> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾՆԵՐԸ

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Obama_ErdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամերիկյան այցը, կարծես, Հայաստանի համար ամենատհաճ արդյունքներն ունեցավ։ ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերություններից տարանջատելու մեր վերջին հույսը Բարաք Օբաման էր, բայց այդ հույսը ոչ միայն չարդարացավ, այլեւ էրդողանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո դեռ մի բան էլ կոշտացրեց դիրքորոշումը, հայտարարելով, թե հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում կվավերացվեն միայն ազատագրված հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելուց հետո։ Դեռ ավելին, Էրդողանը այս ցանկին ավելացրեց նաեւ Քելբաջարն ու Լաչինը։ Մեծ հաշվով, սակայն, սա իրադարձությունների սպասելի զարգացում էր։ Պարզապես, ամեն անգամ մենք` հայերս, հույս ենք ունենում, թե վատթարագույն տարբերակը կշրջանցի մեզ, բայց նման բան տեղի չի ունենում, որովհետեւ մեզ համար վատթարագույն տարբերակը հակառակորդի համար լավագույն տարբերակ է լինում, իսկ մենք, այսինքն` Հայաստանը, համապատասխան քաղաքական հեղինակություն, քաշ, խելամտություն չունենալով, այդպես էլ չենք կարողանում մեր բաժին նժարը ներքեւ իջեցնել, ուրիշների քայլերը հակակշռել մեր քայլերով։ Եւ եթե մեզ հետ կապված ինչ-որ բան դեպի առաջ ու վեր է շարժվում, դա Հայաստանի միջազգային հեղինակության, արտաքին քաղաքական դիրքերի նժարն է։ Թեթեւանում ենք, ամեն օրվա հետ ենք թեթեւանում, եւ նույնիսկ թեթեւ քամին կարող է ցնցումների մեջ գցել մեր երկիրը։ Այդ ցնցումներից խուսափելու համար Հայաստանի իշխանությունները պիտի ամեն ինչ անեն` ԼՂ հարցում պրոցեսները գոնե մինչեւ ապրիլ ձգելու համար, այն հույսով, որ ապրիլի 24-ին Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառման սպառնալիքը Թուրքիային կստիպի` կոնկրետ քայլեր անել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Բայց այս հաշվարկը, ավելի ճիշտ` այս կոմբինացիան, հնացած է կարծես, որովհետեւ ինքը` Օբաման, ուզում է ոչ թե օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ դրա օգտագործումից խուսափելու համար ծանրակշիռ առիթ ունենալ։ Նման առիթ կարող է լինել հայ-թուրքական սահմանի բացումը, որը կախված է թուրքական կողմից, որովհետեւ հենց նա պիտի բացի սահմանը։ Թուրքական կողմն էլ հստակ հայտարարում է, որ սահմանը կբացի անմիջապես այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս կգան, իրենց խոսքերով, «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։ Այնպես որ, ոնց էլ պտտում, ֆռցնում, ծռում ենք` ԼՂ հարցը հայտնվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալիի դերում։ Եւ Էրդողանի ամերիկյան այցի ամենատխուր արդյունքը այն էր, որ նա հայտարարեց, թե ԼՂ հարցի կարգավորման ինչ-որ ժամկետներ գոյություն ունեն, ողջամիտ ժամկետներ։ Ուշագրավն այն է, որ եթե մինչեւ օրս որեւէ մեկը որեւէ ժամկետի մասին խոսում էր, ապա միայն` հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների, ողջամիտ ժամկետների մասին։ Հիմա, փաստորեն, խոսք է գնում ԼՂ հարցի կարգավորման ողջամիտ ժամկետների մասին, որից հետո արդեն` կսպառվի հայ-թուրքական սահմանի բացման ողջամիտ ժամկետը։ Իսկ մինչ այդ, փաստորեն, հայ-թուրքական սահմանի բացման ողջամիտ ժամկետը կասեցվել է, այլապես Էրդողանը, հատկապես` Օբամայի հետ հանդիպումից հետո, նման ինքնավստահ հայտարարություններ չէր անի։ Հայաստանի իշխանությունները, կարծեմ, ինչ-որ բան հերքեցին, ինչ-որ բան հերքում են, ինչ-որ բան կհերքեն։ Պրոբլեմն այն է, որ մեր իշխանությունները այլեւս կորցրել են վերահսկողությունը պրոցեսի նկատմամբ, եւ նրանք հերքում են բաներ, որոնց մասին տեղեկանում են մամուլից, խոսում են հարցերի մասին, որոնց լուծումը վաղուց դուրս է իրենց հասանելիության ոլորտից։ Հայաստանի իշխանությունը հիմա անկյուն քշվածի է նման եւ իր հետ անկյուն է քշել Հայաստանի Հանրապետությունը, մեզ բոլորիս։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Դեկտեմբեր 11th, 2009 at 07:57 | #1

    Cavalin ayn e, vor mer azgabnakchutyun@ patrast e korcnelu… aysinqn chi el porcum ir VOCHn asel es ankyun qshvacnerin…Azgs esqan vorakazrkvac chei karox patkeracnel…Nikol jan , xosqd lsum enq, dzaynid enq karot… QO AZATUTYUN@ AYSORVA HRAMAYAKANN E!!!!! ASTVAC QEZ PAHAPAN!!!!!!!!!!!!

  2. Marianna
    Դեկտեմբեր 11th, 2009 at 11:34 | #2

    @MM
    QO AZATUTYUN@ AYSORVA HRAMAYAKANN E!!!! ASTVAC QEZ PAHAPAN!!!!!

  3. Armen M.
    Դեկտեմբեր 11th, 2009 at 19:07 | #3

    Բա Սերժը ասում էր էս ջան-ջիգյարի նախաձեռնողն ինքն ա ?Իբր լավ բան է արել…Ինչպես կարա ծեծված,անարգված,բռնաբարված կողմը նախաձեռնող լինել ?? Թուրքը լավ հետեվում էր,թե ռուսը 70 տարի օգտագործելուց հետո ինչ վիճակի բերեց Հայաստանին,հիմա էլ որոշեց ինքն օգտագործի էս կակղամորթերին.Եվրոպան փող է ուղարկում /տոկոսով/,որ էս “իգիթները” էտ փողով գնան էտ եվրոպայից ապրանք բերեն ՀՀ ծախեն….վերջը էտ փողը վերջանալու է,իսկ դա նվեր չէ…Շինարարություն են անում….բացի ավազը,ցեմենտն ու քարը մնացած ամեն ինչ դրսից է գալիս մեխից ու մատիտից սկսած..սարքում են որ ծախեն…առնող կա???չնայած թուրքերը կառնեն:Դաշնակներն էլ 25 կմ սահմանազատում պարտադրեցին,որ դրանք գան հասնեն մայրաքաղաք:
    Դրսից էս ամենը պարզ երեվում է,փող տալու են մինչեվ իրենց ուզածն ստանան սրանցից…
    Այ հիմա Սերժ Սարգսյան ,տղա էս դուրս արի “պրոցեսներից”.Վերջին հաշվով ՀՀ շահն է պահանջում դա,գոնե միայն ուրացումով կպրծնես…
    Հույսդ պրոպագանդայի վրա մի դնի,քո թիմը արժեզրկել է ԽՈՍՔԸ,դա էլ չի օգնելու:

  1. No trackbacks yet.