ԿՐԿՆԱԿԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով անցած շաբաթ օրը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, գրանցվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հետեւյալ ելույթով.
Հարգելի դատարան.
2009 թ. հուլիսի 1-ից գտնվում եմ ապօրինի կալանքի տակ` ապօրինի եւ շինծու քրեական հետապնդման հետեւանքով։ Ս/թ դեկտեմբերի 5-ից, սակայն, իմ կալանքի տակ գտնվելը կրկնակի ապօրինության բնույթ է ստացել, որովհետեւ դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես 2010 թվականի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եւ սրանից հետո ես ազատ չեմ արձակվել։
Այսպիսով, արդեն երկու օր ունենալով ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ` կալանավորված եմ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Սա ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետին, որտեղ հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակահատվածում ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։
Օրենսդրական այս դրույթից ուղղակի բխում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն չի կարող կալանավորվել, այսինքն` կալանավորված լինել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Իսկ այս պահի դրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինձ կալանավորելու համաձայնություն չի տվել, եւ չնայած սրան` ես գտնվում եմ կալանավորված վիճակում։
Հարգելի դատարան.
ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ։ Խտրականությունը, կախված` սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային որեւէ փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ։ Դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ԱԺ պատգամավորի 4 թեկնածուի` Հմայակ Հովհաննիսյանին, Դավիթ Հակոբյանին, Արա Սիմոնյանին եւ ինձ։ Գրանցման արդյունքում` պատգամավորության բոլոր թեկնածուների համար ծագել են նույն պարտականությունները եւ իրավունքները։ Բայց փաստացի ստացվել է այնպես, որ իմ մրցակիցներն օգտվում են առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության չկալանավորվելու, այսինքն` կալանքի տակ չլինելու իրավունքից, իսկ ես այդ իրավունքից չեմ օգտվում։ Այլ կերպ ասած` պատգամավորության մնացած թեկնածուները օգտվում են օրենքով պատգամավորության թեկնածուին վերապահվող որոշակի անձեռնմխելիության իրավունքից, իսկ ես, փաստորեն, չեմ օգտվում, չնայած հանդիսանում եմ ԱԺ պատգամավորի թեկնածու։
Այսպիսով, կալանավորված լինելու` անձնական հանգամանքի բերումով, իմ նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, եւ ես զրկված եմ օրենքով ինձ վերապահված իրավունքից օգտվելու հնարավորությունից։ Իրավունք, որը Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանափակված չէ։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանված չէ, որ կալանքի տակ գտնվող անձը պատգամավորի թեկնածու առաջադրվելու, ապա եւ` պատգամավորի թեկնածու գրանցվելու դեպքում չի օգտվում ԱԺ պատգամավորի թեկնածուներին վերապահվող որեւէ իրավունքից։
Փաստորեն, առանց ԿԸՀ համաձայնության չկալանավորվելու իրավունքից օգտվելու, ապա եւ` պատգամավորության մյուս թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու հնարավորությունից զրկվել եմ` ԱԺ պատգամավորի թեկնածու դառնալու պահին արդեն իսկ կալանավորված լինելու հանգամանքի բերումով։ Եւ ուրեմն, պատգամավորության մնացած թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու իմ իրավունքը ապահովելու համար հարկավոր է վերացնել հենց այդ, այսինքն` իմ կալանավորված լինելու հանգամանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում գրանցված չորս թեկնածուներից որեւէ մեկին կալանավորելու համաձայնություն չի տվել։ Չնայած սրան, գրանցված թեկնածուներից մեկը գտնվում է կալանավորված վիճակում։
Բացի այս, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։
ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով որեւէ պետական մարմին եւ պաշտոնատար անձ իրավունք չունի ԱԺ պատգամավորի թեկնածուին կալանքի տակ պահել` առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Ելնելով վերը բերվածից` նաեւ այս հիմնավորումներով` միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը։ Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե դուք իմ կալանքը վերացնելու լիազորություն ունեք։ Այս ամենը ասում եմ` ընդամենը արձանագրելու համար իմ նկատմամբ տեղի ունեցող հերթական ապօրինությունը, որն իմ նկատմամբ դեռեւս 2007 թ. հոկտեմբերի 23-ին ծայր առած քաղաքական հետապնդումների հերթական դրսեւորումն է։
Ի դեպ, դատարանին տեղյակ եմ պահում, որ այս պահի դրությամբ դեռեւս լուծված չէ ոչ աշխատանքային օրերին իմ վստահված անձանց հետ հանդիպումներ ունենալու հարցը։ Կա հավանականություն, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմը ոչ աշխատանքային օրերին ինձ հնարավորություն չի տա` հանդիպել իմ վստահված անձանց հետ, չնայած Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ընթացքում կալանքի տակ գտնվող պատգամավորության թեկնածուներին օրական երկու ժամ` վստահված անձանց հետ հանդիպում ունենալու իրավունք է տալիս։ Հայտնում եմ նաեւ, որ քարոզարշավի առաջիկա 30 օրերի գրեթե կեսը ոչ աշխատանքային օրեր են, եթե հաշվի ենք առնում շաբաթ-կիրակիները եւ ամանորի տոները։















Qo haxtanaky mer haxtanakn e linelu, sranq chen vor qez piti azat arzaken, DU AZAT ES, MENQ QO HET ENQ, KOXQID ENQ,SIRUM ENQ,SPASUM ENQ HAXTANAKIN .MER HAXTANAKIN…
Qo haxtanaky mer haxtanakn e linelu, sranq chen vor qez piti azat arzaken, DU AZAT ES, MENQ QO HET ENQ, KOXQID ENQ,SIRUM ENQ,SPASUM ENQ HAXTANAKIN .MER HAXTANAKIN…
Menq @ntaniqov motikic hetevum enq Qo het kapvats bolor zargacumnerin. Gayane-n shat geghicek er grel. DU AZAT ES, MENQ QO HET ENQ, SIRUM ENQ, SPASUM ENQ,HAXTELU ENQ!!!
+1!!!
@Gayane
+1
@Gayane
+1
+1!!!
chi kareli handurzel nikoli handep anardarutyun@!!!! voch mi depkum chi karlei tuyl tal nra nkatmamb anaradrutyun!
Nikol jan Menq Qo het enq! +1…..
@Gayane
+1
Bolor orinavor hayerin xndrum em, payqareq hanun ardarutyan. Nikolin @ntrelov, duq @ntrum eq azatutyun@,ardarutyun@,hayrenasirutyun@, sa skizbn e mer ardarutyan yev mec gorci. Sireli nikol menq qez het enq.
+1
+1