> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՑԻՆ

Գրիգորի հարցը - Sireli Nikol nax tujl tur asem vor hianum em qeznov ev gtnum vor qez nmanern en mer azgi parstanq@. Hima ancnem harcin–vor en linelu qo aragin qajler@ azgajin goxovum @ntrutjunerum haxteluc heto(vorum es chem kasakatsum). MAxtum em qez haxtanak.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գրիգոր, շնորհակալ եմ բոլոր բարի խոսքերի համար: Ինչ վերաբերում է ԱԺ-ում իմ հնարավոր գործունեությանը, իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձնացրել եմ 7 այդպիսի կետեր: Դրանք հետեւյալն են.

1. Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտմամբ զբաղվող հասարակական կազմակերպության ստեղծում, որի գործունեության արդյունքները պարբերաբար կներկայացնեմ խորհրդարանական հնարավոր ամբիոններից, ապահովելով հետաքննության թափանցիկությունը: Ստեղծվելիք հասարակական կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով կդիմեմ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, հետաքննության նկատմամբ նրանց մշտական վերահսկողությունը ապահովելու նպատակով:

2. Քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի անընդհատ արծարծում խորհրդարանական բոլոր հնարավոր ամբիոններից` մինչեւ` առանց բացառության բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

3. 2008 թ. Մարտի 1-ին զոհված եւ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների սոցիալական երաշխիքների մասին օրենսդրական նախաձեռնության մշակում:

4. Ճոխության հարկեր մտցնելու մասին օրենսդրական փաթեթի մշակում, ըստ որի հատուկ հարկեր կսահմանվեն ճոխության որոշակի ատրիբուտների նկատմամբ: Այս նախաձեռնությունը չի տարածվի միջին խավի վրա եւ նպատակ կունենա հաստատագրված հարկեր սահմանել օլիգարխների, մեծահարուստների կենցաղում տեղ գտած ճոխության ատրիբուտ հադիսացող գույքի նկատմամբ: Օրենքի ուժով այս հարկատեսակի գծով գանձվող գումարները կուղղվեն բացառապես սոցիալական խնդիրների լուծմանը:

5. Պատգամավորական լիազորությունների կիրառմամբ հատուկ վերահսկողություն կսահմանեմ թիվ 10 ընտրատարածքում գործող համատիրությունների գործունեության նկատմամբ: Համայնքի բնակիչների ներկայացուցիչների ներգրավմամբ հնարավոր ջանքեր կգործադրեմ, որ համատիրություններում կենտրոնացվող գումարները ծախսվեն նպատակային` համայնքի շենքերի, բակերի բարեկարգման խնդիրները արդյունավետ լուծելու համար: Հանրային այլ ինստիտուտների ներգրավմամբ նմանատիպ վերասկողություն կսահմանեմ Կենտրոնի թաղապետարանի գործունեության նկատմամբ:

6. Երեւանի Կենտրոնի` իրենց տներից վտարված բնակիչների իրավունքների եւ շահերի հետեւողական պաշտպանություն: Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն` «Պետական կարիքների զոհերի» իրավունքների վերականգնման համար:

7. Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը օրինական իշխանության հաստատումն է, ժողովրդի իշխանության հաստատումը: Ինչպես նախկինում, առաջիկայում նույնպես իմ քաղաքական գործունեությունն ուղղված կլինի օր առաջ Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված, այսինքն ժողովրդի կողմից լիազորված իշխանության, եւ այդպիսի իշխանության ձեւավորման ավանդույթի հաստատմանը: Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված իշխանությունը հաշվետու կլինի ժողովրդին եւ կծառայի ժողովրդին: Սահմանադրությամբ ժողովուրդը Հայաստանի բարձրագույն իշխանությունն է: Որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, իմ գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացուն երկրի բարձրագույն իշխանավորի իր գահին հաստատելը:

Սիրելի Գրիգոր. հենց այս հարցերի շրջանակներում քայլեր կձեռնարկեմ առաջիկա ընտրություններում իմ հնարավոր հաղթանակից հետո:

Շնորհավորում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Հունվար 8th, 2010 at 12:22 | #1

    Nikol jan, qo xelqin u kamqin 100% kaskacox chka! PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!

  2. MM
    Հունվար 8th, 2010 at 12:23 | #2

    100% kaskacox chka!

  3. Mleh (Beirut)
    Հունվար 8th, 2010 at 14:12 | #3

    100% kaskacox chka!

  4. Armen M.
    Հունվար 8th, 2010 at 18:22 | #4

    Նիկոլ ջան,հուսով եմ, Դուք կդառնաք “ոսկրածուծի”այն “բջջախումբը”,որ “պատվաստվելով”մեր մահացող պետության “արյունաստեղծ” օրգանին կառողջացնեք ողջ օրգանիզմը…
    Իսկ թե ուզում է առողջանալ “հիվանդը” թե ոչ `պարզ կլինի 10-ից հետո…
    Աստված Ձեզ օգնական:

  5. Marianna
    Հունվար 9th, 2010 at 00:13 | #5

    Nikol+1+1+1+1+…..

  6. Edgar
    Հունվար 9th, 2010 at 06:36 | #6

    Esor noric nayum em es site-i tarber ejery u nkarner eluitner, harc patasxxanner haryuravor, taskyaknerov u haryuri hasnox video-rolikner, erger, Erkri hakarak koxmy vep, incher incher ases vor chka es site-um…Iroq Nikoly ir varqov, es payqary ir tesaki mej ezaki linelov, ir gorcoxutyunnery u ed amboxjutyuny Nikolov handerdz inqy mi nor ej u mi nor patmutyun e grum hayastani patmutyan mej,ir uruyn dzeragrov, ir arandzin vochov, nmany chunecox mi patmutyun, vor hetagayum tox hanakarc mec chhnchi hatuk masnagetner u expertner karox en patrastvel hatuk es shrjany usumnasirelu hamar, ev inchu che Nikoli gorcuneutyunn usumnasirelu hamar, mi amboxj hastapor dasagirq ka estex, usaneli ev orinakeli nyut, mi tangarani u irakan herosakan jamanakashrjani patumtyan nyut, iroq etenc el ka, NIkol jan misht qo xosqern em hishum gluxd bardzr,duxnerd texy, payqarelu enq minchev verj ev Haxtelu enq!!! Yes es amen incy ail avartov iroq chem patkeracnum!!!!!

    Nikolin ev mez boloris HAXTANAK!!!

  7. Սուրեն
    Հունվար 9th, 2010 at 13:38 | #7

    +1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1…………….

  8. Հայկ–PL
    Հունվար 12th, 2010 at 17:30 | #8

    Armen M. :
    Նիկոլ ջան,հուսով եմ, Դուք կդառնաք “ոսկրածուծի”այն “բջջախումբը”,որ “պատվաստվելով”մեր մահացող պետության “արյունաստեղծ” օրգանին կառողջացնեք ողջ օրգանիզմը…
    Իսկ թե ուզում է առողջանալ “հիվանդը” թե ոչ `պարզ կլինի 10-ից հետո…
    Աստված Ձեզ օգնական:

    Փաստորեն «հիվանդը» գերադասեց նստել տանը և ամանորյա կռճոնները ծամել…

  1. No trackbacks yet.