> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Նիկոլ ՓաշինյանԱնդրանիկի հարցը - Հարգելի Նիկոլ, մի ընտրություն էլ պարտվեցինք: Միթե դա մեր մարտավարական սխալների հետեւանք չէ: Երբ խոսք է գնում Համաժողովրդական շարժման երկամյա պայքարի արդյունքների մասին, ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ստեղծվելը ամենակարեւոր արդյունքն է: Եվ հիմա էլ կարեւորագույն ձեռքբերում է համարվում ՀԱԿ-ի գոյությունը: Դրա՞ համար էր ամբողջ պայքարը, որ ՀԱԿ ստեղծվի՞։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Անդրանիկ, ոչ թե պայքարն էր նրա համար, որ ՀԱԿ-ը ստեղծվի, այլ ՀԱԿ-ն է պայքարի շարունակականությունն ապահովելու համար ստեղծվել: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Իսկ նպատակը ժողովրդավարական, ընտրական իշխանափոխության ավանդույթի հաստատումն է Հայաստանում: Այս խնդիրը դրված է եղել դեռ այն ժամանակ, երբ Համաժողովրդական շարժումը գտնվում էր սաղմնային վիճակում: Ըստ այդմ, իշխանության գալուց հետո Կոնգրեսի առաջ դրված թիվ 1 խնդիրը լինելու է ընտրական ճանապարհով, ազատ ընտրությունների, ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության հանձնումը իր քաղաքական հակառակորդին այն ժամանակ, երբ ժողովուրդը կկայացնի այդ որոշումը: Ինչպես հասկանում եք, այս խնդիրը լուծելու համար նախ հարկավոր է հասնել իշխանության: Հայ ազգային կոնգրեսի նման կառույցի գոյությունը վստահություն է ներշնչում, որ այդ խնդիրը լուծվելու է: Եւ ի դեպ, Կոնգրեսի այն քայլերն ու պահվածքը, որ ոմանց կողմից փորձ է արվում ներկայացնել որպես ընկրկում կամ նահանջ, իրականում վստահության նշան է: Իմ հարցազրույցներից մեկում Հայ ազգային կոնգրեսը համեմատել եմ «S» դասի «Մերսեդեսի» հետ: Երբ նման մեքենայով ես ճանապարհ դուրս գալիս, դա վստահություն է ներշնչում, որ անպայման հասնելու ես նպատակակետիդ: Բայց դա չի նշանակում, թե այդ մեքենան պետք է անընդհատ վարես իր հնարավորությունների մաքսիմումով, այսինքն` 260 կիլոմետր ժամ արագությամբ: Եթե այդպես վարվես` վթարն անխուսափելի է: Ճանապարհի ամեն հատված ունի իր նրբությունը. շրջադարձերի վրա պետք է արագությունը կտրուկ անկես, փոսերը զգուշությամբ շրջանցես, արտաճանապարհային հատվածներում առավել զգույշ լինես, երբեմն կանգ առնես հանգստանալու եւ մեքենան լիցքավորելու համար: Եւ ուրեմն, իմ գնահատականը հետեւյալն է. Կոնգրեսը այս ընթացքում անընդհատ առաջ է շարժվել դեպի նպատակակետ, եւ այդ ընթացքը անկասելի է: Ուշադիր դիտորդը նկատած կլինի նաեւ, որ մեր գործողությունները, ընթացքը մեծ հաշվով պայմանավորված չէ որեւէ ընտրության պաշտոնական արդյունքներով, որովհետեւ մեր գործունեության հիմքում հոգեւոր, գաղափարական նպատակներ են` մեր հայացքների, գաղափարների, աշխարհայացքի տարածումը, մտածողության փոփոխությունը: Եւ մենք վճռական ենք այդ նպատակին ծառայել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Նպատակների կարեւորությունը չի կարող գնահատվել դրանց հասնելու արագությամբ: Ընդհակառակը` հենց ժամանակի ու տարածության մեջ են գաղափարները հղկվում եւ ծանրակշիռ դառնում, գաղափարակիցները զատվում պատեհապաշտներից: Ես հենց այս դիտանկյունից եմ մոտենում նաեւ հունվարի 10-ի ընտրություններին եւ նրա արդյունքներին: Անկեղծ ասած, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում ՀԱԿ-ի մարտավարական սխալների մասին խոսակցությունը, ոչ այն պատճառով, որ ՀԱԿ-ը անսխալական է: Ոչ ամենեւին. պարզապես մարտավարական սխալների մասին խոսողները, կներեք, լավ չեն գիտակցում, թե ինչի մասին են խոսում: Այսօր ՀԱԿ-ին մեղադրել մարտավարական սխալների մեջ, նույնն է թե ԽՍՀՄ-ում, կամ Արեւելյան Եվրոպայում գործող դիսիդենտական շարժումներին որեւէ մեկը 80-ականների սկզբներին մեղադրեր մարտավարական սխալների մեջ: Սա ուղղակի աբսուրդ կլիներ, որովհետեւ բռնապետության, տոտալիտարիզմի, բեսպրեդելի դեմ մղվող պայքարում չեն լինում մարտավարական սխալներ կամ հաջողություններ: Բռնապետության դեմ պայքարում երկու վիճակ կա. կամ պայքար գոյություն ունի, կամ պայքար գոյություն չունի: Եթե պայքար կա, պայքարի օջախ կա, դա մարտավարական հաջողություն է, եթե չկա նման պայքար, դա մարտավարական անհաջողություն է: Մեր դեպքում` պայքարը կա, պայքարը շարունակվում է, եւ սա իսկապես ամենամեծ հաջողությունն է: Եւ հունվարի 10-ի ընտրություններին մասնակցելով ես հենց պայքարի, թիմի գոյությունը ընդգծելու նպատակ եմ ունեցել, գաղափարների տարածման նպատակ: Այս ընտրությունները նաեւ թեսթ էին դիտարկելու համար, թե ինչ արժեք ունեն իշխանական սուբյեկտների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, կամ որ երկիրը առաջ է գնացել այդ ճգնաժամը հաղթահարելու գործում: Այս ընտրություններում մենք գործուն կերպով ապացուցեցինք, որ իշխանական այդ պնդումները գրոշի արժեք չունեն, որ երկիրը շարունակ գտնվում է այն խորը անդունդում, որում հայտնվեց 2008 թվականի Մարտի 1-ին: Եթե հակառակն ապացուցվեր, շատ ավելի լավ կլիներ բոլորի համար, եւ մենք իշխանությանը հակառակն ապացուցելու շանս տվեցինք: Իշխանությունը այդ շանսից չօգտվեց, եւ ցուցադրեց, որ ամեն ինչ երկրում նույքան վատ է, որքան չհասկացվածության պատը քանդելու մասին հայտնի խոսակցությունների նախորդող շրջանում: Չհասկացության պատը կա, եւ այն ավելի է հաստացել: Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվության մասին խոսակցություններին, ընտրողների ակտիվություն դիտվում է այն ժամանակ, երբ մարդը, շարքային քաղաքացին տեսնում է, որ իրեն առաջարկվում է մասնակցել ընտրությունների, այսինքն մի գործընթացի, որը նախատեսված է երկրի Սահմանադրությամբ եւ օրենսքներով:

Իսկ երբ նա պետք է գրոհի սափրագլուխներով շրջապատված տեղամասեր, դա արդեն ուրիշ վիճակ է: Իշխանությունը ամեն անգամ ընտրողին հենց այս վիճակի մեջ է դնում: Եւ այն, որ նման պայմաններում ավելի քանի հինգ հազար մարդ է գտնվել այդ «գրոհին» մասնակից, անկեղծ ասած, չափազանց հաճելի փաստ է: Սա նշանակում է, որ մեր պայքարը, մեր շարժումը պահանջված է հանրության շրջանում: Ընտրությունների անգամ պաշտոնական արդյունքները ինձ նոր լիցք են տվել, չնայած, եթե անգամ ինձ վերագրվեր 3 ձայն, ես չէի լիցքաթափվի: Լավագույն մաղթանքներս, սիրելի Անդրանիկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Սուրեն
    Հունվար 15th, 2010 at 15:02 | #1

    Շատ լավ պատասխան էր, Նիկոլ ջան:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Armen M.
    Հունվար 15th, 2010 at 19:11 | #2

    իշխանական “բլբուլների” հրճվելու ժամանակը ռուսը սահմանափակեց…ընտրատեղամասերում “եղանակ ստեղծող” հաստավզերին գոնե թող ցուցակագրեն,չի ասվի,մեկ էլ տեսար կռիվ սկսվեց:Ռուսներն արդեն,առանց քաշվելու հայտարարում են,որ Հայաստանից ԷԼ ստանալու չունեն,հիմա Թուրքն ու ազերիները ավելի հեռանկարային են:Լավրովն ասում է-սահմանը բացվի էլ.հոսանք կծախենք,երկաթգծով էլ բեռներ կտեղափոխենք…էտ երկուսն էլ վաղուց իրենց սեփականությունն են,թե մենք ինչ ենք շահում ?? երևի մի քանի տասնյակ սպասարկու աշխատատեղ:
    Մեծերի ,այդ թվում դարավոր թշնամու,շահերը սպասարկող “մարդիկ” ՀԱԿ ի վարկանիշի մասին են խոսում:Թուրքի սահման են ճանաչում…չմոռանան Կիպրոսի ԷՆ կեսն էլ հետը ճանաչեն:

  3. Mleh
    Հունվար 16th, 2010 at 12:39 | #3

    Hounvari 10-i @ntrutyunnerum partvel e voch te Nikol@, kam HAK-@, ayl` yerevantsin ou Hayastantsin. Partvel e ir 25%-ic el tsadzr masnaktsutyamb, vakhkotutyamb ou antarberutiamb ir isk jakatagri nkatmamb. Harganqs lriv kortsrel em Haayastantsineri nkatmab, voronc hamar miyevnouynn e te inchpes monghol-tatarakan boreniner@ k@hoshoten Petros Makeyani ou Nikol Pashinyani ankotroum ou skzbounqayin hayi tesak@. Chem asum Sasoon Mikayeliani kam Gagik Jehangiryani, vorovhetev Hayastan@ aystegh cher hasni, yete Vazgen Sargsyani zinakicneri mech chlineyin tekouz zhamanakavorapes Nerqin Tshnamoun dzakhvadzner; nayev Vahan Shirkhanyani, Manvel Grigoryani ou Seyran Saroyani nmanneri artaqoust “heros”, bayts irakanum soghoun tesak@… Qich e mnum srpapghdzutyun gordzes ou ases` “ayspisi hayreniq aylevs chem ouzum. Chem ouzum ayspisi zhoghovurt…

  4. Mleh
    Հունվար 19th, 2010 at 16:01 | #4

    Linchi datastani Meghavor@ mortapasht Yerevancin e, vor chichav @ntrutyan, aytpisov hnaravorutyun talov khuntayin aytpisi hashvehardar irakanatsnel Nikoli nkatmamb. Amot!

  5. Mleh
    Հունվար 19th, 2010 at 16:30 | #5

    Jnjel eq? Vochinch, norits kgrem. Nikolin 7 tarva datapartelou avazakapetutyan cynic qayli himnakan pataskhanatoun anmeghsounak ou mortapasht dartsadz Yerevancin e` @ntrutyunnerin ir 20-25% masnaktsutyamb.

  6. Marianna
    Հունվար 19th, 2010 at 20:59 | #6

    @Mleh
    +1

  1. No trackbacks yet.