ՇԱՀՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՇԱՀՈՒՄ Է Գ7-ՈՒԹՅՈՒՆԸ
Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Թոխատյանի` հիմա արդեն հանրահայտ տեսագրությունը ուշագրավ է ոչ թե սկանդալային բովանդակության, այլ Հայաստանում առկա հանրային, քաղաքական, բարոյական մի շարք իրողություններ հասկանալու առումով: Այդ տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ Ազարյանն ու Թոխատյանը մեզ բոլորիս, հանրությանը փորձում են համոզել մի բանում, որին նույնիսկ իրենք չեն հավատում: Տվյալ դեպքում` նրանք փորձում են հանրությանը համոզել, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայն տալը պայծառ ապագա է խոստանում Հայաստանին եւ նրա ժողովրդին, բայց ահա ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունն ակնհայտ է դարձնում, որ նրանք կեղծում են, իրենք էլ գիտեն, որ իրականությունը չեն ասում: Այսպես վարվում են մեկ էլ մարմնավաճառները, յուրաքանչյուր հաճախորդի փորձելով ցուցադրել, թե իրենից առաջ ոչ մեկի հետ ավելի մեծ հաճույք չեն ստացել, կյանքում չեն ունեցել ավելի զորեղ զուգընկեր: Սա մտնում է ցանկացած մարմնավաճառի մասնագիտական հմտությունների մեջ, եւ ահա պարզվում է, նման հմտություններ ունի նաեւ մերձիշխանական, պալատական մտավորականությունը: Մյուս կողմից, սակայն, այդ տեսահոլովակը դիտելու արդյունքում Ալբերտ Ազարյանի նկատմամբ իմ ունեցած նախնական կարծիքը փոխեցի, որովհետեւ տեսագրությունից ակնհայտ է, որ հասկանալով իր արածի ողջ եղկելիությունը` նա ի վերջո ապստամբում է ինքն իր դեմ, եւ ահա այս ապստամբության արդյունքում է հայհոյում Սերժ Սարգսյանին: Բայց երբ Ազարյանը ասուլիս արեց, եւ հայտարարեց, թե վերը նշված տեսագրությունը մոնտաժված է, օլիմպիական չեմպիոնի մասին իմ կարծիքը ավելի բացասական դարձավ, քան նախկինում: Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյանին, սա արդեն շարմական-պալատական մտավորականության նոր տեսակն է, որը վտանգավոր է համարում խղճի խայթը: Թոխատյանը Սերժ Սարգսյանի օգտին նկարահանվելու պահին անշուշտ զգում է իրեն նկարահանող օպերատորների աչքերի մեջ դաջված քֆուրը: Եւ ահա, փորձում է ներկաներին ցույց տալ, որ ինքը պնակալեզ չէ, ինքը «Էրեվանի տղայա», ինչպես սիրում են ասել դպրոցին «դպռոց», սերիալին «սիրիալ», վագրերին «վագրներ» ասող էլիտայի ներկայացուցիչները: Եւ ահա, հապացույց այն բանի, որ ինքը պնակալեզ չէ եւ տեղն եկած տեղը կարող է ասել այն, ինչ մտածում է, Հրանտ Թոխատյանը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին Գ7 է անվանում: Նույնիսկ կարելի է մտածել, թե էս ի´նչ դուխով տղայա էս Հրանտը: Բայց պրոբլեմն այն է, որ բոլորս էլ գիտենք, որ Երվանդ Զախարյանը Գ7 չէ, այլ ընդամենը անողնաշար կամակատար: Գ7-ը նրանք են, ովքեր Զախարյանին եւ նրա նմաններին օգտագործում են Երեւանի Կենտրոնի բնակիչներին իրենց տներից վտարելու, դրանց տեղերում էլիտար շենքեր կառուցելու, կանաչ գոտիները չորացնելու եւ դրանց փոխարեն սրճարաններ կառուցելու համար: Բայց այս ամենը արվում է, որ դպրոցին «դպռոց», սերիալին «սիրիալ», վագրերին «վագրներ» ասող էլիտայի ներկայացուցիչները էլիտար կյանքով ապրելու եւ ժուլյեն լափելու ույուտ ունենան, որպեսզի հետո ժողովրդին համոզեն, որ մածունը կապտականաչավուն է: Շահում են նրանք, շահում է Գ7-ությունը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 12, 2009














հա մեկ ել պատրաստ -ին ասում են պաԴրաստ….
բայց ինչու հատկապես հիմա էս բանը “աշկար” արվեց ? երեվի հաջորդ սերիան էլ է պատրաստ-”Հրանտը գույնը փոխած”
Համ էլ հո միայն էտ երկուսին չեն նկարել,ստուդիայում տրամադրող միջավայր է եղել անկեղծանալու համար,ու էս “խաբար” էր էտ ստուդիայով անցած բոլորին, որ սպասվող ընտրություններում ինչ “աշխատանքի” դիմաց կներվեն մեղքերը :
խնդրենք մամուլին,որ Սերժի ելույթները նորից բացատրեն իրեն այնպես,որ հասկանա…Թե չե ինչ է ստացվում—գեղեցիկ բառախմբեր`իբր փիլիսոփայություն,արդյունքում ոչինչ.Երկու տարի է կայուն,երբեմն թռիչքներով,ետ ենք գնում:
Հանուն ինչի պետք է Օբաման թուրքին ստիպի անել այս կամ այն…Նա 150000զորք է ուղարկում Աֆղանստան իմանալով,որ 10-20 000զոհ կունենա,նա թքած ունի թե ինչքան զոհ կունենանք մենք եթե պատերազմը վերսկսվի,ինչ ունենք նրան առաջարկելու ??/Ախր ռւսին էլ առաջարկելու բան չմնաց…Եթե մեզ թվում է թե հանուն իր ունեցվածքի ռուսը մեզ չի թողնի,հիշեցնեմ,որ Իրաքում 9մլրդ դոլարը կորցրեց նույն ռուսը,իսկ հարավ կովկասում մնալու համար Ադրբեջանը վաղուց է բուկը բռնած խնդրում նրան…
Նիկոլ ջան, իսկ ես ոչ էլ մտաւփոխվեցի: թող ժամանակին «Ուշունց» տային առաջին իրենք իրանց հետո ս.ս. ու զ.խ. -ին: Որ ժամանակին արաց լինեին հիմա այսպես չէին խառնվի իրար, Ազարյանին ինկատի ունեմ: Դե հ.թ. նոր չի պալատական Գ7: Այն որ Ազարյանը մեծ մարզիկ է չեմ կասկացում, բայց որ իր այդ մեծ հալով խելքը դրել է այս էծերի(մեծ) հետ ու ես ինչքան հիշում եմ վաղուց, այդ արդեն խոսում է իհակե նրա մարդկային որակների պակասությունից: Դե հրանտը հեչ, նույնիսկ անիմսատ է ժամանակ վատնել: Լավ կլիներ ամեն մեկը իր բնագավառում լավ մասնագետ լինելուց առաջ՝ «ԼԱՎ» մարդ լիներб եթե …
Հ.Գ. Մոռացա ասեմ «Armen M.»-ին ինչ պես մեր պայքարի առաջամարտիկներից մեկն է ասել «Կօգտագորցեն եվ կնետեն համապատասխան աղբամանը»: Կարծում եմ ժամանակը կամաց-կամաց մոտենում է…
Ա.Ազարյանը տարիքն առած մարդ է , հասկանում ենք, բայց մեկը չկար նրան խորհուրդ տար, որ դուրս չգար մամուլի ասուլիս տար ու ասեր ` դա մոնտաժված է, ցանկացած ամենաթույլ մասնագետն էլ անզեն աչքով կտեսնի , որ էդտեղ մոնտաժ չկա, ու ինքը դեռ սպառնում է դատի տալ… է.., պարոն Ա.Ազարյան, Ձեր տված հերքումները ապացուցեցին որ դուք ոչ միայն կերակրատաշտից օգտվելու համար պատրաստ եք չակերտավոր վատ արարքներ անել, այլ նաև այդ ամենից հետո , կարող եք տղամարդուն ոչ վայել կերպով այդ ամենից հրաժարվել, թե բա մոնտաժ է, է մի հատ էլ երդվեիք , որ էդ տեսանյութի մեջ դուք չեք,Յուրի Վարդանյանն է…
Ayn 1700 G7 ern el HHK hamagumarum, Azaryani hayhoyanq@ shurterin miadzayn @ntrecin irenc arachnordin…U es elitar voxormelinerin der handurjum enq… INCHQAN??????????
Գ7 en nayev ankhtir polor ayn spyurqahayer@, voronq sili-bili en anum, hamagordzaktsum kam handourzhum 1998-ic Hayastan Ashkharh@ anpatizh aspatakogh hayazgi monghol-tatar Գ7-eri het, miasin kazmadz mason Գ7-eri pokhshahavet syndicat.
“Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյանին, սա արդեն շարմական-պալատական մտավորականության նոր տեսակն է, որը վտանգավոր է համարում խղճի խայթը:”
ՇԱՏ ԼԱՎ ԳՐԵՑԻՐ, ՆԻԿՈԼ ՋԱՆ: ՀԻԱՆԱԼԻ: