ԿԼԻԵՆՏԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Է
Մինչ հայ քաղաքական միտքը ոգեւորությամբ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, թուրքական կողմից հնչող արձագանքները վկայում են, որ ՍԴ-ն Թուրքիային լեգիտիմ հնարավորություն է տվել բացահայտորեն հրաժարվելու ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելուց: ՍԴ-ի որոշումից առաջ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան ամեն ինչ անում է արձանագրությունների վավերացումը հնարավորինս ձգձգելու համար, բայց նրա այս դիրքորոշումը խոցելի էր, որովհետեւ կապվում էր ԼՂ հարցում թուրքական կողմի ակնկալած առաջընթացի հետ: Հիմա, սակայն, ՍԴ-ն իր որոշմամբ Թուրքիային հնարավորություն է տվել բաց թողնել Ղարաբաղի հարցը եւ կենտրոնանալ զուտ հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ դա արել է գեղական կարգով, մոռանալով դիվանագիտական մոտեցման անհրաժեշտության մասին: Այս պայմաններում, Թուրքիան բնականորեն Հայաստանին մեղադրում է նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Եթե հարցին մոտենանք, այսպես կոչված, «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» տեսակետից, ՍԴ որոշումը, ըստ էության, սպառնում է քար գցել դրա գլխին: Մյուս կողմից սակայն Գագո & Co-ի կայացրած որոշումը Սերժ Սարգսյանի նյարդային եւ անհավասարակշիռ վիճակի հետեւանքն է: Սարգսյանը ըստ էության սկսել էր գլխի ընկնել, որ թուրքական կողմը անվերջ ձգձգելու է պրոցեսը` իր նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը զրկելով կոնկրետ արդյունքով պսակվելու հնարավորությունից: Եւ այս պարագայում Սերժը կանգնելու էր կոտրած տաշտակի առաջ` Հայաստանում կրելով իշխանագողի, սփյուռքում` դավաճանի պիտակը, փոխարենը արտաքին քաղաքական որեւէ կոնկրետ արդյունք չստանալով: ՍԴ որոշումը, ահա, գոնե վերջին պիտակից ազատվելու հուսահատ փորձ է, չնայած` դավաճան վանկարկումները արդեն հնչել են եւ շարունակում են հնչել: Իսկ թուրքական կողմից արդեն իսկ հնչում են ճակատային հայտարարություններ, որ արձանագրություններն ընդհանրապես վավերացման չեն դրվելու խորհրդարանում: Ստորագրված արձանագրությունները, որոնց տեքստը թուրքերին լիուլի ձեռնտու է, այս պահին նրանց համար բավարար է համարվում: Եւ թուրքերին հաճույքից զրկելու համար Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու օրենսդրական պրոցեդուրա սահմանել: Իրադարձությունների զարգացման նման սցենարի պարագայում հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորումը շատ ավելի բարդ կլինի, քան եղել է «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից առաջ: Հայաստանի վիճակը ավելի կբարդանա, իսկ Սերժ Սարգսյանը շահած է այսպես թե այնպես, որովհետեւ ֆուտբոլային ավանտյուրան նրան օգնել է երկարաձգել Բաղրամյան 26-ում իր ներկայության օրերը:
Հ.Գ. ՍԴ որոշումից հետո թուրքերը հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացնի նույնիսկ ԼՂ հարցում իրենց ակնկալած էական առաջընթացի դեպքում: Իսկ հայկական կողմի այն հույսերը, թե Բարաք Հուսեյն Օբաման առաջիկա ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը, կամ նման սպառնալիքի ներքո թուրքերը տեղի կտան, սին են: Թուրքական կողմը հիմա Օբամային ցույց տալու կոնկրետ բան ունի. Հայաստանի ՍԴ որոշումը: Թուրքերը Օբամային կարող են բացատրել, որ հենց դա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը: Հակառակն ապացուցելու համար հայկական կողմից շատ մեծ ջանքեր կպահանջվեն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Հունվարի 22, 2010














Ցանկացած երկրի ուժը նրա քաղաքացիների վերաբերմունքն է հանդեպ այդ երկրի: Նիկոլի դատավճռով անտարբերությունը վերածվեց ուղղակի ատելության, դրանով երկրի հիվանդությունը խորացավ, օր օրի այն կդառնա անբուժելի:
Այս դատավճռով ՍՍ-ն դատապարտեց երկիրն ամբողջ իր ներկայով ու ապագայով: նախընտրվեց կործանումը բուժման փոխարեն:
Մի ստրկաֆեոդալական տարածք` որտեղ ստրուկների ու ֆեոդալների համերաշխ գոյակցությունն է իշխում, քաղաքացին այստեղ տեղ չունի, կամ պտի հեռանա այստեղից կամ բանտարկվի:
Հայաստանում մի հարմար կադր չգտնվեց,ռուսի մոտ Հայի դեսպան ղարաբաղցի նշանակվեց…էն մեկն էլ դեռ…պարսիկների մոտ հարգված մարդ է: Երևի ուզում են”սեփական ժողովրդի վրա կրակող”էքս պռեզիդենտների կլուբ հիմնեն…Պինոչետի մրցանակ…Սադամի անվան թոշակ,Չաուշեսկուի անվան մեդալ,Ձերժինսկու պատվոգիր…
Այդ որ ուրիշի այդ որ դեղամիջոցն էր –որ լավ բանի չբերեց???
թուրքը այդքան հիմար չի որ սահման բացի և այլն…Նա շատ պարզ տեսնում է թե ռուսը մարդու էս ինչ հիբրիդ է սինթեզել–հանուն փողի ամեն ինչի ընդունակ`առանց ոևէ բացառության:ՈՒ հանկարծ էս վիրուսը անցնի թուրքիա ???Դրա փոխարեն հազար ու մի պատրվակով կձգձգի մինչև էտ վարակը լոկալ ձևով ՀՀ-ի վերջը կբերի:
եթե ռուսը կրկնակի թանկացներ գազը-երևի Սերժը Մոսկվայից տուն չգար,մնար Կրեմլի պատերի մոտ,որ ամեն Մեդվեդևին տեսնելիս շնորհակալութուն հայտներ
թուրքը այդքան հիմար չի որ սահման բացի և այլն…Նա շատ պարզ տեսնում է թե ռուսը մարդու էս ինչ հիբրիդ է սինթեզել–հանուն փողի ամեն ինչի ընդունակ`առանց ոևէ բացառության:ՈՒ հանկարծ էս վիրուսը անցնի թուրքիա ???Դրա փոխարեն հազար ու մի պատրվակով կձգձգի մինչև էտ վարակը լոկալ ձևով ՀՀ-ի վերջը կբերի:
եթե ռուսը կրկնակի թանկացներ գազը-երևի Սերժը Մոսկվայից տուն չգար,մնար Կրեմլի պատերի մոտ,որ ամեն Մեդվեդևին տեսնելիս շնորհակալութուն հայտներ..հարևան ռեժիմների տերերը իրենք են,իսկ մեր ռեժիմինը ուրիշները:
serndi dat, serndi datavchir…. lav e asvac
@Armen M.
+1