> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ-2

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ-2

Լեւոն Տեր-Պետրոսյան

Լուսանկարը` Արշալույս Հակոբյանի

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 11-ի ելույթին հետեւած արձագանքները երկու խմբի կարելի է բաժանել. բովանդակային եւ մոտավոր։

Առաջին խմբին եմ դասում այն արձագանքները, որոնք համարժեք են Տեր-Պետրոսյանի ելույթին։ Այդ արձագանքների հեղինակները իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են արտահայտել առաջին նախագահի հետ` սեփական սկզբունքների եւ արժեքների համատեքստում։

Մոտավոր արձագանքների հեղինակները ցերեկային ժամերին անկախ քաղաքագետ-վերլուծաբանների խմբի ներկայացուցիչներն են, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթներին արձագանքում են` առանց դրանք նույնիսկ կարդալու։ Քայլերն էլ գնահատում են` ըստ դեռեւս 2007 թվականին հաստատված պլանի։ Առաջին նախագահը հանրահավաք է անում, նրանք դա գնահատում են որպես երկրում իրավիճակը ապակայունացնելու դավադիր փորձ։ Հանրահավաք չի անում` նրանք դա գնահատում են որպես ժողովրդին կոտրելու դավադիր փորձ։ Քննադատում է իշխանություններին, նրանք դա գնահատում են որպես ատելություն սերմանելու դավադիր փորձ։ Ուղիներ է ցույց տալիս իշխանություններին` նրանք դա գնահատում են որպես իշխանության հետ գործարքի գնալու դավադիր փորձ։ Ինչ էլ անի Տեր-Պետրոսյանը, նրանք դա գնահատում են որպես դավադիր փորձ. եւ սա հասկանալի է, որովհետեւ ցերեկային ժամերին անկախ այդ քաղաքագետ-վերլուծաբանները քոչարյանասերժական տիրապետության երկարատեւ տարիներին սովորել են, որ իրենց հետ խոսեն կլիզմաների, վատ ու լավ պարողներին խանգարող հանգամանքների լեզվով։ Եւ ահա` սիրունատես այդ տղաները, տեսնելով, որ դիմացինը իրենց նկատմամբ այդօրինակ հակումներ չունի, հիասթափվում են եւ նրան մեղադրում բոլոր հնարավոր դավադրությունների մեջ։

Սա` իմիջիայլոց, լրիվ իմիջիայլոց։

Իսկ առաջին նախագահի ելույթին կրկին անդրադառնալու առիթը բովանդակային է. թերեւս, պատեհ է այդ ասելիքը կրկին քննարկել ներքաղաքական իրավիճակի եւ ԼՂ հարցի փոխկապակցվածության համատեքստում` հասկանալու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի ասելիքի եւ դիրքորոշման առանձնահատկությունը։ Այս խնդիրը լուծելու համար, ահա, հարկավոր է ժամանակագրական կարգով թվարկել, թե առաջին նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում ինչ է ասել վերը հիշատակված թեմայի մասին եւ ինչ լուծումներ է առաջարկել։

2008 թվականի աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգեց, որ միջազգային հանրությունը, օգտվելով Սերժ Սարգսյանի թուլության եւ ոչ լեգիտիմության առիթից, ուժերը կենտրոնացնելու է ԼՂ հարցի կարգավորման վրա, եւ մոտալուտ ապագայում ԼՂ հարցի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում կանխատեսեց։ Առաջին նախագահը, զուգահեռ, Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց` բանակցային գործընթացում սեփական դիրքերն ուժեղացնելու համար ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Հայաստանի ներսում համախմբում ապահովել։ Այս ելույթին Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չարձագանքեց, իսկ անալիտիկների մի մասը բացառեց ԼՂ հարցով միջազգային լուրջ ճնշումները եւ որեւէ փաստաթղթի ստորագրումը։

Տեր-Պետրոսյանի նշված ելույթից 15 օր անց, 1994 թվականից ի վեր առաջին անգամ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց, որն այսօր հայտնի է «Մայնդորֆյան հռչակագիր» անունով։ Այս փաստաթղթով վերջնականապես եւ անդառնալիորեն Ղարաբաղը դուրս մղվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում ընթացող բանակցություններից։ Եվս 1 ամիս անց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկեց Վեհաժողովին` հունվարյան նստաշրջանում քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու հարցը քննարկվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպման օրերին, ու երբ մեր երկրին ձայնից չզրկեցին, բոլորին հասկանալի դարձավ, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է ընդունել Արեւմուտքի խաղի կանոնները` ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ։ Այսինքն` նա նախընտրեց ոչ թե քաղբանտարկյալներին ազատելու գնով ԼՂ հարցի բանակցային գործընթացում իր դիրքերն ուժեղացնել, այլ թույլ դիրքերով ԼՂ հարցի հորձանուտը մտնելով` քաղբանտարկյալներին բանտերում պահելու հնարավորությունները մեծացնել։

Այս զարգացմանը Տեր-Պետրոսյանի արձագանքը միանշանակ էր. ԼՂ հարցի բանակցային գործընթացում մեզ համար անբարենպաստ զարգացումները կանխելու մի ձեւ կա. Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսինքն` նրան զրկելը ԼՂ հարցի բանակցություններում Հայաստանը եւ Ղարաբաղը ներկայացնելու հնարավորությունից։ Առաջին նախագահը, ի դեպ, առաջվա նման կարծում էր, որ ՀՀ ոչ ղարաբաղցի նախագահ ունենալն է միայն, որ հնարավորություն կտա ԼՂ Հանրապետությունը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն` Սերժ Սարգսյանի հրաժարականը միանգամից մի քանի հարց է լուծելու, այդ թվում եւ` նախկինում նրա ձեռքբերած անբարենպաստ պայմանավորվածությունների զրոյացումը։ Միջազգային հանրությունը, ահա, հասկանալով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ջուրն է լցնելու իր ունեցած ձեռքբերումները` ավելի ջերմեռանդորեն սկսեց պաշտպանել նրան։ Այս իրավիճակին առաջին նախագահը արձագանքեց 12 կետանոց հայտնի պլատֆորմով, որով ընդդիմադիր ուժերին կոչ էր անում միավորվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի, ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություններում անբարենպաստ զարգացումները կանխելու նպատակի շուրջ։ Առաջին նախագահի այս քայլին Սերժ Սարգսյանը արձագանքեց միջազգային հանրությանը ավելի մեծ ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ։ Եւ ահա, Հայ ազգային կոնգրեսի առաջին աշնանային հանրահավաքից 18 օր առաջ նախաստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները։ Հականալբանդյանական ընդդիմությունը սրան արձագանքեց «նախագա՛հ, մի զիջիր» սրտաճմլիկ կարգախոսով, ինչից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ։ Այդ ուժերի դիրքորոշումը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ ԼՂ հարցի լուծումը փոխկապակցվել են անդառնալիորեն։ Այս պայմաններում, ահա, որպես պրագմատիկ պետական եւ քաղաքական գործիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը արել է հետեւյալ արձանագրումները.

1. ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», որքան էլ դժգոհեն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, նրա հրաժարականին նպաստող էական քայլեր չեն անելու։

2. Միջազգային հանրությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի նա Հայաստանի ներսում խոցելի դիրքեր ունենա` մշտապես ունենալով աշխարհաքաղաքական բոսսերի աջակցության կարիքը։

3. Այս պայմաններում կտրուկ հակասերժական գործողությունների դիմելով` Կոնգրեսը ցանկալի արդյունքի չի հասնելու, փոխարենը` իշխանությունների հետ նոր բախումը թուլացնելու է թե´ Կոնգրեսին, թե´ Սերժ Սարգսյանին, եւ ուժեղացնելու է վերջինիս վրա աշխարհաքաղաքական բոսսերի ունեցած լծակները։

4. Այս պայմաններում, ուզենք թե չուզենք` Սերժ Սարգսյանն է Հայաստանը ներկայացնում բանակցային գործընթացներում` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական։ Եթե այս պահին նրան չենք կարող զրկել բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ներկայացնողի կարգավիճակից, ուրեմն` չարժե անիմաստ տեղը թուլացնել նրա դիրքերը, որովհետեւ այդպիսով, ակամա, Հայաստանի դիրքերն են թուլանում։

Ահա այս արձանագրումից հետո է, որ առաջ է գալիս Եղիազար Այնթապցու ֆենոմենը։ Եթե, ուրեմն, Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելը կվնասի Հայաստանի շահերին, Կոնգրեսը նման խնդիր իր առաջ չի դնում, եւ ընդհակառակը` իրենից կախվածը փորձում է անել, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատում, ի հեճուկս Հայաստանի, Հայաստանը ներկայացնող անձի դիրքերը հնարավորինս ուժեղանան, որովհետեւ, արդյունքում, դա անդրադառնալու է ԼՂ հարցի կարգավորման ձեւի եւ բովանդակության վրա։ Այն, որ ԼՂ հարցը մեզ համար վատ տարբերակով է զարգանում, ակնհայտ է։ Բայց առաջին նախագահը չի ուզում նպաստել վիճակի վատթարացմանը։ Նույնիսկ պատրաստ է ջանքեր գործադրել` հանուն վիճակի բարելավման։ Կօգտվի՞ իշխանությունը այդ պատրաստակամությունից, թե ոչ` էական չէ։ Իսկապես էական չէ` Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Առաջին նախագահը պարզապես չի ուզում հայտնվել 90-ականների սկզբի ընդդիմության դերում, երբ Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանի երկայնքով պատերազմ էր ընթանում, իսկ ՀՀ նախագահի նստավայրի առաջ նախագահի հրաժարականի պահանջներ էին հնչում։ Տեր-Պետրոսյանը սեփական մաշկի վրա է զգացել այս վիճակի ողբերգական անհեթեթությունը եւ չի ուզում ուրիշի նկատմամբ անել այն, ինչ չի ցանկանա, որ իր նկատմամբ անեն։

Վերջաբան

Առաջին նախագահի` վերը շարադրված դիրքորոշումը կարելի է ընդունել, կարելի է չընդունել։ Բայց նենգափոխել այն` ցերեկային ժամերին ազնիվ եւ անկախ վերլուծաբան-քաղաքագետների նմանությամբ, քավ լիցի, պետք չէ։ Սա, ի դեպ, վերաբերում է նաեւ ցերեկային ժամերին ընդդիմադիր ուժերին եւ քաղաքական գործիչներին։

ՀԳ. Հիշեցնեմ, որ դեռեւս 2008-ի մայիսին ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ եթե հայ-ադրբեջանական նոր պատերազմ սկսվի, ինքը ՀԱԿ համախոհներին կոչ կանի` դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Հիրավի` ազգային դավաճանություն…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Նոյեմբերի 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. nono
    Նոյեմբեր 24th, 2009 at 04:57 | #1

    Յուրաքանչյուր մարդ մեկնաբանում է այնպես, ինչպես պետք է իրեն կամ ինչքան ինքը ի վիճակի է հասկանալու: Իմ կարծիքով առաջին տարբերակն է համապատասխանում: Պարզապես Լեվոն-Տեր Պետրոսյանը շատ կիրթ է հայ ժողովրդիս համար, մենք չենք էլ պայքարում իրեն ուղղակի հասկանալու համար: Ես կարծում եմ ուղղակի հասկանալու համար Լեւվոնին, ժողովրդին խանգարում է այն փաստը, որ նախկինում Լեւոնին շրջապատող մեծամասնությունը եւ նրանց լակոտները քայլում էին ժողովրդի վրայով այնպես, ինչպես սրանք են, մի քիչ շատ կամ քիչ: Ես վստահ եմ, որ Լեւվոնը դեմ էր, բայց նաեւ շատ կիրթ էր դրանց սաստելու համար եւ նաեւ վստահ եմ, որ հիմա դա կրկնվել չի կարող: ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵԼ ԼԵՒՎՈՆԻ ԿՈՂՔԻՆ :

  2. MM
    Նոյեմբեր 25th, 2009 at 11:17 | #2

    Han&arex e… Sranic avel el inch kareli grel? ,vor ayd but vayrahachoxner@ dadaren sadranqner@… Nikol jan Astvac qez pahapan! Mer axotqner@ qez hamar en ,ar Astvac!

  3. Mleh
    Նոյեմբեր 25th, 2009 at 11:29 | #3

    Mnoum e vor “Dro”-i ahabekchakan gordzov antsnogh ou “Hoktember 27″-i Petakan Davajanutyan het inch-inch arnchutyunner ounenalou mech kaskadzvogh, HAK antam ou “Sardarapat” sharzhman himnadir antam, “heghapokhakan” Dashnak Zhiron yev @nk. haskanan ou @mbrnen Nikoli veronshyal 4 keter@…+1

  4. касап
    Նոյեմբեր 25th, 2009 at 20:02 | #4

    тагандавор тга э айд Нинколы! Индз hишецнм э Пылы-Пугун ерб на Мелик Шаhназари стерн эр мекнабанум! Ба вор эдкан хелок эр ЛТП -н инчу эр агмук бардзрацрел те hасек Сержы айастаны вачарум э

  5. Edgar Gasparyan
    Նոյեմբեր 26th, 2009 at 01:06 | #5

    nikol …. qo karciqov …. amen inch , lave linely ??
    menq haxtelenq ayn or@ erb bolorov miasin poxoc dyrs ekanq ….

  6. Anonymous
    Նոյեմբեր 26th, 2009 at 07:22 | #6

    ԷԴԳԱՐԻՆ–Համամիտ եմ եւ միանշանակ միայն այդ դեպքում կհաղթենք:

  7. Haykk
    Նոյեմբեր 26th, 2009 at 23:30 | #7

    Bolor ujer qaxaqakan dashtum, inchpes naev artaqin ashxarhum haskanum en, vor serjik minchev verj chi pashtonavarelu. Ev heranalu e kam kamovin hrajarakni kam Hamajoxovrdakan Sharjman chnshman tak stipoxabar.
    Ev ays hamateqstum el ete nayeq apa khaskanaq texi unecox bolor gorchtacner.
    Naev bolor hamozvac en, vor serjic heto ishxanutyan e galu joxovrdin qnic hanac, ays erku tarva hetevoxakan payqarox u mer petakan shaherov mtahog hndimutyun ` HAK Levon Ter-Petrosyani glxavorutyamb.

    Bnakanabar populist, apazgayin, apapetakan,etirturqerihet axper dashnakner, nranc pes mtacox ayl ujikner, voronq patasxanatu en es davachanakn u korcanarar hntacqi hamar, ovqer 10 tari miayn talanel u kexeqelen erkirn u petutyun irenc ter hakahay robiki glxavorutyamb, Levoni galu depqum kangnelu en joxovrdi u ardarutyan araj patasxan talu araj. Ev bnakan e, vor robakan tev inchpes misht hanun ir andznakan shaheri ogtagorcelov u shaharkelov eli Cexasoanutyan harc (inchpes misht da arelen irenc biznesi hamar,bayc irakanum tqac unenalov te Hayastani te mer voxbergutyan vra), hima el hay -turqakan ardzanagrutyun arit tesan noric populizmov zbaxvelu, imitaciayi hashvin kexc azgaynakan xaxalov irenc hamar mi poqr gone joxovrdakan ajakcutyun apahovelu mi qani ayl caxu kusackutyunneri, ibr ankax verlucabanneri u ayl caxuneri mijocov platform stexcelu robiki veradarci hamar, ashxatecnelov naev erkir median, 7or ayl ibr hndimadir handes ekox lratmavijocneri u anhatneri.
    Ays hamateqstum dod 40 milion tarav Bulxariayum shenacnelu qan te Hayastanum, qani vor Hayastan talani axbyur e,voch te nerdrman,isk vorosh strkamitner voxjunum en dodi talanin.

    Aysiqnn robik nuynpes hasknalov vor Ter-Petrosyani payqar u Joxovrdi hamarutyun ays Sharjum arden tulacrel u shutov tapalelu e serjikin, robik naxapatsrastvum e kexc azgaynakanutyan shxarshov noric gal het. Isk Ter-Petrosyan lav haskanalov vor robiki u dashnakneri het havasrar davachan sejriki harcer arden lucvac en , ev shutov na heranalu e, na xohemabar avelord janqer chi gorcadrum , resursner chi vatnum arden kanxoroshvac davachan serjiki tapalelu vra,qani vor arden isk serjik tapalvac e. Ev iravacioren naxapatsrastvum e apazgayin davachan hakapetakan devi erkrord glxi robiki (idep karox e ev artahert hntrutyunnerum robiki shefutyamb formal teknacu handes gal verjers “pis hndimadir ” darcac vardanik oskanyan kam ayl anvoxnashar mankalvik) dem payqari, vor linelu e verjin u Hamajoxovrdakan Payqari verjin Haxtakan pul.

    Ev i dep ayntapcu orinak ay hima karox eq haskanal, da hetevyaln e` ——— serjik du el gites vor ches dzgelu heranalu es, gites naev vor qo myus glux robik qez jertvaya talu,ev aveli dajana varvelu qo het, hndhup minchev fizikakan vochnachacum, qan HAK-Joxovurd, aysiqnqn qo huys petqa lini, vor haxti joxovrdi hntrutyun. Ev menq hima qez xostanum enq, ete du handznves mez u zenqerd vayr dnes, dadaracnes qo davachanutyunner u aspatakutyunner, ev chxangares Joxovrdin qo erkvoryak bayc qez davachanelu-veracnelu patsrast robiki chezoqacman u nor joxovrdi kamq artahaytox ishxnautyan dzevavorman, apa menq qez xostanum enq, qo het miayn orenqov varvel, erashxavorel qo kyaqni anvtangutyun ev apahovel ardar datavarutyun,hnaravor mexm patjov, ete hndunes, patmes u zxjas qo bolor mexqer, davachanutyunner, talan, aspatakutyunner u ayl hakajoxovrdakan, hakapetakan gorcoxutyunner.————– Ay esa Ayntapcu imast.

    P.S. I dep xorhurd ktam bolor ibr ankax verlucutyun anoxnerin, taqun patver katarpxnerin, tunavor dashnkanerin, serjaorbakan rejimi ayl spasvornerin, lurj verlucutyunner porcel lurj meknabanel ete karoxen hasknal, voch te mi voxj lurj banavechi , ptac mtacelakerpi dem u nor mtacelakerpi u gorcelakerpi hayt nerkayacnox verlucutyun hodvac veracel primitiv mi naxadasutyan rejimin hatuk bazarayin caxel-arnelu verlucutyan porceri.

  1. No trackbacks yet.