> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԱԼԿՈՎՆԻԿ ԿՈւԴԱՍՈՎ ՆԻՇՇԻՅ, ԳԱՍՊԱԴԱ

ՊԱԼԿՈՎՆԻԿ ԿՈւԴԱՍՈՎ ՆԻՇՇԻՅ, ԳԱՍՊԱԴԱ

Հրանտ Բագրատյան1993-96 թ.թ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախօրեին հրապարակած տվյալները ավելի հասկանալի են դարձնում, թե ինչ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում: Բագրատյանը տեղեկացնում է, որ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի 115 միլիոն դոլար, 2011-ին` 129 միլիոն, 2012-ին` 280 միլիոն, 2013-ին` արդեն 478 միլիոն դոլար: Սրանք այն գումարներն են, որ Հայաստանը պետք է նախկինում վարկ տված երկրներին եւ կազմակերպություններին վճարի մայր գումարի նախատեսված չափաբաժինները եւ տոկոսները փակելու համար: Իհարկե, եթե խոսքը քոչարյանասերժական կլանի անձնական պարտքի մասին լիներ, որեւէ խնդիր չէր ծագի, որովհետեւ նրանց համար մի քանի հարյուր միլիոն դոլար վճարելը ընդհանրապես պրոբլեմ չէ: Բայց խոսքը որպես արտաքին պարտք Հայաստանի Հանրապետություն մտած գումարների մասին է, որոնց մի մասն էլ թալանվել եւ թալանվում է ավազակապետության ներկայացուցիչների հարստացման նպատակով, եւ այս պայմաններում Հայաստանը, հասկանալիորեն, ի վիճակի չէ վճարել վերը նշված գումարները: Ինչ խոսք, ցանկության դեպքում քոչարյանասերժական կլանը կարող է վճարել Հայաստանի փոխարեն` նույն Հայաստանից թալանված փողերով: Բայց այս պարագայում նրանց ֆինանսական հնարավորությունները էապես կկրճատվեն, եւ կլանը ընտրությունները կեղծելու, քիլլերների խմբեր պահելու եւ աշխատեցնելու, ձեռնասուն լրատվամիջոցներին եւ մտավորականներին կերակրելու փող չի ունենա եւ ուրեմն` կզրկվի իշխանությունը պահելու որեւէ շանսից: Ստացվում է, որ այսօրվա պայմաններում Հայաստանը վճարունակության լուրջ խնդրի առաջ է կանգնել: Նաեւ այստեղ է պետք փնտրել Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» արմատները: Ըստ այդմ` խնդիր է դրված այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որը հնարավորություն կտա նորանոր վարկեր վերցնել` հները փակելու համար: Որոշակի պայմաններում հնարավոր է նույնիսկ, որ Հայաստանի պարտքերը ներվեն, եւ անհատույց օգնություն տրամադրվի: Արդեն մի քանի տարի խոսվում է այն մասին, որ ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պարագայում միջազգային հանրությունը պատրաստ է Հայաստանին մինչեւ 4 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել: Իրադարձությունները ցույց են տալիս, որ սա կարող է շահավետ գործարք համարվել Հայաստանի գործող իշխանությունների համար: Հայաստանի վճարունակությունը բարձրացնելուն միտված հուսահատ քայլ է նաեւ հայ-թուրքական սահմանը բացելուն ուղղված իշխանության ջանքերը: Բայց ինչպես ցույց է տալիս Հայաստանի ՍԴ-ի որոշմանը հետեւած` Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, այս ուղղությամբ պրոբլեմները ավելի են խորանում: Այս պահին, սակայն, անորոշ է, թե ինչպես է լուծվելու Հայաստանի վճարունակության հարցը: Տարբերակներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական թնջուկները լուծվում են, ինչի դիմաց միջազգային հանրությունը ներում է Հայաստանի արտաքին պարտքը եւ օգնություններ շնորհում: Հաջորդ տարբերակով` հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական թնջուկները չեն լուծվում, բայց միջազգային հանրությունը, գնահատելով Հայաստանի իշխանության հնազանդությունը, նրան ֆինանսական միջոցներ է տրամադրում` տոկոսով, կամ որպես օգնություն: Այս միջոցները, սակայն, չեն կարող հարցին արմատական լուծում տալ, որովհետեւ եթե գումարները տոկոսով հատկացվեն, դա ավելի է ծանրացնելու մեր վիճակը, իսկ եթե որպես օգնություն` չի թեթեւացնելու: Մեր երկրի անվճարունակ լինելու իրական պատճառները թաքնված են կլանային, օլիգարխիկ, մոնոպոլ տնտեսության խորքերում, ինչի պատճառն էլ ապօրինության եւ բեսպրեդելի իշխանության գոյությունն է, որը տզրուկի նման ծծում է Հայաստանի կենսական հյութերը: Նկատի ունեմ` հենց այստեղից էլ պետք է սկսել հարցի լուծումը` օրինական եւ ժողովրդին հաշվետու իշխանության հաստատումից, այլապես Հայաստանը ավելի ու ավելի անվճարունակ է դառնալու, որովհետեւ մեր երկրին տրված ցանկացած օգնություն եւ վարկային միջոց ավազակապետության կողմից մի այնպիսի արագությամբ է խժռվելու, որին կնախանձեր նույնիսկ Դանայան տակառը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունվար 21st, 2010 at 04:59 | #1

    Inch xosq, tex@ texin verlucel es, Nikol jan. U tox Astvac qez pahapan lini! Hamberutyun qez,Martakan @nker!

  2. Armen M.
    Հունվար 21st, 2010 at 10:50 | #2

    թուրքն իրեն ասելիքը հրապարակավ է անում,առանց որևէ մեկի հետ ճշտվելու:Դե մի էս անդեմք արարածներին նայեք,գնամ զանգեմ,ճշտվեմ—-ունեցավ ձեզ թուրքը,բոլոր պոզաներով:եթե մաքուր էք,մեր թիկունքում դավեր չեք նյութում` լավ էլ առիթ է “ապտակեք” թուրքին:Էն մեկն էլ ասում էր ոճիռը վերջնական է` վերանայման ոչ ենթակա,ձեզ տեսնենք:Սեժն էլ հենց մի ռուս ե տեսնում հա մի գլուխ շնորհակալություն է հայտնում` աջակցության համար—տեսնես չի ամաչում ??կամ էլ թող շեշտի` исключительно от моего имени…

  3. Armen M.
    Հունվար 22nd, 2010 at 10:55 | #3

    թե որտեղ են տիրում բացառապես մօլլայական բարքեր` բոլորս ենք տեսնում-որտեղ ԲԱՇ մօլլայի ասածը քննարկման ենթակա չէ և կատարվում- իրագուրծվում է անվերապահորեն,հատկապես կնոպկա սեղմելիս:Էդ կառույցը իր ՋԻ-հադ -ի մասնաճյուղ սափրագլուխներոի բանդաներով ու իր վարքագծով ավելի է նմանվում իսլամական ֆունդամենտալիզմի աղանդավորական թևերին–նրանց երդվյալների համար էլ կապ չունի թե քանի հոգի և ինչ ազգի կլինեն զոհերը…
    Ասում է “Նիկոլը մոլլայական մոգերի պես ժողովրդին կարողացավ իր ափերից դուրս հանել” այսինքն մենք էլ ` ժողովուրդը- մուսուլման ենք հա ???? Էտ բերանը երևի տեր չունի….Մեր պատմության մեջ միայն մուսուլմաններն են մասսայական կրակ բացել Հայերի վրա,իսկ որ դա տեղի է ունենում մայրաքաղաքի կենտրոնում նշանակում է նրանք գրավել են Հայաստանը,ու դրանց սպասարկողները դեր խոսում են ??

  1. No trackbacks yet.