> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ…

ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ…

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա նախարարական թիմի անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը ուղղակի ապացույցը դարձավ այն բանի, որ իշխանության ներսում հակասությունները հասել են ծայրահեղ եզրի։ ՀՀԿ-ական դառնալու` վարչապետի որոշումը ուղղակի արձագանքն էր թեւածող այն լուրերի, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ դաշնակցած` պատրաստվում են քաղաքական ասպարեզից եւ իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին։ Հենց վերջինս է անշուշտ Տիգրան Սարգսյանին հանրապետականանալու հրահանգ տվել, այսպիսով ակնհայտ դարձնելով, որ լուրջ է վերաբերվում Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան դավադրության սցենարին։ Եթե վերը նշված եռյակը, ինչպես հետեւողականորեն պնդում է մամուլը, Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու պլաններ է մտմտում, նրա հետ ճակատային բախման չի գնա հաստատապես։ Ի վերջո, դա անկանխատեսելի տարբերակ է, եւ հասկանալի է, որ եռյակը իր միլիարդներն ու անձնական անվտանգությունը հարվածի տակ չի դնի։ Եւ ուրեմն` կա Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու ավելի անվտանգ տարբերակ. Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնելը եւ Ռոբերտ Քոչարյանին, ծայրահեղ դեպքում` Գ. Ծառուկյանին վարչապետ կարգելը։ Այս դեպքում, ահա, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ի մի որոշակի մասից, ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից կազմված խորհրդարանական մեծամասնություն են ունենում, եւ Սերժ Սարգսյանը ավտոմատ դառնում է «անգլիական թագուհի», ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր «անգլիական թագուհի» դարձել Կարեն Դեմիրճյան ԱԺ նախագահի եւ Վազգեն Սարգսյան վարչապետի դաշինքի արդյունքում։ Առավելեւս` այսօրվա Սահմանադրության պայմաններում, երբ նախագահը վարչապետին պաշտոնանկ անելու եւ Ազգային Ժողովը լուծարելու իրավունք չունի։ Ներիշխանական լարվածությունը գագաթնակետին անշուշտ հասել է ոչ ամենեւին մամուլի հրապարակումների արդյունքում։ Կարող եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ վերջին երկու ամիսներին տարբեր տրամաչափի անձինք այցելել են Սերժ Սարգսյանին եւ նրան հորդորել` վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու դաբրո տալ։ Սրա համար ընդամենը հարկավոր է, որ ԱԺ-ն չընդունի Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեն, ինչը, ըստ Սահմանադրության, ինքնաբերաբար կնշանակի կառավարության ողջ կազմի պաշտոնանկություն։ Իհարկե, վարչապետ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը բանագնացները բացատրել են տնտեսական աննախադեպ անկմամբ, տնտեսության ծանր վիճակով։ Բայց պալատական ինտրիգների վարպետ Սերժ Սարգսյանը միանգամից է գլխի ընկել, թե որտեղից է փչում քամին եւ դեպի ուր։ Կարող եմ գրազ գալ նաեւ, որ Սերժ Սարգսյանը սկզբում ցույց է տվել անգամ, որ դեմ չէ վարչապետի պաշտոնանկությանը` բացահայտելու համար դավադիրների ամբողջական շրջանակը, ու երբ արդեն իր համար պարզած է եղել ամեն ինչ, վարչապետ Սարգսյանին հրահանգել է` իր թիմով մտնել Հանրապետական։ Սա` որպես սառը ցնցուղ` բյուջեի քննարկումների կամ ավելի ճիշտ` քվեարկության վրա կառավարությունը տապալել ցանկացողներին։ Հիմա արդեն կառավարությունը զտարյուն հանրապետական է, եւ ուրեմն` Սերժ Սարգսյանին «անգլիական թագուհի» դարձնելու օպերացիան` կասեցված։ Սրանով, սակայն, վիճակը ոչ միայն չի լիցքաթափվում, այլեւ ավելի է լարվում։ Հիմա արդեն Սերժ Սարգսյանը գիտի, որ դավադիրները գիտեն, որ ինքը գիտի։ Դավադիրներն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ իրենք գիտեն։ Ահա այսպիսով` դժբախտ երջանկություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 28, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Karine
    Նոյեմբեր 29th, 2009 at 01:38 | #1

    Նիկոլ ջան,շնորհակալ եմ քեզ,դու ինձ այնքան շատ ինֆորմացիա ես տալիս ,իսկ հիմա պատմեմ իմ այս օրերի երազանքի մասին:Ես երազում եմ,որ մի օր խորհդարանում տեղի ունենա այն,ինչ տեղի ունեցավ այն չարաբաստիկ օրը Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հետ:
    Գոնե այդ ժամանակ մեր օգտին մի բան կփոխվի:Արդեն սկսել են իրար ուտելը:Նստենք և դիտենք այդ գզվռտոցը:Աստված կա վերևում,ոչ ոք չի մարսելու իր կատարած մեղքերը:Դե,եղբայրս,քեզ ցանկանում եմ տոկունություն,Աստված քեզ պահապան:
    P.S.խորհրդարանում(ներող)

  2. mermaid
    Նոյեմբեր 29th, 2009 at 05:40 | #2

    Es intrignere hech. Stegh amenakarevor momente en a, vor vazgen manukyan jivaghe astijanabar hasnum a ir erazin. step by step.

  3. Gayane
    Նոյեմբեր 29th, 2009 at 18:10 | #3

    djbaxt erjankutyuny lav er………aq

  4. Marianna
    Նոյեմբեր 29th, 2009 at 20:55 | #4

    @Gayane
    lriv djbaxt erjankutyuna.:)

  5. Armen M.
    Նոյեմբեր 30th, 2009 at 21:47 | #5

    HHK poxnaxagah@ erkir-mediayi eterum asum er ,te bolorin anhangstacnum er da-te inchu T.Sargsyan@ HHK andam che ??…….
    Bayc verjin 1,5 tarum voch mi andradardz chi eghel voch mi tertum…Lragroghi harcin el te,da el e mtnum turqeri pahanjneri mej ??? asac –voch miayn turqeri…Italiayi… ev ayln…
    djbaxt erjankutyun….

  1. No trackbacks yet.