> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐԺԱՆԻ ԵՆՔ…

ԱՐԺԱՆԻ ԵՆՔ…

Obama-ErdoganԵթե հանկարծ միջազգային հանրությունը ընթացիկ շրջանում դադարի Հայաստանին վարկեր տալ, դա իսկական աղետ կդառնա մեր երկրի համար։ Սա փաստ է, եւ երբ հաշվի ենք առնում, որ չնայած ընթացիկ տարում Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենամեծ վարկերն է ստացել ԱՊՀ-ում, բայց ամենամեծ տնտեսական անկումն է արձանագրել, այդ պնդման իմաստը ավելի հասկանալի է դառնում։ Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե միջազգային հանրությունը հրաժարվեր մեր երկրին տրամադրել մեկուկես միլիարդ դոլարի վարկ` նույնիսկ սարսափելի է մտածել։ Ավելի սարսափելի է մտածել, թե 2008 թվականի Մարտի 1-ից հետո միջազգային հեղինակության վերջնական ջախջախում ապրած Հայաստանը ինչի հաշվին է ստացել մեկուկես միլիարդի վարկը։ Ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը սեփական քաղաքացիներին գնդակահարած իշխանություն, անհեռանկար եւ օլիգոպոլ տնտեսություն ունեցող պետությանը մեկուկես միլիարդ դոլարի վարկ տար։ Որքան մտածում ենք այս հարցի շուրջ, վերադառնում ենք միեւնույն պատասխանին. արտաքին քաղաքականություն։ Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի վրա միջազգային ճնշումներ գործադրելու լծակը միայն քաղբանտարկյալներն էին, ժողովրդավարության վիճակը, կեղծված ընտրությունները։ Բայց երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսեց ծավալվել, Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեցին մի կողմ նետել էմոցիաները եւ տրվել սառը հաշվարկի։ Դեռեւս նախորդ տարվա կեսերից Հայաստանում սկսված տնտեսական պրոցեսների հնարավոր հետեւանքները կանխատեսելի էին Հայաստանի անկախ տնտեսագետների համար, եւ նրանք ահազանգում էին այդ մասին։ Այդ վիճակը, բնականաբար, կանխատեսելի է եղել նաեւ միջազգային ինստիտուտների համար, եւ նրանք է, որ Սերժ Սարգսյանին բացատրել են, որ եթե Հայաստանը 2009-ին խոշոր վարկեր չստանա, դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ երկրի եւ նրա իշխանությունների համար։ Իսկ վարկեր ստանալու համար հարկավոր է արտաքին քաղաքականության նոր ուղեգիծ իրականացնել։ Ահա այսպես, միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին մի առաջարկ է արել, որից նա չէր կարող հրաժարվել։ Բայց Հայաստանի համար վարկերը մատչելի դարձնելը ոչ թե լուծում է խնդիրը, այլ ժամանակ է տալիս իշխանությանը, ընդ որում` այդ ժամանակը սահմանափակ է։ Տնտեսական աղետից խուսափելու նպատակով վարկեր վերցնելու հնարավորություն ստանալու համար հայտնի արտաքին քաղաքական քայլերի իրագործումը, ըստ էության, փակուղու մեջ է դրել իշխանություններին։ Ինչ խոսք, քանի դեռ իրականացվում է նոր արտաքին քաղաքական կուրս, Հայաստանը նոր վարկեր ստանալու հնարավորություն կստանա։ Բայց ըստ կանխատեսումների, հաջորդ տարի մեր երկրի արտաքին պարտքը կարող է հասնել 4.5 միլիարդ դոլարի, ինչը կարող է գերազանցել տարեկան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը։ Հայաստանը այսօր արդեն փաստացի ի վիճակի չէ սպասարկել արտաքին պարտքը, հաջորդ տարվա արդյունքում` առավելեւս ի վիճակի չի լինելու։ Սերժ Սարգսյանը, սակայն, ըստ էության վա-բանկ է գնում` հույս ունենալով, թե հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա բեկում մտցնել տնտեսական ոլորտում եւ կտրուկ մեծացնել համախառն ներքին արդյունքը` երկիրը դարձնելով վճարունակ։ Բայց այս պլանը նույնպես փակուղու առաջ է կանգնած, քանզի այս պահի դրությամբ առկա վիճակով հայ-թուրքական սահմանը բացելու համար անհրաժեշտ է կտրուկ լուծումների գնալ Ղարաբաղի հարցում։ Հենց այս օրերին է, մեծ հաշվով, որոշվում խիստ ճակատագրական մի հարց, եւ եթե միջազգային հանրությունը վճռական եւ արդյունավետ ճնշումներ չգործադրի Թուրքիայի վրա, Սերժ Սարգսյանը արդեն հաջորդ տարվա սկզբում կարող է կանգնել ողբերգական ընտրության առաջ, այսինքն` ստիպված լինել ընտրություն կատարել տնտեսական աղետի եւ ազատագրված տարածքները հանձնելու միջեւ։ Սա իսկապես ողբերգական ընտրություն կլինի, ողբերգական` բոլորիս համար, որովհետեւ, ցավոք, դա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Հայաստանի ընտրությունն է լինելու։ Այդ իմաստով` Բարաք Օբամա-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը ճակատագրական նշանակություն է ունենալու մեզ համար։ Խնդիրը միայն այն չէ, թե արդյոք Օբաման կկարողանա «կոտրել» Էրդողանին։ Խնդիրը այն է, թե արդյոք կցանկանա՞ դա անել։ Ի վերջո, միջազգային հանրությունն էլ կարծես դեմ չէ պատեհ առիթից օգտվելով` հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցը փաթեթով լուծելու տարբերակին։ Եւ եթե Օբաման ինչ-որ մի հրաշքով չհրաժարվի այս մտքից, կնշանակի` միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանին մի այնպիսի առաջարկ կանի, որից նա չի կարող հրաժարվել։ Ով էլ լիներ նրա տեղը, չէր կարող հրաժարվել, խնդիրն այն է, որ հենց ինքը` Սարգսյանն է մեղավոր այս վիճակում հայտնվելու համար, դե` Ռոբերտ Քոչարյանի մասին էլ չենք խոսում։ Բայց ոնց էլ գցում-բռնում ենք, հիմնական մեղավորը մենք ենք` ՀՀ քաղաքացիներս, որ այս զույգին թույլ ենք տվել այստեղ հասնել եւ երկիրը հասցնել այս եզրին։ Սա մեզ արժանի պատիժ է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 2, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. yervand
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 03:15 | #1

    Nikol jan hamadzayn em arzani e mez, hasarakutyan@. Cavali past e bajc qo chap irakanutyun@ gitakcoxner@ ktruk poqramasnutyun en kazmum aysorva hasarakutyan meg…iroq vor axetali vichak e…hasarakutyan mecamasnutyuN@ vochxari hot e , ir xot@ karaci minchev hasni andundi ezr@ , vor shat qshen andundic el cac knetvi aranc arandznapes mec dimadrutyan…

  2. osan
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 05:00 | #2

    Barev zez sireliners. Nor em veradarzel Hayastanic.Tpavorutyuns ahavor e, tesnelov zhoxovrdi antarberutyun@ miayn chem karoxanum haskanal, te incpes en tuyl talis, vor mi qani habrgac phoxaterer aydpes shahagorcen u storacnen irenc. mer uzhex zhoxovrdic ban chi mnacel,bolor@ xosum en mi ban, anum lriv hakarak@.Menq miayn mexadrum enq serjin u Robin,bayc yete mer hayastanci stahakner@ chsatareyin ayd 2 hreshnerin,apa nranq aysor mer yerkir@ mas-mas cheyin hamarcakvi anel.Sireli Nikol shnorhakal em,vor duq mnacel eq zer gaxapharnerin havatarim, cheq kuracel vosku phaylic, shnorhakal em mer myus qaxaqakan gorcichneric,voronq chdavajanecin zhoxovrdin. Karcum em ays tmbir@ yerkar chi tevelu, haxtanak@ galu e.

  3. Դեկտեմբեր 2nd, 2009 at 10:49 | #3

    100%

  4. Armen M.
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 17:46 | #4

    ovqer unen xaghamol canotner nranq giten te ov ev erb e gnum VA BANK…
    Sra tak haskanum enq et gcac karoghutyun,tun,meqena,harazat aghjik,kin,verjapes sepakan kyanq…….da anhati hamar
    Isk te inchi e @ndunak “igrok” naxagah@ ???????? bolors enq tesnum.
    Aynpes vor “noratuxner@” togh shat chhrchven…da el er “xod”.

  5. Gayane
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 18:31 | #5

    ARJANI PATIJ!!!!
    menq enq mexavor, es em mexavor, du es mexavor, na e mexavor….

  6. Marianna
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 00:09 | #6

    @Gayane
    es em mexavor, menq enq mexavor, , du es mexavor, na e mexavor……….

  7. Mleh
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 17:37 | #7

    Ampoghch hayutyunn e meghavor, manavant medz-medz khosogh qaghqenatsadz ou TKARAMIT spyurqahayutyun@, vor zouyq m@ khoumarbaznerou hnaravorutyun drvetsav khaghalou Hayasdani Hanrapetutian jagadakri ou abakayi hed. Arzhani enq, ba vonts? Azgovin.

  8. Armen M.
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 18:48 | #8

    Mleh
    inchpes eq @kalum “inqnoroshum—taracqayin amboghjakanutyan paymannerum” Ays loooloolllooll-n mez en uzum utecnel Mecer@ mer “@ntryali” mijocov,ev da hamarum ashxarhacunc araj@ntac…

  9. MM
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 21:56 | #9

    serjik@ ir kensagrutyan bolor tarinerin chi dadarel igrok linel@ ev dra bolor xoder@ va-bank en yexel, aravelapes hoktember 27 ic sksac. u menq- joxovurds enq mexavor es vi&aki hamar vor tirum e mer Yerkrum u nra shurj. Mite chenq stapvelu? Yuraqanchyur iren hargox mard chi amachum ays vi&akic, vor tirum e mer Yerkrum u nra shurj? …… Bolor harceri patasxan@ tanum e mi yelqi- serjarobi veracum! Inch &anaparhov el lini. Lini qaxaqakirt sahmanadrakan te voch. Mez or arach petq e azatvel srancic!Yev amot e sranc anun@ arcarcel@! Angam mtqnerics petq e dranc anun@ veracvi, inchpes hunanyannerin@! Hima menq petq e mez verapahenq va-banki qayl@! Adekvatutyan hamar kam shan kcac@ shan mazov en bujum…

  10. Karine
    Դեկտեմբեր 4th, 2009 at 23:09 | #10

    Չիշտ է ասում Նիկոլը,մենք ենք մեղավոր:Ամեն մի ժողովուրդ ունի այն,ինչի արժանի է:Ես հիմա նախանձում եմ նույնիսկ Սոմալիի բնակիչներին,այ այդքան ամեն ինչ վատ է:Այսքան վատ երբեք չի եղել:Խնդրում եմ,Նիկոլ ջան,մի բան արեք:Եկեք նորից գնանք ցույցերի,հեղափոխություն…
    Ես ուրիշ ելք չեմ տեսնում:Ես պատրաստ եմ,իմ ամուսինը պատրաստ է,իմ հայրը պատրաստ է,իմ եղբայրը պատրաստ է…Պայքար,պայքար մինչև վերջ…

  1. No trackbacks yet.