> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԼՅՈՒՉՆԻԿԸ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԼՅՈՒՉՆԻԿԸ

ombudsmanՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» ծրագրով հերթական անգամ ազդարարեց իր չեզոք լինելու մասին, փորձելով բոլորիս համոզել, որ ինքը ոչ ընդդիմադիր է եւ ոչ էլ` իշխանամետ։ Հարությունյանը չի էլ կռահում, որ այսօրինակ հայտարարություններով ընդամենը հաստատում է իշխանական կցորդի իր կարգավիճակը։ Պարզաբանեմ. մարդու իրավունքների պաշտպանը պետք է գտնվի մարդու խախտված իրավունքների պաշտպանության դիրքերում։ Ճի՞շտ է, ճիշտ է։ Ովքե՞ր են խախտում մարդու իրավունքները. իհարկե` պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք։ Այսինքն, եթե օմբուդսմենը ուզում է պաշտպանել մարդու իրավունքները, պետք է ընդդիմանա դրանց խախտումներին եւ խախտողներին, հակառակը կստացվի, որ համակերպվում է. ոչ թե մարդու իրավունքներն է պաշտպանում, այլ, ինչպես իր երբեմնի շեֆը կասեր` Մոսկայի դերակատարում է իրականացնում` ժամանակ առ ժամանակ անհասցե ու լղոզված հայտարարություններ անելով։ Իսկ ընդհանրապես, Արմեն Հարությունյանի` իշխանական կոալիցիայի մաս լինելը ապացուցվում է ոչ միայն վերը նշված դիտարկումով։ Նույն զրույցում օմբուդսմենը բողոքեց ԱԺ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից, որն ասել էր, թե Հայաստանում մարդու իրավունքների վիճակը քննադատելով` Արմեն Հարությունյանը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին. «Սա ինձ համար անընդունելի մոտեցում է»,- ասում էր Արմեն Հարությունյանը։ Բայց երբ «Տեսակետների խաչմերուկ» ծրագրի մյուս հյուրը` իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, օմբուդսմենին «պատին» դեմ տվեց` փորձելով պարզաբանում ստանալ, թե ինչու նա հետեւողականորեն չի զբաղվում քաղբանտարկյալների հարցով, Արմեն Հարությունյանը ուղղակի ապշեցուցիչ պատասխան տվեց` իր իներտությունը բացատրելով Ադրբեջանին` ԵԽ-ում հակահայաստանյան շոու սարքելու հնարավորությունից զրկելու ցանկությամբ։ Այսպիսով, Արմեն Հարությունյանը ապացուցեց, որ ընդամենը Ռաֆիկ Պետրոսյանի ջահել տեսակն է, եւ մի 20, 30 տարուց ինքը ավելի ուժեղ Ռաֆիկ Պետրոսյան է դառնալու։ Սրանց տրամաբանությունը, մեր մեջ ասած, շատ ուժեղ է։ Իրենք բանտերը լցրել են քաղբանտարկյալներով, իրենք հասկանում են, որ դա Հայաստանի թշնամիներին Հայաստանի դեմ լծակ ու փաստարկ է տալիս, բայց թշնամուն այս փաստարկից զրկելու, այսինքն` քաղբանտարկյալներին ազատ արձակելու փոխարեն` փորձում են այնպես անել, որ այդ մասին ոչ ոք չխոսի։ Էսպես որ շարունակվեց, քաղբանտարկյալների ընտանիքների անդամներին են մեղադրելու` Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, քանի որ նրանք պայքարում են հանուն իրենց հարազատների ազատության կամ նրանց համար ուտելիք-բան են տանում բանտերը։ Փաստն այն է, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում քաղբանտարկյալներին բանտերում պահողները եւ փաստորեն` դա անում են գիտակցված։ Բայց վերը նշված հարցազրույցում Արմեն Հարությունյանի ռեկորդները սրանով չսահմանափակվեցին. չընդունելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, օմբուդսմենն ասում է, թե կողմնակից է, որ «այդ մարդկանց ազատ արձակեն, եւ չի հասկանում, թե ինչու են նրանց պահում բանտերում»։ Եթե այսպես խոսեր Երրորդ մասում բանանի առեւտրով զբաղվողը, կհասկանայի։ Բայց օմբուդսմենը նման բան ասելով` ընդամենը իր անմեղսունակությունն է ապացուցում։ Ի վերջո, նա օրենքով սահմանված լիազորություններ ունի, եւ դուք չեք գտնի որեւէ փաստաթուղթ, որտեղ նա իշխանությունների առաջ «այդ մարդկանց ազատ արձակելու» կոնկրետ պահանջ կամ խնդիր է առաջադրել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախագահականից նման հանձնարարություն չի ստացել։ Եթե ստանա, կանի։ Իսկ ընդհանրապես, ցանկացած օմբուդսմեն պարտավոր է ընդդիմադիր լինել ցանկացած իշխանության, եւ սա է նրա պաշտոնի էությունը։ Հակառակ դեպքում նա ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան է, այլ Մարդու իրավունքների կլյուչնիկ։ Կլյուչնիկներն էլ չեն հասկանում, թե «այդ մարդկանց ինչու են պահում բանտերում», նրանք էլ են «այդ մարդկանց ազատ արձակելու կողմնակից», բայց դե` իրենցից ոչինչ կախված չէ։ Ինչպես Արմեն Հարությունյանից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 15, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. osan
    Դեկտեմբեր 15th, 2009 at 07:39 | #1

    Et anduri dimak@ vaxuc e patrvel.

  2. Martin
    Դեկտեմբեր 15th, 2009 at 08:41 | #2

    Նիկոլ ջան. Էս մեր անպաշտպանի գործն էլ գորց չի: Արմենը իրան չի կարող աոանց վերեվի պաշտպանել ուր մնաց մարդու իրավունքները: Եթե ավելի լուրջ: Նորից ու նորից պետք է ասել, որ ինչպես կարող է «թայֆայի» կողմից դրածո մարդը պաշտպանի մեզ նույն «թայֆայից» կան նրա ներկայացուցիչներից: Եքե Հայաստանում Քեզ նշանակել են պաշտոնի պահակից սկսած, վերջացրաշ նախագահով դու ՃՈՐՏ ես, չնայած ՄԻՊ-ը անկախ մարմին է (գրելուց ծիծաղս եկավ): Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որոնց կարող եմ անկախ անվանել, բառի իսկական իմաստով: Դա մարդու պայքարող տեսակն է: Դու+Ընկերներդ+……..+1+1+1+1+1+1…..+Ես+Ընկերներս+1+1+1….: Ու ես ուրախ եմ որ ՄԵնք շատ ենք: Իսկ ՄԻՊ-ը կա թե չկա ներկա Հայաստանում էական չի…Չընտրված նախագահ (չընտրվածի դեպքում նախագահը փոքրատառ)վարչապետի ֆուտլյառ, իրենց մենակ ճորտ պատկերացնող ու անկարող ձեվացնող անդեմ նախարարներ ու մնացածը…. Թող Արմեն Հարությունյանը առաջինը իրեն պաշտպանել սովորի հետո մեզ ու վերջում, եթե Արմեն Հարությունյանը պետք է ինձ կամ մեզ պաշտպանի, ավելի լավ է պտք չի, գոհենք: Մենք մեզ պաշպանել գիտենք…թե ոնց այդ էլ գիտենք…
    Պայքար Պայքար մինչեվ վերջ…
    Պայքար Պայքար մինչեվ վերջ…
    Պայքար Պայքար մինչեվ վերջ…

  3. Armen M.
    Դեկտեմբեր 15th, 2009 at 10:10 | #3

    կարևորը փող է ստանում,փորձեց ախռանա կպցնի-չստացվեց…
    Նիկոլ ջան,անունը շատ դիպուկ ես ասել`կլյուչնիկ:Նա ինքը չի կարողանա կողմնորոշում ունենալ`այսքան ժամանակ նա չփորձեց ցույց տալ որ ողնաշար ունի,նա նույնիսկ չհասկացավ,ինքը շատ պատասխանատու պաշտոն է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ,և դոնդողանման զանգվածի կեցվածքը մեզ ձեռք չի տալիս…Ռոբին ու Նաիրիին հարմարեցրեց Սահմանադրությունը և գնահատվեց–”անհաջող կադռ”-վերջ սա է.անամոթի երեսի անձրևը վկա:Երբ նայում է մարդկանց երեսին ու հնարովի ստեր ասում-ընդամենը իր հետույքը փրկելու համար ???Դու ՄԱՐԴՈՒՆ պաշտպանիր և պաշտպանված կլինես,հաստատ,իսկ հիմա ում որ պաշտպանում ես –առաջին իսկ հարմար առիթով կշպրտի օգտագործված ” ” նման:

  4. Mleh
    Դեկտեմբեր 15th, 2009 at 11:52 | #4

    “Hogdemper 27″-i yev “mardi 1″-i vojrakordzutyunnerou Klkhavor Gazmagerbich Robert Kocharyani vassal-tradzon e ays anoghnashar sharlatan@. +1

  5. yervand
    Դեկտեմբեր 15th, 2009 at 21:57 | #5

    zoxovurd hzhn xi chka online? vervhi hamr@ hingshabtina.

  6. PMZ
    Դեկտեմբեր 15th, 2009 at 23:42 | #6

    Apres Nikol jan,
    qo taxandn u principner@ sharunak hiacnum en.
    QEZ bantum pahelov es Nzhdehner@ orecor motenum en talibnerin?
    baic talibner@ gaxaparner unen isk sranq miain talanel giten u ed talan@ pahelu hamar khasnen el Somaliin el Sudanin u kdarnan GWINEA _ BISSAU

  7. Armen M.
    Դեկտեմբեր 16th, 2009 at 10:00 | #7

    երևի Արմեն Հարությունյանին թվում է,թե մարդու իրավունքների ներկայիս վիճակի համար միայն իշխանությունն ու ընդդիմությունն են ՀԱՎԱՍԱՐ պատասխանատու իսկ ինքը նրա համար է,որ դիտի,ու եզրակացություն գրի,հետն էլ շաաատ անկողմնակալ:
    Լավ,այլ կերպ ասեմ,Ինչ է նշանակում ՊԱՇՏՊԱՆ ?երեվի նա հասկանում է բարիշացնող,սվաղող,պարտակող,միշտ նահանջող…սրա դասատուն երևի ռուսների իրա կոլլեգա Լուկինն է“` նույն ամորֆ տեղապահը`,նա էլ սրա պես կես ժամ մզզզացնում ու ծեծված,չարչրկված ու ստանդարտ ձևակերպումներից դուրս ոչինչ չի ասում:Թող Արմեն Հարությունյանը իմանա– մեր իրականության ամենամեղավորը ՄԱՐԴՈՒ իրավունքների պաշտպանի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ է,չնայած,որ նայում եմ բացակայում են բոլորը–ամենավերևից սկսած…

  8. Mleh
    Դեկտեմբեր 16th, 2009 at 11:55 | #8

    HZh-n inchou chi tarmatsvir?

  9. Սամվել
    Փետրվար 15th, 2010 at 20:29 | #9

    Այս տեսակին ընդհամենը մեկ բառով կարելի է նկարագրել “պահպանակ”,բայց օգտագործված:

  1. No trackbacks yet.