> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԴՌՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԿՎՈՒՄ

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԴՌՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԿՎՈՒՄ

Պրեսկոտ-ԿոլոմբիեՄարտի 1-ի էջը փակող տղերքը վերջին երկու օրերին երկու խոշոր խոչընդոտի հանդիպեցին։ Առաջինը Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի հանկարծահաս-կոնֆիդենցիալ զեկույցն էր, որտեղ ցուցադրվել էր Նիկոյանի իրական տեղն ու դերը Մարտի 1-ի ուսումնասիրության գործում։ Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի այս ակտիվացումը, թերեւս, նույնպես պետք է կապել տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքների հետ. Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, քյաշ փողի պակաս ունեն եւ թերեւս չեն հասցնում կատարել Հայաստանի հարցով համազեկուցողների առաջ ունեցած պարտավորությունները։ Իսկ համազեկուցողները, ինքներդ եք հասկանում, համբերել-համբերել են, բայց դե Նոր տարվա դեմը արդեն չեն կարողացել դիմանալ միսիս Պրեսկոտի եւ մադամ Կոլոմբիեի ճնշումներին` խոզի բդի գների աննախադեպ թանկացումների ֆոնին։ Ու եթե ՀՀ իշխանությունները չլուծեն Նոր տարվա, ապա եւ` Տրնդեզի, խնամականչի, Մարտի 8-ի եւ ամառային հանգստի հետ կապված հարցերը, Պրեսկոտ-Կոլոմբիեն կարող են նույնիսկ կատաղել. իսկ կատաղած համազեկուցողը, ինչպես հայտնի է, ամենավտանգավոր կենդանին է։ Մարտի 1-ի էջը փակելու գործի մասնագետներին երկրորդ խոշոր հարվածը հասցվեց իմ դատավարության ընթացքում։ Պարզվեց, ահա, որ այն, ինչ արդեն մոտ երկու տարի պնդում են իշխանությունները, թե Մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված «Զարյա» հատուկ միջոցը անվնաս է մարդկանց համար, եւ դրանից չեն կարող մարմնական վնասվածքներ առաջանալ, ուղղակի իրականությանը չի համապատասխանում։ Բազմաթիվ փաստերով ապացուցվում է, որ «Զարյա» կոչվող հատուկ միջոցը, որը 2008 թվականի մարտի 1-ին կիրառվել է իշխանությունների կողմից, կարող է ոչ միայն վնասվածքներ հասցնել մարդուն, այլեւ մահվան պատճառ դառնալ։ Դատավարության ընթացքում պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի ներկայացրած ապացույցներից ակնհայտ դարձավ, որ Մարտի 1-ին բազմաթիվ ժամկետային զինծառայողների եւ ոստիկանների վնասվածքների պատճառը հենց «Զարյա» կոչվող հատուկ միջոցն է եղել։ Սրանով էլ, իհարկե, կարելի էր փակել Մարտի 1-ի էջը, բայց խնդիրն այն է, որ հիմա բոլորովին նոր հարց է առաջանում. արդյո՞ք իրենց իսկ գործընկերներին «Զարյա» հատուկ միջոցով մարմնական վնասվածքներ պատճառած ոստիկանները անզգուշությամբ են դա արել, թե նրանց դիտավորությունը հենց ոստիկաններին վիրավորելն է եղել, ՈԶ ժամկետային զինծառայողներին վնասվածքներ հասցնելը, որ էդ տղերքին «Հայլուրով» ցույց տան եւ նրանց վնասվածքների համար հետագայում ընդդիմությանը մեղադրեն։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, բայց դե քոչարյանասերժական ավազակապետությունից սպասելի է։ Ի դեպ, իմ դատավարության ընթացքում եւս մեկ անգամ անհերքելիորեն փաստվեց, որ ոստիկանների հետ ուս ուսի տված` քաղաքացիական հագուստով ավտոմատավորներ են եղել։ Մինչեւ հիմա նախաքննության մարմինը չի պարզել այդպիսիների թվաքանակը, պարզել է այդ քաղաքացիական հագուստով անձանցից միայն մեկի ինքնությունը. սա այն ջահելն է, որ ՀՔԾ վարկածով` իր մոտ էր պահել չիշիկ անելու գնացած զինվորներից մեկի ավտոմատը։ Ի դեպ, նախաքննության մարմինը դեռեւս չի պարզել նաեւ, թե իր ավտոմատը այս մի ջահելին տված զինվորականը կոնկրետ որտեղ է չիշիկ արել։ Սա ասում եմ մեղադրող կողմի այն փաստարկների ֆոնին, թե Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակի շրջակայքում առանձնակի դաժանությամբ չիշիկ եւ այլ բաներ են արել։ Բայց փաստորեն, այստեղ էլ ՀՔԾ-ն բազմակողմանի քննություն չի իրականացրել. ցուցարարների չիշիկ անելու դրվագները ամենայն մանրամասնությամբ քննել են (փորձանմուշներ են վերցվել, եւ դրանք լինգվիստիկ փորձաքննության ենթարկվել), իսկ ոստիկաններինը` ոչ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. yervand
    Դեկտեմբեր 24th, 2009 at 07:24 | #1

    zoxovurd ba lav asenk es urodner@ brnecin u Nikolin datapartecin , ba heto incha linelu/ MENK SENC HANGIST TOXNELU ENK VOR DA TEXI UNENA MER ACHQI ARAG??!!!

    inchen mtacum LEVONN U IRA TIM@?

    Cavn ena vor te Charenci zamanakakicner@ te Nikoli zamanakakicner2 chen gitakcum iroxutyun@.

    8 tarva datapartvac Nikolov haystan es chem patkeracnum!!!

    u chem el uzum unenal edpisi hayastan!

  2. MM
    Դեկտեմբեր 24th, 2009 at 09:38 | #2

    @yervand
    Chnayac tariqis, yes der hrashqneri havatum em… Chi karox patahel , vor Haoyc Hogin bantarkvi, na durs e jaytqelu… Nikol@ mer azatutyan VOGIN e, nran bantarkel chen karox, anhnar e, antuylatreli… Payqarelu enq minchev verch…

  3. Mleh
    Դեկտեմբեր 24th, 2009 at 11:36 | #3

    Ayt evropatsi porrnikneri (Nikol@ kaser` yevroyonjaneri) vra @nthanrapes oushadrutyun dartsnel petq che. Hye zhoghovurt@ petq e henvi miyayn ir sepakan hnaravorutyunneri vra.

  4. Mleh
    Դեկտեմբեր 24th, 2009 at 11:44 | #4

    Yes chem hasgnar ayt lrpeni nikoyan-mikoyani desagi gantaniner@ yev irents serountner@ inch yeresov bidi abrin vaghva Hayasdani mech? +1

  5. MAX
  6. Armen M.
    Դեկտեմբեր 24th, 2009 at 14:26 | #6

    @Mleh
    Ձեր հարցին տրամաբանական մի պատասխան եմ տեսնում,այն է,որ սրանք ԱՆՑԵԼ են մարդ կոչվելու սահմանը,որից հետո ամեն ինչ ղեկավարում են բնազդները:Սրանք գիտակցում են,որ ետ դառնալու տարբերակ չեն թողել…”մանյակի” նման-զգում են,որ հանցագործություն են անում,բայց չեն կանգնում,շարունակում են…ու կշարունակեն,քանի որ զգում են,որ “բարիկադի”մյուս կողմն էլ է վերածվել բնազդներով շարժվողի,իհարկե վերապահումներով,որոնց հարցերն էլ դատարաններով,մենթերով ու տուզիկներով շուտով կվերջացնեն:

  7. Չեխիայից
    Դեկտեմբեր 24th, 2009 at 20:57 | #7

    Նիկոլ ջան, Հայ ազգը մի գեղեցիկ օր, չիշիկ կանի սեռժիկանմանների վրա …

  8. gegham
    Դեկտեմբեր 25th, 2009 at 18:03 | #8

    ”փորձանմուշներ են վերցվել, եւ դրանք լինգվիստիկ փորձաքննության ենթարկվել” - )))))

  9. Armen M.
    Դեկտեմբեր 25th, 2009 at 22:57 | #9

    Դավիթ Հարությունյանը ազատություն ռադիոկայանով հայտարարեց,թե Նիկոյանի հանձնաժողովի զեկույցով նախատեսված մոնիթորինգը իրականացնելու համար կախարդական փայտիկ է պետք,որի տեղը ինքը չգիտի…
    Նախ ,ինչու էր “դոշ”տալիս,որ այդ ֆունկցիան ԱԺ-ն հենց իր գլխավորած հանձնաժողովին “վստահի”…Այդ “կախարդական փայտիկը” աչքներն է մտնում ,բայց տեսնող չկա:Դա նկատելու ,ուրեմն և օգտագործելու համար դուխ ու տղամարդկություն է պետք,բայց դա դիֆիցիտ բան է տաշտակի մերձակայքում:Սրանք ոչ թե մոնիտորինգ կանեն,այլ պարզապես “կկարկատեն” Նիկոյանի զեկույցի “բացերը”

  10. Armen M
    Դեկտեմբեր 25th, 2009 at 23:15 | #10

    Pordzeng haskanal ovkeren aysor ishxanutyune brnazavtel, drank endamene taptpukneren ovker amena cacr oxakic micev serjik debil erevuytnere voronc amenorya khosaktutyan temanernen poxe, mekena, heraxos, shot ev ahln, ayd kendaninere mardaspan anasunneren voron khosalu temel chunen, ev nrank bolore petke patjven, bolore datveluen, serjike, muke, chornin,dode,nemece, lfike, naev bolor ayn mardik vor vostikanakan bespredelen arel, gzire,afyane,bazaze ev ayl bolore datveluen ayd jamanake galue!!! Ayd porniknerin kiche mnatsel ghogovurd paykarele petk mer hayreniki hamar ete chpaykarenk kkorcenk ayn shat shutov…

  1. No trackbacks yet.