> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՊԵՑՀԱԳՈՒՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՍՊԵՑՀԱԳՈՒՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԵԽԽՎԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, փաստորեն, հաստատեց Հայաստանի նորացված պատվիրակության լիազորությունները, եւ ուրեմն` ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնելու է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ինչ անհավանական բան ասես կարող է պատահել Հայաստանի հետ. վերջին երկու տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում մեր երկրի հետ կապված օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել: Փոփոխություն են կրել այդ օրակարգի եւ Արմեն Ռուստամյանի հարաբերությունները: Եթե այդ առնչությամբ ԵԽԽՎ-ում տարիուկես առաջ պարոն Ռուստամյանի ասածները ընկալվում էին որպես իշխանական ասելիք, հիմա փաստորեն այդ նույն ասելիքը ընդդիմադիր է լինելու: Թերեւս հենց սա են իշխանության եւ ՀՅԴ ներկայացուցիչները անվանում նոր քաղաքական կուլտուրա. իրեն անսակարկելի ընդդիմություն համարող քաղաքական ուժը ավազակապետությանը անհրաժեշտ պահին առնետավազք է իրականացնում դեպի իշխանություն, իսկ իշխանության մաս կազմող ուժը հաջորդ անհրաժեշտ իրավիճակում դառնում է ընդդիմություն. վերջին երկու տարում հենց այսպես են վարվել «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն: Բայց այն, ինչ հիմա ոմանք նոր քաղաքական կուլտուրա են փորձում անվանել, ավելի շատ սովորական «կուկլա» է հիշեցնում, որի նպատակը «ուշաստի ֆրայերի» ականջներից «լապշա» կախելն է: Տվյալ դեպքում, սակայն, շատ դժվար է հասկանալ, թե ով ում է խաբում կամ փորձում խաբել: Եթե իշխանությունը հույս ունի Հայաստանի հանրությանը խաբել, չի ստացվի, որովհետեւ միամիտները նույնիսկ գիտեն, որ ՀՅԴ-ն այս իշխանությանը ընդդիմադիր չի եղել եւ չի լինի: Եթե ՀՀ իշխանությունները փորձում են ԵԽԽՎ-ին խաբել, եվրոյոնջաները խաբվող չեն. եթե նույնիսկ «խաբվեն»` դրա դիմաց Հայաստանից կրկնապատիկը կստանան, թե ինչ տեսքով` դա արդեն իրավիճակը եւ նպատակահարմարությունը ցույց կտա: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը, այն շատ հաճախ քաղաքական շուլերության դասական օրինակ է եղել, եւ ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ դրանում ներկայացված է եղել այնպես, ինչպես հիմա: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության «ընդդիմադիր» անդամ էր նաեւ Շավարշ Քոչարյանը, ով հիմա Էդվարդ Նալբանդյանին նայում է` ինչպես այծը կնայեր ցուցապաստառին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում ընդդիմությունը ներկայացնում էր նաեւ Արտաշես Գեղամյանը, որը հիմա իր հեղինակած գրքերի շապիկին Սերժ Սարգսյանի պատկերն է քաշում: Այդ գրքերում, ի դեպ, նաեւ ԵԽԽՎ-ում Գեղամյանի ունեցած լալահառաչ-վայնասնագըմփ-դատարկամիտ ելույթների տեքստերն են տպված, եւ միայն հիմա բացահայտվեց, թե ովքեր են եղել այդ ելույթների «հեռարձակման» հովանավորները: Հովանավորության նպատակն էլ մեկն է եղել. Եվրոպային ցուցադրել, թե ինչպիսի տխմար երեւույթ է հայաստանյան ընդդիմությունը: Ամեն դեպքում, ԵԽ օտարերկրյա պատվիրակների էսօրվա վիճակը հեշտ համարել չի կարելի: Թերեւս նրանք պարբերաբար շփոթության են մատնվում եւ չեն հասկանում, թե հայաստանյան պատվիրակության կազմում ո՞վ է ընդդիմադիր եւ ով` իշխանամետ: Կարծում ենք ամենեւին էլ անիմաստ չի լինի, որ մեր պատվիրակության ընդդիմադիր անդամները ԵԽԽՎ լիագումար նստաշրջաններում «սպեց» հագուստ կրեն: Եթե այսպիսի նախադեպ լիներ, ԵԽԽՎ օտարերկրյա պատգամավորները կհասկանային, որ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը էլ առաջվանը չէ: Հիմա նա ոչ միայն ընդդիմադիր է, այլեւ միակ ընդդիմությունը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հունվարի 29, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. nunu
    Հունվար 29th, 2010 at 17:53 | #1

    Ես զարմանում եմ որ դուք զարմանում եք, ես զարմանում եմ որ դուք այլ որոշման էիք սպասում եւ վերջապես ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք ինչ որ մի պլյուս կամ մինուսի համար: Քանի դեռ մենք մեզ խաբելով զարմանում ենք , հետեւաբար միշտ կպարտվենք:

  2. Armen M.
    Հունվար 29th, 2010 at 20:35 | #2

    դաշնակները “ընդդիմություն “դառնալիս կարող էին հայտարարել,որ իրենք այսուհետ սուրբ են…ինչը կփոխվեր ??կերակրատաշտի մերձակայքում իրենց ներկայության խնդիրն են լուծում այս մի խումբ մարդիկ:Նրանք համաձայն են օգտագործման ցանկացած տեղ և ցանկացած մեկի կողմից…ուրախանում են,մտածելով,որ դեռ մի բան արժեն:Չնայած,որ դրանց անցած ճանապարհը հիշենք….դրանք հենց օգտագործվելու համար էլ կան…Միայն Լևոն Տեր Պետրոսյանը հրաժարվեց դրանց “ծառայություններից” —մինչև հիմա “աբիժնիկ” են:

  3. Mleh
    Հունվար 30th, 2010 at 11:18 | #3

    Tsavum em vor hayastantsiner@ minchev hima lav chen janachel dashnaktsutyun kochvadz aghandi boun eyutyun@; Michazgayin masonutyunic dznvadz, myus 2 “avandakanneri” het hayutyan dzotsum tsanvadz (1885, 1887, 1890). Ays yereq Otari kamakatarneri arkadzakhntir gordzuneyutyan hetevanqov, haziv 25-27 tari heto mer Hayreniq Arevmtahayastan@ trrav mer votqeri takic… Hakarrak qurderi, vor arroq-parroq der aprum en irenc hogheri vra. Hazaravor hayastantsiner, amenaverchin tkaramitneri nman havatum ou hetevum en dashnak gordzakal ghekavarneri larakhaghatsutyunnerin.
    Sa anshousht aveli ahavor chaperov aghitali e nayev Spyurqum, i shars ayl gaghutneri, nayev im dznndavayr Beirutum. Tkaramit azg enq, chnayadz porrotakhos ou medzaberan, patmutyan aharkou daseric avanaki anmrrounch hamarutyamb vochinch chsovorogh. Dra hamar el apagan chi ourvagdzvum hayots horizonum.

  4. Vardan
    Հունվար 30th, 2010 at 15:48 | #4

    cheq karcum,vor imast uni arjamanak boyktel evroemisarneri het handipumnern u kontaktner@ ev evropakan lratvamijocnerov parzabanel qayl@.karcum em kashxati,verjin hashvov menq payqarum enq mer erkri vichaki popoxutyan hamar,isk evroyonjaner@ tox ashxaten ARJAMANAK dashnakcakan vacharvac pornikneri het

  5. Marianna
    Հունվար 30th, 2010 at 23:10 | #5

    @Mleh
    +1` mejberum` “Tkaramit azg enq, chnayadz porrotakhos ou medzaberan, patmutyan aharkou daseric avanaki anmrrounch hamarutyamb vochinch chsovorogh. Dra hamar el apagan chi ourvagdzvum hayots horizonum”.`1+1+1+1+1…

  6. Mleh
    Փետրվար 1st, 2010 at 14:05 | #6

    @Vardan
    Yerics iravaci eq, Vardan, dashnak keghdzavor porrnikner@ togh inchqan ouzum en ashkhaten irenc dznntkan MASON euro-porrnikneri het; HAK-n ou Arachin Nakhagah@, im kardziqov voch miyayn skhal en anum zhamanak vatnelov zanazan euro-porrnik ou kasharaker MASON emissarneri het, aylev dranc ou Hayastani monghol-tatar zavtich ishkhanavornerin hnaravorutyun talis manevrelouu yev democratakan khaghi imitacia steghdzelou. Yete mer zhoghovurt@ @ntounak liner ter kangnelou ir iravunknerin, et euro-porrniknern el mer Sharzhum@ bani tegh kdneyin. Ourish harc vor mer zhoghovrtian jnshogh medzamasnutyun@ eshi akanjum qnadz e ou anhaghort ir sepakan apagayin ou jakatagrin sparrnacogh vtangi veraberyal. +1

  1. No trackbacks yet.