> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼԱՓՈՒՄ Է ՕԼԻԳՈՊՈԼԻԱՆ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԼԱՓՈՒՄ Է ՕԼԻԳՈՊՈԼԻԱՆ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

moneyՀամաշխարհային տնտեսական ճգնաժամը իրականում Հայաստանի տնտեսության վրա չի ազդել։ Նման վիճակ ստեղծվել է շատ պրոզայիկ մի պատճառով. Հայաստանում դասական իմաստով տնտեսություն գոյություն չունի։ Ցանկացած երկրի տնտեսություն հանրության, պետության կարիքների համար պետական բյուջեի տեսքով` փող, ապա եւ` ազգային հարստություն ստեղծող համակարգն է։ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ իր ուսերին այնպիսի բյուջե կրել, որ հանրության եւ պետության հոգսերը հոգա։ Սա դեռ քիչ է, այն, ինչ մենք անվանում ենք տնտեսություն, մեր ազգային հարստությունը` մոլիբդեն, պղինձ, այլ հանքանյութեր խժռող մի կառույց է։ Ստացվել է մի վիճակ, որ մեր տնտեսությունը հնարավոր ամեն ինչ խժռում է եւ փաստացի ոչինչ չի ստեղծում։ Համենայնդեպս` արժեքավոր ոչինչ չի ստեղծում։ Այս մասին կռահում ենք հիմա, երբ անգամ պաշտոնական վիճակագրությունը սարսափազդու-երկնիշ տնտեսական անկում եւ բյուջեի թերակատարում է ցույց տալիս։ Ողբերգությունն այն է, որ Հայաստանի տնտեսության «փիլիսոփայությունը» նույնն է եղել նաեւ այն ժամանակ, երբ քոչարյանական վիճակագրությունը երկնիշ տնտեսական աճ էր ազդարարում։ Աճ գուցե իսկապես կար, բայց դա ոչ թե տնտեսական, այլ ինչ-որ ուրիշ բանի աճ էր, խժռելու տեմպերի աճ։ «Վագրի թռիչքի» տարիներին էլ մենք տնտեսություն չենք ունեցել. Ռոբերտ Քոչարյանը ընդամենը մի համակարգ էր ստեղծել, որի նպատակը Քըրք Քրքորյանի, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի փողերը եւ, որ կարեւոր է, խոպաններն ընկած հայաստանցիների ուղարկած տրանսֆերտները խժռելն էր։ Ուրիշ ոչինչ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ոչ թե Հայաստանի տնտեսության վրա է ազդել, այլ այն գրպանների, որ սնունդ էր ապահովում օլիգոպոլիա կոչվող յոթ գլխանի ձրիակեր հրեշի համար։ Հայաստանում ոչ մի տնտեսական ճգնաժամ էլ չկա, ոչ էլ տնտեսական աճ է եղել. պարզապես էն ժամանակ ուրիշների կողմից ստեղծված փողը հումանիտար օգնության պես հոսում էր Հայաստան, հիմա` չի հոսում։ Այսքան բան. ու ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանի օլիգոպոլիան ձրիակերի կարգավիճակում է։ Այս գիտակցությամբ է ահա, որ կառավարությունը ոչ մի հակաճգնաժամային ծրագիր չի իրագործում. ընդամենը էստեղից-էնտեղից թեկուզ աներեւակայելի տոկոսներով փող է մուրում, որ խժռող համակարգը սովից չսատկի։ Այս քաղաքականությունը ակնհայտորեն շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ իսկապես ճգնաժամի մեջ ընկած երկրները վերականգնեն իրենց տնտեսությունները, եւ քոռուփոշման ու անկոպեկ Հայաստան վերադարձած Նորիկը, Սեյրանը, Վալոդը, Գիքորը էլի գնան խոպան, տնեցիներին փող ուղարկեն, որ վերջիններս Սամոյի բերած ձեթն ու պեսոկը գնելու, Գագոյի գազի կալոնկեքում իրենց «Մասկվիչները» զապրավկա անելու, Բուռնաշի յարմրկից քուրջուփալաս առնելու, քայլելու փոխարեն Գալուստի մառշրուտկաներից օգտվելու, Միշիկի կաֆեում նստելու, հիվանդանոց գնալու եւ ծնունդ անելու փող ունենան, որ տնտեսություն կոչվածը սկսի շնչել։ Սա է Հայաստանի տնտեսության բանաձեւը։ Մեր տնտեսությունը օլիգարխի վանդակում ապրող առյուծի է նման։ Եթե օլիգարխի գործերը լավ են, առյուծը օրը տասը կիլո հորթի միս կուտի։ Եթե օլիգարխը ճգնաժամի մեջ ընկավ, ստիպված կլինի էշի մսով յոլա գնալ` ծնոտը ջարդելու վտանգի ենթարկվելով։ Կարճ ասած` չեղած տեղը կարտոշկան էլ է միրգ, մանավանդ` եթե գնում ես ապառիկ եւ անանասի գնով. այսպես կառավարությունն է վարկեր կպցնում օլիգոպոլիայի լափը ապահովելու եւ նրան սովամահությունից փրկելու համար։ Հայաստանի արտաքին պարտքը արդեն 3 միլիարդ է. լափում է օլիգոպոլիան, վճարելու է Հայաստանի Հանրապետությունը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Դեկտեմբերի 1, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. yervand
    Դեկտեմբեր 1st, 2009 at 04:17 | #1

    nikol jan shut ara dus ari axper jan, hayrenik@ kanchum e u spasum e qez!

  2. Armen M.
    Դեկտեմբեր 1st, 2009 at 13:54 | #2

    ayd nuyn gishatichneri hamar kanxik chor pogh apahovelu hamar el vosku artaqin pahustner@ “jri gnov” dolari veracvec…Sranq lav giten ete dolar@ verjana ?? ovqer kdarnan oligopoliayi amenakul eraxi arajin zoher@,dra hamar el %-nerin chen nayum(miyevnuynn e irenq chen vcharelu)miayn chor pogh apahoven “shukayum”
    Ays amen@ teghi e unenum Evropayi achqi araj…menq el der…evropakan arjeqner,ban….

  3. MM
    Դեկտեմբեր 1st, 2009 at 21:13 | #3
  4. Aram
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 04:15 | #4

    Nikol jan, qo tert@ rusakan “Kommersant”-in havasar terta, du el Hayastani amenaprodvinutii jurnalistn es! Apres!

  5. Դեկտեմբեր 2nd, 2009 at 10:39 | #5

    es amen inchi koxqin petqa Tsarukyanin tesneq Las Vegasi hyuranocum, ira spitak kostyumov, iranic goh qayluma. Hetevic el mi xumb Qaxkeni masa vor Hayastanic het@ berela, hatkapes kanayq, iranc barcrakroung koshiknerov vor haziv en qaylum petqa tesneq te vonc en qtsnum.

    Chnayac mechberums mi qich ankap er, temayic durs bayc shat hetaqrqir tesaran er. chei kara chkisvei Nikol-i het.

  6. Դեկտեմբեր 2nd, 2009 at 11:07 | #6

    Serjy apusha

  7. MM
    Դեկտեմբեր 3rd, 2009 at 22:02 | #7

    @mariam
    Shat mexm es artahaytvum! Ed APUSH@ meza apushacrel, vor handurjum enq. Isk na hambal e, gexci, trqot kaloshnerov, naev mardaspan u vo&ragorc… da qaxckex e vor miayn ktrel u veracnel e petq!

  8. Marianna
    Դեկտեմբեր 4th, 2009 at 14:04 | #8

    @Armen M.
    Voch uzum em Evropayi, voch el US-i anun@ ev iranc “arjeqneri” masin lsel..:(:(

  1. No trackbacks yet.