ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Կռահում եմ, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանին հարցնես, թե իր համար ինչ սրբություն գոյություն ունի, նա կպատասխանի միանշանակ եւ աներկբա` ՀՀ պաշտպանության նախարարը: Ընդ որում, էական չէ, թե կոնկրետ դեպքում ով է այդ կարգավիճակի տիրակալը. «Պոլի փետին» էլ նշանակեն պաշտպանության նախարար, նա, թերեւս, սրբություն կդառնա Շահսուվարյանի համար: Նման եզրակացության եկա մեր թերթի «Բողոքի գիրք» խորագրում տպագրված մի նամակի ՊՆախարարության պատասխանին ծանոթանալիս: Կարդալուց հետո քիչ էր մնում արտասվեի ՊՆախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ սրտումս ծագած կարեկցանքից:
Նա, որի գործունեությունը «թափանցիկ է եւ հասարակության համար մատչելի»: Ընդհանրապես տպավորություն է, թե ՊՆ-ում լավ չեն տիրապետում բառերին եւ հասկացություններին: Ասում եք թափանցի՞կ է ՊՆախարարի գործունեությունը եւ հանրության համար մատչելի՞. սա նշանակում է, որ ցույց պիտի տաք այն տունը, որտեղ այդ նախարարի ընտանիքը ապրում է եւ պիտի բացատրեք, թե ինչ միջոցներով է գնվել այն: Պետք է հանրությունը հնարավորություն ունենա իմանալու, թե ի՞նչ կահույք է դրված այդ բնակարանում եւ ի՞նչ գնանոց: Պետք է ցույց տաք, թե ինչ ավտոմեքենաներով են ֆռֆռում ՊՆախարարի հարազատները, եւ բացատրեք, թե ինչ միջոցներով են ձեռքբերվել այդ մեքենաները: Եւ ի՞նչ եք ուզում ասել, ընդհանրապես: Ուզում եք ասել, որ Հայաստանում նախարար կա որ կոռումպացված չէ՞: Եթե այդպես է, այդ ինչպես եւ որտեղից է Հայաստանը մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն համաթվերի ռեկորդներ խփում` հայտնվելով ամենակոռումպացված երկրների շարքում: Բայց երբ փորձում ես կոնկրետացնել, թե ովքեր են իրենց ուսերին պահում այդ համաթվերը, հետաքրքիր պատկեր է ստացվում: Պարզվում է, որ առաջին դեմքը կոռումպացված չէ, ԱԺ նախագահը կոռումպացված չէ, վարչապետը կոռումպացված չէ, նախարարները կոռումպացված չեն, գլխավոր դատախազը կոռումպացված չէ, գլխավոր ոստիկանը կոռումպացված չէ, ԱԱԾ պետը կոռումպացված չէ: Բա ո՞վ է կոռումպացված, ո՞վ է ապահովում Հայաստանի կոռուպցիոն բարձր վարկանիշը` հիվանդանոցի լիֆտյո՞րը, ՔԿՀ-ի օպե՞րը, բանակի սերժա՞նտը: Բա ում գրպանն է գնում հարյուրավոր լիֆտյորների, օպերների, սերժանտների ու զինկոմների հավաքած փողերը: Բաբոյի՞ս: Իսկ ընդհանրապես շահսուվարյանիկներին խորհուրդ կտայի ճանաչել իրենց չափը. բան ունես բարբաջելու` բարբաջիր, եւ այդ խորագիրն էլ քեզ արտահայտվելու հնարավորություն տալու համար է, որովհետեւ արտահայտվելը քո սահմանադրական իրավունքն է: Բայց մեր պրոֆեսիոնալիզմը ՊՆ-ի գնահատելու բանը չէ: Չէ, էն որ ՊՆ-ում պրոֆեսիոնալներ են հավաքվել, մենք դա գիտենք: Գիտենք նաեւ, որ նրանց պրոֆեսիոնալիզմի ասպարեզը թալանն է: Հայելու մեջ ձեզ նայեք ու ձեր վզերին: Էղա՞վ, ապե…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հունվարի 28, 2010














Apres Nikol jan, verjapes ka mek mard, vor chkotrvec vernaxavi hresneri araj.Yes shnorhaka em, vor du kas,vor ayd hastagluxnerin vaxecnum e qo amen mi nor haytararutyun@,bayc galu en mer zhoxovrdi hamar der lav orer, qo nman azniv hayordineri shnorhiv.
NIKOL JAN SRANC PESNERI PAPAN LACACNE SAX HAYASTAN@
@osan
+1
+1
:)Vay Nikol jan
“Eghav ape?” Lavn es es eli, xo zorov che?
+1
DE URISHA A ELI NIKOL@ U IRA KOXMIC GRVAC HODVACNER@!!!!
+1
1+1+1+1+1+1+11111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111
inchkan shat em kardum Dzer hodvacner@ , aynkan aveli zzveli u nvast en erevum ays ishxanutyunner@ ev chem karoghanum haskanal, te inchpes tuyl tvetsink sranc ayskan amranal.Erani mer mej gtnenk hayastan@ azatagrox azatamartikner.