> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:

Մասնավորապես`

- մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը») ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ արդարացրեց` հռչակելով իմ անմեղությունը:

- մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով («Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») ինձ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Այսինքն, 225-րդ հոդվածով ինձ մեղավոր ճանաչելով, Մնացական Մարտիրոսյանը ավելի խիստ պատիժ նշանակեց, քան նույնիսկ միջնորդել էր մեղադրող Կորյուն Փիլոյանը, մի գործելակերպ, որ հայաստանյան դատաիրավական պրակտիկայում հազվադեպ է:

Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը: Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում: 316-րդ հոդվածով դատարանն ինձ արդարացրել է միմիայն արդարադատության իմիտացիա ստեղծելու նկատառումով:

Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռի անբարո եւ ապօրինի բնույթը հիմնավորվում է նաեւ հետեւյալ զուտ իրավական հանգամանքներով, որոնք հիշատակում եմ ընդամենը արձանագրելու համար.

- դատարանում չի հետազոտվել որեւէ փաստ, որն ապացուցեր 225-րդ հոդվածի առաջին մասով իմ մեղավորությունը: Մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր «ապացույցները» եղել են շինծու, մտացածին, եւ այս հանգամանքը բացահայտվել է դատաքննության ընթացքում: Եւ չնայած ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է, որ «մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի», իմ պաշտպանները եւ ես դատարանին ենք ներկայացրել իմ անմեղությունն ապացուցող բազմաթիվ ապացույցներ, որոնք, փաստորեն, արհամարհվել են դատարանի կողմից:

- դատարանը հաշվի չի առել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նախադեպային իրավունքը. Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 225-րդ հոդվածի առաջին մասով խամաճիկային դատարանի կողմից մեղավոր ճանաչված բոլոր քաղաքական հալածյալները դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման:

- Մնացական Մարտիրոսյանը զլացել է նույնիսկ դատավճռով արձանագրել ինձ համար նշանակված պատժաչափի կիսով չափ կրճատումը, որը սահմանված է ավազակապետական ԱԺ-ի կողմից ընդունված տխրահռչակ համաներմամբ, որն իրավական պարտադիր ուժ ունի դատարանի համար, եւ որի կատարումը տվյալ դեպքում դրված է հենց դատարանի վրա:

Ելնելով վերը նշվածից, հայտարարում եմ`

1. Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի եւ անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից եւ զուրկ է որեւէ իրավական հիմնավորումից:

2. Որեւէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի եւ լկտիության առաջ. հանուն արդարության, օրինականության, ժողովրդի իշխանության հաստատման, խոսքի ազատության, մարդու իրավունքների` պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ:

Հայաստանի Հանրապետության ազատասեր քաղաքացիներին կոչ եմ անում հետեւողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար:

Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Քաղբանտարկյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
19.01.2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Հունվար 19th, 2010 at 20:51 | #1

    TAKANQNER!!!

    Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ:
    1+1+1+1+1+………..

  2. Anhaskacox
    Հունվար 19th, 2010 at 21:40 | #2

    verj u verjin haskaceq. payqar, payqarov tesaq ur hasanq. inchel aneq, sranq anumen inch uzumen u kyanqum aranc arun iranq iranc dirqere chen ta, giten inch unen korcnelu.
    @nenc vor, dimaceq Hayer jan, yerkar ays himar oligarxic systemin.

  3. MM
    Հունվար 19th, 2010 at 21:54 | #3
  4. MM
    Հունվար 19th, 2010 at 22:09 | #4

    Nikol jan, vochinch, es impotentneri mer@ du klacacnes te bantic te 7tari heto! bayc, nerox exir qo uxuc shexvelu hamar, esorvanic menq mer verabermunq@ poxelu enq u sranc-aryunov yekacnerin, aryunov e petq heracnel. serjarobi u macoyapiloyanneri @ntaniqnern en patasxan talu.. Bavakan e!

  5. Armen M.
    Հունվար 20th, 2010 at 00:18 | #5

    տարածքից ռուսին լարել է պետք,ու ամեն ինչ իր տեղը կնկնի…եթե պիտի բնաջնջվենք` գոնե արժանապատիվ պայքարում դա լինի և ոչ թե որպես ռուսի ձեռքի մանրադրամ: Էնքան ասինք Սերժ,Սերժ իրեն կթվա,որ հենց ինքնա որ կա…Հլա ռուս ժողովուրդը/շուտով դա էլ կլինի/ իրեն պատուհասած վարչախմբից ազատվի` տեսնենք սրանք քանի րոպե կմնան ՀՀ-ում:Որ պուտինը աթաթուրքի դամբարանին ծաղիկ էր դնում-մերոնց ձայն հանելու բոլոր ծակերը փակ էին…սրանց ռազմավարական ընկերոջը նայեք…Վաղը որ պարզվի նույնիսկ կանխիկով մեզ ծախել են չեմ զարմանա:

  6. Elena
    Հունվար 20th, 2010 at 00:31 | #6

    NIKOL Jan!!!! menk miasin enk, ev menk kez het enk!!!!

  7. osan
    Հունվար 20th, 2010 at 01:55 | #7

    Sireli hayer amnamec mexavor@ menq enq, yete me zhoxovurdi mec mas@ chcaxver baditin,apa aysor Serj@ cher hamarcakvi ayspes caxrer mez.Yes hamazayn chem sahmanadrtyamb payqarelun,ays gazanneri het irenc lezvov petq e xosenq, petq e ayd varcu mardaspanneri yerexaneric sksel,zhamanakn e takanqi verj@ talu. Mardaspani het ir lezvov petq e xosel.+1

  8. yervand
    Հունվար 20th, 2010 at 03:43 | #8

    sranov irenk apacucecin vor irenc heranalun ayl@ntrank chka! nikoli azatutyunn u irenc goyutyun@ anhamatexeli en! UREMN PETK OR ARAG AZATVEL AYS SERZAROB TURKERI LCIC!!!

  9. Հունվար 20th, 2010 at 09:25 | #9

    Sireli hayer,inchpes karoxh em grel hayeren

  10. Հունվար 20th, 2010 at 09:30 | #10

    marina jan kneres chkaroxhaca gtnem

  11. Հունվար 20th, 2010 at 13:09 | #11

    Osan jan, es dser het hamadsayn em. Ev ays amenum miayn meghadrum em mez ev urish voch meki. Es vor tesa datarani araj havaqvats mardkanc qanak@ parzapes apshecy. Uren? ayn hazaravor mardik vor durs ein ekel poghocner@? Nranq mek mardu pes partavor ein kangnel Nikol-i koxqin. Che vor iranc iravuqneri hamar er Nikol@ ir kyanq@ vtangum? Che vor iranc zavakneri apagayi hamar er Nikol@ vtangum ir isk zavakneri apagan! Mi quce menq arzhani enq nran inch vor unenq aysor? Togh xosqers hiastaputyan arit chtan, ayl ZARTONQI!!!

  12. Armen M.
    Հունվար 20th, 2010 at 17:26 | #12

    @Jack
    լրիվ համամիտ եմ Ձեզ հետ…..”մարդիկ” հո սերիալը կիսատ չէին թողնելու,համ էլ եղանակը լավը չէր-ձյունախառը անձրև….զատո որ տղեն արդեն լավ ժառգոնով է խոսում դա առաջընթաց է…
    եթե սա է ՀԱՅ-ը`եվրոպաներից,ռուսներից ու ԱՄՆ -ից հովանավորվող` արժե ?? արդյոք հպարտանալ դրանով:

  13. հարիֆ
    Հունվար 20th, 2010 at 20:17 | #13

    Զարմանալի է, որ միայն Նիկոլին 7 տարի տալուց հետո մեզանից մի քանի հոգի ևս հասկացան իրերի դրվածքը ու մտածում են սրանց ուժով վռնդելու մասին: Լավ է ուշ քան երբեք: Երևի մի 100 տարուց ողջ հայությունը դա կհասկանա:
    Իսկ մինչ այդ ընդունենք, որ սրանց վռնդելը անհնար կմնա, քանի մեր մեջից ծնվում ու սմենի է դուրս գալիս մլիցա կոչված ճիվաղը-սրանց հենարանը: Քանի հայ հասարակական կարծիքը հանդուրժում է հարևան, բարեկամ, ընկեր համարվող ճիճու մլիցուն ու սափրագլխին սա է լինելու հայաստանը:
    Արդեն բազմիցս համոզվել ենք, որ ֆիզիկական ուժով վռնդողը մեզանում չկա, բայց գոնե էդ տականքին երեսին ամեն քայլափոխի թքել հո կարելի է: Դրանց երեխեքի ու բարեկամության երեսին թքել հո կարելի է:
    Հասարակությունը երկփեղկված է ու եթե իրեն արժանապատիվ համարող հատվածը թասիբ ունի, պետք է ամեն քայլափոխի դրանց հերն անիծի մուղամով ու հնարավոր ցանկացած ձևերով:

  14. nina
    Հունվար 24th, 2010 at 17:37 | #14

    ARTUN EXEQ,AXOTQ AREQ,GALU E OR@,GALU E JAM@.SHAT SHUTOV E GALU.INCH GNOV EL LINI,MENQ PETQ E AZATVENQ AYS ANBARO TAKANQNERIC.SRANQ 1915 TVIN BRNABARVAC KANANC SERUNDNERN EN,USTI SRANCIC MEC DJVARUTYAMB,BAYC PETQ E AZATVEL EV VORQAN SHUT ,AYNQAN LAV,TE CHE SRANQ MI OR HAYASTANN EL KAM KCAXEN KAM TANUL KTAN XAXATNERUM!

  15. HAY
    Մայիս 5th, 2010 at 19:28 | #15

    Aytex bolornel veracakan asumen korrupciai masin vochvoq konkret chi talis anuner gone ayn manr munor tzrukneri voronq ccumen joxovordi ayrun@
    te aydpisiner chkan? menter,dasaxosner,spaner,ev ayl byurokratner mi guce jamanakne ayd manreneri anuner@ tal@ che vor nrang el kerakrum en aveli ver kangnacnerin,mi guce menqenq mexavor vor chenq matnanshum irenc,payqar? ayo payqarel bayc vochte global npataknerov ayl sksel poqric kasharakernerin matnacuyc anel karcum em dra pakas@ chi lini

  1. No trackbacks yet.