik jan et sharmazanovin xndrum em marish bozinyan ov dimi eli, te che mi tesak nexvum em, che vor inqy der marish bozinyana, qani der chi apacucel Nikoli masin ir asac@….
    de uremn mer fufloyin asenq ira iskakan anunov Marusya …auuuuuu :)

  16. Փետրվար 4th, 2010 at 00:18 | #16

    Anuita jan menak du ches shoki mej,mi ambixhj hay azg ashxhari tarber koxhmeric shoki mej en;

  17. Disident…
    Փետրվար 4th, 2010 at 23:31 | #17

    Nikooooooooool! Es in4 es anuuuuuuuuuum!

  18. Ճշմարտախոս
    Փետրվար 5th, 2010 at 13:31 | #18

    Այն, որ մենք, հայերս, մեր Հայրենիքը սիրում ենք,դրա ապացույցն այն է, որ շարունակում ենք ապրել այս երկրում և պայքարել իշխանագողերի դեմ, բայց շարմազանով շան որդի-քո հայրենիքը որտեղ է:

  19. Armen M.
    Փետրվար 6th, 2010 at 09:09 | #19

    @Ճշմարտախոս
    այո,շատ ենք սիրում,այլապես Կըանտեսեինք հնարավոր այն վտանգը,որ գտնվում ենք դարավոր թշնամի երկու պետությունների արանքում,և առհամարհելով ասպատակության ենթարկվելու վտանգը`հեղափոխությամբ կամ ուրիշ ճանապարհով /իշխանությունը արյունով խլածներից ժողովրդին վերադարձնելու բոլոր ճանապարհները սահմանադրական են/սրանց կքշեինք իրենց տուն` որին ադրբեջան,որին հունաստան…

  1. No trackbacks yet.