> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՀԻՄԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԻՄԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահագն Գեւորգյան. 27.12.2009Դեկտեմբերի 27-ին հարձակման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող երիտասարդները, նրանցից մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: Մրցակցի խուժանին արդեն որերորդ տարին է` վախեցնում է այն հանգամանքը, որ ընդդիմադիր տարբեր երիտասարդական նախաձեռնությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց գործողություններում միշտ պահպանում են հանգստություն, չեն դիմում այդ խուժանին հատուկ բռնի ուժին, ցանկացած նախընտրական քարոզչության ժամանակ ընտրակեղծիքին եւ տեռորին հակադրում են իրենց ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, ինչն, անկասկած, հասու չէ ֆեոդալների այդ հրոսակախմբերին, որոնց միակ զենքը մնում է փողն ու երկաթե մահակը:

Մի բան մերօրյա ֆեոդալներն ու իրենց ծառաները լավ են հասկացել. ընդդիմադիր երիտասարդի պայքարը Նիկոլ Փաշինյանի կամ ՀԱԿ-ի հաղթանակի համար չէ, կրթության նախարարի, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի կամ ուսխորհրդի նախագահի պաշտոնի համար չէ: ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամների եւ մեր մյուս գործընկեր կազմակերպությունների պայքարն օլիգոպոլիա վերացական երևույթի դեմ չէ, այլ կոնկրետ “բոքսի թաղի” նադալների, Կոտայքի կովալների, Լեննականի վարդանիկների եւ նմանատիպ խոշոր եւ մանր երեւույթների, ամենաթողության դեմ է, հանուն օրենքի եւ օրինականության պայքար է:

Այս հրոսակախմբերի մեր հասակակիցներին կոչ ենք անում` մի քիչ մտածել եւ հասկանալ, որ ձեր բանդաների վերջը կամ բանտախուցն է կամ էլ նմանատիպ բանդայի կողմից վերացված լինելու հեռանկարը: Ոստիկանությանն էլ հերթական անգամ հորդորում ենք` պահել Ձեր ուսադրի, այլ ոչ թե վերոնշյալ բաշիբոզուկների պատիվը:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն
28.12.2009
www.himaam.info, himaarmenia@gmail.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Դեկտեմբեր 29th, 2009 at 12:47 | #1

    Karevor@ chnk&veq, txaner! Nikoli hamar arje ancnel djvarutyunneri michov! Duq mer azgi apagan eq u mer parcanq@!

  2. nina
    Հունվար 1st, 2010 at 03:59 | #2

    CAVUM EM EREXEQI HET KAPVACI HAMAR.I DEP NUYN ASHXATANQNERIN ES EL EM MASNAKCUM,MENAK TESNEQ,TE MARDIQ INCH XANDAVARUTYAMB EN @NDUNUM MEZ,ERB LSUM EN NIKOLI ANUN@.KECCEN AYD GITAKIC MARDIQ,ERICS PARQ NRANC,VOR TARBERUM EN TAC@ CHORIC,ANMEX-MEXAVORIN HANCAGORCIC.ES VSTAH EM,VOR NIKOL@ AYS PAYQARUM HASTAT HAXTELU E.HAXTANAK MER SIRELI NIKOLIN EV HAMBERUTYUN IM AZATASER JOXOVRDIN.

  1. No trackbacks yet.