> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՉԼԻՆԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՉԼԻՆԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Եղիշե ՉարենցՇաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանով մշակութային եւ մերձմշակութային թեմայով բանավեճ էր. բանավիճում էին գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը եւ ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Այդ բանավեճի մի դրվագ ինձ ցնցեց ուղղակի: Երբ Վահրամ Մարտիրոսյանը բացատրում էր, որ Եղիշե Չարենցն իր ըմբոստ ոգով եւ ազատ մտքով քննադատում էր անգամ ստալինյան բռնապետության ախտերը, եւ ընդգծում էր, որ հենց այսպիսին պետք է լինի իսկական մտավորականը, ՀԳՄ քարտուղարն ընդվզեց եւ ասաց, որ համաձայն չէ այդ ընկալման հետ: Բառացի չեմ կարող վերարտադրել, բայց նրա ասածն այն էր, որ իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Չարենցը զգույշ լիներ, մտածեր իր անվտանգության մասին եւ այդ զգուշության շնորհիվ վերապրեր ստալինյան գիլյոտինի տարիները: Ահա այսպիսի զգուշավոր եւ հարմարվող Չարենց է ուզում Գրողների միության քարտուղարը: Հասկանալի տրամաբանություն է. ու եթե ընդունենք այս տրամաբանությունը, պետք է շնորհավորենք մեր ժողովրդին, որովհետեւ այսօրվա Հայաստանի գրողների միության որ կաբինետն էլ բացես, մի յոթ-ութ հատ «Չարենց» կգտնես աթոռներին փռած` ՀԳՄ քարտուղարի պատկերացումներին համապատասխանող «Չարենց»: Եթե իսկական Եղիշե Չարենցից վերցնենք մտքի ազատությունը, ըմբոստությունը, արդարամտության զգացողությունը, հանուն գաղափարի զոհվելու պատրաստակամությունը, ամենադառը ճշմարտությունն ասելու ուժն ու խիզախությունը, դրան ավելացնենք մի քիչ վախկոտություն, հարմարվողականություն, ամպուտացիա անենք այդ Չարենցի ողնաշարը, կստանանք մի այնպիսի Լեւոն Անանյան, որին նույնիսկ օրիգինալը կնախանձի: Սրանում է մեր իրականության ողբերգական առանձնահատկությունը. բանաստեղծները ուզում են Չարենց լինել, բայց շողոքորթել իշխանություններին, հոգեւորականները ուզում են Հիսուս լինել բայց չխաչվել, գիտնականներն ուզում են Ջորդանո Բրունո լինել, բայց չայրվել խարույկի վրա, նկարիչներն ուզում են Վան Գոգ լինել, բայց գլուխ չունեն ածխահատների գործադուլային շարժման հետ: Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց սրանից իրականությունը չի փոխվում. արդյունքում` Գրողների միության պատկերացրած չարենցները շատ ոտքի հետ են գնում, Նկարիչների միության պատկերացրած վանգոգների իդեալը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող մարդն է, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի սյուները նույնքան են համոզված մածունի` սեւ լինելու մեջ, որքանով Ջորդանո Բրունոն էր համոզված, որ երկիրը կլոր է եւ պտտվում է: Քավ լիցի, չեմ ուզում ասել, թե Չարենցին գնդակահարությունն է Չարենց դարձրել, Ջորդանո Բրունոյին` խարույկի վրա այրվելը, կամ Վան Գոգին` սեփական ականջը կտրելը: Ոչ ամենեւին. բայց նրանք իրենց անունը վաստակել են իրենց ինքնությանը, իրենց կոչմանը, խղճին ու գիտակցությանը չդավաճանելու ուժ ունենալու շնորհիվ: Նրանք կարողացել են ճշմարտությունը կեղծիքից զանազանելու ուժ ունենալ եւ հրաժարվել են իրենց իմացած ճշմարտությունը զոհաբերել` հանուն շատերին հաճելի կեղծիքի: Ու եթե որեւէ մեկն ուզում է, որ չարենցները, ջորդանոբրունոները, վանգոգները զոհ չդառնան դաժան իրականությանը, ոչ թե նրանց խելամիտ լինելու կոչ պիտի անի, այլ որպես հանրության անդամ` նրանց պաշտպանելու, պահպանելու կամք ու համարձակություն պիտի ունենա: Եւ հատկանշական է, որ Եղիշե Չարենցին կառափնարան ուղարկելու գործում առանցքային դերը ստալինյան ժամանակների Հայաստանի գրողների միությանն է վերապահված եղել: 37 թվականի ՀԳՄ-ականները ոչ մի արտառոց բան չեն արել. պարզապես «խելամիտ» են եղել եւ «զգուշավոր»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Դեկտեմբերի 22, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Դեկտեմբեր 23rd, 2009 at 01:48 | #1

    Inchqan mer “mtavorakanner@” eluytner en unenum etqan aveli u aveli e parz darnum iranc kerpar@.

    Shat tishsth hamematutyun er…

  2. yervand
    Դեկտեմբեր 23rd, 2009 at 01:51 | #2

    hancharex e! NIKOL JAN!!!!! CAVD TANEM!!!!!!!! qez AROXCHUTYUN UZ KAMK U HAGOXUTYUN! HAXTANAK!! QO HAXTANAK! IM HAXTANAKN!!!!!

  3. Չեխիայից
    Դեկտեմբեր 23rd, 2009 at 04:00 | #3

    Ցավոք ունենք մտավորականներ և մտաոռականներ:(

  4. Armen M.
    Դեկտեմբեր 23rd, 2009 at 11:10 | #4

    էդ գրողների միությունը ինչու կա ???Եթե դրանց քարտուղարը գանգի այդ պարունակությունն ունի,մյուսներին ինչ ասես…Եթե սրանք են մեր մտավորականները,մեր ազգը ներկայացնողները –ավելի լավ է արագ բնաջնջվենք,որպեսզի չհասցնենք “մուռտառել”աշխարհում ճանաչված մեր Մեծերին:Սրանց թվում է,թե եթե խ/մ գրքեր են կարդացել ուրեմն մտավորական են այլեվս…Անանյան Լեվոնը ինչու է դեռ “նախագահում”??ստորաքարշությունը արդեն ածական չէ,վիճակ է,ինչքան կարելի է ապրել ամուլ ու ստերճ վիճակում ??կոտորվեիք լավ չէր լինի ?? գոնե ձեր “խոհանոցի” գարշահոտությունը դուրս չէր գա…
    Նիկոլ ջան,ես էլ էի շոկի մեջ,մոտավորապես պատկերացնում էի Ձեր ռեակցիան սրանց վերաբերյալ,լավն էր:

  5. Marianna
    Դեկտեմբեր 23rd, 2009 at 20:42 | #5
  6. TATEVIK
    Դեկտեմբեր 23rd, 2009 at 21:02 | #6

    MIANSHANAK HAMADZAYM EM QEZ HET NIKOL JAN! BYC BOLORS EL GITENQ VOR ME& MARDKANC GNAHATAKAN@ TALIS E JOGHOVURD@ EV VOCHTE ANCOGHIK PNAKALEZNER@!

  7. osan
    Դեկտեմբեր 24th, 2009 at 06:46 | #7

    Aysor hayutyan mec mas@ vaxkot e yev kexcavor.

  8. MAX
  9. Armen M.
    Դեկտեմբեր 24th, 2009 at 10:30 | #9

    @TATEVIK
    համաձայն եմ Ձեզ հետ պնակալեզների պահով….Ճահիճը չի կարող պատկերացում կազմել լեռան բարձրության մասին…դրա համար եթե ոչ սար գոնե բլուր պետք է լինել…
    մեր իրականությունում ճահճի բարձրության մասին պատկերացումները սեփական միջավայրում վաղուց փտած,բորբոսնած ու մամռապատված կոճղի մակարդակի են…

  1. No trackbacks yet.