> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

ֆուտլյարՍեզոնային սրացումները գիտությանը հայտնի են հնուց ի վեր։ Առանձին հիվանդությունների գծով սեզոնային սրացումները նույնիսկ օրացուցային կոնկրետ պլան ունեն։ Շնչառական սրացումներն, օրինակ, տեղի են ունենում հուլիսին եւ փետրվարին։ Շիզոֆրենիան սրվում է գարնանամուտին եւ աշնանամուտին։ Նոյեմբերը եւ հունվարը սեզոնային սրացումների օրացույցում մինչեւ վերջերս, ավելի կոնկրետ` մինչեւ Տիգրան Սարգսյանի` ՀՀ վարչապետ նշանակվելը, ակտիվությամբ աչքի չէին ընկնում, այդ իմաստով ամենապասիվն էին ամիսների մեջ։ Վարչապետ աշխատող Սարգսյանը, սակայն, նոր նշանակություն տվեց այս ամիսներին, որովհետեւ նոյեմբերին եւ հունվարին նրա մոտ մենաշնորհների դեմ պայքարելու, խոշոր բիզնեսը հարկելու անդիմադրելի ցանկություն է առաջանում։ Որ գործ ունենք սեզոնային սրացման հետ` ակնհայտ է դառնում այն բանից, թե ինչպես է վարչապետը պայքարում մենաշնորհների դեմ եւ ինչպես է հարկում խոշոր բիզնեսը` նոյեմբերից հունվար եւ հունվարից նոյեմբեր։ Այդ ժամանակահատվածում օլիգարխների գերշահույթները գերթափով աճում են, վարչապետ կոչվածի կառավարությունը ամեն ինչ անում է այդ պրոցեսին նպաստելու համար, ամեն ինչ արվում է, որ օլիգարխները Հայաստանում էժան դոլարներ գնեն, տանեն եվրոպաներում գույք առնեն, բայց հունվարին ու նոյեմբերին Տիգրան Սարգսյանի մոտ` գրեթե ճշգրիտ ցիկլով, սկսվում է մենաշնորհների դեմ խոսելու շաբաթը։ Վարչապետի այս ցիկլիկ ելույթները քրեակատարողական հիմնարկների բառապաշարով կարելի է բնորոշել որպես «ֆուֆլո տալկատ անել», եւ սա դիպուկ բնորոշում է։ Ոչ ոք իրականում վարչապետի աթոռին նստած մարդուն չի խանգարում պատշաճ ձեւով պայքար մղել հարկերից չորով խուսափողների դեմ։ Չորով խուսափողներին պետք է չորով էլ հարկել, եւ սա անելու համար ընդամենը ժամեր, լավ` թեկուզ օրեր են հարկավոր, բայց դա անելու համար վարչապետ է պետք լինել, եւ ոչ թե դրա ֆուտլյար։ Ովքե՞ր են մենաշնորհների տերերը եւ հարկերը չորով չտվողները. ԱԺ կոալիցիոն պատգամավորները, որ Տիգրան Սարգսյանի կառավարության քաղաքական հենարանն են հանդիսանում։ Երբեմնի ԱԺՄ-ական, նորաթուխ հանրապետական վարչապետ Սարգսյանը մինչեւ հիմա չի էլ հասկացել, որ իրեն վարչապետի բազկաթոռին փռել են, որ ինքը նինկեգոմեների ու մբեկեմոկումբաների հետ կաբինետներում փակվի, ջանքեր գործադրի վարկեր բերելու համար, որ այդ վարկերի դոլարները օլիգարխները էժան-էժան առնեն, շաքարավազ բերեն` 100 տոկոս շահույթով նաղդեն սեփական ժողովրդին, իրենց առյուծների համար օրը 10 կիլո տավարի միս առնեն ու ժողովրդից գողացածով ժողովրդին ձեռ առնեն ու եթերը լցնեն իրենց բութ դեմքերով։ Էդ բութ դեմքերը, եթերն իրենցով լցնելու համար ավելի շատ գումար են ծախսում, քան բյուջեին են տալիս։ Այսինքն` ուսանողից, թոշակառուից, սոցիալապես անապահովից ափաշքյարա գողանում են, հետո գնում այդ նույն թոշակառուից, ուսանողից, աղքատից շնորհակալություն կորզելու եւ օրերով այդ անբարոյականությունը «դալբիտ» են անուն եթերում։ Իսկ այս ֆոնին Տիգրան Սարգսյանը ցիկլիկ ռեժիմով պայքարում է մոնոպոլիաների, օլիգոպոլիաների, գների կոշտության էլաստիկության, սակագների էլաստիկության կոշտության դեմ։ Մարկ Տվենը ասում էր, որ ծխելը թողնելը ամենահեշտ բանն է եւ բացատրում. «Իմ կյանքում ես դա արել եմ 30-35 անգամ»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հոյեմբերի 21, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Նոյեմբեր 21st, 2009 at 20:09 | #1

    erb Rob@ HH Sahmanadrutyun@ aysorva ombutsmeni lramshakmamb harmarecnum er Nairi Hunanyanin prkelu,mi MITQ el er shrjanarvum,te ibr naxagahi liazorutyunner@ masamb sahmanapakvelu en hogut varchapeti ev azh -i…Tpavorutyuns ayspisin e -ete gtnen soveti zhamanakneric mi kolxozi naxagah u dnen varchapet– hastat aveli lav klini…hamenayn deps patasxanatvutyan zgacum@ nra mot shat aveli bardzr klini.

  2. MM
    Նոյեմբեր 22nd, 2009 at 13:42 | #2

    Ay nikol jan, bantum el hangist chunes, varchapeti ciklern el achqicd chi vripum…U goxakan jargonn el vat ches yuracrel, inchqan hnaravor e shut petq e qez hanel aydtexic! Futlyari arumov -&shgrit dzevakerpum e. Inchpes misht, vochinch chi vripum qo ushadrutyunic.

  3. Karine
    Նոյեմբեր 23rd, 2009 at 01:43 | #3

    Նիկոլ ջան,ցավդ տանեմ,ինչքան ես դու մեզ պետք:Տեսնես կգա այն օրը,երբ քո այս բառերը կհնչեն որպես մեղադրանք այդ տականքների հանդեպ,իսկ նրանք նստած կլինեն հենց այնտեղ,որտեղ քեզ են նստեցրել անարդար ձևով:Աստված քեզ պահապան,այս խղճուկ երկրի միակ հույս:

  4. Edgar
    Նոյեմբեր 23rd, 2009 at 06:03 | #4

    De urish a eli ira mtacelakerpy inqy amen inch tesnum a ases dzerqi api mej u misht dipuk a xosum.

    Iskapes galu e ed ory

  5. Հայկ–PL
    Նոյեմբեր 23rd, 2009 at 11:43 | #5

    Karine :
    Նիկոլ ջան,ցավդ տանեմ,ինչքան ես դու մեզ պետք:Տեսնես կգա այն օրը,երբ քո այս բառերը կհնչեն որպես մեղադրանք այդ տականքների հանդեպ,իսկ նրանք նստած կլինեն հենց այնտեղ,որտեղ քեզ են նստեցրել անարդար ձևով:Աստված քեզ պահապան,այս խղճուկ երկրի միակ հույս:

    +1

  6. Նոյեմբեր 24th, 2009 at 08:53 | #6

    Karine :
    Նիկոլ ջան,ցավդ տանեմ,ինչքան ես դու մեզ պետք:Տեսնես կգա այն օրը,երբ քո այս բառերը կհնչեն որպես մեղադրանք այդ տականքների հանդեպ,իսկ նրանք նստած կլինեն հենց այնտեղ,որտեղ քեզ են նստեցրել անարդար ձևով:Աստված քեզ պահապան,այս խղճուկ երկրի միակ հույս:

    +1

  7. Mleh
    Նոյեմբեր 24th, 2009 at 11:51 | #7

    +1

  1. No trackbacks yet.