> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐՐՈՐԴԻ ԵՎ ԵՐՐՈՐԴԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՐՈՐԴԻ ԵՎ ԵՐՐՈՐԴԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հայկական կողմի ոգեւորությունը` ԱՄՆ-ից հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, թե` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ որ ԼՂ հարցը եւ հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված չեն, իրականում իրավիճակի անհասկացողության հետեւանք է։ Նման հայտարարություններ Վաշինգտոնից հնչում են արդեն բավական երկար ժամանակ, բայց իրավիճակը դրանից չի փոխվում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերից հնչող այս ձեւակերպումները վերաբերում են միայն Թուրքիային եւ Հայաստանին, եւ չեն վերաբերում ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, այսինքն` գերտերություններին։ Երբ ամերիկացիները ասում են, թե հայ-թուրքական սահմանի բացումը չպետք է կապվի ԼՂ հարցի հետ, նկատի ունեն, որ նման նախապայմաններով հանդես չպետք է գա հատկապես Թուրքիան։

Իսկ ինքը` ԱՄՆ-ն, շատ լավ էլ ԼՂ հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է իրար հետ, ուղղակի չի կարող չկապել։ Աշխարհի գերտերությունները եւ ընդհանրապես` ցանկացած պետություն, կոպիտ ասած, «յալվար» է մեկ այլ պետության վրա ազդեցության հավելյալ լծակ ձեռքբերելու համար։ Եւ հիմա հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը ԱՄՆ-ն չի կարող որպես լծակ չօգտագործել` Հայաստանի վրա ԼՂ հարցում ճնշումներ գործադրելու համար, որովհետեւ այս ճնշումների գործադրմամբ նա որոշակիորեն մեծացնում է իր ազդեցությունը նաեւ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն` նրա վրա ազդելու նոր լծակներ է ձեռքբերում։ Սա պարզ, չափազանց պարզ դիվանագիտական խաղ է, որի միակ իմաստն այն է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում ԼՂ հարցի նկատմամբ իր ազդեցությունը կիսել Թուրքիայի հետ։ Թուրքիան իր հերթին ցանկանում է մեծացնել սեփական ազդեցությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա։ ԱՄՆ-ն սկզբունքորեն դեմ չէ դրան, սակայն Թուրքիային հասկացնում է, որ եթե վերջինս ուզում է ազդել ԼՂ հարցի կարգավորման վրա, դա պետք է անի ոչ թե անմիջականորեն, այլ` Օբամայի դուռը գնալով։ Այս քաղաքականությունը, ի դեպ, միայն ամերիկյան չէ։ Նույն քաղաքականությունը վարում են նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան։ Նրանք չեն մերժում ԼՂ հարցով քննարկումներին մասնակցելու` Թուրքիայի նկրտումները, բայց ամեն ինչ անում են, որ Թուրքիան այդ քննարկումները տանի ոչ թե որպես կարգավորման գործընթացի անմիջական մասնակից, այլ` երրորդ կողմ, որը կարող է ԼՂ հարցի հետ կապված դիրքորոշումներ հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նույն քաղաքականությունը օգտագործվում է նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում. վերջինս էլ որպես երրորդ կողմ հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, եւ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային հորդորում է` մինչեւ ԼՂ հարցի կարգավորումը` թույլ չտալ հայ-թուրքական սահմանների բացում։ Ահա թուրքական եւ ադրբեջանական մտահոգությունները գերտերությունները ընդամենը օգտագործում են սեփական շահերի սպասարկման համար, Թուրքիան ու Ադրբեջանն էլ օգտագործում են գերտերությունների հետ խաղեր խաղալու պատեհ առիթը։ Այս ամենը, սակայն, Հայաստանի վիճակում որեւէ բան չի փոխում. Հայաստանը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ դիտորդ` գլոբալ այս խաղերի հորձանուտում։ Հայկական դիվանագիտությունը սեփական ժողովրդին մատուցելու որեւէ բան չունի, բացի թուրքական թերթերի, այլ երկրների լրատվամիջոցների հաղորդագրություններից, որոնց ծնվելու հետ, ի դեպ, հայկական դիվանագիտությունը որեւէ առնչություն չունի։ Իմիջիայլոց, գլոբալ այս գործընթացում Հայաստանի` դիտորդ լինելու հանգամանքը հաստատվեց նաեւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններով, որոնցով նա, ըստ էության, սպառնում է դուրս գալ հայ-թուրքական պրոցեսից։ Սա ավելի շատ հուսահատության է նման, քան ռեալ խաղացողի պրագմատիկ հայտարարության։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 16, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. gegham
    Դեկտեմբեր 16th, 2009 at 15:07 | #1

    barev Nikol jan.
    es uxxaki uzum ei harcnel te inchu chi tarmacvum hzh.am kayq@.
    xndrum em kargavorel ayd harc@…
    Nikol jan qez el hamberutyun, amen inchlav e linelu, ev mer haxtanak@
    anxusapeli e…
    payqar payqar andadar….

  2. Armen M.
    Դեկտեմբեր 16th, 2009 at 17:51 | #2

    իհարկե ցավալի է տեսնել,որ մեր “նախաձեռնողը”իր իսկ ձեռնարկած ֆուտբոլային դիվանագիտության թոհ ու բոհում,նույնիսկ ամենանվաստ պայմաններն իսկ ընդունելով ու ստորագրելով գոնե եզրային մրցավարի կարգավիճակ չվաստակեց:Նրան նույնիսկ թույլ չեն տալիս մարզադաշտ մտնել որպես հանդիսատես,այլ պահում են ֆանատների նման ստադիոնի մատույցներում…Մեկ մեկ դատելով հանդիսատեսի աղմուկից `գուշակություններ է անում թե գնդակը ում դաշտում է ու վերջ:Բայց պնակալեզների բանակը իրարից առաջ ընկնելով դա ներկայացնում են այնպես,կարծես ընթացող խաղի սցենարը հենց նա է գրել և գիտի թե ինչ հաշվով է ավարտվելու խաղը…Ինչ արած,սպասում ենք,բայց ինչքան գիտեմ եթե ոչ խաղը,գոնե մրցաշարը առավելագույնը չորս տարի է տևում:
    Մեկն էլ բասկետբոլ է լավ խաղում… կրակն ենք ընկել էս սպորտսմենների ձեռքը:

  3. Marianna
    Դեկտեմբեր 16th, 2009 at 22:57 | #3

    @Armen M.
    shat chisht hamematutyun er…

  4. Pargev
    Դեկտեմբեր 16th, 2009 at 23:09 | #4

    ֆուտբոլային դիվանագիտությունը պարզվեց թելով կապված փուչիկով խաղ է, որի թելը երրորդ ուժերի ձեռքին է: Այն վաղ թե ուշ պայթելու է:
    Ներքին քաղաքականության մեջ նույնպես փորձ արվեց փուչիկներ փչել, բայց դեռ փչելուց այն արդեն պայթեց: Արևմուտքը շատ էլ լավ է պատկերացնում ամեն ինչ, քան ՍՍ-ին է թվում:

  5. Armen M.
    Դեկտեմբեր 17th, 2009 at 00:04 | #5

    իսկ այս խաղը իրական ձեռնարկողների կողմից ամեն անհարկի առիթի “առանց նախապայմանների” բարձրաձայնումը ավելի շատ հենց դրանց առկայության հավաստում է և ավելի նման է նեղացած լաց լինող երեխայի լացը կտրելու համար ցույց տրված կոնֆետի…
    ամոթից մարդ չի իմանում ինչ անի,”մենք”ամբողջ մեր պատմության ընթացքում միշտ հալածվել ենք թուրքերից,հիմա տուժած կողմը նախաձեռնում է առանց նախապայմանի բացել ոչ իր կողմից փակած սահմանը…հետո էլ դժգոհում ենք,թե ինչու են նախապայման առաջ քաշում…Թուրքը հայերի կողմից ձեռնարկած “բարիշման” պրոցեսին պայման է դնում:Էսքանից հետո նորից հույսները դրել են թուրքի վրա,գուցե նրանք չվավերացնեն:Ահա թե ինչ դիվանագետներ ունենք :Լավ ենթադրենք էս անգամ լացով կոնֆետը հասավ մեզ` վավերացրին,հո միշտ մեր մեծ ախպերները մեր կողքին չեն մնալու,իրենք էլ կիսատ թողած ու դեռ նոր սկսելու գործեր ունեն,բա որ մյուս անգամ մեր լացը լսեն,բայց ոչ հավես ոչ ժամանակ չունենան օգնելու–ինչ ենք անելու ???էտ արանքում էլ հասցրած կլինենք Վրաստանի հետ քյալլա տալ ու էս վերջերս միտինգ արած էն 20 ՀԿ ների հետ մինչև Խրամի ափը գրաված:Վախենամ էս անգամ կոնֆետի թղթով ուրիշ բան տան մեզ…

  6. Արսեն
    Դեկտեմբեր 18th, 2009 at 21:40 | #6

    Հարգելի Ն.Փաշինյան, ինչու եք կարծում, որ Ս.Սարգսյանի վերջին հայտարարությունը հուսահատություն է, և ոչ թե, ասենք, Թուրքիայի կամ ԱՄՆ-ի վրա ազդելու լծակ? Դիվանագիտական ճնշման հայկական լծակ: Ըստ իս` արդյունավետ լծակ, որովհետև այդ հայտարարությունից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը զանգահարեց ՀՀ նախագահին և վերահաստատեց, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները միմյանց հետ չի կապում:

  7. Armen M.
    Դեկտեմբեր 19th, 2009 at 15:55 | #7

    Արսեն ջան,անկեղծ ուզում եմ հավատալ Ձեր ասածին:Թուրքական և ադրբեջանական կողմերը ամենավերին մակարդակներով բազմիցս շեշտել են փոխկապակցվածությունը,բայց մերոնք պարզաբանում էին,իբր դրանք ներքին սպառման համար արվող քայլեր են:Համաձայնվեք,որ եթե մերոնք անմիջապես սաստեին նրանց թեկուզ նույն այսօրվա քայլով,մեծ վստահություն ձեռք կբերեին ժողովրդի մոտ:Իսկ այսօր ավելի շատ մերոնց արած քայլերն են նման ներքին սպառման “պրոդուկտի”

  8. Արսեն
    Դեկտեմբեր 19th, 2009 at 23:12 | #8

    @Armen M.
    Հարգելի Արմեն Մ., իրավացի եք, որ Ս.Սարգսյանը կարող էր իր քայլերի նշանակությունն ավելի պարզ ներկայացնել մեր հասարակությանը: Բայց, իմ ընկալմամբ, նա դրա անհրաժեշտությունը չի զգում, որովհետև կարծում է, որ ամեն ինչ շատ պարզ էլ բացատրում է: Օրինակ, նա կազմակերպում է համահայկական հանգանակություն` Շուշիի վերականգնման համար, և հավանաբար մտածում, որ դրանով բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ ինքը երբեք չի զիջի Ղարաբաղը (քանի որ զիջելու ենթակա հողի համար փող չեն հավաքում): Ես էլ եմ կարծում, որ դա ակնհայտ է: Բայց արի ու տես, որ դրանից հետո ոմանք էլի խոսում են Ղարաբաղը ծախելուց: Հարց է ծագում` էլ ոնց ասի? Բացատրելու, հասկացնելու ավելի պարզ եղանակ կա? Ինչ անի, որ հավատան? Իմ կարծիքով, Ս.Սարգսյանի մի շարք հաջողված քայլերն ըստ արժանվույն գնահատելուն խանգարում է նրա նկատմամբ հասարակության մի ստվար խավի մեջ եղած անվստահությունը: Թե չէ` հաջող քայլեր իհարկե կան:

  9. Armen M.
    Դեկտեմբեր 20th, 2009 at 09:58 | #9

    Հարգելի Արսեն,մի բան պարզ է,որ եթե բանակցությունները մի աննշան հայանպաստ ավարտվելու հույս լիներ,ամբողջ օրը միայն դրանից կխոսեին:Իսկ հիմա մեր “դիվանագետները” զբաղված են դրսից հնչող հայտարարություններին փոքր ի շատե տրամաբանական հակափաստարկ հորինելով:Եթե ուզում էր սահման բացի,ինչու էր ներքաշում մյուսներին,ախր նրանք իրենց շահերն են սպասարկում մեր հաշվին,չէ որ եթե թույլ ես տվել քեզ օգտագործեն որպես ռեսուրս,առանձնապես սպասելիք չես ունենա:Տագնապելու բան չէր լինի,եթե ԱԺ մեծամասնության գոնե կեսը տեղյակ լիներ այդ Մադրիդյան կոչվող սկզբունքներից ու խելքին մոտ մի բան ձևակերպեին,թե ինչպես են պատկերացնում տարածքային ամբողջականության պարագայում –ինքնորոշման սկզբունք—ազատ ու անկախ Արցախ,այն դեպքում երբ տարածքների վերադարձից ու ադր. փախստականների նորաբնակեցումից և կոմունիկացիոն ստրուկտուրայի վերագործարկումից հետո,երբ արդեն միջազգային խաղաղապահների կարիքն այլևս չի զգացվի-նոր այդ ժամանակ հանրաքվե:Վերջին հաշվով այդ հանրաքվեն մի անգամ եղել է,բայց աշխարհը չի ճանաչել,հիմա եվրոպան կգա դիտորդություն կանի և գլխացավից խուսափելով հօգուտ ազերիների կվերջացնի այս ամենը…Պատկերացրեք սահմանը թուրքը այդ ընթքցքում բացել է,ՀՀ ում առևտուրը տժժում է,դրսից տրված վարկերի փակման ժամն էլ է վրա հասել…
    Ինչ հնարավորություն եք տեսնում մեր ռեսուրսներում դիմագրավելու այդ հնարավոր վիճակին:

  10. Արսեն
    Դեկտեմբեր 20th, 2009 at 16:27 | #10

    @Armen M.
    Հարգելի Արմեն Մ, եթե Ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, ապա չեմ թաքցնի. ըստ իս, Թուրքիան այսօր ծանր երկընտրանքի առաջ է: Եթե վավերացնի արձանագրությունները և բացի հայ-թուրքական սահմանը, կտրուկ կվատանան Ադրբեջանի հետ հարաբերությունները: Լրջորեն կվատանան: Եթե չվավերացնի, կենթարկվի Արևմուտքի ուժգին ճնշմանը: Արդեն իսկ ենթարկվում է: Իսկ Հայաստանի համար այդքան վառ արտահայտված երկընտրանք չկա. սահմանը չբացվի` Հայաստանը ոչինչ չի կորցնում, բացվի` մի բան գուցե կորցնի, բայց անպայման մի բան էլ շահում է:
    Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի հետ կապին, ապա Ն.Փաշինյանն իրավացի է, որ, օրինակ, ԱՄՆ-ը այդպիսի կապ տեսնում է: Բայց իմ կարծիքով, այդ կապը ոչ թե Ադրբեջանի, այլ մեր օգտին է: Ասեմ ինչու: Ըստ իս, մեծ տերությունները համոզվեցին, որ Ղարաբաղի հարցում ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը իրենց դիրքորոշումը փողող չեն: Խնդիրը փակուղում է: Ուրեմն` պետք է փորձեն կողմերից մեկին թուլացնել, որ ստիպված զիջի: Ով է այդ կողմը? Նա, ում ավելի հեշտ է թուլացնել: Տվյալ պարագայում դա Ադրբեջանն է, որովհետև եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Ադրբեջանը չի հաղթի տնտեսական մրցակցության մեջ: Ադրբեջանում հենց այդպես էլ ընկալում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը և վայնասուն բարձրացնում: Բայց ԱՄՆ-ին դա ձեռնտու է, որովհետև եթե սահմանը բացվի, արդեն ավելի հեշտ կարող են ստիպել Ադրբեջանին, որ զիջի: Հենց սա էլ հայ-թուրքական սահմանի բացման և Ղարաբաղի հարցի միջև եղած կապն է: Այն էլ ասեմ, որ Հայաստանին բոլորովին ձեռնտու չէ, որ այս մասին բարձրաձայն խոսվի, որովհետև Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ դրանից կարող են խրտնել: Ուրեմն` Հայաստանը պետք է ասի, որ սահմանի բացման և Ղարաբաղի հարցի միջև կապ չկա, ինչն էլ անում է: Բայց Դուք նայեք, թե Ադրբեջանում ինչպես են իրար անցել, ինչպես են տրամադրվել ԱՄՆ-ի դեմ, Թուրքիային ինչպես են շանտաժում: Որովհետև շատ լավ հասկանում են, որ իրավիճակը փոխվելու է ի վնաս իրենց: Իսկ Ամերիկան մտածում է, որ ավելի հեշտ է Թուրքիայի դիրքորոշումը փոխել սահմանի հարցում, քան Ադրբեջանի դիրքորոշումը` Ղարաբաղի հարցում: Ու բռնել է Թուրքիայի կոկորդից: Տեսնենք ինչ կստացվի:

  11. Armen M.
    Դեկտեմբեր 20th, 2009 at 18:25 | #11

    Արսեն ջան,ԱՄՆ-ի շահը Ձեր մեկնաբանության մեջ չեմ տեսնում…դա ավելի է սուր ընկալվում մեր մոտ իրենց դեսպանին տարվա լավագույն մարդ ճանաչելու ֆոնին,պարզվում է մենք նրա շնորհիվ ամենա-ամենա… երկիրն ենք,բայց վրաներս խաբար չկա:Խնդրում եմ նայեք քարտեզին,Թուրքիայի դիրքին,Ադրբեջանի…Մեր ինչը պետք է հակակշռի այդ ակնառու առավելություններին ?Արտադրական երբեմնի պոտենցիալը ինչ-որ պարտքի դիմաց էլ մերը չեն,կապը,երկաթգիծը Ռուսներինն է…Սահմանի բացվելու դեպքում ինչ ենք արտահանելու,որ դոլար բերենք ներս,ինչ կարող ենք արտադրել ,որ կարողանանք վաղուց կայացված շուկայում մեր տեղը նվաճել????Մենք փոքր ենք,73 միլիոնանոց շուկայում մեզ կուլ կտան,անմիջապես կվերածվենք նրանց համար նոր շուկայի և կկլանվենք,մեր օրենսդրությունն անկատար է,մեր արտադրողը պաշտպանված չէ:Այս դրությամբ սահմանի բացումը աղետի կնմանվի:Կհակդարձեք,թե օրենքը կարելի է կատարելագործել,համաձայն եմ,բայց ով ?Արդյոք մեր կոռումպացված այրերը կընդդիմանան Թուրքիայից հորդվող փողերին ու թուրքական հաճոյախոսություններին:Չմոռանանք,որ նրանք մեր դարավոր թշնամին են,մենք նրանց կոկորդում ենք եվրոպա ինտեգրվելու ողջ ընթացքում:Նրանց նախագահը ի լուր աշխարհի ասում է ,թե հայերը սովից եկել են իրենց մոտ աշխատելու,այսինքն փողով ՀՀ-ում կարելի է ամեն ինչ,այստեղ ,Արսեն ջան,նրա հետ համաձայն եմ:Նրանք աշխարհի առաջ պարտավորված չեն ,թե Հայաստանը ծաղկեցնելու են…Նրանց պարտավորվածությունը թերևս այնքան է,որ տարածաշրջանում կայունություն ապահովվի եվրոպա գնացող գազա և նավթատարների անվտանգության համար:Եվրոպայի ուզածն այսքանն է,մեկ էլ,որ կռիվ բան ման չլինի,թէ ինչ տարածք,ազտագրված թե օկուպացված նրանք թքած ունեն:Ռուսն էլ ուզում է էդ խողովակների վրա ինքը “հաշվիչ”դնի ու առյուծի բաժին փողը ինքը տանի,նա այդ “նավթային դոպինգի “համը տեսել է…ԱՄՆ-ը ուզում է,որ ռուսը դուրս գա Կովկասից,դրա համար է հանդուրժում թուրքի խաղերը,թուրքն էլ դա լավ իմանալով էս գլխից ռուսի հետ ախպերություն է սկսել…Ցավն այն է,որ մենք արդեն ռուսի համար ել չենք հետաքրքրություն ներկայացնում,պարսիկներն ավելի պոտենցիալով իգրոկ են քան մենք,վեր ենք ածվել մանրադրամի-մոծուկի նման պրոբլեմներով հագեցած:Մեք կարող էինք մեր զուլալ ժողովրդավարությամբ “խառնել” “մեծերի” այս անբարոյական խաղը…Բայց…

  12. Արսեն
    Դեկտեմբեր 20th, 2009 at 22:53 | #12

    @Armen M.
    Արմեն ջան, ԱՄՆ-ի շահը Ղարաբաղի հարցը լուծելն է, որպեսզի հետո հանգիստ խցկվի Հարավային Կովկաս: Իսկ թե ում կպատկանի Ղարաբաղը, ԱՄՆ-ի համար, մեծ հաշվով, միևնույնն է: Սա չեմ կարող ասել Ռուսաստանի դեպքում. Ռուսաստանին կարծես թե ձեռնտու չէ հարցի վերջնական լուծումը, որպեսզի հակամարտության բոլոր կողմերի վրա էլ ազդելու լծակ ունենա: Սա շատ են շեշտում ադրբեջանցիները, բայց ես այս հարցում նրանց հետ համաձայն եմ: Բայց ի վերջո Ռուսաստանին էլ կարելի է ինչ-որ երաշխիքներ տալով շահագրգռել Ղարաբաղի հարցի լուծմամբ:
    Ճիշտն ասած, ձեր խոսքում հոռետեսեություն եմ նկատում` “փոքր ենք, քիչ ենք, խեղճ ենք”: Ըստ իս, դա այն հոռետեսությունը չէ, որ բխում է իրատեսությունից: Ես լավատես եմ, որովհետև 1.տեսնում եմ, որ քաղաքականության մեջ կան այլընտրանքային տարբերակներ, չկա ինչ-որ վատ տարբերակ, որը կանխորոշված է, 2.տեսնում եմ, որ Ադրբեջանը ցայտնոտի մեջ է, 3. տեսնում եմ, որ մեր երկրի շահերը պատմական այս ժամանակաշրջանում համընկնում են խոշոր տերությունների շահերի հետ, և դրանից պետք է օգտվել, 4. տեսնում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, իրենց բոլոր թերություններով (նույնիսկ արատներով) հանդերձ նախանձախնդիր են Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն ամրագրելու հարցում, 5. հավատում եմ Աստծուն (սա պիտի առաջինը գրեի):)

  13. Armen M.
    Դեկտեմբեր 21st, 2009 at 01:17 | #13

    @Արսեն
    Ձեր ասածը փորձեմ հասկանալ–ԱՄՆ-ի շահը ԼՂՀ հարցը լուծելն է ,որ հետո հանգիստ խցկվի տարածաշրջան–եթե մերոնք ամրագրում են հաղթանակը օգտվելով Ձեր նշած մեծերի հետ ընդհանուր շահից,փաստորեն ազերիները մնում են դժգոհ…Իսկ նրանց չդժգոհելու համար ԼՂՀ-ն պիտի լինի իրենց տարացքային ամբողջության մեջ անորոշ կարգավիճակով/առայժմ/ 5,6 կամ 7 շրջանների էս գլխից վերադարձնելով;Մենք որին ենք համաձայն?…Այսինքն ԱՄՆ-ը հանգիստ չի կարող մտնել կամ ամրանալ կովկասում,նա դեռ Իրաքը չի “մարսել”,դեռ Աֆղանստանում կիսատ-պռատ գործեր ունի,դեռ հլա Իրանն էլ կոկորդում է:Իսկ Ձեր նշած 4-5 կետերը/շահերի համընկնում և այլն/…սպասեք,առուն թռչենք…Հետո,խեղճը դա Ձեր բառն է,իսկ որ փոքր ենք ու քիչ…չե սուտ եմ ասում մենք շաաատ ենք,մեծ ենք…

  1. No trackbacks yet.