> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2009-12-27. Սարգիս, Սահակ

Լուսանկարը` «Ա1+»-ի

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու
լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։

Լուսանկարը` «Ա1+»-ի

Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանությունից առաջադրված, գեղամյանական դրածո մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից, նախապես կազմակերպված, նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 բանդիտներ՝ խլել քարոզչական նյութերը՝ պահանջելով չբաժանել դրանք։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Նրանցից 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար։ Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում։

Լուսանկարը` «Ա1+»-ի

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակումը հրահանգվել է
հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով, իրականացրել է 10/19 եւ
10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը։ Իսկ գեղամյանական թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության ու նրա սպասարկուների կեղտոտ
այս սադրանքը եւ գործի է դնելու դրանց հակազդելու քաղաքական բոլոր մեխանիզմները։ Իշխանության այսօրինակ ճարահատ ու մեղկ քայլերը երբեւէ չեն ազդել մեր վճռականության վրա, այլ միայն քայքայել են վարչախմբի հիմքերը եւ ամրացրել պայքարի մեր ոգին ու շարքերը։ Իսկ բոլոր հանցագործներն անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. parz
    Դեկտեմբեր 28th, 2009 at 23:31 | #1

    Քանի դեռ այս ամբարտավան տեռորն է մոլեգնւմ չի լինի կյանք ու ժպիտ այս երկրում,
    ամեն ինչ կեղծ է ու դավադիր…
    Մենք քաղբանտարկյալներից առավել Անազատ ենք,
    քանզի նրանք ընդամենը մարմնով են Անազատ.

    Ազատություն Չբանտարկված Քաղաքացիներին…

  2. Marianna
    Դեկտեմբեր 28th, 2009 at 23:36 | #2

    uzum em nor barer gtnem grem, nor homanishner gtnem sranc nkaragrelu hamar, vor chkrknvem…..bayc el bar chka` AVAZAKNER, HANCAGORCNER, VOCHNCHUTYUNNER….hamozvac em nmanatip bareri sharq@ ksharunkavi…

  3. Անիտա
    Դեկտեմբեր 29th, 2009 at 02:50 | #3

    vay ..sirts ktor-ktor e linum , es erexeqin senc vijaki mej en qcel es TAKANQNERY, duq el mard eq, mayr u zavak uneq, ay anAstvatsner …. chgitem inchqan e sharunakvelu sranc dary,ory,kyanqy………

  4. Marianna
    Դեկտեմբեր 29th, 2009 at 20:45 | #4

    u etqanic heto ceci veraberyal hhk-i CINIK haytararutyun@…

  1. No trackbacks yet.