> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՆԱՆԵԽ ԸՆԹՐԻՔԻՑ ԱՌԱՋ

ՄԱՆԱՆԵԽ ԸՆԹՐԻՔԻՑ ԱՌԱՋ

Բարաք ՕբամաՀայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Արձանագրությունների հակառակորդները հույս ունեն, թե Թուրքիայի հրաժարումը դրանք վավերացնելուց` ԱՄՆ սենատին, կամ նախագահ Օբամային կմղի, ի վերջո , պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կողմնակիցների հույսն այն է, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիային կստիպի այնուամենայնիվ գնալ արձանագրությունների վավերացմանը: Նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած մի իրադարձություն, սակայն, որը հայ-թուրքական հարաբերությունների հետ որեւէ առնչություն չունի, հուշում է, որ հայաստանյան վերը նշված հույսերը սին են, եւ իրագործման ոչ ենթակա: Խոսքը Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների` ստամբուլյան հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջնորդությամբ: Միջնորդական այսօրինակ առաքելություն կարող է իրականացնել միայն վերը նշված երկու երկրների նկատմամբ հսկայական ազդեցություն ունեցող տերությունը, եւ այդ տերությունը, տվյալ դեպքում, Թուրքիան է: Իսկ թե ինչպիսի մեծ պրոբլեմների մեջ են Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանում եւ Աֆղանստանում, կարծում եմ տեղյակ է ամենասովորական լրահոսին հետեւող ցանկացած մեկը: Նման պայմաններում մտածել, թե ԱՄՆ-ն կփորձի ճնշումների այնպիսի լծակ կիրառել Թուրքիայի նկատմամբ, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչման իրական սպառնալիքը, լուրջ չէ: Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում եւ Իրանի հետ կապված պրոբլեմները, հնարավոր չէ չնկատել, որ Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար աճում է օր օրի, եւ Սպիտակ տունը չի կարող այդպիսի բացահայտ առճակատման գնալ Անկարայի հետ: Այնպես որ, Հայաստանը հերթական անգամ թղթե շերեփավորի դերում է, իսկ Հայաստանի դիվանագիտական կորպուսը Պոնչո Էդոյի գլխավորությամբ, կարող է ընդամենը փոքրիկ բալիկի դերակատարում ստանձնել, որի թշերն ամեն անգամ քաշում են` ի նշան նրա հնազանդության նկատմամբ ունեցած գոհունակության: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նա հայ-թուրքական հարաբերությունները առայժմ չի կարողանում կարգավորել, չի կարողանում կարգավորել արաբ-իսրայելական կոնֆլիկտը, չի կարողանում կարգավորել Իրանի պրոբլեմը, չի կարողանում կարգավորել իրաքյան թնջուկը, Աֆղանստանի հարցը, եւ այսպես շարունակ: Այս ամենի արդյունքում Օբաման երեւի ծանր երազներ է տեսնում ամեն գիշեր: Բայց մյուս կողմից շատ մեծ մխիթարանք էլ ունի. չէ՞ որ Խաղաղության Նոբելյան մրցանակ արդեն իսկ ստացել է: Իսկ սա նշանակում է` խաղաղություն հաստատելու կարիք առանձնապես չկա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունվարի 27, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունվար 27th, 2010 at 14:30 | #1

    Nikol jan, shat hetaqrqir mard es du! Te nerqin te artaqin qaxaqakan harcer@ camum dnum es beranner@.U vstah em mi 50 hogu varcatrum en , vor qo kayq@ karda, hetevi u targmani Yerkris ishxanutyun kochvacnerin. Bayc de enqan tget u but en, vor chen karoxanum koxmnoroshvel, te inch ogtakar xorhurdner u parzabanumner es talis.Mi antexyak mardu dnein naxagah, kardaalov qo hodvacnern u verlucutyunner@ mer Yerkir@ sahun khaner es vi&akic! Bayc de sarqelen STRANA DURAKOV, kaloshavor angragetner@ inerciayov u mek el Astco bari achqov Yerkir en pahum. Ari xostovanenq , vor Astvac shat BARI e mer azgi nkatmamb, te che es apashnorhnerov Yerkir cher mna. Eli parq tanq Astcun! U shnorhakal linenq nran, vor qez unenq! Astco bari achq@ vrad lini, yexbayr!

  2. Armen M.
    Հունվար 27th, 2010 at 15:47 | #2

    պնդողներ էլ կան,թե ռուսը ոչ մի պարագայում ՀՀ-ն չի թողնի…Ռուսաստանն էլ ռուս սերժիկների ձեռքում է,Հայաստանը -Ռուսաստանի մինի-պրոեկցիան է` չնչին վերապահումներով:Թուրքը շատ զգույշ “շոշափելուց” հետո գործի անցավ,նպատակը Անգլիայի,Ֆրանսիայի ու Գերմանիայի նման “իգրոկ”դառնալն էր ու,փաստենք,դա նրան առայժմ հաջողվում է,այլևս հարավային պրոբլեմների “ասողը”թուրքն է:Մենք ռուսի ստրատեգիական գործընկերոջից վեր ենք ածվել ռուսի ռեսուրսի,խաղաքարտի,մեր պրոբլեմներն էլ մանեվրելու ժամանակավոր լիմիտ է էլի ռուսի ձեռքում…Բայց,եթե մենք երկիր լինեինք,այդ “իգրոկը” կարող էր Հայաստանը լիներ:

  3. Հունվար 27th, 2010 at 22:16 | #3

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    Հունվարի 27, 2010
    :

    …ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նա հայ-թուրքական հարաբերությունները առայժմ չի կարողանում կարգավորել, չի կարողանում կարգավորել արաբ-իսրայելական կոնֆլիկտը, չի կարողանում կարգավորել Իրանի պրոբլեմը, չի կարողանում կարգավորել իրաքյան թնջուկը, Աֆղանստանի հարցը, եւ այսպես շարունակ… Իսկ սա նշանակում է` խաղաղություն հաստատելու կարիք առանձնապես չկա:

    Խաղաղություն հաստատելու կարիք չկա, իսկ այ հակառակի` անկայունության, կռվի, ու այս կարգի իրավիճակների կարիքը կա: 2003թ. մարտ ամսին Ստամբուլում մի հաղորդում տեսա: Երևի կլոր սեղան էր` նախորդ գիշերը ԱՄՆ-ն և նրա զինակիցների կողմից Իրաքի սկսված պատերազմի մասին: Թե ի՞նչ էին խոսում բան չեի հասկանում, բայց հաղորման ընդացքում երևի մի քանի անգամ հեռուստացույցի էկրանին մի քարտեզ (Իրանը իր բոլոր հարևանների հետ միասին) ցուցադրվեց: Սկզբում քարտեզի վրա Իրանի տերիտորիան էր ընդծված. բայց հետագա պատկերումների ընթացքում քարտեզը գունափոխվում է ու Իրանի սահմանակից պետությունների տարածքներն էին ավելի ընդգծված երևում: Հատկապես Իրաքի ու Աղվանստանի վրա երկար կանգ առան, բայց մյուս հարևաններին, դրանց թվում նաև մեր Հանրապետության տերիտորիան էլ որոշակի ընդացք ընդծված մնաց…
    Սկսեցի մտածել այն մասին, որ Իրանը Աղվանստանից կամ Իրաքից շատ ավելի հզոր երկիր է: Կայսրություն: Ու դժվար թե Արևմութքը Իրանի հարցերը փորձի պատերազմի միջոցով լուծել: Հաստատ ամերիկացիները որոշել էն Իրանի կայսրությունը շրջափակման միջոցով` ներսից «պայթեցնել»: Այսինքն ստացվում է թուրքերի դարավոր մուրազը, անկախ իրենց կամքից եկել համնկել է Ամերիկաի շահերի, նպատակների հետ…
    Կարծում եմ սա նույնպես նշանակում է, որ Արևմուտքը խաղաղություն հաստատելու ցանկություն առայժմ չունի` իր ռազմաբազաների ներկայությամբ շահադրդված…

    Armen M. :
    պնդողներ էլ կան,թե ռուսը ոչ մի պարագայում ՀՀ-ն չի թողնի… Մենք ռուսի ստրատեգիական գործընկերոջից վեր ենք ածվել ռուսի ռեսուրսի,խաղաքարտի…

    Նաև` ապրանքի, ծախու ապրանքի, ինչպես 1921 մարտին էր…

  4. Հունվար 28th, 2010 at 03:40 | #4

    Nikol jan AStvac qez nver e uxharkel mer hay azgin,bayc mer azg@ Qez kalanavorel e;

  5. Mleh
    Հունվար 28th, 2010 at 14:45 | #5

    Yes mnum em ayn kardziqin, vor Nikol@ chpetq er handznver trekhavor martaspanneri ishkhanutyan@. Skhal dours yekav ayt vehandzn qayl@, qani mer zhoghovurt@ chgtnvets Nikolin arzhani linelou vsemutian makardaki vra. Nikol@ petq e mnar @nthatakum yev portser ghekavarel hamazhoghovrtakan apstambutyun. Yev vorpeszi hakasutyun chgtneq hye zhoghovrti masin artahaytadz mtqeris mech, asem` portser ir intellecti, hayrenasirutian ou carizmayi zorrov brrnketsnel hamazhoghovrtakan @mbostutyun. Qanzi, martakerp borerineric ou martou “kerparanqov” hayvanneri ishkhanutyunic hnaravor che ayl kerp mer bazmacharchar Arevelahayastan@ azatagrel. Tesnes inch kardziqi e hastat “Dro”-i (goutse yev “Hoktember 27″-i) bovov antsadz ou ports dzerq beradz heghapokhakan janaparhi jatagov mer sireli ex-dashnak Zhiro Sefilian@.

  6. Armen M.
    Հունվար 28th, 2010 at 17:32 | #6

    @Վահագն Ղուկասյան
    մեր վիճակը մոտավորապես այսպիսին է–երբ “նիսյա” ապրանք ես ծախում `փողը ստանալիս հիմանականում էլ գնի “բազար”չի լինում,իսկ երբ փող ես “ավանսով”վերցնում հետագայում ապրանքով փակվելու պայմանով` ապրանքիդ գինը արդեն գնորդ է որոշում հլա մի բան էլ “սկիդկեքով”
    հիմա սրանք ԱՄՆ-ին “ինադու”Պարսկաստանի հետ ուզում են ջան-ջիգյար սկսեն…բոլորը գիտեն ,թե ձիու պոկած բհիրը ուր է մտնում:բա որ կաթսան սկսի եռալ ???իսկ ռուսը 2-3 ժամ ուշանալու “խասյաթ” ունի

  7. Armen M.
    Հունվար 28th, 2010 at 21:12 | #7

    Չավուշօղլիի ինչ-որ հարցազրույցի պահով ահագին աղմուկ բարձրացրին մերոնք,նա էլ շատ հեշտ ասաց,որ թարգմանության սխալներ են /երևի թուրքը ադրբեջանցուն անգլերեն էր պատասխանել/:Բայց նույն այդ պաշտոնյան հայ պատվիրակությանը ի թիվս այդ ամենի ասել է,որ ԼՂՀ-ը ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում “ֆիքսված”է որպես Ադրբեջանի տարածք:Մեր ԱԳՆ նախարարն էլ ասում է ԼՂՀ-ը անկախ Ադրբեջանի կազմում երբևե չի եղել…Բայց չէ որ ազատագրված տարածքներն արդեն անկախացած Ադրբեջանից է ազատագրվել…հիմա էլ ասում են ազգերի ինքնորոշում-տարածքային ամբողջականության պարագայում:Սրանք այդ ռեսուրսը չունեն,որ տարածքները զիջելուց հետո Ղարաբաղը կարողանան պահել,հաջորդ զիջելու քայլը արդեն ԼՂՀ-ը կլինի:Չմոռանանք,որ այդ ընթացքում թուրքը ինչ դիվիդենտներ կշահի էներգակիրների այլընտրանքների “մոլեռանդ”եվրոպայի մոտ,այնպես,որ ճնշումները չեն հապաղի:

  1. No trackbacks yet.