ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
2010 թվականի հունվարի 10-ին մեր ընտրատարածքում տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ, քանի որ ես` այդ ընտրատարածքում ձեր կողմից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանս, հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից։ Այդ քայլով իմ սկզբունքային գնահատականն ու դիրքորոշումն եմ արտահայտել գործող խորհրդարանի նկատմամբ, որը քաղաքական հետապնդումների կույր գործիք դարձավ։ Մանդատից հրաժարվելով` ես արտահայտել եմ նաեւ իմ ընտրողների բողոքը Հայաստանում ծայր առած տնտեսական եւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ։
Հունվարի 10-ին նախատեսված լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Որպես տնտեսական գործիչ, որպես գործարար եւ հնաբնակ երեւանցի` աներկբա պաշտպանում եմ Նիկոլի թեկնածությունը, որովհետեւ գիտակցում եմ, որ այդ ընտրություններում մանդատի հարց չէ, որ վճռվում է։ Ընտրությունների օրը մենք հնարավորություն ունենք քվեարկել բոլոր քաղբանտարկյալների ազատության օգտին։ Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, որ քաղաքական գործչի այն տեսակը, որի ներկայացուցիչն է Նիկոլ Փաշինյանը, վայելում է մեր վստահությունը հանուն Ապագայի Հայաստանի մղվող պայքարում։
Սիրելի ժողովուրդ.
Առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լինելու է մեզնից յուրաքանչյուրի եւ մեր հավաքական հաղթանակը։ Թիվ 10 ընտրատարածքի բոլոր ընտրողներին, իմ բոլոր համախոհներին կոչ եմ անում հունվարի 10-ին այցելել ընտրական տեղամաս եւ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«ՍԻԼ կոնցեռնի» հիմնադիր















PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!
+1
@MM
@Չեխիայից
Kh. Soukiassian@ ashkharhi miag medzaharousdn e voroun g@ harkem` miyayn qaghaqatsiagan ari getsvadzqin hamar.
պարոն Սուքիասյանը կատարեց իր արժանապատիվ քայլը:Մեր պայքարը անկասելի է …
@Armen
…mer haxtanakn-anxusapeli. Kisat mi toxni Nikoli mitq@!
Xachatur Sukiasyany ayn mardne vorin es kcankanayi tesnel hh varchapeti pashtonum…….hanun mer erkri,,,P.Sukiasyan duq apacucecik vor finasakany dzer hamar 2,3akan e halal e dzez………
hetaqrqir a Suqia…..inkn inchpes e kutakel ir harstutyunn……
barev dzez