> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյան. պաստառ- Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։

- Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս։ 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն։ Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդարան մտնի եւ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանա։ Տվյալ նիստին, սակայն, ես ինքս նույնպես պիտի մասնակցեմ` որպես ԱԺ պատգամավոր, եւ երաշխավորում եմ, որ իմ ու գլխավոր դատախազի բանավեճի ականատես լինելով` իմ ընտրողները ոչ միայն չեն փոշմանի, որ ինձ ձայն են տվել, այլեւ կհամոզվեն, որ միանգամայն ճիշտ քայլ են արել։

- Ուրեմն` սպասենք Ազգային Ժողովի «դարի նիստի՞ն»։

- Գիտեք, ես չեմ բացառում, որ գլխավոր դատախազը այդպես էլ չմտնի խորհրդարան։ Եւ սա` նույնպես իմ ընտրողների շնորհիվ։ Ինձ մեղադրում են 2008-ի մարտի 1-ին եւ 2007-ի հոկտեմբերի 23-ին, իբր, հանցանքներ գործած լինելու մեջ։ Ճակատագրի բերումով, թե Մարտի 1-ի եւ թե Հոկտեմբերի 23-ի իրադարձությունները տեղի են ունեցել Երեւան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում ներառված մասերում. Ազատության հրապարակ, Մյասնիկյանի արձանի մերձակայք, Կորյուն-Աբովյան փողոցի խաչմերուկ։ Եւ երբ թիվ 10 ընտրատարածքի մեր հայրենակիցները հունվարի 10-ին քվեարկեն իմ օգտին, փաստացի արդարացման դատավճիռ կկայացնեն իմ նկատմամբ եւ լեգիտիմ ու անառարկելի կդարձնեն մեր այդ պնդումը, թե 2008-ի մարտի 1-ին եւ 2007-ի հոկտեմբերի 23-ին հանցավոր արարք թույլ են տվել իշխանությունները, եւ ոչ թե ընդդիմությունը։ Ավելի պարզ ասեմ. այսօր ես արդարադատություն հայցում եմ ոչ թե կառավարելի ու ենթակա դատարանից, այլ իմ ժողովրդից, ավելի կոնկրետ` Երեւանի թիվ 10 ընտրատարածքի իմ հայրենակիցներից։ Եւ ես հույս ունեմ, որ հունվարի 10-ին ժողովուրդը կկայացնի իմ արդարացման դատավճիռը, իսկ ժողովրդի վճիռը բեկանման ենթակա չէ։

- Այսինքն` ժողովրդի դատավճռից հետո իշխանությունները չե՞ն փորձի ձեզ զրկել պատգամավորի մանդատից։ Եւ գլխավոր դատախազն էլ չի՞ մտնի ԱԺ։

- Իմ կարծիքով, դա կլինի քաղաքական անհեռատեսություն, եւ իշխանությունների այդօրինակ քայլերը կարող են ծայրաստիճան սրել ներքաղաքական վիճակը. կարծում եմ` բանը դրան չի հասնի։

- Բայց չէ՞ որ Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին զրկեցին պատգամավորական մանդատից եւ նույն «Մարտի 1-ի» գործով դատապարտեցին…

- Իմ ընկերների նկատմամբ բիրտ եւ հանցավոր ապօրինություն է կատարվել, եւ ես դա չեմ էլ քննարկի։ Բայց կա մի նրբություն, որ իրավական եւ քաղաքական խոշոր նշանակություն է ստանում. Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը Աժ պատգամավոր են ընտրվել Մարտի 1-ից 10 ամիս առաջ։ Եթե ժողովուրդը ցանկանա, ես ԱԺ պատգամավոր կընտրվեմ 2008-ի մարտի 1-ից 20 ամիս անց։ Այսինքն` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի ընտրության պահին նրանց ընտրողները հնարավորություն չեն ունեցել իրենց քվեով հաստատել, որ նրանք Մարտի 1-ին ոչ մի հանցանք չեն գործել, չնայած համոզված եմ, որ եթե հնարավորություն տրվեր` նշված գործիչները այդ վստահության քվեն կստանային։ Իմ պարագայում` ընտրողը դիրքորոշում է արտահայտելու` Մարտի 1-ին իմ գործունեության մասին լրիվ, ամբողջական տեղեկատվություն, ձեւավորված կարծիք ունենալով։ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` հանցանք է համարվում այն գործողությունը, որը վտանգավոր է հանրության համար եւ ուղղված է նրա շահերի եւ անվտանգության դեմ։ Եթե հանրությունը, իմա` ընտրողները, որոշեն, որ իմ գործողությունները ոչ միայն իրենց դեմ ուղղված չեն եղել, այլեւ իրենց իրավունքները ու շահերը պաշտպանելու նպատակ են ունեցել, անգամ Հայաստանի ծախու իրավապահ համակարգը պարտադրված կլինի հաշվի նստել այդ փաստի հետ եւ տեղի տալ այդ փաստի առաջ։

- Ընտրական փաստաթղթերում նշված է, որ դուք անկուսակցական եք. մի՞թե դուք Հայ ազգային կոնգրեսի անդամ չեք։

- Իհարկե, Հայ ազգային կոնգրեսի անդամ եմ, բայց Կոնգրեսը կուսակցություն չէ, այլ շուրջ 20 քաղաքական կուսակցությունների, հասարակական-քաղաքական նախաձեռնությունների միավորում։ Եւ իսկապես հպարտ եմ, որ այդ հսկա քաղաքական միավորումը, որի առաջնորդն է հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու որոշում է կայացրել։ Կուսակցական չլինելով` ինձ կարող եմ համարել ՀԱԿ-ի շրջանակներում սկզբունքային գործունեություն ծավալած յուրաքանչյուր կուսակցության անդամ։ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի շրջանակներում այդ կուսակցությունների լիդերների, անդամների հետ համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու հատվածը իմ քաղաքական կյանքի ամենալուսավոր եւ ուսանելի շրջանն է։ Ու չնայած այսօր մեզ բաժանում է բանտային պարիսպը, մեր քաղաքական պայքարի համատեղությունը չի ընդհատվել։ Եւ ընդհանրապես, իմ քաղաքական գործունեությունը չեմ պատկերացնում Հայ ազգային կոնգրեսից դուրս։

- Ձեր թեկնածությունը պաշտպանելու որոշում է կայացրել նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, որը Հայ ազգային կոնգրեսի անդամ չէ։

- «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որի հիմնադիր անդամներից եմ եւ որի ներկայացուցիչը լինելու բերումով եմ Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Նոր ժամանակների» հետ քաղաքական դաշինք է կազմել դեռեւս 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Իսկապես հաճելի է, որ պայքարի վաղեմի ընկերները չեն զլանում վճռական պահին իրենց աջակցությունը շռայլել։

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը առաջիկա ընտրություններում։

- Ըստ էության, ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը հայտարարել է առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու մասին։ Համոզված եմ, որ այդ քաղաքական աջակցությունը կեռապատկեր ցանկացած թեկնածուի շանսերը։ Բայց որոշումը, ի վերջո, ժողովուրդն է կայացնում, իսկ ժողովրդի վճիռը բեկանման ենթակա չէ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. osan
    Դեկտեմբեր 9th, 2009 at 04:35 | #1

    Nikol jan, azniv yeritasard, menq qez sirum yev vstahum enq. Miayn haxtanak.

  2. Armen M.
    Դեկտեմբեր 9th, 2009 at 10:20 | #2

    Nikol jan,Duq mer Parosn eq,pahpaneq dzez,amen pahi aveli e patkeravor darnum anhetadzgeli gorceri caval@….aroghjutyun,hajoghutyun dzez.

  3. MM
    Դեկտեմբեր 9th, 2009 at 10:32 | #3

    Nikol jan, joxovurd@ qez sirum e! Qo haxtanak@ mer haxtanakn e! Menq haxtelu enq! 100% !!! Kaskacox chka!!!

  4. Mleh
    Դեկտեմբեր 9th, 2009 at 12:04 | #4

    Stroukneri kyanqic: Երեկ «Youtube» կայքում (www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw) հայտնվել են 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար նկարահանված երկու հոլովակների` մոնտաժի արդյունքում դուրս մնացած հատվածներ: Այս հատվածներում լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը նախատեսված տեքստից շեղվում ու իրենց մտածածն են ասում հենց խցիկի առաջ: Ազարյանն ուղղակի հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Հեռուստադիտողը, բնականաբար, այս հատվածները չի տեսել. դրանք մոնտաժվել են: Ճիշտ նույն կերպ` քաղաքական դատավարություններում ՀՀ դատախազությունը ներկայացնում է Մարտի 1-ի մոնտաժված կադրերը եւ դրանցով «հիմնավորում» շինծու մեղադրանքները: Փաստորեն, Հայաստանը ապրում է երկու` իրար հետ կապ չունեցող հարթություններում` մեկը` իրական-չմոնտաժված, մյուսը` սերժական-մոնտաժված:
    (HZh - 08.12.09)

  5. Gayane
    Դեկտեմբեր 9th, 2009 at 15:58 | #5

    Ուզում եմ «դարի նիստը» տեսնեմ………… :)

  6. Հայկ–PL
    Դեկտեմբեր 9th, 2009 at 15:59 | #6

    Mleh :
    Ստրուկների կյանքից: http://www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw
    Ազարյանն ուղղակի հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին:
    (HZh - 08.12.09)

    Նայել եմ, փաստորեն տենցա դուրս գալիս, որ
    «Հայաստանն ապրում է երկու` իրար հետ կապ չունեցող հարթություններում` մեկը` իրական-չմոնտաժված, մյուսը` սերժական-մոնտաժված:»

  7. Mleh
    Դեկտեմբեր 9th, 2009 at 18:22 | #7

    Ալբերտ Ազարյանի դեպքում պետք է, կարծում եմ, հաշվի առնել, որ խոսքը 80 տարեկան մարդու եւ օլիմպիական եռակի չեմպիոնի մասին է: Այս կոչումը ոչ թե 3, այլ 30 անգամ ավելի բարձր է, քան նախագահի պաշտոնը, որովհետեւ մի քանի տասնամյակ անց մեր երկրի որոշ ղեկավարների անունները գուցեեւ չհիշվեն, բայց ոչ ոք երբեք չի մոռանա, որ Հայաստանը, հայ ազգը այդպիսի ունիկալ սպորտսմեն է տվել: Իշխանությունն ու ընդդիմությունը իրենց խաղերում այդ վերապահումը, հավանաբար, պետք է անեն եւ նման մարդկանց խնայեն:
    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (”Aravot”-i khmbagrakan 09.12.09)
    Togh 80 tarekan legendarn el iren dzanr bahe ou voghormeli kordziq chtarna monghol-tatarnerou tserq@. Chem gardzer vor khnayel bedq e voreve garqi soghouni. Ankam yete olimpiagan yeragi te hamashkharhayin 6-agichampion e inchbes ansbaselioren legendar-ic hasarag serzhant tartsadz gyumretsi ex-dyutsazn Yuri Vardanyan@… Hrant Tokhadianin @nthanrabes charzher antratarnal.
    Amot irents.

  8. Marianna
    Դեկտեմբեր 9th, 2009 at 21:10 | #8

    @Gayane
    es el…..:)

  1. No trackbacks yet.