> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

ԵՐԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

Հայաստանի արտաքին պարտքը, ըստ մամուլի հրապարակումների, երեք միլիարդ դոլար է։ Սա ավելին է, քան 2010 թվականի Հայաստանի պետական բյուջեն։ Նաեւ ավելին, քան 2009 թվականի պետական բյուջեն։ Եւ եթե ընդունենք, որ հիմա Հայաստանում երեք միլիոն մարդ է ապրում, ինչը չափազանցված թիվ է, ստացվում է, որ այսօր մեզնից յուրաքանչյուրի ուսերին, մեծ թե մանուկ, հազար ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտք է ծանրանում։ Ընդ որում, այդ բեռն ավելի ու ավելի է ծանրանալու, որովհետեւ 18.5 տոկոս տնտեսական անկում ապահոված Հայաստանը ստիպված է լինելու նորանոր վարկեր վերցնել` ոչ միայն բյուջեի դեֆիցիտը սպասարկելու, այլեւ դրամի փոխարժեքի գահավիժումը կանխելու համար։ Ու քանի որ եկել է նախկինում վերցրած պարտքերը սպասարկելու, այսինքն` դրանց տոկոսները փակելու ժամանակը, այս խնդիրը նույնպես` ստիպված ենք լինելու լուծել վարկերի միջոցով։ Երբ համադրում ենք այս փաստերը, վերլուծում Հայաստանում հաստատված սոցիալական, տնտեսական իրավիճակը, ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը հատել է այն սահմանագիծը, որից այնկողմ հայտնված սուբյեկտներին անվանում են «տոկոսի տակ ընկած»։ Այս փաստի արձանագրումը ավելի հասկանալի է դարձնում փութաջանությունը, որով այլեւայլ միջազգային կառույցներ, նույնիսկ` պետություններ, փողեր են տալիս Հայաստանին. տոկոսով, իհարկե։ Նույնիսկ ամենասովորական բանկը տոկոսի տակ ընկած, այսինքն` անվճարունակ քաղաքացուն գումարներ հատկացնում է միայն մեկ դեպքում. եթե վերջինը գրավ դնելու ինչ-որ արժեքավոր բան ունի։ «Գույք պարտքի դիմաց» շարքի հանրահայտ գործարքներից հետո, Հայաստանում Հայաստանի սեփականությունը հանդիսացող շատ քիչ բան է մնացել։ Կամ ավելի ճիշտ` ընդհանրապես չի մնացել։ Սա էլ նշանակում է, որ օտարերկրյա վարկերի դիմաց գրավադրված արժեքները պետք է փնտրել Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» հորջորջված քաղաքականության մեջ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը արդեն իսկ գրավադրված է անկասկած։ Մնում են միայն` Հայաստանի ինքնիշխանությունը, ազատագրված տարածքները եւ Ղարաբաղը։ Այս պնդումը չափազանցություն համարողները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին. իրենք տոկոսի տակ ընկածին տոկոսով փող կտայի՞ն` հստակ իմանալով, որ նա ապրում է նախկինում վերցրած պարտքերի հաշվին։ Կամ ո՞ր դեպքում կտային։ Միանշանակ` եթե համոզված լինեին, որ տրամադրված գումարին համարժեք գույք կամ ծառայություն են ստանալու պարտապանից։ Նաեւ այդ ծառայությունների փաթեթն է անվանվում «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»։ Ի դեպ, Հայաստանում ստեղծված վիճակը վերլուծելով` չենք կարող չարձանագրել, որ Ռ. Քոչարյան - Ս. Սարգսյան զույգը վերջին 10 տարում իսկապես տնտեսական հրաշք է ձեւավորել։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այդ զույգի իշխանության տարիներին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել, բայց սրա արդյունքում, ինչ-որ մի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՈՎ, Հայաստանը ոչ թե հարստացել է, այլ աղքատացել։ Ավելի զորեղ տնտեսական հրաշք է մեկ ուրիշ ֆենոմեն. թե ինչպես են աղքատացող երկրում հարստացել Սաշիկը, Միշիկը, Սեդրակը, Գագոն, Սամոն եւ մյուս հայտնի «բարեգործները»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Նոյեմբեր 18th, 2009 at 10:21 | #1

    gorilayin hatuk berani camacrutyunnerov erknish tntes. achi masin heqiatner patmogh “mard@”ir shrjapati borenineric get mi angam harc chstacav-ba es guyq@ inch partqi dimac en xlum HH-ic???
    axr dranq shakal el chen,irenc papayi asac “moskaner”en,ay banakov u zorqov shrjapatvac-irenc NAXADZERNOGHI QAGHAQAKAN TIM-en hamarum.Isk ayd timi tuzikner@ togh nayen 2007 i ashnanayin evropakan shrjagayutyuynneri tesagrutyun@ ev aysor arden parz klini te inchu marti 1 eghav.
    asvum e hakarak@,bayc parz e vor turqian aysor OGTAGORCUM e te rusin ,te amn-in te evropayin (sranq kshahen te che,bayc inq@ amen depqum shahum e)HH-ic cankacac@ stanalu hamar…Rus@ hetagayum veravacharelu aknkaliqov HH ic xlec hnaravor amen inch(aylapes inchu chen ashxatum gorcaranner@)Evropan el anqanak pogh e talis….mnacac@ Nikol@ bacatrec……HH i harc@ ashxarh@ ir hamar lucel e,mnum e parzel te HH-um mard-qaghaqaci mnacel e te che ?

  2. Mleh
    Նոյեմբեր 18th, 2009 at 11:33 | #2

    Togh HH nvnvan azgabnakchutyun@ meghadri menak inqn iren, vor angam qaghaqatsiakan anhnazandutyun anelou bavarar kamq ou gitaktsutyun chouni. Mnatsyal chariqner@ lok adzantsyal hetevanqner en hamayn hayutyan yev manavand hayastantsineri porotakhos anmeghsunakutyan. Goyabanakan jgnazham e.

  3. Armen M.
    Նոյեմբեր 18th, 2009 at 18:00 | #3

    @Mleh
    xndrum em hishel te ov er haytararum,te HH-n shrjapakvac el k@zargana…
    Dzer ugharkac mijocner@ hastat joghvrdi barekecutyan bardzracman vra chi caxsvel ev inchu ugharkoghner@ chein pahanjum vor bashxum@ tapancik lini.
    Ber chxorananq hayastanciner,spyurq…manavand ete sharunakem dzer tramabanutyamb…aseliq misht el kgtnvi.Ay hamadzayn em,vor goyabanakan jgnazham e.

  4. Hay
    Նոյեմբեր 20th, 2009 at 10:05 | #4

    En zhamanak vor Rusastan@ 500 milion tvets,heto chinastan@ 500 milion tvets, USA tvets, voch vok chartsrec te es inch poxer en ev vortexits en galis. myus tari byudzen kkatarvi, lik@ pox drsic klcvi. bayts harcn ayn e te et poxer@ ov e talis ev inchu. da artsaxi ginn e ev turker@ ezan gnov ayn arnum en, zhoxovurd xelkhi ekek.

  5. Արամ
    Նոյեմբեր 22nd, 2009 at 22:43 | #5

    Առաջ, Հայաստան:
    Դե ինչ, տիկնայք և պարոնայք, վերը նշված «բարեգործները» վիճակի լջրացման դեպքում անմիջապես կտեղափոխվեն հանգիստ, խաղաղ և ապահով մի երկիր /օրինակ, Շվեյցարիա/, իսկ այդ պարտքերն իրենց տոկոսներով կմնան հասարակ ժողովրդի` այսինքն մեր վզին:
    Բայց դե պետք չէ հուսահատվել: Նախորդ ընտրությունների ժամանակ մեր հայրենակիցների մի ստվար զանգվածի կողմից վերցրած ընտրակաշառքով կփակենք այդ “տալիքների” մի 70 տոկոսը: Մնացած մասն էլ փակելու համար ազգովի կգնանք “խոպան”:
    Այնպես որ անհանգստանալու կարիք չկա…

  1. No trackbacks yet.