> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Լուսանկարը` «ՀԺ»-ի

Լուսանկարը` «ՀԺ»-ի

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ին ունեցած ելույթից հետո ներքաղաքական կյանքում ամենաշատը հնչող հարցերից մեկը հետեւյալն է. ի՞նչ էր նշանակում XVII դարում Թուրքիայում գործունեություն ծավալած հայ հոգեւորական, «իշխանատենչ ու փառամոլ» Եղիազար Այնթապցու օրինակի հիշատակումը այդ ելույթում։

Հիշեցնեմ. Եղիազար Այնթապցին կաթողիկոսական իշխանություն ստանալու մոլուցքով տարված` կաշառքների ու բանսարկությունների միջոցով Օսմանյան իշխանությունների ձեռքից ստանում է թրքահայության կաթողիկոսի կոչում` այսպիսով հայության մի ստվար հատված դուրս բերելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր իշխանության տիրույթից։ Մայր Աթոռի միաբանները, այնժամ, Եղիազար Այնթապցուն հորդորում են տեղափոխվել Էջմիածին եւ գահակալել որպես Ամենայն հայոց կաթողիկոս։ Եղիազարը համաձայնվում է, եւ Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը վերականգնվում է` թեկուզ` բանսարկու եւ փառամոլ կաթողիկոս ունենալու գնով։ Առաջին նախագահի ելույթի այս հատվածի ընթերցումը, ավելի ճիշտ` այս պատմական օրինակի հիշատակումը նրա կողմից` ինձ ստիպեց նորովի ընկալել 1994 թվականին Հայաստանում տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունները։ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մահվանից հետո Վեհափառ հայրապետ դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգինը` դառնալով Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս։ Այս ընտրությունը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լրջագույն աջակցության շնորհիվ, եւ ժամանակին այդ փաստը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Անթիլիասի կաթողիկոսին Էջմիածին տեղափոխելու` Տեր-Պետրոսյանի ջանքերը Հայ առաքելական եկեղեցու շուրջ կեսդարյա պառակտմանը վերջ դնելու նպատակ է ունեցել։ Այս փորձը, ցավոք, չստացվեց` Գարեգին Ա Վեհափառ հայրապետի առողջության սրընթաց անկման, ՀՅԴ-ի հետ ՀՀ իշխանությունների ունեցած հակասությունների, ներքաղաքական լարվածության պատճառներով։ Ու հիմա, ինչպես պատմական ամենադժվար եւ դաժան ժամանակներում, հայ ժողովուրդը երկու կաթողիկոս ունի, եւ դեռ լավ է, որ նրանցից միայն մեկն է անվանվում «Ամենայն հայոց»։ Բայցեւայնպես` 21-րդ դարում հայոց երկու կաթողիկոսների առկայությունը, ինչպես նաեւ` կաթողիկոսական իշխանության բարոյալքումը գալիս են վկայելու, որ Առաքել Դավրիժեցու ժամանակներից ի վեր` հայ իրականության մեջ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ասել է թե` պատմությունը կրկնվում է։ Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն։ Բայց մեր պատմական ընթացքը` խալու վրա հայտնված խոզի գլխի նման, ամեն անգամ գլորվում-ընկնում է ցեխի մեջ։ ՀՀԿ փոխնախագահ կոչեցյալը ասում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվել իր նախագահության տարիներին Հայաստանը դարձնել տարածաշրջանային խաղացող. երեւի թե Ալկաշ Ռազն էր այն բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը, որն իր վերահսկողության տակ էր վերցնում հազարավոր քառակուսի կիլոմետրանոց տարածաշրջանային տարածքներ։ Եւ այդ ժամանակներում Տեր-Պետրոսյանը ոչ միայն Գերագույն գլխավոր հրամանատար էր, այլ` անառարկելի հեղինակություն Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական եւ ռազմական իշխանությունների համար։ Ուսումնասիրեք ցանկացած ֆոտո եւ տեսանյութ, որտեղ իմ նշած իշխանավորները` նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները` պատկերված են առաջին նախագահի հետ, եւ այդ մարդկանց դեմքի արտահայտությունը, մանկական կաշկանդվածությունը կասկածի նշույլ անգամ չեն թողնի վերը ասվածի մասին։
Քավ լիցի, Տեր-Պետրոսյանը անսխալական չէ, ինչպես անսխալական չէ որեւէ մահկանացու, բայց այդ սխալների գնահատականը պետք է տրվի միայն դրանց շարժառիթների ամբողջության համատեքստում. այսպես պետք է տրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ցանկացած քաղաքական եւ պետական գործչի սխալների եւ ընդհանրապես` գործունեության գնահատականը։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի` նոյեմբերի 11-ի ելույթին, դրանում, ըստ էության, որեւէ արտառոց բան չկա։ Այդ ելույթը դինամիկ զարգացող քաղաքական, պատմական գործունեության արգասիք է։ Դեռեւս 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո` Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին նախազգուշացնում էր, որ այս ճանապարհը շարունակելու դեպքում ստիպված է լինելու արտաքին քաղաքական ցավոտ զիջումների գնալ, եւ հորդորում էր գործուն ջանքեր գործադրել` ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ ՀՀԿ-ի արձագանքը այս նախազգուշացումներին մեկն էր. Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից։ 2008 թ. հոկտեմբերի 17-ին առաջին նախագահը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց եւ դա բացատրեց հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում ՀՀ իշխանություններին մանեւրելու հնարավորություն տալու, նրանց` նահանջի տեղ թողնելու անհրաժեշտությամբ։ Դեռ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի ամենամեծ ակնկալիքը լինելու է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ որպես հետեւանք` Ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումը։ Այսօր արդեն` սա կայացած իրողություն է։ Տեր-Պետրոսյանի հաջորդ նախազգուշացումը վերաբերում էր ԼՂ հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցելու` թուրքական դիվանագիտության ջանքերին. սա նույնպես իրողություն է այսօր։ Տեր-Պետրոսյանի հաջորդ նախազգուշացումը վերաբերում էր ԼՂ հարցի կարգավորման ընթացքում անհարկի եւ անտրամաբանական զիջումներին, որոնք պատմական կտրվածքով հանգեցնելու են Ղարաբաղի կորստին. այս կանխատեսումը գնալով ավելի ու ավելի շոշափելի է դառնում, եւ դրա իրագործումը սկսում է երեւակվել միջազգային բոսսերի բառապաշարում…

Այս ամենի մասին նախազգուշացումներին իշխող կլանի արձագանքը նույնն էր. Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու ուղիներ է մտմտում։ Ոմանք անգամ սկսեցին խոսել Տեր-Պետրոսյան - Սերժ Սարգսյան գաղտնի, անդրկուլիսային պայմանավորվածությունների մասին։ Սրանում զարմանալի ոչինչ չկար, որովհետեւ վերջին տասնամյակում հաստատված ավանդույթի համաձայն, հենց այսպիսին պետք է լիներ կասկածամիտ հանրության արձագանքը։ Շատերը, սակայն, հաշվի չէին առնում մի պարզ հանգամանք. երկրի հիմնադիր-նախագահը սեփական ժողովրդի պատմության առաջ ունեցած պատասխանատվությունը գիտակցելու համար որեւէ մեկի հետ պայմանավորվելու կարիքը չունի։ Իսկ այդ պատասխանատվությունը պարտադրում է իրենից կախված առավելագույնը անել` պատմական վատագույն ընթացքը կանխելու համար։ Սրա համար առաջին նախագահը առավելագույնն է անում եւ մի բան էլ` ավելին։ Եւ ի դեպ, քաղաքականությունից հեռանալու մասին խոսակցությունները անլուրջ են հատկապես այս պատճառով. նման քայլը ոչ միայն չի մտնում վերը շարադրված տրամաբանության մեջ, այլեւ հակասում է դրան։

Ճանապարհային քարտեզ

Այն բանից հետո, երբ ակնհայտ եւ անառարկելի դարձավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել իրական ազգային համախմբում ապահովելու ճանապարհով` Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ձեւակերպեց արտահերթ նախագահական ընտրությունների` Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ Հայ ազգային կոնգրեսը միայնակ չի կարող հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Այս խոստովանությունը շատերը «անկեղծ» համարեցին, բայց ոչ ոք հարց չտվեց. մի՞թե Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ ձեւակերպելիս չէր հաշվարկել` ՀԱԿ-ն ի զորու կլինի՞ այդ հարցը լուծել, թե՞ ոչ։ Անշուշտ, Տեր-Պետրոսյանը հաշվարկել էր, պարզապես հընթացս իրավիճակն էր փոխվել։ Սերժ Սարգսյանին սեփական անելիքների եւ պլանների որոգայթը գցած միջազգային բոսսերը հիմա արդեն տասնապատիկ կպաշտպանեն նրան եւ նրան իրավունք կտան իշխանությունը պահել ոչ թե տասը, այլ հարյուր, եթե պետք լինի` հազար դիակների միջոցով։ Ահա ուրեմն` նման միջազգային հակազդեցությունը հնարավոր կլիներ հաղթահարել միայն բոլոր հնարավոր եւ անհնար ընդդիմադիր ուժերի համախմբմամբ։ Այս փաստի գիտակցմամբ` առաջին նախագահը դեռ ամռանը բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվելու կոչ արեց։ Ընդդիմադիր հայտարարված ուժերի արձագանքը հայտնի է։ Իսկ այս ընթացքում Սերժ Սարգսյանը ավելի է խրվել միջազգային խարդավանքների մեջ, եւ Արեւմուտքը ամեն ինչ անում է` նրա վիճակն առավել արդյունավետությամբ խաղարկելու համար։ Այդ խաղարկումը գործնականում Ղարաբաղի հարցի հանգուցալուծում է դառնալու` հայկական կողմի համար հնարավորինս անբարենպաստ պայմաններով։

Հիմնադիր-նախագահի` նոյեմբերի 11-ի ելույթը գալիս է վկայելու, որ նա ամենեւին էլ անտարբեր չէ այդ իրավիճակի նկատմամբ եւ իրեն պատասխանատու է համարում իրադարձությունների հետագա զարգացումների համատեքստում։ Ներքին համախմբումը, ներհայաստանյան իրական երկխոսության հաստատումը այս պահին այն նվազագույնն է, որ հնարավոր է անել` իրադարձությունների վատթարագույն ընթացքը կանխելու համար։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանուն այդ նպատակի, ինչպես նախկինում, այսօր էլ իրենից կախված առավելագույնն է անում, այնպիսի առավելագույնը, որ կարող է անգամ սեփական թիմում խնդիրներ առաջացնել։ Ինչ խոսք, շատ բան կորսված է անվերադարձ, կորսված է պատմականորեն։ Բայց եթե ինչ-որ բան, թեկուզ ամենաչնչին մի պատմական աղյուս հնարավոր է փրկել, առաջին նախագահը սրա համար առավելագույնն է պատրաստ անել. սրանում է կայանում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` պատմական պրագմատիզմը։ Նա, թերեւս, հույս ունի, թե աննշան, բայց փրկված աղյուսը երբեւէ անկյունաքար կդառնա հայ ժողովրդի պատմական շինության համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 14, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Rafael
    Նոյեմբեր 14th, 2009 at 11:47 | #1

    Nikol jan senc lav u bari hodvac vaxuc chei kardacel shat durs ekav))))

  2. Anonymous
    Նոյեմբեր 14th, 2009 at 12:17 | #2

    barev im lav @nker Nikol jan qez cankanum em aroxchutyun karevor@,hamberutyun,apaga spasvox @ntrarshavum chnayac takanqner@ chen uzum vor du lines,vaxenum en sakayn hajoxutyun

  3. Armen M.
    Նոյեմբեր 14th, 2009 at 20:52 | #3

    voreve mek@ indz kbacatri te HH-n inchpes e UZUM lucel LGHh xndir@ ayn paragaym erb voch mi arcaxci chi bardzradzaynum HH-in mianalu kam inqnavarutyan masin…verjin hashvov hiastaputyunn u husahatutyunn el vor darna hamatarac inch enq anelu ???

  4. Mery
    Նոյեմբեր 14th, 2009 at 22:45 | #4

    Nikol jan, xorin shnorhakalutyun, ayspes matcheli meknabanutyan hamar. Chem karox taqcnel hiacmunqs Nikol qaxaqacuc! u eli piti krknem; DU mer PAYQARI PAROSN ES!!! Du Hayastani AMENAAZAT MARDN ES!!!!!!!!!

  5. Նարեկ
    Նոյեմբեր 15th, 2009 at 00:39 | #5

    Հարգելի պրն. Փաշինյան, կոչ եմ անում Ձեզ այսուհետ չստարել Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանով չվարկաբեկվել. կարծում եմ, որ Ձեր վարկանիշը ավելի բարձր է, քան 1-ին նախագահինը և դուք պետք է կամ առանձին շարժում սկսեք “Իմպիչմենտ”-ի ոքով, կամ միանաք իրենց դեռևս չվարկաբեկաց շարժումներին (կուսակցություններին):
    Լևոն Տեր-Պետրոսյանի (կամ, ինչպես հաճախ ասում ենք. Լևոն պապիի) վերջին ելույթը միարժեք ցույց տվեց իր սատարում գործող հայ-թուրքական պրոցեսներին, ինչը հիասթափեց շատ ՀԱԿ-ականներն:
    Հույսով եմ, որ Ձեզանից մարդիկ երբեկ չեն հիասթափվի!

  6. Marianna
    Նոյեմբեր 15th, 2009 at 16:18 | #6

    @Նարեկ
    Hargeli Narek es kuzenayi imanal derevs irenc chvarkabekac kusakcutyunneri anunner@.

  7. Armen M.
    Նոյեմբեր 15th, 2009 at 18:34 | #7

    mite der kan mardik vor mtacum en te HH-um qaghaqakan procesner en @ntanum ???Rejim@ trorum e ayn amen@ inch@ kvtangi irenc ishxanutyan@.Evropan da hamarum e araj@ntac qani der sramcic zijumner e aknkalum,evropan achq kpaki ete 10000 mard el spanvi,miayn te irenc hetuyq@ dzmran@ chsarchi.
    Hiastapvoghnern el togh mtacen,mite Levon Ter Petrosyan@ joghovrdin ktani kotoraci(sranq erazum en ayd masin) ??
    Menq der zaramyal evropayin cuyc ktanq te vorn e iskakan joghovrdavarutyun@. Chkaskaceq .

  8. AG
    Նոյեմբեր 15th, 2009 at 21:28 | #8

    Նարեկ :
    Հարգելի պրն. Փաշինյան, կոչ եմ անում Ձեզ այսուհետ չստարել Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանով չվարկաբեկվել. կարծում եմ, որ Ձեր վարկանիշը ավելի բարձր է, քան 1-ին նախագահինը և դուք պետք է կամ առանձին շարժում սկսեք “Իմպիչմենտ”-ի ոքով, կամ միանաք իրենց դեռևս չվարկաբեկաց շարժումներին (կուսակցություններին):
    Լևոն Տեր-Պետրոսյանի (կամ, ինչպես հաճախ ասում ենք. Լևոն պապիի) վերջին ելույթը միարժեք ցույց տվեց իր սատարում գործող հայ-թուրքական պրոցեսներին, ինչը հիասթափեց շատ ՀԱԿ-ականներն:
    Հույսով եմ, որ Ձեզանից մարդիկ երբեկ չեն հիասթափվի!

    NAREK, ZEZ XORURD KTAI INQNERT ZEZ CHVARKABEKEIQ NMAN XORURDNEROV. AYNQAN MEC E ZER NMANNERI ATELUTYUN@ ARAJIN NAXAGAHI HANDEP VOR ZER “YES” IC U LAV UTELUC BACI URISH BAN CHEQ EL TESNUM. AYNQAN BOBIK EQ U HERU QAXAQAKANUTYUNIC YEV YELUYT@ VERLUCELU @NDUNAKUTYUNIC VOR@ YEV ZEZ TUYL CHI TALIS AYN VERLUCEL OBYEKTIVOREN, ARANC ANZNAKAN ZGACMUNQNERIN TEXIQ TALU. “HAK” AKANNER@ SOVORAKAN MARDIK EN, INCHPES YEV BOLOR HH QAXAQACINER@, YEV IRAVUNQ UNEN SEPAKA KARCIQ@ ARTAHAYTELU, BAYC YEV PARTAVOR EN SEPAKAN “YES” @ YEV SHAH@ STORADASEL AZGAIN SHAHIN. YETE UNEQ KONKRET ARAJARK, XNDREM BARCRAZAYNEQ, YETE MIAYN JUR EQ CECUM APA JAMANAK MI VATNEQ. ARANC AYN EL JUR CECOXNER@ SHAT EN. YES INQS LTP-I XEKAVARAC TARINERIN APREL EM CANR PAYMANNERUM, ISK AYJM BAVAKANIN APAHOVVAC EM. SAKAYN DA INZ CHI TALIS IRAVUNQ UXEXI POXAREN STAMOQSOV, UNECVACQOV, UNECAC MEQENAI MAKNISHOV YEV HAGUSTOV MTACEL. KAREVOR@ DUQ TEXIQ CHTAQ VOR ZEZANIC HIASTAPVEN VORPES HH QAXAQACI YEV MARD, AVELI CHISHT DUQ INQNERT ZER HANDEP HIASTAPUTYUN CHAPREQ.

  9. Marianna
    Նոյեմբեր 16th, 2009 at 00:27 | #9

    @AG
    +1. “HAK” AKANNER@ SOVORAKAN MARDIK EN, INCHPES YEV BOLOR HH QAXAQACINER@, YEV IRAVUNQ UNEN SEPAKA KARCIQ@ ARTAHAYTELU, BAYC YEV PARTAVOR EN SEPAKAN “YES” @ YEV SHAH@ STORADASEL AZGAIN SHAHIN.+1

  10. yervand
    Նոյեմբեր 17th, 2009 at 00:41 | #10

    Nikol jan, Levon@ ira uruyn texn uni patmutyan meg, te drakan te bacasakan, bajc asel Vanon ba mi voxch azg huys@ dni mi hogu vra? ba vaxenalu chi da?

  11. Martin
    Նոյեմբեր 17th, 2009 at 01:26 | #11

    Նիկոլ ջան. Նախ ասեմ,որ իսկապես մատչելի էր բացատրված ու հույսով եմ,որ սա Նախագահի վերջին մեծահոգուտյունն էր: Իհարկե կարծում եմ, որ Նախագահն ինքն էլ է հասկացել, որ սրանք մեծահոգության արժանի չեն, բայց իմանալով Նախագահի Պետականամետությունը ես ել եմ վերջին ելույթում հնչած մտքերի հետ համամիտ, սակայն լիահույս եմ,որ սա վարչակազմին տրված վերջին շանսն էր:Կսպասեմ նոր զարգացումների, քանի որ սրանք իմ կարծիքով, ինչպես բոլոր շանսերը, սա էլ բաց կթողեն: Ուրեմն օղորմի սրանց… մեզ էլ ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…

  12. Haykk
    Նոյեմբեր 17th, 2009 at 02:58 | #12

    Hargeli azatatench hayer, inchpes nkatum eq rejim ir chichunerov inchpisiq en dashnkaner, u aylaxbarkx netvac u Hayastani vzic vorpes ber kaxvac parazitner mec sev propagnday en sksel varkabekelu HAK-in, Ter-Petrosyanin` lriv axavaxelov chexac iranc erazac irakanutyan tex nerkayacnelov uzumen nvazecnel HAk-i azdecutyun, mex sarqelov ibr te Ter-Petrosyan heranum e u ayl barbajanq,inchpes NIkol ir ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ hodvacum bacatrel eu himnavor hakaharvac tvel ed varcu apapteakan takanqnerin.

    Bayc bolorid xndrum u koch em anum, baci Nikoi u ayloc hodvacner kardaluc , voronq uxvac en merkacnelu ayd kextot propagandan, inqnerd skseq bolor blognerum, forumnerum vortex qaxaqakan qnnarkumner en xapaneq ayd serjarobadashnaka kextot propagandan, xexdeq nranc populist u datark barbajanqner dzer pastarkvac u himnavor xoqov.
    Qani vor eluyt shat xor u lurj verlucakan er, voch miayn nerka jamanaki, aylev miqani tasnyak tarineri nuynisk dareri ktrvacqov, vorverabervum er mer-HAyastani-hayeri hetaga karoxutyan durs gal patmutyan anbarenpast shrjaptutytic, ayn kariq uni shat mardaknc hamar lracucich parzabanamn u bacatrelu.

    Mi xosqov ekeq konkret es pahin ancnenq “informacion grohi”, hakaharvac tanq rejimi kextot total sksvac dezinformaciayin u HAK-in chezoqcnelu nranc mec planin , xapanenq kextot propagandan u cuyc tanq vor menq, mer tesaket, mer gaxaparaxosutyunn pastarkvac e ,andrdveli u gerakshrox, vormenq erbeq chenq hnkrki u misht vchrakan payqrum enq.

    De ancanq gorci.

    P.S. 7or.am/blog dashnakacakan caxu blog u sayt e rejimi koxmic uxordvox, vortex naev graqnnutyun e irakancavum,bayc qani vor vorosh miamitneri koxmic es varcu sayt uir vecnoc xnbagir andranik,ima nor haylurakan tatevik tevanyan,ankax u chezoq hamarum unen,petqa bacatrel ayd sxalhnkalum. henc iranc dashtum iranc cuyc tanq iranc caxu demq.

    de a1plus-iblog normal blog e,bayc hntex el kan mardik um petqa parzabanel, inchpes naev ete greq blogner,forumner vortex ancnenq rejimi merkacman u planneri xapanman.

  13. Վիշապ
    Նոյեմբեր 17th, 2009 at 11:14 | #13

    Առնվազն անհասկանալի է, թե վերջին հատվածը ինչու է Նիկոլը վերնագրել «Ճանապարհային քարտեզ»։ Այնտեղ մտքերի մեծամասնությունը անցյալ վաղակատար ժամանակով են, իսկ մնացյալն էլ պարզապես փորձում են հավատ ներշնչել, որ Տեր–Պետորսյանը առավելագույնն է անում։ Նիկոլ, իսկ ժողովրդից էլ բան չե՞նք պահանջում։ Ասենք լինել ակտիվ, հետևողական, լինել քաղաքացի, պայքարել, բլա բլա բլա…
    Միանձնյա կառավարմամբ ընդդիմության վերջը սա է լինելու, որ մեկին աստվածացնում եք ու կուրորեն սպասում թե այդ մեկը բան է անելու ու այդ մեկը ամենահաշվարկված ու ամենաճիշտ քայլերն է անում։ Հիմա էլ բաներ ես ապացուցում ֆոտոներով ու տեսանյութերով, ոմանց դեմքերի արտահայտություններով, անցյալ վաղակատար ժամանակով։ Բա ՀԱԿ–ը ժամանակին մերժեց բոլոր այլ «ուժերին», հայտարարելով թե միակ իսկական ընդդիմադիր ուժը ինքն է (ու ճիշտ էլ արեց), իսկ հետո էլ հայտարարեց, որ ինքը միայնակ ի զորու չէ իշխանափոխություն անելու, ու մյուս «ուժերի» համախմբվելու մասին հեքիաթնե՞ր սկսեց պատմել։ Համ մյուս ուժերի նկատմամբ ժողովուրդը հավատը կորցրել էր, հիմա նորից միտի սկսի մյուս ուժերի՞ն հավատալ։ Լևոնը ինչու՞ է Դաշնակցությունից երկար բարակ խոսում, խաբար չի՞, որ դաշնակներն ու հանրապետականները խնամիներ, քավոր–սանիկներ են։ Բա ՀԱԿ–ը ինչու՞ է միայնակ մնացել, բա ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ու՞ր կորավ։ Ժողովուրդը պիտի ակտիվ լիներ հա՞։ Իսկ էդ ժողովդրին խի դուք ի՞նչ էիք խոստացել։ Ինչ որ բան փոխելու է՞իք էս երկրում, բացի դեմքեր փոխելուց։ Բա էս մարդասպան իշխանությունների հետ ինչո՞ւ սկսեցիք երկխոսել, բա ժողովդրի սահմանադրորեն ընդվզելու իրավունքը ինչու՞ չիրացվեց, և ավազակապետությունը չթուլացվեց քաղաքացիական անհնազանդության ճանապարհով, որ հիմա էլ Սերժին խելք եք բացատրում ելույթներով, տենց մեծ հավատ ունեք հա՞ Սերժի նկատմամբ։ Հիմա էլ անհաջող կերպով փորձում ես արդարացնել ձեր ճանապարհը, մինչև ե՞րբ։
    Էդ նրանից է, որ ՀԱԿ–ը իր թիմում ներգրավել է նաև անազնիվ մարդկանց, ներգրավել է նաև դիլետանտների, ապավինել է միայն Տեր–Պետրոսյանին, առհամարել է ժողովրդի ցանկություններն ու տրամադրությունները, ժողովդրին ոչ մի իրական բան չի առաջարկել, միայն լեկցիա է կարդացել ժողովրդի գլխին, ու խաղացել է իշխանությունների խաղած խաղերը՝ ընտրություններ, սահմանադրական ճանապարհ, բլա բլա բլա։ Հիմա էլ ես փորձում խաղալ իշխանությունների խաղը, տեղեկանք բան ես ուզում, որ ընտրությունների մասնակցես, չգտեմ, թե ինչի հույս ունես։ Տեսա՞ր Գրզոն ոնց եկավ, սուս ու փուս բարևեց սաղին ու լռեց։ Բա ու՞ր ա Գրզոն, Նիկոլ, ինքը քո կողքին չէ՞ր, որ հիմա քեզ դատում են, իսկ ինքը ազատության մեջ է։ Դու իրականում տատանվում ես անազնվության ու ազնվության արանքում, դրա համար էլ այ սենց է լինում, կամ հանձնվիր իշխանություններին, կամ անցիր ժողովդրի կողմը, Լևոն Տեր–Պետրոսյանը այլևս իր միսիան կատարեց՝ դաշտը մաքրեց. Մնացին իշխանությունները ժողովրդի հետ։
    Հ.Գ. Եթե մի ուժ հայտարարում է, որ ինքը ժողովդրի կողմից է, ապա պիտի խոսի ժողովդրին հասկանալի լեզվով՝ պարզ, շիտակ ու անկեղծ։ Ժողովուրդը նամյոկներ չի հասկանում, նամյոկներն ու դեմագոգիան ԱԽՔ–ի ու դհոլի քաղաքականություն են։ Այնպես որ Եղիազար Այնթապցու մերն էլ ընդեղ։

  14. Mleh
    Նոյեմբեր 17th, 2009 at 15:06 | #14

    @Նարեկ
    narek, dzez HAK-i hamakir mi dzevatsreq. Aknhayt e vor douq Hamazhoghovrtakan Sharzhman yertvyal tshnami eq, avelin chaselou hamar.

  15. Mleh
    Նոյեմբեր 17th, 2009 at 15:15 | #15

    @Վիշապ
    Վիշապ, “technically” douq iravaci eq iharke dzer gnahatakanneri mech. Zhoghovrti masin - LTP-n lav e haskanum vor chi kareli 1998-ic aysqan chariq hajoghutyamb marsadz, hegh-hegh 5000-dramanoc @ntrazangvadzi veradzvogh, baroyalqvadz ou nvnvan hanrutyan vra henvel, dra hamar el zhamanak e shahum minchev Gharabaghov el sranc ougharki groghi dzots@ - yev lav el anum e. Ho amen inchi masin andzamp dzez teghyak chi pahelou…

  16. Mleh
    Նոյեմբեր 17th, 2009 at 15:22 | #16

    Sireli Nikolin - “Ու հիմա, ինչպես պատմական ամենադժվար եւ դաժան ժամանակներում, հայ ժողովուրդը երկու կաթողիկոս ունի, եւ դեռ լավ է, որ նրանցից միայն մեկն է անվանվում «Ամենայն հայոց»։” Aystegh skhalvum eq, vorovhetev Antiliasi katoghikos, 33 astijani mason Aram I-i pashtonakan titghosn e` “AMENAYN HAYOTS KATOGHIKOS MEDZI TANN KILIKIO”. Ham el mart@ shat nakhandzakhntir e vor ayt “title”-@ mshtapes hnchetsvi Spyurqi Antiliasakan temeri yekeghetsinerum matoutsvadz bolor araroghutyunneri @ntatsqum. Der avelin, Beirutum nstogh Catholic hayeri Patriarch Nerses-Petros Tarmounin el arten qani tari e iren hrchakel e KATOGHIKOS-PATRIARCH Katoghike Hayots - Nstavayr@` Beirut. Sa i gitutyun, Nikol jan. Mleh - Beirut. +1

  17. Armen M.
    Նոյեմբեր 17th, 2009 at 22:45 | #17

    @Վիշապ
    ete dzer komment@ mardkanc jghajnacnelu hamar e -hrchveq-hajoghvec.
    isk ete Duq iroq aydpes eq mtacum u gnahatum HAK shanser@-asem vor ahavor anteghyak eq iravichakic, dzer mtqer@ shat nman en bacarapes H1 nayoghi .

  18. Marianna
    Նոյեմբեր 18th, 2009 at 22:24 | #18

    @Mleh
    +1

  1. No trackbacks yet.