> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Նիկոլ Փաշինյան. 26.11.2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեծ հաշվով, այսօր Հայաստանում լուծելու մեկ` ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարց կա, այսինքն` օրինական իշխանության հաստատման, այսինքն` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ժողովրդին բարձրագույն եւ ինքնակալ իշխանության վիճակում կայացնելու հարցը։ Մնացած խնդիրները ածանցվում են ապօրինի իշխանության եւ որ ավելի վատ է` ապօրինի իշխանության ավանդույթի հաստատման տխուր փաստից։ Եւ ուրեմն` այսօր մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ միայն ժողովրդի կողմից ընտրված, այսինքն` օրինական իշխանության, այլեւ օրինական իշխանության ձեւավորման ավանդույթի, պետական ավանդույթի հաստատումն է։ Եւ սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։ Երբ մի անգամ փորձում էի այս գաղափարը մատուցել իրեն շարքային քաղաքացի համարող մի բարեկամի, ով, իմ պատկերացմամբ, պետք է մշտապես պատրաստ լինի հանուն քաղաքացու իշխանություն, այսինքն` իր իսկ իշխանությունը հաստատելու համար սկզբունքային պայքար մղել, նա մի հակափաստարկ բերեց, որը, իր պատկերացմամբ, ծանրակշիռ է ու անառարկելի։ «Ես իմ ընտանիքի միակ աշխատողն եմ եւ ստանում եմ 90 հազար դրամ աշխատավարձ. քաղաքացիական, քաղաքական պայքարը իմ ի՞նչ բանն է, քաղաքացիական պայքարը իմ աշխատավարձը բարձրացնելո՞ւ է»,- իր դիրքորոշումը ձեւակերպեց նա։ Այդ բարեկամս բյուջետային հիմնարկում է աշխատում, այսինքն` աշխատավարձը ստանում է պետական բյուջեից իրենց հիմնարկին հատկացվող գումարներից։ Ահա, ուրեմն` նրան հարցրեցի, թե իր պատկերացմամբ` որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա։ «Գոնե 200 հազար»,- պատասխանեց նա։ Այս պահից արդեն բարեկամիս փորձում էի ծանուցել, թե ընտրակաշառքով, ապօրինություններով ձեւավորված իշխանությունը ինպե՞ս է խոչընդոտում իր աշխատավարձի ու կենսամակարդակի աճին։ Որպեսզի բարեկամս իր փափագած աշխատավարձը ստանա, պետական բյուջեն նրանց հիմնարկի աշխատավարձային ֆոնդը պետք է կրկնակի մեծացնի, սրա համար էլ հենց բյուջեն ավելի մեծ պետք է լինի։ Սրա համար էլ` հարկային մարմինները ավելի շատ հարկեր պետք է հավաքեն։ Հարկային մարմինները հավաքում են այնքան, որքան կարողանում են։ Բայց կան հարկեր, որոնք պետք է վճարվեն, բայց չեն վճարվում, եւ հարկային մարմիններն էլ դրանք չեն կարողանում ստանալ։ Պատճառն այն է, որ այդ «անպարտաճանաչ հարկատուները» ավելի հզոր են, քան հարկային մարմինները։ Սրանք այն օլիգոպոլ ընկերություններն են, որոնց մասին աղիողորմ լաց էր լինում երկրիս վարչապետը` խորհրդարանի ամբիոնից։ Օլիգարխներն էլ, ի դեպ, նույն այդ ելույթի ժամանակ նստած էին դահլիճում. օլիգարխները հենց այդ օլիգոպոլ կառույցների գլխավորներն են, բոսերը։ Ահա` այս օլիգարխները հարկեր չեն վճարում, եւ, ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, մեր երկրում բյուջետային բեռի 70 տոկոսն ընկած է մանր ու միջին եւ միայն 30 տոկոսը` խոշոր բիզնեսի վրա։ Այսինքն` բյուջեի հարկային մուտքերի 70 տոկոսը գանձվում է մանր ու միջին բիզնեսից, եւ միայն 30 տոկոսը` խոշորներից։ Մինչդեռ հակառակը պետք է լիներ։ Հա, ուրեմն` օլիգարխները վճարում են իրենց հասանելիք հարկերի մի չնչին տոկոսը, մնացածը չորով չեն տալիս։ Երբ վարչապետը իր մոտ է հրավիրում համապատասխան պաշտոնյային եւ պարզաբանումներ պահանջում բյուջեի թերակատարումների համար, այդ պաշտոնյան նրան բացատրում է, որ Սամոն այսքան հարկային պարտավորություն պետք է ունենա, բայց դրա 10 տոկոսն է ցույց տալիս, նույնը` Գագոն, Ռուբոն, Վաչոն, Հրաչոն, Միկոն եւ մյուսները։ Վարչապետը, քանի որ մի քիչ յոնջայոտ է, կատաղում է, ջղայնանում եւ ասում, որ հարցը այդպես չի թողնի, եւ այդ օլիգարխների եկամուտները մինչեւ վերջին կոպեկը հարկելու է։ Սեւ ցուցակը վերցնում, գնում է իր շեֆի մոտ, թե բա` շեֆ, խայտառակ վիճակ է` էս, էս, էս մարդիկ հարկերը չեն տալիս։ Թույլ տուր մտնեմ դրանց օբյեկտները` տույժ-տուգանքով ստանամ։ Շեֆը հանգիստ լսում է, ու վարչապետին հորդորում սպասել. «Ես կասեմ` կբերեն, կվճարեն»,- ասում է նա ու վարչապետին ճամփու դնում։ Տեղում հանձնարարում է զանգել, հենց հիմա կանչել Հրաչոյին։ Հրաչոն ներկայանում է 15 րոպեից։ Վարչապետի շեֆը առանց նախաբանի անցնում է բուն թեմային. «Ինչո՞ւ հարկերդ չես վճարում, ա՛րա։ 3 միլիոն դոլար հարկային պարտավորություն պետք է ցույց տայիր` 300 հազար դոլար ես ցույց տվել»։ Հրաչոն, իհարկե, շփոթվում է, բայց` մի պահ, ընդամենը` մի պահ։ Հաջորդ պահին ուշքի է գալիս եւ հիմնավորում. «Շեֆ ջան, հիշում ե՞ս, որ ընտրություններիդ վախտ 500 հազար դոլար ընտրակաշառքի փող տվի շտաբին»։ «Հիշում եմ»,- հիշում է շեֆը։ «Բա հիշո՞ւմ ես, որ իմ բաժին դիտորդներին մարդա 200 հազար փող տվի»,- շարունակում է Հրաչոն։ «Հիշում եմ»,- հիշում է շեֆը։ Հրաչոն շարունակում է. «Դե, շեֆ, 450 հազար դոլար էլ էն Դատարկ Դհոլին տվինք»։ «Արա, էդ դիշովկին ինչի՞ եք էդքան փող տվել»,- նյարդայնանում է շեֆը։ «Դո՛ւ ասիր, շեֆ։ Տեղներս նեղ էր էն վախտ»,- հիշեցնում է Հրաչոն, եւ շեֆը հիշում է ու արձանագրում, որ Հրաչոն իր վճարելիքը վաղուց է վճարել` հանուն պետության կայունության։ Հետո գալիս է Սամոն եւ շեֆին հիշեցնում, որ իր խանութների մարտիմեկյան թալանի կազմակերպումը ահագին փողեր է իր վրա նստել, ինքն էլ իր փայ դիտորդներին է նայել, ինքն էլ Արթուրիկի հարցերն է լուծել, ինքն էլ իր թաղի ընտրակաշառքի հարցն է լուծել։ Հերթով գալիս են օլիգարխները, եւ շեֆը հասկանում է, որ եթե իր թիմն ու հենարանը այսօր հարկերը վճարի, հաջորդ ընտրություններում ոչ բանդաներ կազմելու փող կունենա, ոչ իդիոտներին առնել-ծախելու, ոչ դիտորդների ու մոնիտորների հարցերը լուծելու, ոչ էքզիտփոլը ֆինանսավորելու, ոչ ընտրակաշառք բաժանելու, ոչ հանձնաժողովների անդամներին գնելու։ Այս արձանագրումից հետո զանգում է վարչապետին եւ հորդորում` եղածով յոլա գնալ, կամ էլ` վարկեր կպցնել` «վերխեր» վճարելով։ Այսպես, ահա, օլիգարխներն ու նրանց մանկլավիկները չեն վճարում հարկերը` ընտրություններ կեղծելու ընթացքում իրենց արած ծախսերը փոխհատուցելու եւ հաջորդ ընտրությունները կեղծելու ռեսուրս կուտակելու համար։ Կեղծված ընտրություններով, ահաբեկումներով, շանտաժով իշխանության եկած նախագահը չի կարողանում նրանց հարկել, որովհետեւ հասկանում է, որ առանց օլիգարխիայի կկորցնի իշխանությունը, եթե ոչ` հիմա, գոնե` առաջիկա ընտրություններին։
Ահա այսպես, այն գումարը, որ պետք է որպես հարկ բյուջե մտներ, դառնար աշխատավարձ, աշխատավարձի հավելում, սոցիալական ներդրում, մսխվում է ընտրություններ կեղծելու ծախսատար գործի վրա։ Թե օլիգարխները որքան են խաբում իրենց շեֆին, ինչ հավելագրումներ են ներկայացվում որպես կատարված ծախս, այս պահին էական չէ։ Այս ողջ մեխանիզմը նկարագրեցի` ցույց տալու համար, որ ապօրինի իշխանությունը, ընտրակեղծարարությունը ուղղակի եւ անմիջական խոչընդոտ է բարեկամիս, բյուջետային ցանկացած հիմնարկի ցանկացած աշխատակցի, ցանկացած քաղաքացու կենսամակարդակի առջեւ։ Սեփական վարկանիշի, հեղինակության, ժողովրդականության հաշվին նախագահ ընտրվելու հնարավորություն ունեցող գործիչը ընտրակաշառքներ բաժանելու, բանդաներ կազմելու, ահաբեկումների կարիք չունի. նրան հարկավոր է միայն ժողովրդի գնահատանքը, եւ հանուն ժողովրդի գնահատանքի` նա պետք է ժողովրդի կարծիքը փայփայի եւ ոչ թե սեփական օլիգարխներին լկտիացնի ու նրանց կապի «ժողովրդի ջանին»։
Եթե ավելի ընդհանուր նայենք, մեր շուրջը տեղի ունեցող ցանկացած բացասական երեւույթ ուղիղ կապի մեջ է ազատ ընտրությունների ինստիտուտի բացակայության, ապօրինի իշխանության առկայության հետ։ Շատերը այդ կապը չեն նկատում, բայց այն հաստատ կա, գոյություն ունի։ Ուշադիր եղեք եւ անպայման կնկատեք։ Ազատ, օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումը ավտոմատ կերպով չի լուծելու մեր բոլոր խնդիրները, բայց դուռ է բացելու դրանց լուծման համար, հնարավոր է դարձնելու դրանց լուծումը։ Իսկ քանի դեռ մեր երկրում ժողովուրդը չէ իշխանության ինքնակալ տերը, որեւէ խնդիր չի լուծվելու։ Այս է պատճառը, որ հայաստանյան օրակարգի թիվ 1 խնդիրը ազատ եւ արդար ընտրությունների, օրինական իշխանության ավանդույթի հաստատումն է, եւ հանուն այդ նպատակի է, որ պայքարելու ենք մինչեւ վերջ։

ՀԳ. Ազատ ընտրությունները ոչ միայն նոր իշխանություն ձեւավորելու, այլեւ հին իշխանությունից ազատվելու հնարավորություն են։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 27, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Նոյեմբեր 27th, 2009 at 07:07 | #1

    Du Demq es, Nikol! :-)

  2. Վիշապ
    Նոյեմբեր 27th, 2009 at 10:32 | #2

    Իսկ ինչ պետք է անի քաղաքացին, որ երկրում անցկացվեն ազատ, օրինական ընտրություններ՝ Նիկոլը չգիտի:)

  3. Marianna
    Նոյեմբեր 27th, 2009 at 16:50 | #3

    @Վիշապ
    de ete du gites, kisvi mez het.

  4. Վիշապ
    Նոյեմբեր 28th, 2009 at 00:55 | #4

    Ընտրությունները անց են կացնում իշխանությունները, և այս իշխանությունների դեպքում ազատ և օրինական ընտրություններ երբեք չեն անցկացվելու: Բնականաբար այս իշխանությունները ընտրությունների միջոցով չեն հեռանալու: Իսկ ժողովուրդը ոչինչ չի անի առանց հստակ ծրագրի և հավատի:

  5. Աշոտ
    Նոյեմբեր 28th, 2009 at 02:12 | #5

    Վիշապը նրանց ծառան է, ինչպես կիսվի, հո իր փայից չի տա:

  6. yervand
    Նոյեմբեր 28th, 2009 at 03:42 | #6

    qaxaqacuc @ndamen@ mek ban e pahangvum: na petk e antarber chlini.

    cankacac erevuyt hasarakutyan meg texi e unenum miayn u miayn hasarakutyan handurzokanutyan shnorhiv, ete chhandurzi voch mek chi karox kexcel @ntrutyun. aysor hasrakutyun@ ir antarberutyamb handurzum e da dra ham el unenk ayn inch unenk yev inchin arzani enk!

  7. yervand
    Նոյեմբեր 28th, 2009 at 03:44 | #7

    isk handurzum e yev antarbere e nayev ayn patcharov vor chi gitakcum ayn inch nikol@ ayspes hanramatcheli porcum e bacatrel.

    izur chi asum na amen inch kaxvac e mek marduc yev ayd mek mard@ du es vishap!

  8. Marianna
    Նոյեմբեր 28th, 2009 at 12:40 | #8
  9. Anonymous
    Նոյեմբեր 29th, 2009 at 00:43 | #9

    Աշոտ :
    Վիշապը նրանց ծառան է, ինչպես կիսվի, հո իր փայից չի տա:

    Աշոտ, թե դու իմ խոսքերից դատելով ես նման բան ասում, ապա ես քո խոսքերի մասին իրավունք ունեմ ասելու, որ դուրս ես տալիս: Ոչինչ անձնական:

  10. Վիշապ
    Նոյեմբեր 29th, 2009 at 00:47 | #10

    Աշոտ :
    Վիշապը նրանց ծառան է, ինչպես կիսվի, հո իր փայից չի տա:

    Օ՜, քո շերլոքհոլմսյան խորաթափանցությունը հիացնում է, ո՞նց միանգամից գլխի ընկար:

  11. Վիշապ
    Նոյեմբեր 29th, 2009 at 00:55 | #11

    yervand :
    isk handurzum e yev antarbere e nayev ayn patcharov vor chi gitakcum ayn inch nikol@ ayspes hanramatcheli porcum e bacatrel.
    izur chi asum na amen inch kaxvac e mek marduc yev ayd mek mard@ du es vishap!

    Երվանդ, եթե ես անտարբեր լինեի, ապա Նիկոլի սայթում մեկնաբանություններ թողնելու փոխարեն մի տխմար սերիալ կնայեի, կամ էլ բիլիարդ կխաղայի: Նշանակում է կամ անտարբեր չեմ, կամ էլ Աշոտի ասած իշխանությունների ծառան եմ, ու հատուկ պառակտող ու հիասթափեցնող մտքեր եմ արտահայտում այստեղ, որ հանկարծ ազատ ու օրինական ընտրություններ չիրականանան, որ ես իմ փայը ձեզ հետ չկիսեմ:
    Դուք ավելի լավ է մտածեք, արդյո՞ք ամեն ինչ այնպես է, որ մնում է լայն զանգվածները անտարբեր չլինեն, թե՞ ընդհակառակը, ամեն ինչ ճիշտ այնպես է, որ լայն զանգվածները որևէ բանի հույս չունեն, ստիպված փորձում են անտարբեր լինել, որ ինֆարկտից չմեռնեն: Լայն զանգվածներին մինչ օրս կերակրել են հեքիաթներով, ու հիմա մեղադրում են լայն զանգվածներին անտարբեր լինելու մեջ, ահա թե ինչ:

  12. Marianna
    Նոյեմբեր 29th, 2009 at 17:07 | #12

    @yervand
    +1+1+1+….

  13. Վիշապ
    Նոյեմբեր 30th, 2009 at 00:30 | #13

    Marianna :
    @Աշոտ
    +1

    Երվանդ, եթե ես անտարբեր լինեի, ապա Նիկոլի սայթում մեկնաբանություններ թողնելու փոխարեն մի տխմար սերիալ կնայեի, կամ էլ բիլիարդ կխաղայի: Նշանակում է կամ անտարբեր չեմ, կամ էլ Աշոտի ասած իշխանությունների ծառան եմ, ու հատուկ պառակտող ու հիասթափեցնող մտքեր եմ արտահայտում այստեղ, որ հանկարծ ազատ ու օրինական ընտրություններ չիրականանան, որ ես իմ փայը ձեզ հետ չկիսեմ:
    Դուք ավելի լավ է մտածեք, արդյո՞ք ամեն ինչ այնպես է, որ մնում է լայն զանգվածները անտարբեր չլինեն, թե՞ ընդհակառակը, ամեն ինչ ճիշտ այնպես է, որ լայն զանգվածները որևէ բանի հույս չունեն, ստիպված փորձում են անտարբեր լինել, որ ինֆարկտից չմեռնեն: Լայն զանգվածներին մինչ օրս կերակրել են հեքիաթներով, ու հիմա մեղադրում են լայն զանգվածներին անտարբեր լինելու մեջ, ահա թե ինչ:

  14. Anonymous
    Նոյեմբեր 30th, 2009 at 04:15 | #14

    ԱՇՈՏԻՆ-Եթե մեկը հակասում է Նիկոլին կամ առաջարկում է պայքարի մեկ այլ ճանապարհ, դուք նրան անվանում եք իշխանության ծառան, հետեւաբար դուք Նիկոլի ծառան եք: Բայց ես վստահ եմ, որ Նիկոլին ծառաներ պետք չեն, որոնք ամեն ինչում համաձայնվում են, բայց Վիշապի տիպի մարդիկ հաստատ Նիկոլին հարկավոր են, քանի որ իրար հակասելու դեպքում կարելի է գտնել ելքի ճանապարհը: Այ ովքեր չեն հակասում , դրանք վտանգավոր են: Ես Վիշապի հետ ամբողջովին համաձայն եմ:

  15. yervand
    Նոյեմբեր 30th, 2009 at 06:08 | #15

    Vishap jan chishtn asac uzum ei bovandakayin patasxanem qez bajc kardaluc heto hamozveci vor uxxaki yux es varum mi urish dzevi!

    es im harazatneri orinakov karox em asel vor ayo mardik antarber en qani vor chen gitakcum vor henc konkret yev hatkapes irencic voreve kam inch vor ban kaxvac e, yev ayd patcharov el antarber en yev voreve huys chunen depi lav popoxutyan. ay erb vor qo yev myusneri bacatrakan ashxatanki shnorhiv khaskanan u khavatan vor amen inch baris bun yev uxxaki imastov kaxvac e mek marduc yev ayd mek mard@ du es,kam na e, ay ed zamanak huys kcnvi narnc meg yev klini shat mec popoxutyun amen inchum depi lav@!

  16. yervand
    Նոյեմբեր 30th, 2009 at 06:11 | #16

    ayl kerp asac menk uxxaki xndir unenk qo asac ayd layn zangvacneri inknagitakcutyan makardak@ bardzracnelu!

  17. Վիշապ
    Նոյեմբեր 30th, 2009 at 12:35 | #17

    @yervand
    Քանի որ «ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» արդեն ծամծմված, մաշված արտահայտությունը թութակի պես կրկնողները չեն ասել թե կոնկրետ ինչ պիտի անի այդ «մեկ մարդը», երբ պիտի անի ու ինչպես պիտի անի, ապա յուղ վառողները հասկանալի է թե ովքեր են։

  18. Marianna
    Նոյեմբեր 30th, 2009 at 13:43 | #18

    @Վիշապ
    mejberum` Քանի որ «ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» արդեն ծամծմված, մաշված արտահայտությունը թութակի պես կրկնողները չեն ասել թե կոնկրետ ինչ պիտի անի այդ «մեկ մարդը», երբ պիտի անի ու ինչպես պիտի անի, ապա յուղ վառողները հասկանալի է թե ովքեր են։- de ete du iskapes antarber ches, iskapes antaberutyunic chelnelov mtnum es es kayq, commentner toxnum, kardum hodvacner@, uremn Nikoli hodvacneric hastat piti vor haskacac lineyir te konkret inch petq e ani ayd mek mard@, u inchpes. uxxaki grum es grelu hamar eli.

  19. yervand
    Նոյեմբեր 30th, 2009 at 17:08 | #19

    vishap konkret du gnum es datarani dimac agakcum nikolin!

  20. MM
    Դեկտեմբեր 1st, 2009 at 21:39 | #20

    @Marianna
    Vstah es, ardyoq, vor Nikoli hodvac@ kardaluc heto e grvel comment@? Kardacox@ kaskac cher unena… Ayo, ayd mek@ mezanic yuraqanchyurn e!

  21. Marianna
    Դեկտեմբեր 2nd, 2009 at 23:29 | #21

    @MM
    +1

  1. No trackbacks yet.