> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր, ԶԱՎԱԿՍ

ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր, ԶԱՎԱԿՍ

Ջոն Պրեսկոտ

Ջոն Պրեսկոտ

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչը երեկ, ըստ էության, պաշտոնապես հայտարարեց, որ իշխանությունները մտադիր չեն բացահայտել Մարտի 1-ի սպանությունները։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ-ով հայտարարեց, թե Մարտի 1-ի էջը փակված է։ Եթե նույնիսկ չնկատելու տանք այս հայտարարության տրամաբանության ահռելի խութերը, պետք է արձանագրենք, որ Մարտի 1-ը Մարտի 1 է` առաջին հերթին այն պատճառով, որ այդ օրը ՀՀ առնվազն 10 քաղաքացի է զոհվել, եւ այդ սպանությունների հեղինակները մինչեւ օրս բացահայտված չեն։ Եւ եթե իշխանությունը, առանց այդ սպանությունների բացահայտման, հնարավոր է համարում Մարտի 1-ի էջի փակումը, սա արդեն գրեթե սենսացիոն իրողություն է, չնայած` այս ընթացքում նույն իշխանության կողմից գործընթացները հենց այս ուղղությամբ են տարվել։ Իսկ Մարտի 1-ի էջի` փակված լինելու մասին խոսակցության առիթը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցածն է, երբ պարզվեց, որ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն ավելի կարեւոր անելիքներ ունեն, քան Հայաստանի հարցով զեկուցելն է։ Ահա` նրանց չներկայանալը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին եւ, որպես հետեւանք, Հայաստանի հարցի չքննարկումը իշխանական ներկայացուցիչներին հիմք է տալիս պնդելու, թե Մարտի 1-ի էջը փակված է։ Սա վաղաժամ հետեւություն է, որովհետեւ Մարտի 1-ի էջի տերը ոչ թե Պրեսկոտ-Կոլոմբիե զույգն է, այլ Հայաստանի ժողովուրդը։ Բայց եթե նույնիսկ հարցը դիտարկենք ԵԽԽՎ-ի տեսակետից, կրկին նման եզրահանգում անելու որեւէ հիմք չկա։ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցը փակված կարելի է համարել միայն այն դեպքում, երբ այդ կառույցը կարձանագրի, որ իր բանաձեւերի պահանջները կատարվել են, եւ այդ իմաստով` Հայաստանն այլեւս անելիք չունի։ Նման բան տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենա, քանի դեռ այդ պահանջները իրականում չեն կատարվել։ Այս պահին, ԵԽԽՎ-ի եւ նրա համազեկուցողների լավությունը Հայաստանի իշխանություններին կայանում է ընդամենը հարցը հնարավորինս հետաձգելում։ Իհարկե, իշխող կոալիցիան է դա գնահատում որպես լավություն, իսկ ԵԽԽՎ-ն, հարցը օրակարգ մտցնելով, հետո` չքննարկելով, հետո` օրակարգից հանելով, հետո` կրկին օրակարգ մտցնելով ու չքննարկելով` ընդամենը ՀՀ իշխանություններին հիշեցնում է, որ իր ձեռքին մահակ ունի, որը ցանկացած պահի կարող է իջեցնել։ Իրերի նման դրությունը ՀՀ իշխանություններին, փաստորեն, չի վիրավորում. Էդվարդ Նալբանդյանի թշերի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի ֆոնին` ԵԽԽՎ այս մարտավարությունը իսկականից վիրավորական էլ չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 19, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Armen M.
    Դեկտեմբեր 19th, 2009 at 10:45 | #1

    երևի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները շոյված են թուրք փաշայի երբեմնի արված արաջարկությունից,այն է յոթ գերի բերձենի կփոխանակի մեկ էշի հետ,ու հիմա ՀՀ ճակատագրական հարցերում վճռական իր կեցվածքով հայտարարություններ է անում:Հրճվելու առիթ առանձնապես չեմ տեսնում,նույնն է թե հայ տղամարդը պարծենա գեյ ակումբում ունեցած հանկարծակի հաջողութունից:Ընդհանրապես անառակներն իրենք են նպաստավոր պայմաններ ստեղծում:Եվրոպան դանդաղ,բայց հաստատուն քայլերով ինքնասպանության է գնում: Այն “դիվանագիտական” կորպուսը,որ աշխատում է կովկասի ուղղությամբ–բոլորս տեսանք,թե ինչով են զբաղված էտ “մարդիկ”:Բոլորի աչքի առաջ սպանություններ,կեղծված ընտրություններ…և առաջընթաց,հետո դժգոհում են պարսիկներից,թե բա ինչու ժողովրդավար չեն…Իշխանությունն ուզուրպացնելու հավակնություն ունեցողներին մեսսիջ են ուղարկում,թե ամեն ինչ հնարավոր է համապատասխան “ծառայությունների” դիմաց:Իրենց համար այժմեական թվացող հարցերին լուծում տալով չեն մտածում,որ իրենց մոտ ներթափանցած,արմատակալած իսլամի մետաստազները շուտով կհասնեն “ուղեղին”: Իսկ արդեն սրանց համար կարևոր չի լինի եվրոպան գազֆիկացված է հետն էլ այլընտրանքային թե չէ:

  2. Armen M.
    Դեկտեմբեր 19th, 2009 at 10:50 | #2

    եվրոպացիների արածից հետո սրանց անզուսպ բլթոցը ուրիշ կերպ չես անվանի,քան հենց ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ:

  3. Վազգեն Պապոյան
    Դեկտեմբեր 19th, 2009 at 13:40 | #3

    Ցանկությունը որպես իրականություն ներկայացնելը հասկանալի է՝ իշխող կլանն ու նրա մանկլավիկները շատ լավ գիտակցում են, որ իշխանության կորուսըն իրենց համար ոչ միայն թալանածի կորուստ է նշանակում, այլև պատասխանատվություն՝ կատարած բազմաթիվ հանցագործությունների համար։ Ու հենց դա է պատճառը, որ ներքին կյանքում որևէ զիջման չեն գնում դրանով ավելի մեծ հանցանքներ կատարելով։ Զիջումների են գնում արտաքին հարցերում՝ ազգի ու պետականության ապագայի ռեսուրսները մսխելով սեփական իշխանությունը որոշակի ժամանակով երկարաձգելու համար։
    Իսկ ինչ վերաբերում է Armen M.–ի դատողություններին հանձինս Եվրոպայի ինքնասպանության գնալուն, ապա դա իլյուզիա է. այնտեղ շատ լավ գիտակցում են, որ պատմության ընթացքը կասեցնել հնարավոր չէ, Հայաստանը վաղ թե ուշ ժողովրդավարական երկիր է քառնալու։ Այսօր աշխարհի համար ավելի կարևոր է կովկասյան հակամարտությունների հանգուցալուծումը՝ ընդ որում էական չէ, թե ում օգտին է դա լինելու։ Եւ դա է պատճառը, որ ճնշումները կատարվում են ամենաթույլ կողմի՝ Հայաստանի նկատմամբ, ու սերժի զիջումներն են պատճառը, որ ժամանակավորապես աչք են փակում տեղի ունեցածի վրա։

  4. Armen M.
    Դեկտեմբեր 21st, 2009 at 00:42 | #4

    @Վազգեն Պապոյան
    եվրոպայի ինքնասպանություն ասելով նկատի ունեմ հետևյալը.Տարբեր քաղաքների անուններով հիշատակվող կոնվենցիաների կիրառումը,կատարումը,կամ ըհդհանրապես առհամարհումը եվրո ընտանիքի անդամը հանդիսացողի կողմից–վերահսկողություն իրականացնելու կոչված մարմնի կողմից ընտրովի վերաբերմունքի է արժանանում:Գուցե դա էլ է կոչվում քաղաքականություն,բայց հարևանը տեսնելով,թե ինչ արեց իր հարևանը,ինչ լծակներ փորձեց կիրառել եվրոպան ու իչպես առհամարվեց,նորից փորձեց ու նորից շպրտվեց– կարող է մտածել որ եվրոպայի հետ կարելի է “լեզու գտնել”բազառ անել,գին բարիշել…Մեր օրնակը տիպիկ ապացույց:Այ,որ ընտրությունների ալիքը սկսվի արևելյան եվրոպայի երիտասարդ երկրներում,այն ժամանակ գուցե իրենց կիրառած երկակի ստանդարտ կոչվող հանգույցը զգան սեփական պարանոցին շատ մոտ:Ձեր ասած աչք փակելու դառը պտուղները երևի ամենաշատը մենք կլինենք ճաշակած,բայց արի ու տես նժդեհականները դա ներկայացնում են իբրև նախաձեռնողական դիվանագիտություն;

  1. No trackbacks yet.