> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈԶԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ԽՈԶԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչ հայ դհոլությունը դիֆերամբներ է ձոնում ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած վերջին ելույթի կապակցությամբ, դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է, որ Սարգիս Հացպանյանը պետք է շարունակի մնալ բանտում։ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին կանդրադառնանք տարիուկես հետո, իսկ այժմ ետ գնանք տարիուկես եւ հիշենք նրա ունեցած մեկ ուրիշ ելույթ։ Զրահապատված ինաուգուրացիայից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր հասարակության ամենամեծ պահանջը արդարության պահանջն է, եւ ուրեմն` իր իշխանությունը պետք է աշխատի հանրային այս պահանջը բավարարելու ուղղությամբ ու մի ուրիշ ձեւի կատաղած արդարություն հաստատի երկրում։ Ահա, տարիուկեսվա վաղեմության այդ ելույթի ֆոնին եկեք մի քանի հարց դիտարկենք։ Եւ ուրեմն` արդյո՞ք արդար է, որ Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին հայտարարած Սարգիս Հացպանյանը ակնհայտ սուտ մատնության հոդվածով դատապարտվել է` այն դեպքում, երբ հիմա, այս պահին դատարաններից մեկում Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ քրգործ է քննվում, եւ ամբաստանյալի կարգավիճակում է Սարգսյանի հարազատ Հանրապետական կուսակցության անդամը։ Արդարացի թե անարդար` ուրիշ խնդիր է, բայց հաստատ արդարության սահմաններում չի տեղավորվում, որ եւ Հացպանյանն է բանտում գտնվում ակնհայտ սուտ մատնության մեղադրանքով, եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող անձը։ Եթե անգամ ընդունենք, որ Հացպանյանը իրոք մեղավոր է ակնհայտ սուտ մատնության մեջ, մի՞թե կարելի է արդարություն համարել, որ նրա նկատմամբ հանրահռչակ համաներումը չի տարածվում այն հիմքով« որ պատկան մարմինները այդպես էլ որեւէ փաստաթուղթ չեն գտնում, որ Հացպանյանը ազատամարտիկ է եւ մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանությանը։ Անհասկանալի է միայն, թե ինչու է Ղարաբաղի ՊԲ-ն նրան ԼՂՀ բանակի սպայի կոչում տվել, իսկ Հայաստանի ԿԳ նախարարությունը դպրոցական դասագրքերում տպագրել Կալաշնիկովի ավտոմատով զինված ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի լուսանկարը։ Եւ եթե անգամ սրանից հետո արդարացի համարենք Սարգիսի` բանտում գտնվելը, մի՞թե արդարացի է, որ միջգերատեսչական հանձնաժողովը հնարավոր չի համարում Հացպանյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելը` այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցության անդամ մարդասպանները երբեմն նույնիսկ օրեր չեն անցկացնում անազատության մեջ։ Սա ընդամենը մի օրինակ է` ցույց տալու համար, թե ինչ արժեք ունեն Սերժ Սարգսյանի ելույթները, որտեղ արեւմտյան փիլիսոփայության դասականների գրքերի ինտերնետային տարբերակներից «copy-paste» արած կտորներ են դրվում։ Ու եթե հիմա որեւէ հանրապետականի հարցնես, թե ինչպես է բացատրում Սերժ Սարգսյանի` արդարության մասին ելույթների եւ Հայաստանում արդարության իրավիճակի միջեւ առկա հակասությունը« չորրորդ դասարանցու առոգանությամբ կպատասխանի, թե ոչ մի հակասություն էլ չկա. Սերժ Սարգսյանը Հայաստանում հաստատել է արդարություն« հաստատում է եւ կհաստատի։ Հասկացանք։ Բայց խնդիրն այն է, որ սարգսյանական արդարության հիմքը ոչ թե ՀՀ Սահմանադրությունն է, այլ Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» պատմվածքը, որտեղ ասվում է, որ բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են։ Ու քանի որ այդ պատմվածքում բարձրագույն իշխանության կարգավիճակում հանդես են գալիս խոզերը, կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի հաստատած արդարությունը խոզի արդարություն է։ Եւ հիմա Հայաստանում ծավալվում է ոչ թե խոզի գրիպի, այլ խոզի արդարության համաճարակը, եւ այս համաճարակն է պետք վերացնել երկրից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 3, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. yervand
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 02:26 | #1

    es kasei chiburashkayi …..

  2. yervand
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 02:27 | #2

    amotic mera vor nayum ei evronews u ed hambalin cucyc en talsi tak@ garc hh naxagah…e ba el evropayic incheq uzum ..ed hambali demkn v tena u heto el lurg verabervi mez vorpes azg kam erkir…….yani ed chi president@???!!

  3. nina
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 18:09 | #3

    Inch el asen hanrakerakanner@(hanrapetakan),mievnuynn e,joxovurd@ amen inch el lav giti,menq lav gitenq,vor dranc resursner@ mardaspannern en,talanchiner@,goxern u B-er@ u ed resursner@ mi or sparvelu en,iranq irar kuten,kprcnen.Havataceq,vor xixjs chi tanjum,vor espes characac em artahaytvum,es vstah em,vor dranq 1915 tvin brnabarvac kananc zavaknern en.

  4. Armen M.
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 18:37 | #4

    ayn aghb@ vor glxaqanak e apahovvum HHK-in irenc manr munr problemneri lucumn en aknkalum ev bacardzak chgiten inch ban e kusakcutyun…Isk ete mi kusakcutyan (ishxogh)poxnaxagah e handes galis inch vor Zohrabyan……Nra eluytner@ lselis ankeghc lacs galis e,te es um het en huys kapum joghovurd@…verj,prcanq,tegh hasanq…..qo tariqin nayi,qo artahaytac mtqer@ lsi….ete uzum es dimacinit eshi tegh dnel— ayd erkotanin qo stacionar vichak@ piti lini erkar jamanak…
    Ete Serj@ chliner HHK naxagah@-qani mard kmnar aydtegh???Ete Njdeh@ harutyun arner ???k@haytnver kalanavayrum…ev sranq der xosum en?

  5. MM
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 21:30 | #5

    @yervand
    Shat &isht nkateciq; hambalin. Nikol jan, inchpes es QEZ tuyl talis andradarnal ayd &x&im eakin, da vochnchutyun e, datark tex, azgis crran ez, vor@ paxarakum e mer anun@. Iharke karot enq Qo xosqin, yuraqanchyur hodvacd mez ttvacin e, bayc xndrum em chandradarnal ed voxormeli angraget trqot kaloshnerov gexci hambalin.Sran kareli e hargel miayn mi depqum, yerb palaspulusn arni u gna irenc gexum namusov hambalutyun@ sharunaki u Arcax@ shenacni!…

  6. PMZ
    Դեկտեմբեր 4th, 2009 at 21:46 | #6

    երկիրը հաստատուն սողանքի մեջ է,օրեցօր այն ներսից քայքայվում է, պետական ապարատը այնքան է փտած որ անհուսալի է, հիվանդը անբուժելի է.
    Բայց պետական մեքենան փչանալով վնասում է ապագան, կարծես միտումնավոր են անում, ՍՍ-ի ներդրած զակոնները գործում են զուտ փողային մակարդակով, էլ ոչ մի բան էս երկրին չի փրկի:
    ՀԻՎԱՆԴԻՆ ՄԱՔՈՒՐ ՕԴԻ ՓՈԽԱՐԵՆ ԽԵՂՁԱՄԱՀ ԵՆ ԱՆՈՒՄ ՈՒ ՆՐԱ ԻՍԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԻՍԿ ԱՉՔԻ ԴԵՄ ՄՍԽՈՒՄ ԵՆ /Ղարաբաղ-Գենոցիդ/:

  7. Armen M.
    Դեկտեմբեր 5th, 2009 at 15:59 | #7

    @PMZ
    da haskanum enq,amen inch ayo mitumnavor en anum.Lav inch anenq?
    Mardkanc erevi tvum e te ays katarvogh@ eraz e,ev mi or kartnanan,mi urish@ irenc hamar lav erkir@ arden sarqac klini,ev irenc kmna miayn vayelel kyanq@.Bayc ete spasenq minchev ayd antarberner@ irenc dabaghvogh mashki vra zgan mot apagayi ahavorutyun@-verjacac klinenq.

  8. Marianna
    Դեկտեմբեր 5th, 2009 at 19:22 | #8
  9. Դեկտեմբեր 6th, 2009 at 11:17 | #9

    Սիրելի Նիկոլ՜:

    Մարտի 1-ին ես Մյասնիկյանի արձանի մոտ էի:Դու և Լևոնի ամբողջ թիմը մեզ ՄՈՐ պես թալեաթների յաթաղանից փրկեցիք:Ով չգիտի,որ այդ պատճառով ես դու և մյուսները այսօր թուրքական զնդանում:
    Իսկ ռուս-թուրքական տաքուկ հետույքում ագահ, անհատակ,գազի, բժշկական և այլ ժողովրդից կողոպտված չսպասարկումներով լի անհատակ գրպաններով անկուշտ բորենիները պահում են երախներում մեր թշվառ հայրենիքը:
    ՈՒՐ ԷՍ ԱՍՏՎԱԾ՞:
    ՄԵՐ ԿԵՂՏՈՏ,ԱՆԱՊԱՏԱՑԱԾ,ԹՇՎԱՌ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏՈՒՐ ՄԵԶ՜ :ՄԵՆՔ ԿԴԱՐՁՆԵՆՔ ԱՅՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ՇԱՏ ԱՐԱԳ,ԿԿԱՏԱՐԵՆՔ ՔՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ:
    ՍԱ Է ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ՜:
    ԲԱՎԱԿԱՆ Է ՄԵԶ ՏԱՆՋԵՍ՜:
    ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՔՈ ԱՐԴԱՐ ՇԱՆԹԸ ՈՒՂՂԵՍ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԵՄ,առաջին հերթին մեր սեփական տանը և սրտերում դարանակալած:
    ՍԱ Է ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ՜:

  1. No trackbacks yet.