> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԴԱՍՏԱԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՍՏԱԿՈՎԻ

ԴԱՍՏԱԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՍՏԱԿՈՎԻ

Մարտի 1, 2008. «Դաստակովն ընդդեմ Դաստակովի»Մինչեւ օրս հաստատված տպավորությունը, թե 2008 թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտման իմաստով կարեւորագույն նշանակություն կարող է ունենալ ոմն Դաստակովի գործունեության ուսումնասիրությունը, հաստատվում են։ Արդեն իսկ լուծարված Փաստահավաք խմբի նյութերի հրապարակումից տեղեկանում ենք, որ Արթուր Դաստակովը ՀՀ Ոստիկանության զորքերի օպերատիվ բաժնի պետն է, զիվորական կոչումը` գնդապետ։ Նույն Փաստահավաքում ունեցած հարցաքննության ժամանակ Դաստակովն ասել է, թե 2008-ի փետրվարի 25-ին իր ղեկավարությամբ խումբ է ստեղծվել, քանի որ, ինչպես ինքն է պարզաբանել` «մեր զինվորները փետրվարի 22-ից կաշկանդված էին ծառայություն իրականացնում, եւ մենք պետք է հետեւեինք, թե նրանք ինչպես են ծառայություն իրականացնում»։ Ակնհայտ է, որ այս խմբի ձեւավորման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իշխանական վերնախավի համար ակնհայտ է դարձել, որ ՀՀ Ոստիկանության ծառայողները հոգեբանորեն եւ բարոյապես պատրաստ չեն` սեփական ժողովրդի դեմ ոճիր իրագործել, եւ Դաստակովի խումբը ստեղծվել է պատժիչ նպատակներով։ Բնականաբար, խմբում պետք է ընդգրկվեին այս գործառույթին համապատասխան նկարագիր ունեցող մարդիկ։ Թե մինչեւ Մարտի 1-ը Ոստիկանության ծառայողների շրջանում ի՞նչ պատժիչ գործողություններ է իրականացրել գնդապետ Դաստակովի խումբը, դժվար է ասել։ Բայց Մարտի 1-ին, թերեւս, հենց Դաստակովի ենթակայության տակ գտնվող ուժերն են փակել ցուցարարներին ջարդելու նպատակով գրոհի նետված ոստիկանների եւ Ոստիկանության զորքերի ծառայողների նահանջի ճամփան։ Եւ թերեւս հենց այստեղ պետք է փնտրել բազմաթիվ ոստիկանների` թիկունքից ստացած վնասվածքների ծագումը։ Հենց Դաստակովի գործունեության ամբողջական ուսումնասիրությունը կարող է տալ նաեւ Մարտի 1-ի ոճրագործությանը օլիգարխների սափրագլուխների մասնակցության մասին հարցերի պատասխանը։ Գնդապետ Դաստակովն է, որ իր ենթակայության տակ ունեցել է առանց տարբերանշանների համազգեստով անձինք եւ նրանց բաժանել է պատշաճ կարգով չգրանցված ավտոմատ հրազեն։ Տպավորություն է ստացվում, որ Արթուր Դաստակովը ոչ թե Ոստիկանության գնդապետ է, այլ անհայտ առաքելություն ունեցող դիվերսիոն խմբի ղեկավար։ Եւ այս տպավորությունը հաստատվում է բազմաթիվ փաստերով։ Եւ ընդհանրապես` նոր ի հայտ եկած տեղեկությունը թույլ է տալիս մի շատ հետաքրքիր ժամանակագրություն կազմել` 2008 թվականի հայտնի իրադարձությունների մասին։ Փետրվարի 21-ին` շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի հենց առաջին օրը, ՀՀ իշխանության վերնախավը քննարկում է ակցիան ուժով ցրելու հնարավորությունը եւ արձանագրում, որ Ոստիկանությունը հոգեբանորեն պատրաստ չէ նման գործողությունների։ Նման եզրակացություն անում ենք Դաստակովի հայտարարության վրա հիմնվելով, ըստ որի, Ոստիկանության ծառայողները կաշկանդված էին ծառայություն իրականացնում։ Այս կաշկանդվածության մասին արձանագրումը իշխանություններին համոզում է, որ իրենք գործ ունեն իսկապես Համաժողովրդական շարժման հետ, որի դեմ տրիվիալ ուժային գործողությունները չեն կարող էֆեկտիվ լինել։ Այսպես, ահա, սկսվում է պատերազմական գործողությունների ռազմավարական պլանի մշակումը։ Փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մնացական Մարուքյանը ընդդիմության դեմ քրեական գործ է հարուցում` «իշխանության յուրացման փաստի առիթով»։ Փետրվարի 25-ին ձեւավորվում է Դաստակովի պատժիչ ջոկատը` «Ոստիկանության ծառայողների մարտական ոգին բարձրացնելու նպատակով»։ Զուգահեռ` տեղի են ունենում ընդդիմության մի շարք լիդերների` Պետրոս Մակեյանի, Սմբատ Այվազյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Աշոտ Զաքարյանի եւ այլոց ձերբակալությունները։ Փետրվարի 25-ին հետախուզում է հայտարարվում իմ համեստ անձի նկատմամբ։ Փետրվարի 26-ին տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կազմակերպած` հիմա արդեն տխրահռչակ հանրահավաքը։ Ազատության հրապարակում տեղի ունեցողի մասին «Հայլուրի» գեբելսյան քարոզչությունը տասնապատկվում է, փետրվարի 28-ին Արթուրիկը վավերացնում իշխանական դրածոյի իր կարգավիճակը։ Սրանից հետո եւ այս պայմաններում` տեղի է ունենում Մարտի 1-ը, որտեղ դաստակովյան տիպի հրոսակախմբերը իրականացնում են ՀՀ անզեն քաղաքացիների սպանդը։ Ժամանակագրությունը շատ ու շատ կոնկրետ հարցերի պատասխաններ չի տալիս, բայց ուրվագծում է տեղի ունեցածի ընդհանուր պատկերը. այնպես որ` այն արժե ընդունել ի գիտություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 19, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Նոյեմբեր 19th, 2009 at 21:43 | #1

    Nikol jan, DU’, HAYASTANI AMENAAZAT QAXAQACI! @ndhatakum te bantum, texekacvacutyund u verlucutyunnerd spanich en!

  2. Armen M.
    Նոյեմբեր 19th, 2009 at 23:24 | #2

    esqan ban@ Vardan Oskanyan@ cher karogh chimanal…ed noghkali kakghamort@ erevi sa nkati uner aselov xosqi u gorci tarberutyun@…
    Joghovurd drsic ov ekav mer shalakn elav,aranc bacarutyan,.Verj@ es ur enq gnum ?Odz@ iren taqacnoghin e xaytum.Sa ho bolors gitenq.

  1. No trackbacks yet.